Ճիշտն ասած, ինձ զարմացրեց վերջին գրքում այս հերոսի մահը.
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ճիշտն ասած, ինձ զարմացրեց վերջին գրքում այս հերոսի մահը.
••Սեղմել՝ ցույց տալու համար
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Դեննիին էդքան ես էլ չեմ հավանում: Ոչ մի ձև չեմ զգում, որ իր նպատակները շատ բարի են: Էնպես չի շեշտադրված, որ իր դարդ ու ցավը ժողովրդին կեղեքիչներից ազատելն ա, համընդհանուր բարօրությունը և այլն: Ավելի շատ ինքը ուղղակի ուզում ա վերականգնել "արդարությունը" իր մասով, ժառանգել հոր գահը: Բայց դե իր նախնիներն էլ էդ գահին արժանացել էին ոչ իրենց արժանիքների շնորհիվ, ոչ էլ ուղղակի ամենահնուց ժառանգել էին, ուղղակի ուժեղ զենքի՝ դրակոնների շնորհիվ, ու շատ էլ բնական էր, որ երբ էդ զենքը էլ չունեին, զրկվեցին գահից:
Մեկ էլ էդ սուտ դրական կերպարներից Նեդը իբր արդարության կողմնակից ա, իբր Ռենլին թագավորի փոքր ախպերն ա, անմիջկան ժառանգը չի, դրա համար չի աջակցում, բայց Ռոբերտը երբ թագավոր դառավ, ինքը ոնց որ չուզեց հիշել, որ նախորդ թագավորի երկու երեխաները կան, մինչդեռ լավ էլ գիտեր էդ մասին:
Հլա որ Ջոնի կողմից եմ, ինքը հեռահար նպատակներ չունի, բայց յուրաքանչյուր իրավիճակում իր նպատակը լինում ա խնդիրը նենց լուծել, որ լավ լինի մարդկանց համար՝ ընդ որում կապ չունի՝ պատից է՞ն կողմ ապրողների, թե՞ էս կողմ:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 10.06.2014, 14:22:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մեկ էլ սրանից.
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մի քիչ էդքան էլ տենց չի: Հենց միջնադարում առանց թագավորական արյան չէր կարող լեգիտիմ արքա լինել: Ի տարբերություն Բագրատունիների՝ Զաքարյաններն էդպես էլ թագավոր չդարձան: Ռոբերտի նախնիներըԹարգարյաններից հարս էին բերել, ու եթե էլ Թարգարյան չէր մնում, անմիջական գահի ժառանգն ինքն էր, ուղղակի հենց էդ ա, որ մենք ու Նեդը լավ գիտենք, որ Թարգարյան մնացել էր:
Մի տեսակ անհնար ա թվում, որ Վարիսը Դեննի մոտ նոր լրտես չուղարկեր` հնի պալիտ լինելուց հետո կամ հնից հույսը կտրելուց հետո: Եվ ո՞վ կարող է դա լինել:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.06.2014, 09:37:
Դե եթե Դաարիոն լրտես էլ ա, ուրեմն իր գործը շատ լավ ա անում: Խելացի, խարիզմատիկ, ուժեղ ունդ սեքսի տիպ ա:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Խնդրանքը մը ունիմ
Ով որ գիրքը կարդացել է,թող Ջոնի ամբողջ կյանքը ինձ P.M. անի![]()
Շինարար (11.06.2014)
matlev (11.06.2014)
Շին, մայրական կողմից ժառանգականության իրավունք ուներ Ռոբերտը+ թագավորն ապացուցել էր իր գահին ոչ պիտանի լինելը, իր զավակներն էլ իր կողմն էին ընտրել: Դե ֆակտո, Տարգարյանների դինաստիան իրավական տեսանկյունից կարող էր գահից զրկվել:
Ինչ Մարտինը հաշվի չի առել իր գրքերում, լինելով բավականին մակերեսային ու հիմար գրող, թագավորական իշխանության կրոնական հիմքերն էին. եվրոպական թագավորական դինաստիաների իշխանությունը միջնադարում ու ընդհուպ մինչև ռեֆորմացիա ուղղակի հետևանք էր քրիստոնեության պոստուլատների ու Հռոմի պապի կողմից թագավորական դինաստիաների աջակցության: Դե ֆակտո, թագավորը չէր կարող հավատարմություն պահանջել իր հպատակներից, մինչև պապը չհաստատեր իր գահակալության իրավունքը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ասենք՝ Տոլկիենը ռազմական տակտիկայից սարսափելի վատ պատկերացում ունենալով, ձգտում էր հնարավորինս շրջանցել տակտիկական մանյովրների նկարագրությունն ու չէր դուրս գալիս առողջ տրամաբանության շրջանակներից: Մարտինը, նույնիսկ իր աշխատանքի հիմք հանդիսացած Կարմիր ու Սպիտակ Վարդերի պատերազմի ճակատամարտերի տակտիկական քարտեզները չուսումնասիրելով, իրեն դեմքի տեղ էր դրել: Հետո, ինքը փոխադրել է Բրիտանիայում լոկալ, փոքր տարածքի վրա զորքերի շարժերն ամբողջ մայր ցամակի մասշտաբ, ինչն իր նկարագրած ռազմական ստրատեգիան պարզապես ծիծաղելի է դարձնում:
Ամենավատն այն է, որ ինքը սկսել է հաչալ Շեքսպիրի վրա ու կատուներին անվանել «մակերեսային ու դաժան կենդանիներ»: Այն դեպքում, երբ հենց ինքն է մակերեսային ու դաժան հեղինակ:
Ինձ իրականում բավականին հիասթափեցնում է ձեր հիացմունքը սրանով: Սերիալի վրա, չեմ կարող ժխտել, որակով և ուժեղ թիմ է աշխատում, բայց իրենք էկրանիզացնում են վերջին ժամանակների ամենաապուշ ֆենտեզիներից մեկը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ճիշտն ասած ես էլ եմ հիասթափված: Ու եթե առաջ ոգևորված նայում էի, ապա ինչ-որ տեղ երկրորդ սեզոնից հետո հասկացա, սկզբում առաջացող այդ զգացումն ավելի ու ավելի ուժեղացավ սեզոնների հետ, որ սա իրականում մի լավ պիառ արած միջակ հեղինակի գործ է, որը մեզ զարմացնում է հոլիվուդյան ֆիլմերի ու նմանատիպ սերիալների համար մի քիչ անսովոր մի քանի տրյուկներով, որոնցից գլխավորը - նա գլխավոր հերոսներին սպանում է կամ մի քանի սերիա եռանդով "զարգացնում" է մի հերոսի, մենք իրեն "սովորում" ենք, հետո սպանում է: Մնացածը սովորական են, բայց դե էլի տպավորում են - սեքսը, դաժանությունը և այլն: Հետաքրքիր է, որ լավ մարկետինգական տրյուկ անելով Մարտինն այնպես է վարվել, որ "բոլորը իրենց տեսնեն սերիալում", սկսած երեխաներից ու չաղլիկներից, վերջացրած կանանցով ու "հզոր" տղերքով:
Իրականում ես կարծում եմ, որ հեղինակը նկատի է ունեցել Անգլիայի պատմության այն դարաշրջանը, որը կոչվում է Յոթի թագավորություն, ոչ թե Կարմիր ու Սպիտակ վարդերի պատերազմը, թեև իհարկե ավելացրել է "ֆենտեզիական դետալներ": Այստեղ կխալները ապագա նորմանական նվաճողներն են, Անտառի զավակները` բրիտներն ու հռոմեացիները, չար Ուրիշները` Անգլիայի մինչսաքսոնական նույնիսկ մինչբրիտական բնակիչները, Պատը` Ադրիանոսի պատն է, Արքայական նավահանգիստը Լոնդոնն է և այլն:
Ի դեպ, ռազմական պատմության տեսակետից իրոք անգրագիտություններ կան: Օրինակ, հսկայական բարձրության պատ են կառուցում, ընդ որում պատից այն կողմ միայն բացառիկ դեպքերում ու փոքր ուժերով են անցնում, բայց փոխարենը մի "լավ" դարպաս են թողնում, այն էլ թույլ ամրացված ու պաշտպանված, որը պատի ողջ իմաստը... անիմաստ է դարձնում: Իսկ փոխարենը կարելի էր մի ամբողջական պատ կառուցել, իսկ բացառիկ դեպքերում էլ, երբ պետք լիներ ասենք հետախույզներ անցկացնել պատից անդին, դա անել դնովի-հանովի աստիճաններով, պարաններով, վերելակով և այլն: Պարզ չէր նաև -
••Սեղմել՝ ցույց տալու համար
էլ չասած այդ հիմար ֆեմինիզմը -
••Սեղմել՝ ցույց տալու համար
Մի խոսքով Rhayader-ը ինձ ընկեր չի, բայց... ճշմարտությունը արժե նրա հետ համաձայնելուն![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ