User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Չգնահատված խմբեր ու երաժիշտներ

  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չգնահատված խմբեր ու երաժիշտներ

    Այս թեմայում առաջարկում եմ գրել այն երաժիշտների կամ խմբերի մասին, ովքեր ձեր կարծիքով արժանի էին ավելի մեծ ճանաչման, բայց ինչ-ինչ պատճառներով հայտնվել են ավելի կամ պակաս արժանի խմբերի ու երաժիշտների ստվերում: Կամ էլ նրանք ժամանակին ունեցել են մեծ ճանաչում, բայց հետագայում նրանց ունկնդիրների թիվը պակասել է, և ստացվել է այնպես, որ այսօր նրանց հիմնականում լսում են 50 տարին անց մարդիկ:

    Այդպիսի խմբերն ու երաժիշտները քիչ չեն, և իսկապես զարմանալի է, թե ինչ սկզբունք է աշխատում, որ խմբերի մի մասը տարիներ շարունակ փառքի գագաթնակետին է, իսկ մի մասը ունի հանճարեղ գործեր, բայց իրենց չեն ճանաչում:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (16.09.2011), Նաիրուհի (17.09.2011), Ուլուանա (24.10.2011), Ռուֆուս (17.09.2011)

  3. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդպիսի խմբերից է, օրինակ, Procol Harum-ը: Այսօր շատ քչերը կլինեն, որ գիտեն այս խմբի մասին, իսկ իմանալուց հետո էլ գիտեն միայն նրանց գրած առաջին երգը՝ A Whiter Shade Of Pale-ը, որը նրանց փառք և ճանաչում բերեց: Սակայն նրանք երբեք չհասան այն բարձունքներին, որին հասել են 70-ականների մյուս խմբերը: Կարծում եմ պատճառներից մեկն այն է, որ մի կողմից, նրանք շատ հեշտ չեն լսվում, և այդ իմաստով նրանց դժվար կլսեին թեթև երաժշտության սիրահարները, մյուս կողմից էլ այնքան վիրտուոզ երաժշտներ չէին, որ նրանց լսեին պրոգրեսիվ ռոքի սիրահարները: Նրանց երաժշտությունը հիմնականում հիմնված է ստեղնաշարային գործիքների (հիմնականում՝ Hammond organ-ի) և Gary Brooker-ի վոկալի վրա:

    Ահա նրանց երգերից մի քանիսը:

    Առաջինն, իհարկե, A Whiter Shade Of Pale-ն է, որի հիմնական մեղեդին հիմնված է Բախի Air On G String-ի վրա.


  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (17.09.2011), Ռուֆուս (17.09.2011)

  5. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Conquitador



    3. Nothing But The Truth



    4. Beyond The Pale


  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (17.09.2011)

  7. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեղադրեմ ևս երկու գործ, որոնք շատ եմ հավանում, բայց որոնց համերգային տարբերակները ցավոք չգտա: Խորհուրդ կտայի լսել նրանց մնացած երգերն էլ, նրանք անհաջող երգեր գրեթե չունեն:

    5. The Truth Won't Fade Away



    6. Grand Finale



    6. Grand Finale

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (17.09.2011)

  9. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    John Wetton

    Բաս կիթառահար, կիթառահար, վոկալիստ John Wetton-ը նվագել է բազմաթիվ խմբերում (Mogul Thrash, Family, King Crimson, Roxy Music, Uriah Heep, UK, Asia և Wishbone Ash): Նրան մեծ փառք բերեց King Crimson-ը և UK-ը, իսկ ամենամեծ կոմերցիալ հաջողությունն ունեցավ Asia խմբում: Սակայն, 1970-ականներին և 1980-ականներին շատ հայտնի լինելով հանդերձ՝ այսօր նրան ևս շատ քչերն են ճանաչում, մինչդեռ նա մինչ այժմ ստեղծագործում է, վերջին տասնամյակում ձայնագրել է շատ հաջող ալբոմներ, շատերի կարծիքով, նա պրոգրեսիվ ռոքի լավագույն վոկալիստներից մեկն է և վոկալով զիջում է, երևի թե միայն Greg Lake-ին.


  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Procol Harum-ի Salty Dog-ը նույնիսկ ավելի շատ եմ սիրում, քան A Whiter Shade of Pale-ը

    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tar (17.09.2011), Գեա (17.09.2011)

  12. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Warren Zevon

    Այս ամերիկացի երաժիշտի մասին այստեղ շատ քչերը գիտեն, սակայն նրա երգերը շատ մեծ ազդեցություն են թողել և շատ հայտնի են աշխարհում: Երբ նայում եմ, թե ովքեր են նվագում իր ալբոմներում, ուղղակի շշմում եմ. Chick Corea, John Patitucci, David Gilmour, Bob Dylan, Neil Young, Don Henley և շատ ու շատ ուրիշ լեգենդար երաժիշտներ, որոնք այդքան հայտնի լինելով՝ որպես սեսիոն երաժիշտներ նվագում են Warren Zevon-ի ալբոմներում: Նրա երգերը մի կողմից բավականին պարզ են և թեթև լսվող, իսկ մյուս կողմից՝ շատ խորն են, հատկապես խոսքերի շնորհիվ: Շատերը Bob Dylan-ից հետո մեծագույն ռոք պոետ համարում են հենց Warren Zevon-ին: Նրա երգերում էլ հիմնականում շոշափվում են սոցիալական թեմաները, բայց ի տարբերություն Bob Dylan-ի, այստեղ չի գերիշխում պեսիմիզմը: Ավելի շատ Zevon-ն իր երգերում հումորով և սարկազմով է անդրադառնում այդ խնդիրներին:

  13. #8
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1989 թվին ձայնագրված Run Straight Down երգը (Warren Zevon և David Gilmour)


  14. #9
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրա ամենահայտնի երգերից.

    Werewolves Of London



    Roland The Headless Thompson Gunner



    Genius



    Searching For A Heart


  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գեա (24.10.2011)

  16. #10
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    No comment
    Լսեք, կիմանաք, թե խի հայտնվեց էս թեմայում. :Պ





    Հ.Գ.

    Իմ կարծիքով Procol Harum-ն ու Warren Zevonը իրենց ոճի շրջանակներում բավական նորմալ լսարան ունեն: Իսկ էն բասսիստի սոլո ալբոմները լսած չկամ, բայց դե նման կարիերա ունեցած շատ երաժիշտներ են ձեռի հետ սոլո ալբոմներ ձայնագրում, որ առանձնապես հետաքրքրության չեն արժանանում...

    Հասարակ երաժշտասերների կողմից խիստ թերագնահատված եմ համարում Roy Harper-ին ու Tony Joe White-ին: Վերջինս գոնե Էլվիս Պրեսլիի (ով, ի դեպ, նույնիսկ TJW-ի cover արել ա, իսկ TJW-ն կյանքում իրեն տենց նեղություն չի տվել ) կեսի չափ ու Eric Clapton-ից մի 2 անգամ հայտնի պիտի լիներ: 2-ն էլ խիստ տաղանդավոր songwriter-ներ են ու շատ այլ երաժիշտների համար «ուսուցիչ», բայց ըստ երևույթին կոմերցիոն հաջողության հասնելու համար բավականաչափ ջանք չեն թափել, եսիմ:

    Roy Harper



    TJW





    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tar (26.10.2011), Արշակ (27.10.2011)

  18. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում եմ` երևի ինչ-որ տեղ էլ լավ է, որ ինչ-որ խումբ/երաժիշտ փառքի գագաթնակետին չի հասնում. վերջիվերջո, դյուրամարս (և ոչ միշտ շատ որակյալ) կատարողներն են շատ մեծ ճանաչում ձեռք բերում: Բացի դրանից, ոչ մեծ ճանաչում ունեցողների համերգների տոմսերը էժան են

    Լավ, քանի որ կին կատարողների մեջ եմ մասնագիտացած, կուզեի ներկայացնել Քերին Փոլուարթին (Karine Polwart), որը ժամանակակից է, բայց կարծում եմ Միացյալ Թագավորությունից դուրս (գուցե այնտեղ էլ) այնքան ճանաչված չէ, որովհետև համերգացանկին միշտ հետևում եմ. Միացյալ Թագավորությունից դուրս չի գալիս: Համենայնդեպս, մի անգամ Հայաստանում էլ է համերգ տվել: Ինչևէ, Քերինի գործունեությունը շատ եմ գնահատում ու միշտ հետևում եմ նրան: Ինձ թվում ա` իրա քիչ ճանաչված լինելն ավելի շուտ հավակնություններ չունենալն ա: Մեկ էլ իրա շոտլանդական ակցենտի համար եմ գժվում



    Մյուս ավելի լուրջ ու ավելի հին կնանիքի մասին հետո կգրեմ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (29.10.2011), Tar (05.11.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •