User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Chuk - P.S. Artgeo-ի հետ

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ժպիտ Chuk - P.S. Artgeo-ի հետ

    Chuk - Akumb.am-ի հիմնադիր:



    Chuk. «Աշխարհի բոլոր գեղեցկությունները մեր հոգում տեղ ունեն, այդ թվում Արագածը, Մասիսը, Կիլիմանջարոն, լուսինը...»


    Artgeo (01:19:18 )
    Բարև Ձեզ, Արտակ

    Chuk(01:23:06 )
    Ներեցեք, Դուք ի՞մ հետ էիք։

    Artgeo (01:24:40 )
    Մտածում եմ արժե՞, թե՞ ոչ շարունակել Ձեր հետ հարցազրույցը, քանի որ արդեն ուշ է ու այսպիսի տեմպերով մի երկու շաբաթ կտևի։

    Chuk(01:26:38 )
    Դուք ցանկանում եք ինձնից հարցազրույց վերցնե՞լ։

    Chuk(01:26:49 )
    Այդ դեպքում կարող եմ տեմպերս արագացնել։

    Chuk(01:27:12 )
    Շատ եմ սիրում, երբ լինում եմ ուշադրության կենտրոնում։

    Artgeo (01:27:44 )
    Կարծում եմ, որ Դուք պիտի լինեք առաջին մարդը, ով կպատասխանի իմ հարցերին Կարևորը Դուք պատրաստ լինեք

    Chuk(01:28:16 )
    Հայոց բանակի զինվորի կարգախոսն է "միշտ պատրաստ", այնպես որ լսում եմ Ձեզ։

    Artgeo (01:29:52 )
    Հենց բանակից էլ սկսենք։

    Artgeo (01:30:04 )
    Տեսնո՞ւմ եք Ձեր ապագան բանակում։

    Artgeo (01:30:15 )
    Ավելի ճիշտ զինված ուժերում։

    Chuk(01:31:13 )
    Ոչ, զինվորական ծառայությունը իմ համար լոկ պարտք է, այլ ոչ թե հաճելի գործ, հետևաբար ապագաս այնտեղ չեմ տեսնում։

    Chuk(01:31:43 )
    Միայն թե ավելի ճիշտ կլիներ ասել «պաշտպանության բանակում» այլ ոչ թե «զինված ուժերում»։

    Chuk(01:31:51 )
    Ես այդպես եմ կարծում։

    Artgeo (01:32:02 )
    Ինչի՞ մասին էր երազում փոքրիկ Արտակը։

    Chuk(01:33:18 )
    Ուզում էի դառնալ մասնագետ բոլոր ոլորտներում... չհաջողվեց։

    Chuk(01:34:01 )
    Բայց իսկական ու լուրջ երազանքս... հըմ... ուզում էի զինվոր լինել։

    Chuk(01:34:13 )
    Ուզում էի կռվել երկրիս համար։

    Chuk(01:34:26 )
    Ինձ քաջ ֆիդայի էի պատկերացնում։

    Chuk(01:34:39 )
    Փոխվեցին ժամանակներն ու հիմա փախնում եմ դրանից։

    Artgeo (01:34:17 )
    Ի՞նչ հաջողվեց։

    Chuk(01:34:53 )
    Ի՞նչ հաջողվեց... այսօր բանակում եմ։

    Artgeo (01:35:30 )
    Մասիսը մե՞րն է։

    Chuk(02:36:25 )
    Աշխարհի բոլոր գեղեցկությունները մեր հոգում տեղ ունեն, այդ թվում Արագածը, Մասիսը, Կիլիմանջարոն, լուսինը...

    Artgeo (01:39:12 )
    Դուք սիրե՞լ եք։

    Chuk(01:39:58 )
    Ո՞ւմ։

    Artgeo (01:40:59 )
    Ի՞նձ եք հարցնում։

    Chuk(01:41:57 )
    Չէ՞ որ Դուք էիք հարցնում։

    Artgeo (01:42:26 )
    Հաճա՞խ եք Ձեզ հիմարի տեղ դնում։

    Chuk(01:44:02 )
    Ստիպված եմ հարցին նորից հարցով պատասխանել։

    Chuk(01:44:16 )
    Մի՞թե հիմարն իրեն հիմարի տեղ դնելու կարիք ունի։

    Chuk(01:44:22 )
    Այո, հաճախ։

    Chuk(01:44:47 )
    Եվ, ի դեպ, սիրել եմ, սիրում եմ ու դեռ կսիրեմ։

    Artgeo (01:45:10 )
    Իսկ սիրվե՞լ։ Համենայն դեպս Ձեզ հայտնի։

    Chuk(01:47:52 )
    Ձևացնե՞մ, որ համեստ եմ, թե՞ անկեղծ պատասխանեմ։

    Artgeo (01:48:36 )
    Ինչի՞ց է բխում Ձեր համեստության այդ վառ դրսևորումը։

    Chuk(01:49:19 )
    Դուք երևի նկատի ունեիք անհամեստությո՞ւնը։

    Artgeo (01:50:11 )
    Չգիտեմ դուք Ձեր մասին ինչ եք մտածում, չնայած, որ ես համաձայն եմ որ Դուք համեստ չեք, սակայն Ձեզ շրջապատող մարդկանց մեծամասնությունը Ձեզ համարում է համեստ։

    Chuk(01:50:34 )
    Ուրեմն հաջողվել է նրանց մոլորության մեջ գցել... Սա իհարկե կատակով, բայց նրանք սխալվում են։

    Artgeo (01:50:40 )
    Կյանքում որևէ մեկին ատե՞լ եք։

    Chuk(01:51:38 )
    Ոչ, չեմ ատել։ Եղել է, որ հակակրել եմ, եղել է, որ արհամարհել եմ, բայց ատել... անիմաստ է ատել։

    Artgeo (01:52:34 )
    Թշնամիներ ունե՞ք։

    Chuk(01:53:31 )
    Ունեմ, հարգում եմ նրանց։

    Artgeo (01:54:01 )
    Դա Ձեր վերաբերմունքն է նրանց նկատմամբ, թե՞ նրանց ձեր։

    Chuk(01:54:07 )
    Իմ` նրանցից մի քանիսի նկատմամբ, եվ նրացից մի քանիսի` իմ նկատմամբ։

    Artgeo (01:54:52 )
    Անկե՞ղծ եք մարդկանց հետ։

    Chuk(01:55:31 )
    Ոչ միշտ, իսկ երբեմն ոչ մինչև վերջ։

    Artgeo (01:55:56 )
    Այսինքն չեք խոսում, եթե չե՞ն հարցնում։

    Chuk(01:56:27 )
    Խոսելն ի՞նչ կապ ունի անկեղծության հետ։

    Artgeo (01:56:54 )
    Անկեղծությունը նաև խոսակցության և շփման մեջ է արտահայտվում։

    Chuk(01:57:45 )
    Ես այնքան էլ ճիշտ չձևակերպեցի հարցս։

    Chuk(01:58:10 )
    Ի՞նչ պարտադիր է անկեղծ լինել խոսելիս։

    Artgeo (01:58:54 )
    Իսկ եթե դիմացինն անկե՞ղծ է։

    Chuk(01:59:40 )
    Իսկ եթե իմ անկեղծությունը նրան կամ ուրիշին վնասելո՞ւ է։

    Artgeo (02:00:02 )
    Հաճա՞խ եք ստում։

    Chuk(02:00:36 )
    Աշխատում եմ չստել, բայց ստացվում է, երբեմն։

    Artgeo (02:00:48 )
    «Ասա ով է ընկերդ ասեմ ով ես դու» համաձա՞յն եք։

    Chuk(02:01:33 )
    Ոչ։

    Artgeo (02:04:52 )
    Ի՞նչ է Ձեզ համար Ակումբը։

    Chuk(02:06:28 )
    Սա իմ համար դարձել է «մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ» տիպի հարց։

    Chuk(02:06:43 )
    Կարծում եմ այդ ասածս ինքնին պատասխան էր։

    Artgeo (02:08:06 )
    Մի օր արթնացաք ու Ակումբ.am չկա, ի՞նչ կանեք։

    Chuk(02:09:04 )
    Հնարավոր է, որ այդ դեպքում անելու բան չունենամ, փոխարենն անելու բան ունենան բժիշկները։

    Artgeo (02:10:03 )
    Սրտաբաննե՞րը, թե՞ խիրուրգները։

    Chuk(02:10:30 )
    Բժշկությունից չեմ հասկանում։

    Artgeo (02:11:10 )
    Իսկ նրանք Ձեզանի՞ց։

    Chuk(02:11:35 )
    Բժշկությունն անձ չի։

    Artgeo (02:12:24 )
    Իսկ "նրանք" հոգնակի է, ու կարծում եմ որ ձեր համար պարզ էր, որ խոսքը բժիշկների մասին էր։

    Chuk(02:13:19 )
    Բյուրակնը հասկանում ա (կարծում եմ), մյուսները չգիտեմ։

    Artgeo (02:13:30 )
    Արտակը 20 տարի հետո...

    Chuk(02:14:20 )
    Կապ չունի թե քանի տարի հետո, կարևորը որ կարմիր գլխարկը գլխին լինի։

    Artgeo (02:14:57 )
    Ի դեպ ինչո՞ւ կարմիր ու ինչո՞ւ գլխարկ։

    Artgeo (02:15:27 )
    Ե՞րբ եք շեղվել կարմիր գլխարկով և որևէ կապ ունի՞ հեքիաթի հետ։

    Chuk(02:17:23 )
    Հեքիաթի հետ կապ չունի։

    Chuk(02:17:41 )
    Գլխարկ սիրել եմ մանկուց։

    Chuk(02:17:52 )
    Կարմիր, որովհետև գեղեցիկ Է։

    Chuk(02:18:41 )
    Մի փնտրեք լուրջ բացատրություններ, թաքնվաց իմաստներ, կյանքը պարզ է ու հաճելի։

    Artgeo (02:19:12 )
    Խոսենք ամեն ինչի մասին պարզ ու հստակ ու առանց սահմանների Ակումբ.am-ո՞ւմ։

    Chuk(02:20:14 )
    Սահմաններ պետք են ամեն տեղ, բայց Ակումբ.am-ում այդ սահմանները շատ սահմանափակումներ չեն մտցնում։

    Artgeo (02:20:45 )
    Ուրեմն կհանդիպենք Ակումբ.am-ում

    Chuk(02:21:07 )
    Սիրով

    Artgeo (02:21:10 )
    Շնորհակալություն

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (10.09.2009)

  3. #2
    Մշտական անդամ PoeT-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk - P.S. Artgeo-ի հետ

    վայ քու արա... էդ հարցազրույցա ինչա, մի հատ ինձնից էլ դրանից վերցրեք զզզ

  4. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,722
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk - P.S. Artgeo-ի հետ

    Հիասքանչ նախագիծ է, իրականացումը՝ արտակարգ… Հուսանք՝ շարունակելի…

  5. #4
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,432
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk - P.S. Artgeo-ի հետ

    Առանց այդ էլ Արտակին շատ էի սիրում, իսկ հիմա
    Շնորհակալություն, Artgeo ջան, այսպիսի հրաշալի նախաձեռնության համար :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    35 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk - P.S. Artgeo-ի հետ

    Ա՛րթ ջան, շատ լավ միտք է, բայց որպես լրագրողների դուստր ու էդ կյանքում կոփված մարդ պետք է ասեմ, որ հարցերդ այնքան էլ հաջող չէին: Ստանդարտ, ծեծված հարցեր են: Փորձիր այնպիսի հարցեր ընտրել, որոնց պատասխանը մի բան կտա ընթերցողին, որևէ բան կբացահայտի տվյալ անձի մասին: Ուղղակի էս անգամ բախտդ բերել էր, որ զրուցակիցդ Չուկն էր: Նաև փորձիր խուսափել «այո, ոչ» պատասխան ակնկալող հարցերից:

  7. #6
    A big-big heart Malu-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    357
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk - P.S. Artgeo-ի հետ

    Ընդհանրապես մտահղացումը հետքրքիր է: Սակայն ես, այսքան էլ լավ չճանաչելով Արտակին, միևնույն է կրկին շատ բաներ չբացահայտեցի ինձ համար: Տող հարցերի լինեն շատ անսպասելի, զարմանալի, պրովոկացիոն, և ինչու ոչ՝ նաև ծիծաղելի

    Հ.Գ. Խոստումդ սակայն չես կատարել....2-րդ զրուցակիցդ պետք է ակումբի իգական սեռի պատկանող անդամ լիներ
    Ամեն դեպքում....սպասում եմ հետագա ավելի հետաքրքիր հարցազրույցների ու անկեղծությունների…

  8. #7
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk - P.S. Artgeo-ի հետ

    Շատ լավ ա, բայց Արտակը չի, կամ էլ չի ուզեցել …

  9. #8
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk - P.S. Artgeo-ի հետ

    Հրաշալի միտք է, Artgeo
    Chuk–ն էլ իր բարձունքին էր, ինչպես միշտ

  10. #9
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ծիծաղ Re. Chuk - P.S. Artgeo-ի հետ

    Հրաշալի միտք է,կարծում եմ, չէ՛ չէ՛, ո՛չ թե կարծում եմ, այլ հաստատ համոզված եմ, որ պետք է շարունակվեն այս հարցազրույցները, հիանալի միտք է, շնորհավորում եմ:
    Իսկ Chuk-ին արդեն հասցրել եմ շա՜տ-շա՜տ սիրել, այնքան եմ սիրում, որ ինձ թվում է թե ե՜րկար ժամանակվա ծանոթներ ենք:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  11. #10
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk - P.S. Artgeo-ի հետ

    Այս հարցազրույցն էլ է շատ լավը, նամանավանդ, որ այն ակումբի հիմնադրի հետ է Chukն իրոք ինքնատիպ մտածելակերպ ունի:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  12. #11
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Chuk - P.S. Artgeo-ի հետ

    Artgeo (01:42:26 )
    Հաճա՞խ եք Ձեզ հիմարի տեղ դնում։

    Chuk(01:44:02 )
    Ստիպված եմ հարցին նորից հարցով պատասխանել։

    Chuk(01:44:16 )
    Մի՞թե հիմարն իրեն հիմարի տեղ դնելու կարիք ունի։

    Chuk(01:44:22 )
    Այո, հաճախ։


    Chuk(02:18:41 )
    Մի փնտրեք լուրջ բացատրություններ, թաքնվաց իմաստներ, կյանքը պարզ է ու հաճելի
    Լավ հարցազրույց է:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  13. #12
    Լիարժեք անդամ Թիթիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Գրառումներ
    121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Chuk - P.S. Artgeo-ի հետ

    իրականում շատ հետաքրքիր էր, արժե որ շարունակություն ունենա, Երևի նիչ որ չափով ճանաչեմ akumb-ցիներին

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բյուրակն - P.S. Artgeo-ի հետ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.08.2007, 12:29
  2. Artgeo - P.S. Բարեկամի հետ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 17.07.2007, 00:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •