User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Որ լույսը բացվի

  1. #1
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Որ լույսը բացվի

    Պատմվածքը նվիրում եմ բժշկական սխալի ու անտարբերության զոհ դարձած բոլոր մայրերին ու նորածիններին:




    Որ լույսը բացվի




    Մարին աչքերը բացեց որովայնի շրջանում տարօրինակ ծանրության զգացումից: Հայացքը դանդաղ սահեցրեց վար ու սարսափից քար կտրեց: Փորին մի մեծ, սև կատու էր բազմել ու սառը, խելացի հայաքով նայում էր իրեն: Մարին փորձեց ճչալ, բան չստացվեց, փորձեց հարվածել, հեռացնել կատվին, ձեռքերը չենթարկվեցին: Իր ապարդյուն ջանքերին ուշադիր հետևելուց հետո կատուն հայացքը հառեց ուղիղ Մարիի աչքերին, և աղջիկը սարսափով տեսավ որ կատուն ...քմծիծաղ է տալիս: Իսկ որովայնի շրջանի ցավը գնալով ուժեղանում էր: Մարին ցավից գալարվեց. տնքաց ու...արթնացավ քնից: Գիտակցությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ: Մարին վախեցած նայեց փորին, չէ ՜, կատուն չկար, բայց որովայնը տնքում էր: Մարին ձեռքը զգույշ տարավ փորին: ”Երեխան...” ու գիտակցությունը վախից կծկվեց: ”Այս ի ՞նչ ցավեր են, մի ՞թե արդեն ժամանակն է”:Մի կերպ վրա նստեց: Ցավերն ավելի ուժեղացան: Մարին խալաթը վրան գցեց ու կամաց ոտքի կանգնեց: Հիշեց, բժիշկն ասել էր.” Փոքրիկին սպասեք ամսվա վերջին”, իսկ ամիսը դեռ չի էլ կիսվել: Նայեց ամուսնուն, Արամը մուշ-մուշ քնած էր, նախանձեց, ինքը վերջին ամիսներին նույնիսկ հանգիստ պառկել չէր կարողանում, էլ ուր մնաց խորը քներ:
    - Մի քիչ քայլեմ, գուցե ցավերն անցնեն, - ինքն էլ չհավատալով իր ասածին, կամաց դուրս եկավ ննջարանից ու հղիին բնորոշ անճարակ ու խեղճ քայլվածքով շորորաց դեպի խոհանոց: Խոհանոցի դուռը նոր էր բացել, երբ ոտքերի արանքում թացություն զգաց, ցած նայեց ու սարսափեց: Ոտքերի մոտ մի փոքրիկ լճակ էր գոյացել, որը գնալով մեծանում էր: Մի կերպ հետ գնաց դեպի ննջարան ու կիսաուշաթափ ձայնով կանչեց ամուսնուն.
    - Արամ, այ Արա ՜մ , վեր կաց, ես կարծես թե ծննդաբերում եմ :
    Վախից ոտքերը ծալվեցին ու գրեթե ընկավ արթնացող ամուսնու վրա: Արամը վեր թռավ, գրկեց Մարիին, մի կերպ պառկեցրեց անկողնում, շոյեց գլուխն ու համբուրեց:
    -Վախկոտս, պառկիր մինչև հագնվեմ, հետո կօգնեմ դու էլ կպատրաստվես ու հայդա...հիվանդանոց: Ու~խ,այսօր տղուս վերջապես կտեսնեմ, շատ եմ կարոտել,-ու ծուռ ժպտաց:Մարին էլ փորձեց ժպտալ , բայց սուր ցավից ժպիտը ծռվեց ,ու մի տեսակ քմծիծաղ դարձավ,երազում տեսած կատվի քմծիծաղի նման:Կատուն~...Մարին հիշեց երազն ու կնճռոտեց ճակատը:
    - Նավս է, -փնթփնթաց քթի տակ:
    - Ի ՞Նչ ես ասում, -հարցրեց Արամը:
    - Ոչինչ, զանգի ՜ր մերոնց ու ձերոնց, ասա, որ կես ժամից հիվանդանոցում լինեն,- հետո զգույշ վրա նստեց ու դժվարությամբ սկսեց հագնվել: Ցավերը, որ մի պահ թուլացել էին, սկսվեցին նոր ուժով:
    Մոտ մեկ ժամից հասան հիվանդանոց: Ցավերը մեկ ուժեղանում էին, մեկ թուլանում: Մարին զգում էր, թե ինչպես են ուժերը դավաճանում, իսկ խուճապի հասնող վախը դեմ էր առել կոկորդին ու խեղդում էր...Ընդունարանում լռություն էր: Արամը մտամոլոր շուրջը նայեց , հետո կամաց ծեծեց մոտիկ դուռը, ոչ ոք չպատասխանեց:
    - ՀԵյ~, ո ՞վ կա այստեղ,-ու արդեն դռանը սկսեց հարվածել բռունցքներով: Դուռը ճռռալով բացվեց ու շեմին երևաց ճմրթված դեմքով մի կիսաքուն կին:
    - Ինչու ՞ես գոռում, մարդ աստծու, տունդ կրակ է ընկե ՞լ:
    - Տունս կրակ է ընկել մորքուր ջան, կինս.... լավ չէ, հերթապահ բժշկին կկանչե՞ս,-խեղճացած խնդրեց Արամն ու ցույց տվեց աթոռին կուչ եկած կնոջը: Մարին ցավից աղավաղված դեմքով հենվել էր հենց նոր հիվանդանոց հասած մոր ուսին ու լուռ լաց էր լինում:
    - Ոչ առաջինն եք, ոչ էլ վերջինը, այս գիշեր այդպես էլ հանգիստ չտվեցիք , մարդ մի րոպե աչք չի կարողանում կպցնել ,-դժգոհ փնթփնթաց կինը ,-դուք այստեղ սպասեք ու մի՜ աղմկեք,_ հետո աչքերը ոլորեց տղայի վրա,- վերջապես սա հիվանդանոց է, ոչ թե ֆուտբոլի դաշտ: Ես գնամ բժշկի հետևից,- ու դանդաղ ճեմեց միջանցքով :
    - Հա... Աղջիկ ջան, դու էլ այդպիսի դեմք մի ընդունիր, քեզ մի քիչ պինդ պահիր, այնպես ես տնքում, կարծես թե ոտքդ պոկվել ընկել է վրայիցդ:
    Արամը լուռ ու շանթահար նայեց հեռացող կնոջ հետևից:
    - Լսեք, Դու՜ք... -բայց այդ պահին հետևում լսվեց Մարիի տնքոցը:
    - Արա~մ...
    Արամը լուռ մոտեցավ կնոջը: Մարիի դեմքը ցավից սպիտակել էր, իսկ ստորին շրթունքը փոքրիկ երեխայի նման դողում էր:
    -Ի ՞նչ է, վախկոտ ջան, -դեմքին անհոգ արտահայտություն տալով հարցրեց Արամը,-Լսի՜ր, քեզ հայելու մեջ տեսնես, ծիծաղից կմեռնես, ոնց որ նապաստակ լինես:
    Մարին թույլ ժպտաց:
    - Հա, դու ավելի լավ է ինձ հետ կռվիր , ի~նչ ուզում ես ասա, դու իմ գիժն ես , ես քեզ լավ եմ ճանաչում, իսկ այդ կնոջը հանգիստ թող , կին է էլի... այս աշխատանքից հոգնած ու մի քիչ էլ ցնդած պառավ կին... Խելքդ հետը չդնես, -հետո նայելով Արամի գունաթափ շուրթերին ու արցունքոտ լազուր աչքերին մի կերպ շարունակեց, - ինքը ճիշտ է, ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը: Ես էդ Եվայի ինչն եմ ասել... Ահ~,_խոսքը դեռ չավարտած` ցավը նորից ալիք տվեց ու ներքևից տարածվելով սեղմեց կոկորդը:
    Մայրը գրկեց աղջկա ուսերն ու կամաց շոյեց:
    Արամը տագնապեց, ի ՞նչ Եվայի մասին է խոսում Մարին, իրենք նման ծանոթ չունեն,կարո ՞ղ է ցավից կինը խելքը կորցրել է ու հիմա զառանցում է:
    - Ի ՞նչ Եվա, Մարի ջան:
    Մարին մի կերպ խեղդեց տնքոցը , որը սպառնում էր փոխվել աղիողորմ ճիչի, թուքը կուլ տվեց,ու կիսախուփ աչքերի միջից ժպտաց.
    (շարունակելի)
    Վերջին խմբագրող՝ Գեա: 19.09.2011, 02:03:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.09.2011), E-la Via (19.09.2011), einnA (20.09.2011), laro (19.09.2011), Lem (19.09.2011), Lion (19.09.2011), Malxas (26.09.2011), Mark Pauler (19.09.2011), Meme (20.09.2011), My World My Space (19.09.2011), Nadine (19.09.2011), Sambitbaba (28.09.2011), Tig (19.09.2011), yerevanci (19.09.2011), Դավիթ (20.09.2011), Էլիզե (19.09.2011), Ժունդիայի (19.09.2011), Նիկեա (30.11.2014)

  3. #2
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Էն մեր մեծ տատի հետ եմ կռիվ տալիս: Ասա, էդ անհամ խնձորը ինչիդ էր պետք, ա՜յ կին, որ այսպես բոլորիս կրակը գցեցիր,քո համար հանգիստ ապրեիր էլի դրախտում ...
    - Հա~, _Արամը զգաց, թե ինչպես դավաճան արցունքը լիճ տվեց աչքերում: Նույնիսկ հիմա Մարին փորձում է զուսպ մնալ ու դեռ կատակ է անում:
    Մոտեցավ, գրկեց կնոջը, սեղմեց իրեն ու շշնջաց ականջին.
    - Քեզ հերոսի տեղ չդնես, գոռա, եթե դրանից ցավերը կպակասեն, ու թող մեկը փորձի դրանից նեղվել, իմ հետ գործ կունենա...- ու թքելով բոլոր պատշաճություների վրա, առաջին անգամ զոքանչի ու իր ծնողների մոտ համբուրեց կնոջը: Մարիի շուրթերը չոր էին ու անպատասխան: Նա կիսաուշաթափ ու թուլացած տնքում էր:
    -Էս ինչ շատախոս եք մարդ ու կին, նույնիսկ այս նեղ պահին շատախոսում եք, դու ավելի լավ կլինի խորը շնչես ու քիչ խոսես... Ուժերը խնայել է պետք, - մռթմռթաց չգիտես որտեղից հայտնված ճմրթված դեմքով պառավն ու դիմեց կողքին կանգնած միջին տարիքի բժշկին:
    - Բժիշկ ջան, ինչպես հասկանում եմ պլանից դուրս են եկել, երևի շտապել են, կամ վախեցել, դե... ջահել են, մի խոսքով, կինը ասում էր, որ ըստ կոնսուլտացիոն գինեկոլոգի հաշվարկի մոտ երեք շաբաթ ժամանակ ունի:
    Բժիշկը հոգնած դեմքով նայեց դիմացը հավաքված փոքրիկ բազմությանն ու ասած .
    -Լավ, ծննդկանին տարեք զննման սենյակ , հիմա գալիս եմ ու դանդաղ հեռացավ: Մարիին նստեցրին անվասայլակն ու դանդաղ տեղափոխեցին զննման սենյակ: Հանգստության ու պաշտպանվածության զգացումը , որը տիրել էր Արամին, բժշկին տեսնելու պահին, հօդս ցնդեց նրա հեռանալով:
    - Բայց ...Բժիշկ ջան այդ ու՞ր եք գնում, ախր Մարին մեղք է, էլ չի դիմանում,-ու քայլեց բժշկի հետևից:
    Բժիշկը կանգնեց, մի պահ նայեց տղային ու հետո փնթփնթաց.
    - Այս հիվանդանոցում ձեզնից բացի ուրիշներն էլ կան, դուք շատ եք, մենք քիչ, և հետո, երիտասարդ, փորձեք ոտքի տակ չընկնել ու չաղմկել, սպասեք դրսում, եթե Ձեր կարիքը լինի, անպայման տեղյակ կպահենք:
    - Ես եմ աղմկու ՞մ, - զարմացավ Արամն ու զգաց, թե ինչպես է զայրույթը կամաց-կամաց գլուխ բարձրացնում: Հետո մի կերպ զսպեց իրեն ու դանդաղ շարժվեց դեպի ելքը:
    Դրսում հայրը բռնեց ձեռքից, մի կողմ տարավ ու հարցրեց.
    - Դրանց հարցրեցիր, թե ի ՞նչ ենք տալու:
    - Չէ, պապ, ուղեղ մնա՞ց, որ հարցնեմ: Մարին վատ է, ես դա զգում եմ: Նրան դեռ այդքան խեղճացած չեմ տեսել, գիտե՞ս, վերջին պահին թեքվեց ու ականջիս ասաց. ”Եթե ինձ բան պատահի, երեխային լավ կպահես”, հետո էլ. ”Եթե ընտրության հարց լինի. նրան ընտրիր”: Վերջում էլ թույլ ժպտաց ու թե. ”Այս գիշեր վատ երազ եմ տեսել, գիժ-գիժ խոսում եմ, մի վախեցիր”: Հիմա չգիտեմ ինչ անեմ, այստեղ բոլորը, ոնց որ դանդաղեցրած կադր լինեն, մինչև շարժվում են, տարի է անցնում, հետներն էլ խոսել չի լինում, բան չասած վրա են տալիս, չգիտեմ ինչքա՞ն կդիմանամ: Եթե այս վերաբերմունքը շարունակվի, աչքիս իսկապես աղմուկ բարձրացնեմ, որն ամենևին չէի ուզի: Մարին խնդրեց, որ համբերությունս բուռս հավաքեմ ու մի կերպ դիմանամ:

    Մոտ երկու ժամ անցավ անորոշության ու համատարած անտարբերության մեջ: Ոչ ոք չմոտեցավ, իսկ Արամի տված հարցերին էլ դուրս ու ներս անող բուժքույրերն անորոշ ու կցկտուր պատասխաններ էին տալիս: Մի պահ Մարին երևաց երկրորդ հարկի լուսամուտներից մեկում, ու Արամը պարզ նկատեց նրա քաթանի նման սպիտակ դեմքն ու գրեթե կապտած շուրթերը, որից հետո անորոշությունն ու անհանգստությունը վիշապ դառած սկսեցին ուտել Արամի համբերության մնացորդները:
    Վերջապես բժիշկը կանչեց Արամին:
    - Պապ, արի իրար հետ գնանք, Ես մենակ կարող է չդիմանամ, մի սխալ բան ասեմ:
    Հայր ու որդի, սպասումից հոգնած ու մթնած դեմքով, մտան բժշկի սենյակ:
    - Երիտասար, մի քանի ժամից հայր եք դառնալու, ուրախանալ է պետք, իսկ դուք սգվորի դեմքով միջանցքն եք չափչփում:
    Արամը զայրույթից պապանձվեց, շուրթերը դողացին.
    - Պապ, էս ինչ է ասում, ի՞նչ սգվոր, ի~նչ բան, - հետո մի կերպ իրեն հավաքեց, խորը շունչ քաշեց ու դողացող ձայնով պատասխանեց.
    - Իմ դեմքի արտահայտության վրա ուշադրություն մի դարձրեք, մանավանդ, որ ենթադրում եմ, դուք դրան սովոր եք: Մարին ինչպե ՞ս է, արդեն մի քանի ժամ է ոչ մի լուր չունեմ, երկրորդ հարկից ժամանակ առ ժամանակ ճիչեր են լսվում, ու դրանից արյունս սառում է երակներումս:
    - Մարին քնած է, նրան հանգստացնող պրեպարատ ենք ներարկել, ձեր կինը մի տեսակ շատ էր հյուծվել, վախեցանք ծննդաբերելիս ուժ չունենա: Թող մի քանի ժամ քնի, հետո կծննդաբերի, - ու բարեհոգի ժպտաց:
    Արամը խորը շունչ քաշեց ու հանգստացած գլխով արեց:

    Առավոտյան Մարին աչքերը բացեց ու դանդաղ շուրջը նայեց, ինքը պառկած էր խորհրդային ժամանակներից վերանորոգման երես չտեսած մի կեղտոտ հիվանդասենյակում, անտանելի ցավերը անցել էին, բայց չէին վերացել: Գիշերվա հիշողությունից սիրտը կուչ եկավ:Մինչև հանգստացնող դեղի ներարկումը,ինքը`ցավից ցնորված ուղեղով, անօգնական ու միայնակ,քայլում էր կիսամութ սենյակում,հետո երբ մաքուր օդ շնչելու համար բացեց պատուհանը, մի խելագար միտք անցավ մտքով,որ եթե հիմա իրեն ցած նետի լուսամուտից, ամեն ինչ կավարտվի, բայց հենց այդ պահին էլ նկատեց դրսում կանգնած Արամի գունատ դեմքն ու դանդաղ փակեց լուսամուտը:
    Սենյակի դուռը բացվեց ու ներս մտավ բուժքույրը :
    - Բարև, քնած գեղեցկուհի, ցավեր ունե ՞ս:
    - Հա, - տնքած Մարին, - գիշերվա ցավերը չեն, բայց ցավում է: Ներեցեք, ժամը քանի ՞սն է:
    -Ժամը տասն է մոտենում, դե, պատրաստվիր, գնում ենք ծնարան:
    Հետագա իրադարձությունները անհասկանալի ընթացք ունեցան: Ծնարանում իրեն ինչ-որ բան ներարկեցին, որից կարճ ժամանակ անց ցավերը հետ եկան: Հետո, երբ ցավի խելացնոր մշուշը նորից պատել էր ուղեղը, սպիտակ խալաթով մի բժիշկ մոտեցավ, սրտի զարկերն ու ճնշումը ստուգելուց հետո զգույշ հարցրեց.
    - Գիտե՞ք, այսօր բժշկությունը այնքան է զարգացել, որ ծննդաբերությունը կարելի է անցավ դարձնել, բայց դա գումար արժի, ու բոլորը չէ, որ կարող են իրենց դա թույլ տալ: Դուք դրա մասին ի ՞նչ կարծիք ունենք:
    - Բժիշկ, եթե այս ցավերը շարունակվեն ես ինձ լուսամուտից պատրաստ եմ ցած նետել, էլ չեմ դիմանում, ամուսնուս հաղորդեք, որ ես ցավազրկում եմ պահանջել, մանավանդ որ գիշերը արդեն ցավազկել եք առանց իմ կարծիքը հարցնելու:
    - Գիշերը ուրի~շ, սա ուրի~շ:
    - Այսի ՞նքն...
    - Շուտով կիմանաս...
    Մարին տնքած ու փակեց աչքերը:

    Ցավազրկման համար իրեն ստիպեցին պառկել գրեթե երկտակված, որն անտանելի դժվար էր, քթին հասնող փորի ու անտանելի ցավերի պատճառով:Մարին տնքում էր, այլևս չհասկանալով և ոչ մի հրահանգ:Հետո մի պահ աչքին ընկավ բժշկի ձեռքի բավականին մեծ ներարկիչը, հետո զգաց թե ինչպես են մշակում մեջքը, և վերջում անսպասելի սուր ցավը մեջքի գոտկային հատվածում ստիպեց ցնցվել, որի պատճառով բժշկից մի թունդ նկատողություն ստացավ: Աստիճանաբար ցավը հեռացավ: Մարին հանգստացավ ու բոլոր մտքերը կենտրոնացրեց ծննդաբերության վրա: Մի ժամ անց երեխան ծնվեց: Մարին ականջները սրած, սրտատրոփ սպասում էր, թե երբ է լսելու առաջին ճիչը, բայց այդպես էլ ոչինչ չլսվեց: Հետո իր շուրջը մի անտանելի խառնաշփոթ սկսվեց, ու ամեն ինչ լուծվեց խավարում:


    Հոգնությունից կիսախուփ աչքերով, Արամը նստել էր կնոջ մահճակալի մոտ ու սիրելիի ձեռքն էր շոյում: Արդեն մի ամբողջ օր էր, ինչ Մարին ուշքի չէր գալիս: Վերակենդանացման բաժանմունք Արամին հաջողվել էր մտնել միայն անտանելի սկանդալից հետո, երբ վերջապես, տարիքն առած բաժանմունքի վարիչը, որը նոր էր վերադարձել արձակուրդից ու այս ամենից անտեղյակ էր, ամբողջ պատմությունն իմանալուց հետո հրահանգեց, որ Արամին ներս թողնեն:
    - Մարի, ի~մ Մարի, հրեշտակս... - Արցունքները դանդաղ հոսեցին: Հետո թևքով աչքերը սրբեց ու շարունակեց.
    - Մար, լսու՞մ ես, մենք ժամանակ չունենք: Մեր փոքրիկը մեր կարիքը շատ ունի, հիմա նա էլ է կյանքի համար կռիվ տալիս, ու միայն դու կկարողանաս նրան հանել այդ վիճակից: Մարի, ես տեսա նրան, այնքան փոքրիկ էր ու այնքա~ն անպաշտպան: Ես նրա ականջին շշնջացի, որ մի փոքր դիմանա,պատմեցի, որ ինքը պահապան հրեշտակ ունի,որի հետ դեռ պետք է հանդիպի, խոստացա, որ վաղվա լուսաբացը իր համար է բացվելու: Մար, գիտե ՞ս, ես համոզված եմ, որ նա լսեց ու հավատաց ինձ, ես գիտեմ, որ նա հիմա քեզ է սպասում, որովհետև չնայած բժիշկների տխուր կանխատեսումներին, նա դեռ կա, պայքարում է ... Իմ տղան... Մեր տղան հենց այս պահին իսկական տղամարդու նման ճակատը դեմ է տվել մահվանը ու չի թողնում, որ այն առաջ գա, բայց նրան օգնել է պետք, նա դեռ շատ է փոքր մահվան դեմ մենակ կռիվ տալու համար: Մար, բժիշկն ասած, որ նրան միայն հրաշքը կփրկի, ու այդ հրաշքը քո սերն է: Մա~րի, հրեշտակս, փրկիր մեր տղային...


    Մարին սթափվեց զնգուն ծիծաղից, կողքին մի փոքրիկ տղա չորեքթաթ փորձում էր հասնել ինչ-որ բզեզի ու հաճույքից ճլվլում էր: Նրա կապույտ աչքերն այնքան ծանոթ ու հարազատ էին: Մարին կնճռոտեց ճակատը, փորձեց մտաբերել, բայց գլխի բութ ցավը այդպես էլ չթողեց, որ կողմնորոշվի, թե ինչու՞ են երեխայի աչքերն այդքա~ն հարազատ:
    - Այս ի~նչ լավն ես, իսկը փոքրիկ նապաստակ:
    Հետո սկսեց շուրջը նայել, իրենք թունելում էին, ու հեռվում լույս էր երևում:
    - Դե, ճստո, արի քեզ գրկեմ ու այստեղից դուրս գանք:
    Մարին գրկեց նրան ու քայլեց դեպի լույսը: Փոքրիկը կնճռոտեց դեմքն ու թունելը լցրեց իր աղմուկ-աղաղակով: Մարին զարմացած նայեց երեխային: Նա բացահայտորեն պարտադրում էր ոչ թե մոտենալ, այլ հեռանալ լույսից:
    - Ա~խր, այնտեղ լույս է, մարդիկ կհանդիպեն, կբացատրեն, թե մենք ինչպես ենք հայտնվել այստեղ, - սրտնեղած բացատրեց Մարին, բայց երեխան շարունակում էր սրտակեղեք ճչալ:
    Մարին մտամոլոր նստեց հենց թունելի հատակին չիմանալով, թե ինչպե ՞ս կարելի է հանգստացնել փոքրիկին: Երեխան աստիճանաբար հանգստացավ ու սկսեց մատը ծծել:
    _Խեղճ երեխա, սոված է, ուր է քո մայրիկը, հը ՞...
    Փոքրիկն իր կապույտ աչուկներն ուղղեց Մարիին ու ժպտաց աշխարհի ամենահմայիչ ժպիտով:
    - Ես հիշեցի, քո աչքերը շատ նման են Արամի աչքերին: Տեսնես ու ՞ր է կորել նա, հենց գտա, պատմելու եմ, որ այս աշխարհում իր աչքերից մեկն էլ ունի, որ էլ չպարծենա:
    Ու հանկարծ թունելի հակառակ ծայրից լսվեց Արամի կանչը.
    -Մարի~, հրեշտակս...
    _Արա~մ, խոսա, կանչիր ինձ, լսու՞մ ես, այ հիմա ես գիտեմ, թե որ կողմ է պետք գնալ:
    Մարին ժպտաց, պինդ գրկեց երեխային ու վազեց դեպի ձայնը:


    Դեռ երկար ժամանակ քաղաքի բժիշկները քննարկում ու պատմում էին, թե ինչպես, գրեթե անհույս մայրն ու նորածինը միաժամանակ ուշքի էին եկել քաղաքի տարբեր հիվանդանոցներում:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 19.09.2011, 02:12:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  4. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.09.2011), E-la Via (19.09.2011), einnA (20.09.2011), Freeman (19.09.2011), laro (19.09.2011), Lem (19.09.2011), Lion (19.09.2011), Malxas (26.09.2011), Meme (20.09.2011), My World My Space (19.09.2011), Nadine (19.09.2011), Sambitbaba (28.09.2011), Tig (19.09.2011), yerevanci (19.09.2011), zanazan (19.09.2011), Դավիթ (20.09.2011), Դեկադա (19.09.2011), Էլիզե (19.09.2011), Ժունդիայի (19.09.2011), Նիկեա (30.11.2014), Ֆոտոն (21.09.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուզիչ, գեղեցիկ շարադրված, լավ մտածված պատմվածք: Ապրես, Գեա ջան:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գեա (19.09.2011), Ժունդիայի (19.09.2011)

  7. #4
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    առավոտ գիշերով լացացրեցի՜ր....
    Լավն էր, ապրե՜ս....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (19.09.2011)

  9. #5
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հիմա էս տրամադրությամբ ո՞նց գնամ գործի

    շատ լավն էր, ապրես

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (19.09.2011)

  11. #6
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ ա վերջը բարի էր: Մտածում էի ո՞նց ա կարողանալու մեկն ու մեկին «տանի էն աշխարհ»:

    Մարդկանց «սպանելու» ամեակեղեքիչ միջոցն ա. Անտարբերությունը

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.09.2011), Գեա (19.09.2011)

  13. #7
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    առավոտ գիշերով լացացրեցի՜ր....
    Լավն էր, ապրե՜ս....
    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա էս տրամադրությամբ ո՞նց գնամ գործի

    շատ լավն էր, ապրես
    ես այս պատմության վրա շատ եմ լացել , մի քիչ էլ դուք լացեք, բան չկա:Չնայած Վորդ ջա քեզ լացելիս մի տեսակ չեմ կարողանում պատկերացնել
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  14. #8
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ես այս պատմության վրա շատ եմ լացել , մի քիչ էլ դուք լացեք, բան չկա:Չնայած Վորդ ջա քեզ լացելիս մի տեսակ չեմ կարողանում պատկերացնել
    Ավելի լավ....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (19.09.2011)

  16. #9
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավ ա վերջը բարի էր: Մտածում էի ո՞նց ա կարողանալու մեկն ու մեկին «տանի էն աշխարհ»:

    Մարդկանց «սպանելու» ամեակեղեքիչ միջոցն ա. Անտարբերությունը
    Դեկադա ջան , իսկապես չկարողացա ոչ մեկին էլ այն աշխարհ ուղարկել , թեև իրական ավարտը ավելի ողբերգական է եղել:Իմ հիմնական նպատակն էր ցույց տալ թե ինչ կարող է պատահել, երբ անտարբերությունն ու անգրագիտությունը միաժամանակ են լինում:Բայց մյուս կողմից էլբժշկական համակարգում այսօրառկա լուրջ խնդիրների մեղավորը միայն բժիշկները չեն:Այն ավելի խորը արմատներ ունի...
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (19.09.2011)

  18. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքումս էն ռեդկի անգամներից մեկն էր, երբ կարդալոց հուզվեցի ու աչքերս լցվեցին: Կարդում էի ու շունչս պահած սպասում, տառապելով ձգում էի մինչև վերջ, որ Մարին ու փոքրիկը փրկվեն, հույս գրեթե չունեի, իսկ վերջում էլ հուսով էի գոնե, որ Մարին կփրկվի: Ինչ լավ էր, որ երկուսն էլ փրկվեցին ու. "Արամի աչքերով" փոքրիկն էլ ապրեց: Լուծումներն ու անցումներն իրոք լավն էին...

    Ապրես, առանց չափազանցությունների հիանալի էր:

    Գործի հիանալիության չափանիշն այն է, որ այն մարդկային հույզեր առաջացնի - այս տեսակետից կրկին կասեմ` հիանալի էր առանց չափազանցության ու մեկ էլ... լավ էր, որ ամեն ինչ լավ վերջացավ, ես էդ կատվի...

    Օֆֆֆ, վաղուց չէի հուզվել կարդալիս...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.09.2011), Գեա (19.09.2011)

  20. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեկադա ջան , իսկապես չկարողացա ոչ մեկին էլ այն աշխարհ ուղարկել , թեև իրական ավարտը ավելի ողբերգական է եղել:Իմ հիմնական նպատակն էր ցույց տալ թե ինչ կարող է պատահել, երբ անտարբերությունն ու անգրագիտությունը միաժամանակ են լինում:Բայց մյուս կողմից էլբժշկական համակարգում այսօրառկա լուրջ խնդիրների մեղավորը միայն բժիշկները չեն:Այն ավելի խորը արմատներ ունի...
    Եթե չեմ սխալվում պատմվածքը վերջի դեպքերի հետ կապ ունի: Ամեն դեպքում ուրախացա որ չես ուղարկել, չնայած դաժան իրականությանը: Ընդհանրապես կարծում եմ որ ցանկացած բնագավառում ցանկացած հարցի դիրքորոշման դեպքում միակողմանի մեղավորներ չեն լինում: Կա երկկողմանի Անտարբերություն: Կոնկրետ դեպքը չգիտեմ, բայց մարդիկ իրենք էլ են իրենց նկատմամբ անտարբեր դառնում: Ու էստեղից էլ գալիս ա համընդհանուրը:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.09.2011), Lion (19.09.2011), Գեա (19.09.2011)

  22. #12
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չեմ սխալվում պատմվածքը վերջի դեպքերի հետ կապ ունի: Ամեն դեպքում ուրախացա որ չես ուղարկել, չնայած դաժան իրականությանը: Ընդհանրապես կարծում եմ որ ցանկացած բնագավառում ցանկացած հարցի դիրքորոշման դեպքում միակողմանի մեղավորներ չեն լինում: Կա երկկողմանի Անտարբերություն: Կոնկրետ դեպքը չգիտեմ, բայց մարդիկ իրենք էլ են իրենց նկատմամբ անտարբեր դառնում: Ու էստեղից էլ գալիս ա համընդհանուրը:
    Չէ .Դեկադա ջան այս դեպքը տարիներ առաջ է պատահել, ու երեխան ցավոք մահացավ վեց ամիս տառապելով ապրելուց հետո, երբ գրում էի տխուր հիշողություններն այնքան շատ էին , որ չկարողացա միտքը մինչև վերջ իրական պահել, հասկացա , որ շատ ճնշող կլինի:Ես այդ փոքրիկին գրկել եմ, նայել աչքերին , զգացել թե ինչպես է մեռնում, ու նաև զգացել թե այդ վիճակից ինչպես է աստիճանաբար ցնորվում մայրը:
    Ցավոք նման պատմությունները շատ են , ու ամենասարսափելին այն է , որ նման դեպքեր լինում են ,ոչ միայն խուլ մարզային հիվանդանոցներում, այլ նաև մայրաքաղաքում, որի կլինիկաները թերևս անհամեմատ ավելի հագեցած են և մասնագիտական ռեսուրսով և բժշկական ապարատուրայով:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 19.09.2011, 18:29:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (19.09.2011)

  24. #13
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...... թեև իրական ավարտը ավելի ողբերգական է եղել?????............
    Գեա ջան իսկ պատմությունն իրականում ինչպես է ավարտվում????

  25. #14
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում laro-ի խոսքերից Նայել գրառումը
    ...... թեև իրական ավարտը ավելի ողբերգական է եղել?????............
    Գեա ջան իսկ պատմությունն իրականում ինչպես է ավարտվում????
    Լարօ ջան , այդ փոքրիկին ծնվելուց հետո կիսամեռ հասցրել էին , համապատասխան ռեանիմացիոն բաժանմունք( կներես , հիվանդանոցների անուններ չեմ տա) մեկ ամիս հետո այսպես ասած թքած կպցրած տուն էին ուղարկել, բայց ծննդաբերության ժամանակ տարած լուրջ թթվածնային քաղցը իր սև գործը միևնույնն է հասցրել էր անել: Երեխայի մոտ շատ արագ ի հայտ եկան նևրոլոգիական լուրջ ախտահարումներ:Գիտես շատ ցավալի էր , երեխան իրականում շատ ուժեղ ու առողջ սիրտ ուներ ու մինչև մի քանի ամիս դիմացավ հենց դրա շնորհիվ,այսինքն եթե էդ սխալները եղած չլինեին, հիմա աշխարհում մի առողջ հայ մանչուկ ավել կլիներ:
    Վերջին խմբագրող՝ Գեա: 19.09.2011, 18:34:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.09.2011), John (19.09.2011), laro (19.09.2011), Նաիրուհի (20.09.2011)

  27. #15
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա ծնողները.......ինչ ձևով էին սպասում էտ երեխային.... իսկ այդ բժիշկները.....ինչ խղջով են հիմա ապրում: Այ դրա համար էլ մեկ-մեկ կասկածում եմ բժիշկ դառնամ,թե քանի ուշ չի,որոշումս փոխեմ ..........

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Լույսը
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.03.2015, 02:37
  2. «Լույսը չի բացվի». Արթուր Կլարկ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 25.10.2013, 17:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •