User Tag List

Էջ 22 32-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223242526 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 472 հատից

Թեմա: Ջորջ Ռ.Ռ. Մարտին - Սառույցի ու Հրո Երգ / George R.R. Martin - A Song of Ice and Fire

  1. #316
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Յոհաննեսի խնրդանքը կատարեցի. Յոհաննեսը խոր դեպրեսիայի մեջ է:
    Փաստորեն ասել ես, որ դռակոնը իրան էլ ա ուտում ...

  2. #317
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենաչսիրածս կերպարը Սանսան ա։ Կամ Դենին, բայց Դենին գոնե տուզիկ չի։ Սանսան ա երևի։ Գրքում հենց ինքն ա Նեդին մատնում թագուհուն։
    Դու Սանսայի աչքերին ուշադիր չես նայել, Վզգո Նա դեռ լիքը ասելիք ու անելիք ունի:

  3. #318
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու Սանսայի աչքերին ուշադիր չես նայել, Վզգո Նա դեռ լիքը ասելիք ու անելիք ունի:
    հենց էդ ա որ մինչև էսօրվա դրությամբ հրապարակված վերջին գրքի վերջին տողը ոչ մի բան էլ չի անում: էշ էշ ապրում ա
    էսպես չի մնա

  4. #319
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, մայրական կողմից ժառանգականության իրավունք ուներ Ռոբերտը + թագավորն ապացուցել էր իր գահին ոչ պիտանի լինելը, իր զավակներն էլ իր կողմն էին ընտրել: Դե ֆակտո, Տարգարյանների դինաստիան իրավական տեսանկյունից կարող էր գահից զրկվել:

    Ինչ Մարտինը հաշվի չի առել իր գրքերում, լինելով բավականին մակերեսային ու հիմար գրող, թագավորական իշխանության կրոնական հիմքերն էին. եվրոպական թագավորական դինաստիաների իշխանությունը միջնադարում ու ընդհուպ մինչև ռեֆորմացիա ուղղակի հետևանք էր քրիստոնեության պոստուլատների ու Հռոմի պապի կողմից թագավորական դինաստիաների աջակցության: Դե ֆակտո, թագավորը չէր կարող հավատարմություն պահանջել իր հպատակներից, մինչև պապը չհաստատեր իր գահակալության իրավունքը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #320
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասենք՝ Տոլկիենը ռազմական տակտիկայից սարսափելի վատ պատկերացում ունենալով, ձգտում էր հնարավորինս շրջանցել տակտիկական մանյովրների նկարագրությունն ու չէր դուրս գալիս առողջ տրամաբանության շրջանակներից: Մարտինը, նույնիսկ իր աշխատանքի հիմք հանդիսացած Կարմիր ու Սպիտակ Վարդերի պատերազմի ճակատամարտերի տակտիկական քարտեզները չուսումնասիրելով, իրեն դեմքի տեղ էր դրել: Հետո, ինքը փոխադրել է Բրիտանիայում լոկալ, փոքր տարածքի վրա զորքերի շարժերն ամբողջ մայր ցամակի մասշտաբ, ինչն իր նկարագրած ռազմական ստրատեգիան պարզապես ծիծաղելի է դարձնում:

    Ամենավատն այն է, որ ինքը սկսել է հաչալ Շեքսպիրի վրա ու կատուներին անվանել «մակերեսային ու դաժան կենդանիներ»: Այն դեպքում, երբ հենց ինքն է մակերեսային ու դաժան հեղինակ:

    Ինձ իրականում բավականին հիասթափեցնում է ձեր հիացմունքը սրանով: Սերիալի վրա, չեմ կարող ժխտել, որակով և ուժեղ թիմ է աշխատում, բայց իրենք էկրանիզացնում են վերջին ժամանակների ամենաապուշ ֆենտեզիներից մեկը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.06.2014), Malxas (11.06.2014), Պիրիտ (11.06.2014)

  7. #321
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    հենց էդ ա որ մինչև էսօրվա դրությամբ հրապարակված վերջին գրքի վերջին տողը ոչ մի բան էլ չի անում: էշ էշ ապրում ա
    Զատո ԴԵՌ ապրում ա Էս գրքում էդ էլ ա լուրջ ձեռքբերում:

    Կատակը դեն, բայց Վարիսի վրա լուրջ զարմացած եմ, սկսեցի սիրել էդ շան որդուն

    Հ.Գ. պրծել եմ... չեմ համբերում հաջորդ գիրքը երբ կգա
    Վերջին խմբագրող՝ Chilly: 16.06.2014, 15:41:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (25.06.2014)

  9. #322
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի շնորհակալությունը պատահական ստացվեց

    Երկաթե գահն ու դրա օրինավոր տիրուհին

    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.06.2014), Շինարար (25.06.2014), Տրիբուն (25.06.2014)

  11. #323
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հլը տեսեք ինչ եմ գտել Եթե GoT-ը 80-ականներին նկարահանվեր, երաժշտությունը սպանում ա

    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (27.06.2014), Շինարար (27.06.2014)

  13. #324
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք՝ Տոլկիենը ռազմական տակտիկայից սարսափելի վատ պատկերացում ունենալով, ձգտում էր հնարավորինս շրջանցել տակտիկական մանյովրների նկարագրությունն ու չէր դուրս գալիս առողջ տրամաբանության շրջանակներից: Մարտինը, նույնիսկ իր աշխատանքի հիմք հանդիսացած Կարմիր ու Սպիտակ Վարդերի պատերազմի ճակատամարտերի տակտիկական քարտեզները չուսումնասիրելով, իրեն դեմքի տեղ էր դրել: Հետո, ինքը փոխադրել է Բրիտանիայում լոկալ, փոքր տարածքի վրա զորքերի շարժերն ամբողջ մայր ցամակի մասշտաբ, ինչն իր նկարագրած ռազմական ստրատեգիան պարզապես ծիծաղելի է դարձնում:

    Ամենավատն այն է, որ ինքը սկսել է հաչալ Շեքսպիրի վրա ու կատուներին անվանել «մակերեսային ու դաժան կենդանիներ»: Այն դեպքում, երբ հենց ինքն է մակերեսային ու դաժան հեղինակ:

    Ինձ իրականում բավականին հիասթափեցնում է ձեր հիացմունքը սրանով: Սերիալի վրա, չեմ կարող ժխտել, որակով և ուժեղ թիմ է աշխատում, բայց իրենք էկրանիզացնում են վերջին ժամանակների ամենաապուշ ֆենտեզիներից մեկը:
    Ճիշտն ասած ես էլ եմ հիասթափված: Ու եթե առաջ ոգևորված նայում էի, ապա ինչ-որ տեղ երկրորդ սեզոնից հետո հասկացա, սկզբում առաջացող այդ զգացումն ավելի ու ավելի ուժեղացավ սեզոնների հետ, որ սա իրականում մի լավ պիառ արած միջակ հեղինակի գործ է, որը մեզ զարմացնում է հոլիվուդյան ֆիլմերի ու նմանատիպ սերիալների համար մի քիչ անսովոր մի քանի տրյուկներով, որոնցից գլխավորը - նա գլխավոր հերոսներին սպանում է կամ մի քանի սերիա եռանդով "զարգացնում" է մի հերոսի, մենք իրեն "սովորում" ենք, հետո սպանում է: Մնացածը սովորական են, բայց դե էլի տպավորում են - սեքսը, դաժանությունը և այլն: Հետաքրքիր է, որ լավ մարկետինգական տրյուկ անելով Մարտինն այնպես է վարվել, որ "բոլորը իրենց տեսնեն սերիալում", սկսած երեխաներից ու չաղլիկներից, վերջացրած կանանցով ու "հզոր" տղերքով:

    Իրականում ես կարծում եմ, որ հեղինակը նկատի է ունեցել Անգլիայի պատմության այն դարաշրջանը, որը կոչվում է Յոթի թագավորություն, ոչ թե Կարմիր ու Սպիտակ վարդերի պատերազմը, թեև իհարկե ավելացրել է "ֆենտեզիական դետալներ": Այստեղ կխալները ապագա նորմանական նվաճողներն են, Անտառի զավակները` բրիտներն ու հռոմեացիները, չար Ուրիշները` Անգլիայի մինչսաքսոնական նույնիսկ մինչբրիտական բնակիչները, Պատը` Ադրիանոսի պատն է, Արքայական նավահանգիստը Լոնդոնն է և այլն:

    Ի դեպ, ռազմական պատմության տեսակետից իրոք անգրագիտություններ կան: Օրինակ, հսկայական բարձրության պատ են կառուցում, ընդ որում պատից այն կողմ միայն բացառիկ դեպքերում ու փոքր ուժերով են անցնում, բայց փոխարենը մի "լավ" դարպաս են թողնում, այն էլ թույլ ամրացված ու պաշտպանված, որը պատի ողջ իմաստը... անիմաստ է դարձնում: Իսկ փոխարենը կարելի էր մի ամբողջական պատ կառուցել, իսկ բացառիկ դեպքերում էլ, երբ պետք լիներ ասենք հետախույզներ անցկացնել պատից անդին, դա անել դնովի-հանովի աստիճաններով, պարաններով, վերելակով և այլն: Պարզ չէր նաև -

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    էլ չասած այդ հիմար ֆեմինիզմը -

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Մի խոսքով Rhayader-ը ինձ ընկեր չի, բայց... ճշմարտությունը արժե նրա հետ համաձայնելուն
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #325
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Lion, պարզապես ծիծաղելի է, երբ գրողին անվանում ես «միջակ» էն դեպքում երբ նայել ես մենակ սերիալը
    I may be paranoid but no android!

  15. #326
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուցե և իրավունք ունես ծիծաղելու, բայց միայն հաշվի առ, որ, ըստ մասնագետների, ֆիլմը այնքան էլ հեռու չէ գրքից - դա այդպես չէ?

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հարցում հատկապես արժեքավոր կլիներ լսել Լիոնի մեկնությունը:
    Առանց մեկնաբանության, բան չկա ասելու:
    Վերջին խմբագրող՝ Lion: 27.06.2014, 22:13:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #327
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե և իրավունք ունես ծիծաղելու, բայց միայն հաշվի առ, որ, ըստ մասնագետների, ֆիլմը այնքան էլ հեռու չէ գրքից - դա այդպես չէ?
    Հիմա ֆիլմի գրքից հեռու/մոտիկ լինելը մասնագետների կարծիքո՞վ է որոշվում։
    I may be paranoid but no android!

  17. #328
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց մեկնաբանության, բան չկա ասելու:
    Հետևիցդ եմ խոսացել, Լիոն ջան:

  18. #329
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ֆիլմի գրքից հեռու/մոտիկ լինելը մասնագետների կարծիքո՞վ է որոշվում։
    Եթե ինքս չեմ կարդացել, այլ բան չի մնում անելու - լսել մասնագետներին Ի դեպ, մի անգամ էլ նայիր գրածս - ես հիմնական գծերի մասին եմ խոսել, սյուժետի հիմնական գծերի, իսկ դրանք դժվար թե սերիալում փոխված լինեն: Հա, եթե նկատի ունես գրական ոճը, "անգլիական աբառոտներ"-ը և այլն, բան չունեմ ասելու, սերիալով դրա մասին բան չես ասի, բայց սյուժետը...

    Շին ջան...

    Ի դեպ, հետաքրքիր կարծիք -



    10:15-ից իմ ասած միտքն է ասվում` "Մարտինի սկզբունք"-ը
    Վերջին խմբագրող՝ Lion: 27.06.2014, 22:35:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #330
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե և իրավունք ունես ծիծաղելու, բայց միայն հաշվի առ, որ, ըստ մասնագետների, ֆիլմը այնքան էլ հեռու չէ գրքից - դա այդպես չէ?
    Էնքանով ա հեռու, որ դու օրինակ քարկապ ես ընկել, քանի որ Ստանիսը անտառի զավակների հարյուր հազարանոց բանակը չի ջարդում, հյուսիսի ժողովուրդների բանակն ա ջարդում: Անտառի զավակները լրիվ ուրիշ բան են, ու տուտ վաբշե նի պրիչոմ:

    Իսկ էն, որ դու անտառի զավակներին նույնացնում ես բրիտների ու հռոմեացիների հետ, որոնք իրար հետ վաբշե ոչ մի կապ չունեն, էտ արդեն շատ նման ա հիքսոսների ուզբեկ լինելու պատմությանը:

    Բայց դե մենք՝ շարքային մահկանացուներս, չենք կարա քո հետ վիճենք Լիոն ջան, քանի որ դու գիրք ես գրում, իսկ մենք չէ: Մենք մենակ կարդում ենք: Դու էլ մենակ գրում ես:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (28.06.2014), Ռուֆուս (28.06.2014)

Էջ 22 32-ից ԱռաջինԱռաջին ... 12181920212223242526 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ջորջ Մարտին «Գահերի խաղը»
    Հեղինակ՝ impression, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2017, 10:44
  2. Arcade Fire
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 16.01.2016, 20:08
  3. George Harrison/Ջորջ Հարրիսոն:
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.02.2014, 11:44
  4. Մարտին Վարդազարյան
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.11.2013, 17:20
  5. Www.Song.Do.aM
    Հեղինակ՝ anihakobyan, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 18
    Վերջինը: 06.05.2010, 00:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •