Ես էլ գիտեմ նրան, նրա վիշտը
Բայց երբեք չեմ մոռանա ոնց մի անգամ ինձ իմ «վշտից» ազատեց…
Կյանքում առաջին անգամ վրաս օձ էր հարձակվել, ֆշշացնում էր, իսկ ես յոթնամյա անօգնական ու միայնակ աղջնակ, ով որոշել էր բոլորից հեռու զբոսնել, չգիտեի ինչ անել շրջապատող խոտերի, փշերի ու ակացիաների մեջ ու ամենաանհավանական ձևով, երևի Աստծո ողորմությամբ էր, որ նա հայտնվեց ու բառիս բուն իմաստով մաս-մաս արեց այդ հանդուգն արարածին:
Աստված նրան երկար-երկար կյանք տա![]()
Էջանիշներ