Հայաստանս, շնորհավորում եմ` ծննդյանդ 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Թող հաջորդ սերունդները մի քանի 0-ներով վերջացող տարեդարձ նշեն: Իսկ որ դա տեղի ունենա, մենք պետք է այսօրվանից մտածենք այդ մասին: Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք նախընտրում են ուրիշի գաղութի բնակիչ լինեն, քան թե անկախ Հայաստանի: Անկախությունը գաղափար է, հարստություն, անգին գանձ... Ինչպիսին որ Հայաստանն է, մենք ենք դրանում «մեղավոր»: Երկար-բարակ չգրեմ, միայն ասեմ, որ Հայաստան, դու այն եզակի արժեքներից ես, որի համար ես կմեռնեմ, ավելին ասեմ՝ քյարթու կդառնամ
:
Այս երգն էլ քեզ եմ նվիրում ու բոլոր հայերին՝
Վառվե՜մ, մուր դառնա՜մ վանքի հին պատերին,
Ու թեկուզ քարը քո՜, քարը քո ջերմացնե՜մ...
Էջանիշներ