User Tag List

Էջ 1 32-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 472 հատից

Թեմա: Ջորջ Ռ.Ռ. Մարտին - Սառույցի ու Հրո Երգ / George R.R. Martin - A Song of Ice and Fire

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ջորջ Ռ.Ռ. Մարտին - Սառույցի ու Հրո Երգ / George R.R. Martin - A Song of Ice and Fire

    Ջորջ Ռ.Ռ. Մարտինը ամերիկացի գրող է, ստեղծագործում է ֆենտեզի ժանրում, Թայմս ամսագիրը նրան անվանել է Ամերիկայի Թոլքին: Մարտինի գլուխգործոցը համարվում է «Սառույցի ու Հրո Երգը» վիպաշարը, որը դեռևս անավարտ է: Այժմ լույս են տեսել վիպաշարի 5 մասը, 2 գիրք նա դեռ չի ավարտել:



    Վիպաշարը բաղկացած է հետևյալ գրքերից.

    1. A Game of Thrones - Գահերի խաղը - 1996թ
    2. A Clash of Kings - Արքաների բախումը - 1998թ
    3. A Storm of Swords - Թրերի փոթորիկը - 2000թ
    4. A Feast for Crows - Ագռավների խնճույքը - 2005թ
    5. A Dance with Dragons - Պար վիշապների հետ - 2011թ
    6. The Winds of Winter - Ձմռան քամիները
    7. A Dream of Spring - Երազ գարնան համար

    Վիպաշարի հիմնական գործողությունները տեղի են ունենում Վեստերոս մայրցամաքում, որը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան: Վեստերոսը բաղկացած է 7 թագավորություններից, որոնք հյուսիսից պաշտպանված են 800 մետր բարձրություն ունեցող ու մղոններ ձգվող պատով: Պատը 7 թագավորությունները բաժանում է վայրի ցեղերով բնակեցված անհյուրընկալ հյուսիսից: Հին լեգենդները պատմում են, որ հյուսիսը իր սարսափելի գաղտնիքներն ունի, այստեղ դեռևս ապրում են հսկաներ, մամոնտներ, վարգեր ու ամենակարևորը՝ «ուրիշները», սառած զոմբիներ հիշեցնող «սպիտակ քայլողները», ովքեր աջ ու ձախ մահ են սփռում ու մարդկանց դիակներին նույնպես դարձնում զոմբիների: Սակայն ասում են, որ «ուրիշները» վերացել են մոտ 6000 տարի առաջ: Վեստերոսի կլիման շատ անկանխատեսելի է, այստեղ ամառները կարող են ձգվել երկար տարիներ, սակայն յուրաքանչյուր ամռանը հաջորդում է էլ ավելի երկար ու սարսափելի ձմեռը, երբ «ուրիշները» սկսում են խրախճել...

    Բացի «ուրիշներից» վիպաշարում կհանդիպենք նաև վիշապների, որոնք նույնպես վերացել են աշխարհի երեսից, սակայն...

    Մի խոսքով, «Սառույցի ու Հրո Երգը» հրաշալի պատմություն է Վեստերոսյան տարբեր դինաստիաների, նրանց հակամարտությունների, «ուրիշների» ու վիշապների մասին: Վիպաշարի չափից դուրս խճճված ու հագեցած սյուժեում կգտնեք արյունահեղ պատերազմներ, քաղաքական ինտրիգներ, սեր, դավաճանություն, լիքը սեքս, սարսափելի գաղտնիքներ, գերբնական արարածներ ու երևույթներ և այլ հետաքրքրիր բաներ:

    Նաև հետաքրքիր է գրքի գրելաձևը: Գիրքը գրված է տարբեր հերոսների տեսանկյունից՝ երբեմն նույն իրադարձությունը պատմվում է հակառակ քաղաքական թևերում գտնվում հերոսների կողմից ու գնալով իրադարձությունները էլ ավելի են փոխկապակցվում իրար հետ ու ավելի խճճվում:

    Առաջին գրքի՝ A Game of Thrones - Գահերի խաղը հիման վրա այս տարի նկարահանվել է 10 սերիայից բաղկացած ֆիլմաշար, երկրորդ գրքի ֆիլմաշարը կթողարկվի 2012թ-ին: Սերիալը չափազանց լավն է ստացվել, բայց գիրքը բնականաբար շատ ավելի հետաքրքիր է:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (16.09.2011), Claudia Mori (28.11.2011), Elmo (28.04.2014), Freeman (16.09.2011), GriFFin (29.08.2017), Hayk Avetisyan (31.07.2012), impression (22.01.2012), Lion (16.09.2011), Ruby Rue (13.07.2012), Sagittarius (16.09.2011), Skeptic (16.09.2011), Two-Face (09.05.2012), Ամպ (16.09.2011), Անվերնագիր (23.04.2013), Արէա (16.09.2011), Գեա (16.09.2011), Երվանդ (28.06.2014), Հայկօ (16.09.2011), մարդագայլուկ (29.03.2014), Մուշու (27.06.2014), Նաիրուհի (16.09.2011), Շինարար (24.06.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կազմերն էնքան լավն են, արդեն ուզում են :Դ
    The cake is a lie.

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.04.2013), Lion (16.09.2011), Ռուֆուս (16.09.2011)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա բովանդակությունն ինչ լավն ա:

    Ավելի լավ ա սկսես առաջին գրքի սերիալից, գլխավոր դերում՝ Շոն Բին (Մատանիների Տիրակալի միջի Բորոմիր)

    Թրելյերը.


    Քաշել այստեղից (անգլերեն ու ռուսերեն):

    Ու դրանից հետո հաստատ գրքերն էլ կարդալ կուզենաս, չնայած ամեն մի գիրքը 800-1000 էջ երկարություն ունի Սերիալը չնայած շատ լավն է ստացվել, բայց գրքում լիքը կարևոր մանրուքներ կան, որոնք սերիալում բաց են թողել:

    Իսկ գրքերը (անգլերեն լեզվով) կարող ես քաշել այստեղից, ֆորմատները .pdf, .pub, .mobi:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 16.09.2011, 14:08:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (25.02.2012), Freeman (18.09.2011), Lion (16.09.2011), Sagittarius (16.09.2011)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ չէի ասի, որ ես ֆենտեզիից շատ բան եմ կարդացել, բայց սա իմ կարդացած ամենայուրօրինակ ֆենտեզին ա (չնայած հլը նոր երրորդ գրքին եմ հասել):

    Նախ գրքում առատ է ակտիվ սեռական կյանքը Եթե «Մատանիների Տիրակալում» Թոլքինը սահմանափակվում էր համբույրով ու մինչև մահը սիրելու խոստումներով, ապա այստեղ սեքսի բացեիբաց նկարագրություններ ու տեսարաններ կան, բռնաբարություններ, ինցեստ, մարմնավաճառներ, հասարակաց տներ, ներքինիներ, ապօրինի զավակներ ու այս ամենը ուղղակի ազդեցություն է թողնում դեպքերի հետագա զարգացման վրա Դե ինչ անենք, նույնիսկ թագավորներն են հասարակ մահկանացուներ ու իրենք էլ իրավունք ունեն սեռական կյանք վարել

    Ու մեկ էլ վեպի հերոսներն են շատ հետաքրքիր կերպարներ ու ամենակարևորը՝ մարդկային են: Էստեղ չկան բացարձակ դրական ու բացասական կերպարներ: Այստեղ թե թագավորները, թե ասպետները, թե ազնվազարմ օրիորդներն ու տիկնայք սովորական մահկանացուներ են, ովքեր ունեն իրենց ամբիցիաները, ցանկությունները, մարդկային թուլությունները, նրանք կարող են սխալվել ու էդ սխալը կարող է ճակատագրական լինել իրենց համար: Ու էս ամենը վեպը էլ ավելի ռեալիստական ու մարդկային է դարձնում

    Մեկ էլ ասում են, որ Մարտինը գիրքը գրել է Անգլիայի Վարդերի պատերազմի հիման վրա, իսկ Վեստերոսյան պատը Հադրիանի պատն է, որը Անգլիան բաժանում էր Շոտլանդիայից, որտեղ ապրում էին կելտերը...
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.09.2011), Lion (16.09.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ ասում են, որ Մարտինը գիրքը գրել է Անգլիայի Վարդերի պատերազմի հիման վրա, իսկ Վեստերոսյան պատը Հադրիանի պատն է, որը Անգլիան բաժանում էր Շոտլանդիայից, որտեղ ապրում էին կելտերը...
    Շատ հնարավոր է ու... շատ էլ հետաքրքրեց: Միայն այդ 800 մետր բարձրություն ունեցող պատի պահը մի քիչ չհամոզեց, բայց դե... ռազ մի տեղ վիշապներ կան, էդ էլ կլինի: Հիմա ինձ մի բան ասա, էդ գիրքը ռուսերենով որտեղի քաշենք, փորձենք կարդալ?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հնարավոր է ու... շատ էլ հետաքրքրեց: Միայն այդ 800 մետր բարձրություն ունեցող պատի պահը մի քիչ չհամոզեց, բայց դե... ռազ մի տեղ վիշապներ կան, էդ էլ կլինի: Հիմա ինձ մի բան ասա, էդ գիրքը ռուսերենով որտեղի քաշենք, փորձենք կարդալ?
    Շատ հնարավոր ա բարձրության պահով մի քիչ սխալված լինեմ, երևի 800 ոտնաչափ էր բարձրությունը, այլ ոչ թե մետր Համ էլ դա էական չէ, կարևորը պատը կա, բարձր ա ու շատ երկար ա

    Ռուսերեն ստեղից կարող ես քաշել.
    Մարտինի գրած բոլոր գրքերը՝ ներառյալ A Song Of Ice and Fire-ի առաջին չորս գիրքը + երեք վիպակ, որոնք գրքի նախաբանն են
    The Hedge Knight - Межевой рыцарь
    The Sworn Sword - Верный меч
    The Mystery Knight - Таинственный рыцарь
    http://blackget.com/?l=http%3A%2F%2F...32895&x=39&y=6

    Հինգերորդ գիրքը այստեղից.
    http://blackget.com/?l=http%3A%2F%2F...1445&x=49&y=13
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (16.09.2011)

  12. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի, նոր նայեցի - պատի բարձրությունը 210 մետր, երկարությունը` 480 կիլոմետր - խոսքը սառցե պատի, իսկ ավելի ճիշտ իսկական մի լեռնաշղթայի մասին է, ինչը խելքին մոտ է: Մերսի, կսկսեմ սերիալը նայելուց, եթե դուրս եկավ, կանցնեմ գրքերին: Հակառակի պես գիրք կարդալու ժամանակ հեչ չունեմ, բայց դե - տեսնենք, ապրես ինֆոյի համար: Չգիտեի այդ ամենի մասին...

    Հետաքրքիրին այն է, որ Հավերժության դատապարտվածի նոթերը ես մինչև այսօր բնորոշում էի որպես "ֆենթզի", բայց նոր, երբ փորփորեցի, հասկացա, որ դա ոչ "ֆենթզի" է բառիս դասական իմաստով, ոչ էլ "ֆանտաստիկա"...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի, նոր նայեցի - պատի բարձրությունը 210 մետր, երկարությունը` 480 կիլոմետր - խոսքը սառցե պատի, իսկ ավելի ճիշտ իսկական մի լեռնաշղթայի մասին է, ինչը խելքին մոտ է: Մերսի, կսկսեմ սերիալը նայելուց, եթե դուրս եկավ, կանցնեմ գրքերին: Հակառակի պես գիրք կարդալու ժամանակ հեչ չունեմ, բայց դե - տեսնենք, ապրես ինֆոյի համար: Չգիտեի այդ ամենի մասին...

    Հետաքրքիրին այն է, որ Հավերժության դատապարտվածի նոթերը ես մինչև այսօր բնորոշում էի որպես "ֆենթզի", բայց նոր, երբ փորփորեցի, հասկացա, որ դա ոչ "ֆենթզի" է բառիս դասական իմաստով, ոչ էլ "ֆանտաստիկա"...
    Չէ, լեռնաշղթա չէ, այլ սառույցից պատ է, որը գրքի դեպքերից 8000 տարի առաջ կառուցել է Բրենդըն Շինարար թագավորը ու հետագա հազարամյակների ընթացքում անընդհատ վրան շինարարություն են արել ու ավելի են բարձրացրել:
    I may be paranoid but no android!

  14. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ գիտեմ, ես էլ նայեցի, որ արհեստական պատ է - ուղղակի ուզում էի ասել, որ այն այնքան բարձր ու երկար է, որ կարող է յուրօրինակ մի լեռնաշղթայի նմանվել Ի դեպ, հեղինակն ասում է, որ ոգեկոչվել է Ադրիանոսի պատով, բայց այ ես անընդհատ Դերբենդի պատի մասին էի մտածում: Սա ավելի "վայրենիապաշտպան" բնույթ ունի, քան Ադրիանոսինը...
    Վերջին խմբագրող՝ Lion: 16.09.2011, 16:08:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն ա:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (16.09.2011), Ռուֆուս (17.09.2011)

  17. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ այս գրքերի մոտիվների հիման վրա նկարահանված սերիալը հնարավոր է ինտերնետում նայել?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ այս գրքերի մոտիվների հիման վրա նկարահանված սերիալը հնարավոր է ինտերնետում նայել?
    Մտքիս դնեմ՝ կգտնեմ, գիտես : Բայց ավելի լավ ա նորմալ որակով քաշես ու հանգիստ վայելես: Ի դեպ՝ սերիալը (լեզուս չի գնում սերիալ ասեմ, բայց դե ինչ արած) ներառում ա մենակ «Գահերի խաղը» գիրքը, այսինքն՝ վերջում անխուսափելիորեն անբավարարվածության սուր զգացում ա թողնելու : Երկրորդ սեզոնը կսկսեն ցուցադրել գարնան կեսերից: Չնայած՝ պատմության կիսատ մնալը մյուս կողմից էլ լավ բան ա, որովհետև ստիպում ա գրքերը կարդալ, որ տեսնես հետո ինչ ա լինում, հետո...
    DIXI
    carpe noctem

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (20.09.2011)

  20. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, սպասենք, թող լրիվ նկարեն, նոր կնայեմ - սիրում եմ տենց կիսապատմական-կիսաֆենթեզի կինոներ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #14
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, սպասենք, թող լրիվ նկարեն, նոր կնայեմ - սիրում եմ տենց կիսապատմական-կիսաֆենթեզի կինոներ...
    Նույնիսկ լրիվ գրած չի, դու ուզում ես լրիվ նկարե՞ն : Համ էլ Յուրիկ Վարդանյանի «Սասունցի Դավիթն» էլ ա կիսապատմական-կիսաֆենթզիոտ, բայց էդ իրան չի փրկում Ճ կլաս լինելուց: Կարևորն էն ա, որ վերոհիշյալ առաջին տասը մասերը շատ բարձր որակով ու ճաշակով են ստեղծված:

    Գիրքը, ոնց որ արդեն գրել եմ, լավն ա: Հիմա դեռ մի քիչ դժվար ա դատել, թե ինչքան լավն ա, բայց կարող եմ ասել, որ, օրինակ, ինձ համար «Սառույցի և հրի» շարքի առաջին գրքերն ու «Ամբերի» շարքի առաջին գրքերը նույն հորիզոնականի վրա են: Ով «Ամբերի ժամանակագրությունը» կարդացել ա, կհասկանա:
    DIXI
    carpe noctem

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (20.09.2011)

  23. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէէէ, Յուրիկի Դավիթը իմ ամենասիրած ֆիլմերիցա, խորը իմաստներ ունի մեջը - հիշում, ես, որ Արևմտյան Հայաստանի չորացած հողերն են ցույց տալիս ու երեխան հարցնումա, հը, կշենանա դեռ մեր երկիրը, Յուրկ-Դավիթն ինչ լավ խոսքերա ասում - սիրում եմ...

    Լավ, էդ մի կողմ - ասածս էնա, ապեր, որ էս "էպոխալ" (տերմինն իմը չի) ֆենթզիները մի տեսակ զարգանալու տեղ կարծես չունեն: Թոլքիենը էքշնի ու հեքիաթի առումով ժանրից քամեց գրեթե ամեն ինչ ու, իմ համեստ կարծիքով, իհարկե, մնացածները առավելագույնը, որ կարողանում են` այս կամ այն հաջողությամբ Թոլքիենին կրկնելն է: Մարտինը կարծես թե ամենալավն է դա արել, բայց... ընդամենը (ներող եղեք, որ դատում եմ չկարդացած գրքի մասին, ուղղակի ասում եմ այն ամենի հիման վրա, ինչ հաջողվեց գտնել ու կարդալ այդ գրքի մասին ինտերնետում):

    Ըհը, ուրեմն Թոլքիենի "Աշխարհ"-ի հիմնական առավելությունը մյուսների նկատմամբ այն է, որ "էլֆ-հեթիաք-մեքիաթ" գեղեցկությունից բացի սա նաև խորը ու թաքնված ակնարկներ է դրել այնտեղ, որն անվերջ մտածելու տեղիք է տալիս: Մյուսներին դա կարծես թե չի հաջողվում և սրանք շեշտը դնում են միայն արտաքին էֆեկտների, լավ կամ ոչ այնքան լավ դրված "էլֆ-հեթիաք-մեքիաթ" պահերի վրա, ինչի առավելագույնը, սակայն այն է, որ այն, լավագույն դեպքում, կարող է մոտենալ, բայց ոչ գերազանցել Թոլքիենին...

    Կարծես թե ոլորտը փակուղի է մտնում, համենայն դեպս մինչև Թոլքիենի մասշտաբի մեկի ի հայտ գալը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 1 32-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջորջ Մարտին «Գահերի խաղը»
    Հեղինակ՝ impression, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2017, 10:44
  2. Arcade Fire
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.01.2016, 20:08
  3. George Harrison/Ջորջ Հարրիսոն:
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.02.2014, 11:44
  4. Մարտին Վարդազարյան
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.11.2013, 17:20
  5. Www.Song.Do.aM
    Հեղինակ՝ anihakobyan, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 18
    Վերջինը: 06.05.2010, 00:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •