User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Տրանսպորտային միջոցների ժամանման էլեկտրոնային տեղեկատու համակարգեր

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Տրանսպորտային միջոցների ժամանման էլեկտրոնային տեղեկատու համակարգեր

    Երևանի քաղաքապետարանը, հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով, Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները: Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, առայժմ փորձարկվում են համակարգի դետալները` ծրագրավորման ու սարքի համադրելիությունը:



    «Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո: Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրը»,- նշել է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնե ՓԲԸ տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը:
    Աղբյուր՝ tert.am

    Անկեղծ ասած վաղուց էի «երազում» էսպիսի սարքավորման մասին: Կարծում եմ, ճիշտ կազմակերպման դեպքում հրաշալի բան կլինի: Բայց փոքր-ինչ թերահավատ եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    0david0 (16.09.2011), armen9494 (16.09.2011), ars83 (16.09.2011), Kita (16.09.2011), Lion (16.09.2011), Moonwalker (16.09.2011), One_Way_Ticket (16.09.2011), Rammstein (16.09.2011), Renata (17.09.2011), Ripsim (16.09.2011), Sagittarius (16.09.2011), Skeptic (16.09.2011), Vaio (17.09.2011), Vge (16.09.2011), VisTolog (16.09.2011), yerevanci (16.09.2011), Ապե Ջան (16.09.2011), Արէա (16.09.2011), Արևհատիկ (16.09.2011), Ժունդիայի (16.09.2011), Լուսաբեր (16.09.2011), Մանուլ (16.09.2011), Նարե91 (16.09.2011), Ռուֆուս (16.09.2011)

  3. #2
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օգտակար սարքավորում ա իհարկե. հույս ունենանք, որ այս վահանակները երկար կյանք կունենան:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  4. #3
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ նոր կարդացի ու ուրախությամբ տնեցիներին պատմեցի, բայց դե մի փոքր թերահավատություն իմ մեջ էլ կա

  5. #4
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    ես էլ նոր կարդացի ու ուրախությամբ տնեցիներին պատմեցի, բայց դե մի փոքր թերահավատություն իմ մեջ էլ կա
    Ոչ մի այն քո: Հայերը առհասարակ քիչ բաներ են նորմալ կազմակերպում:
    Բայց լավ սրա մեջ ոնց են փող աշխատելու:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (16.09.2011)

  7. #5
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց լավ սրա մեջ ոնց են փող աշխատելու:
    մի բան կմոգոնեն

  8. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, ճիշտ կազմակերպման դեպքում հրաշալի բան կլինի: Բայց փոքր-ինչ թերահավատ եմ:
    Միանում եմ - հենա, վայրկյանաչափերով լուսակիրները դրել են, մեքենա վարելը զգալիորեն հեշտացել է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #7
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասա՝ մենակ «մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի պլակատներով չծածկվեն վահանակները կամ էլ հարբած լակոտների ձեռքով ջարդ ու փշուր չարվեն, ինչպես Երևանի փողոցների բոլոր աղբադույլենրն ու դրսի հեռախոսները:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.09.2011), Lion (16.09.2011)

  11. #8
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաշալի գաղափար է: Բայց... ողջ քաղաքը նման թանկարժեք տեխնիկայով ապահովելուց առաջ կան ավելի «եժան» և տարրական անելիքներ:

    Գերմանիայում ոչ ամեն կանգառ ունի նման էլեկտրոնային վահանակներ, բայց պարտադիր ամեն կանգառում փակցված են չվացուցակներ, ուշացումները առավելագույնը երկու րոպե:

    Իսկ Հայաստանում ժամանակին /կարծում եմ այժմ նույնպես/ գործում էր «հենց լցվի, շարժվում եմ» սկզբունքը: Այս տրանսպորտային քաոսը վերացնելու համար պարտադիր պետք է.
    -գծերի առուծախը վերացնել, ողջ տրանսպորտային համակարգը տալ մեկ ընկերության /ցանկալի է շահույթ չհետապնդող, պետական/,
    -չվացուցակները կազմվեն ոչ թե շահույթի մաքսիմալացման, այլ բնակչությանը առավել արդյունավետ ծառայելու սկզբունքով,
    -վարորդների համար սահմանել ժամավճար, և ոչ թե վճարել ուղևորների քանակի հիման վրա, /սրա հետ նաև պետք է կարգավորել տոմսերի վաճառքը/

    այս ամենի իրագործման արդյունքում կանգառներում փակցված ամենահասարակ չվացուցակները շատ ավելի արդյունավետ կաշխատեն, քան ավելի մեծ ներդրում պահանջող էլեկտրոնային վահանակները

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (16.09.2011), ars83 (17.09.2011), Artgeo (18.09.2011), Chuk (16.09.2011), Kita (16.09.2011), Rammstein (16.09.2011), Արէա (16.09.2011), Ռուֆուս (17.09.2011)

  13. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրաշալի գաղափար է: Բայց... ողջ քաղաքը նման թանկարժեք տեխնիկայով ապահովելուց առաջ կան ավելի «եժան» և տարրական անելիքներ:

    Գերմանիայում ոչ ամեն կանգառ ունի նման էլեկտրոնային վահանակներ, բայց պարտադիր ամեն կանգառում փակցված են չվացուցակներ, ուշացումները առավելագույնը երկու րոպե:

    Իսկ Հայաստանում ժամանակին /կարծում եմ այժմ նույնպես/ գործում էր «հենց լցվի, շարժվում եմ» սկզբունքը: Այս տրանսպորտային քաոսը վերացնելու համար պարտադիր պետք է.
    -գծերի առուծախը վերացնել, ողջ տրանսպորտային համակարգը տալ մեկ ընկերության /ցանկալի է շահույթ չհետապնդող, պետական/,
    -չվացուցակները կազմվեն ոչ թե շահույթի մաքսիմալացման, այլ բնակչությանը առավել արդյունավետ ծառայելու սկզբունքով,
    -վարորդների համար սահմանել ժամավճար, և ոչ թե վճարել ուղևորների քանակի հիման վրա, /սրա հետ նաև պետք է կարգավորել տոմսերի վաճառքը/

    այս ամենի իրագործման արդյունքում կանգառներում փակցված ամենահասարակ չվացուցակները շատ ավելի արդյունավետ կաշխատեն, քան ավելի մեծ ներդրում պահանջող էլեկտրոնային վահանակները
    Համաձայն եմ: Ըստ էության գլոբալ խնդիրները լուծելու փոխարեն նորից արտաքին տեսքի խնդրի լուծում է: Ընդհանրապես քաղաքապետարանի աշխատանքների մեծամասնությունը կապված է, այսպես ասեմ, հասարակ աչքին տեսանելի խնդիրներ լուծելով, որոնք ամենակարևորները չեն, ամենախորքայինները չեն, ամենահրատապները չեն, բայց փոխարենն անմիջապես նկատվում են:

    Բնավ չեմ նվազեցնում ասենք շենքերի ներկելու ու լվանալու գործը, բայց դրանից ավելի կարևոր է, ըստ իս, վթարային շենքերի ամրացումը: Բայց դա այդքան նկատելի չէր լինի, ինչքան շենքեր ներկելը:

    Ու էսպես շարունակաբար:

    Բայց ամեն դեպքում էս լուսատախտակները գոնե որոշակիորեն օգտակար կլինեն քաղաքացիներիս:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 16.09.2011, 20:27:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (16.09.2011)

  15. #10
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ բան ա : Չնայած... մի քանի տարի առաջ, երբ կանգառներում փակցրին այդտեղով անցնող երթուղայինների ու ավտոբուսների համարները, էլի մտածեցի, որ լավ բան ա: Իսկ հիմա էդ համարների հետքն էլ չի մնացել:

    Մի քիչ առաջ կարդացի, որ 236 ավտոբուս են ներկրելու: Հուսով եմ` երթուղայինների թիվը զգալիորեն կնվազի :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (16.09.2011), Արէա (16.09.2011)

  17. #11
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ բան ա : Չնայած... մի քանի տարի առաջ, երբ կանգառներում փակցրին այդտեղով անցնող երթուղայինների ու ավտոբուսների համարները, էլի մտածեցի, որ լավ բան ա: Իսկ հիմա էդ համարների հետքն էլ չի մնացել:

    Մի քիչ առաջ կարդացի, որ 236 ավտոբուս են ներկրելու: Հուսով եմ` երթուղայինների թիվը զգալիորեն կնվազի :
    2012–ի առաջին եռամսյակում Երևան կներկրվի ևս 170
    Խոսքը 2012ի մասինա: Այսինքն հիմա 66 հատ կբերեն:


  18. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը 2012ի մասինա: Այսինքն հիմա 66 հատ կբերեն:
    2012-ի առաջին եռամսյակն էլ սարերի հետևում չի, ու եթե աշխարհի վերջը չգա՝ շատ էլ լավ ա:
    Եթե թեկուզ 5 տարվա կտրվածքում բոլոր քաղաքային երթուղայինները փոխարինեն ավտոբուսներով, անձամբ ես շատ գոհ կլինեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (16.09.2011), Հայուհի (16.09.2011), Մանուլ (16.09.2011)

  20. #13
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ ինձ մի բան բացատրեք էլի?
    Գազելներ և նման կարգի ավտոմեքենաների վարորդներին պարտադիր չէ Դ կարգի վարորդական իրավունք ունենալը, իսկ ավտոբուսի վարորդները պիտի պարտադիր ունենան չէ?
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  21. #14
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ ինձ մի բան բացատրեք էլի?
    Գազելներ և նման կարգի ավտոմեքենաների վարորդներին պարտադիր չէ Դ կարգի վարորդական իրավունք ունենալը, իսկ ավտոբուսի վարորդները պիտի պարտադիր ունենան չէ?
    Պարտադիր է: Պարզապես կան որ առանց դրա էլ են վարում:

  22. #15
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարտադիր է: Պարզապես կան որ առանց դրա էլ են վարում:
    Չէ իմ հարցը ավելի շատ էն էր, որ գազելների վարորդներին պետք չէ?
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. LegalPortal.am - Հայկական Իրավական Տեղեկատու
    Հեղինակ՝ hixos, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.05.2012, 09:34
  2. Տրանսպորտային անեկդոտներ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 10.12.2011, 22:41
  3. www.arit.am մշակութային տեղեկատու
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.12.2010, 23:36
  4. Կանխում են տրանսպորտային խախտումները
    Հեղինակ՝ Sator, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 07.07.2008, 09:50
  5. Access հայերեն տեղեկատու
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 30.05.2008, 16:20

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •