Հրաշալի գաղափար է: Բայց...
ողջ քաղաքը նման թանկարժեք տեխնիկայով ապահովելուց առաջ կան ավելի «եժան» և տարրական անելիքներ:
Գերմանիայում ոչ ամեն կանգառ ունի նման էլեկտրոնային վահանակներ, բայց պարտադիր ամեն կանգառում փակցված են չվացուցակներ, ուշացումները առավելագույնը երկու րոպե:
Իսկ Հայաստանում ժամանակին /կարծում եմ այժմ նույնպես/ գործում էր «հենց լցվի, շարժվում եմ» սկզբունքը: Այս տրանսպորտային քաոսը վերացնելու համար պարտադիր պետք է.
-գծերի առուծախը վերացնել, ողջ տրանսպորտային համակարգը տալ մեկ ընկերության /ցանկալի է շահույթ չհետապնդող, պետական/,
-չվացուցակները կազմվեն ոչ թե շահույթի մաքսիմալացման, այլ բնակչությանը առավել արդյունավետ ծառայելու սկզբունքով,
-վարորդների համար սահմանել ժամավճար, և ոչ թե վճարել ուղևորների քանակի հիման վրա, /սրա հետ նաև պետք է կարգավորել տոմսերի վաճառքը/
այս ամենի իրագործման արդյունքում կանգառներում փակցված ամենահասարակ չվացուցակները շատ ավելի արդյունավետ կաշխատեն, քան ավելի մեծ ներդրում պահանջող էլեկտրոնային վահանակները
Էջանիշներ