Freeman-ի խոսքերից
Մի երկու բառով գրեմ, հետո երևի մանրամասն կգրեմ քննարկենք։
Սովորական բայեվիկ էր, հիմար սցենարով։ Հանգիստ կարար մարվելի կինոներից լիներ։
Ամեն մեկին քսան անգամ թրով խփում էին, բայց մեկ ա՝ մինչև սցենարով իրա չարդարացված մեռնելը չհասներ, չէր մեռնելու։ Իսկ օրինակ առաջին սեզոնում Նեդին մի հատ խփեցին ու մինչև սեզոնի վերջ զգում էիր, որ ինքը վիրավոր ա։
Որ սաղ վինտերֆելից ոչ մեկ չէր ֆայմել, որ գերեզմանում պախկվելը լավ միտք չի, եթե հակառակորդդ կարա մեռել սաղացնի, համաձայն եմ։ Բայց որ Թիրիոնն ու էն ճպլն էլ չէին ֆայմել, էդ արդեն հիմարություն էր։
Մելիսանդրան էն սկզբից, որ ասում էր՝ Վեստերոսում եմ մեռնելու։ Սպասում էինք, որ ինչ որ հետաքրքիր ձևով ա մեռնելու։ Բայց եկավ, մի երկու բան խոսաց ու ուղղակի քայլելով մեռավ, խի՞։ Ի՞նչը ստիպեց, որ մեռնի, ի՞նչն էր խանգարում, որ շարունակեր ապրել՝ պատասխան չկա։ Ուղղակի էդ կադրը նկարել էին, դուրներն եկել ա, դրել են։
Էն ձիավորներին էլ հավայի վարի տալն էլ սիրուն տեսարանով կարար արդարանար էլի մարվելում, բայց ոչ ստեղ։
Ես էս կինոն չեմ սկսել նայել մենակ սիրուն տեսարանների համար, որ ինչ որ սիրում կադր լինի ու դրանով արդարանա սցենարի հիմարությունը։
Ի տարբերություն մնացած քննադատողներին՝ Արիայի պահը ինձ դուր ա եկել, ահագին լավ լուծում էր։ Չնայած էլի ավելի լավ կարար իրականացվեր։
Էն սկզբի սեզոնների մթնոլորտից բան չէր մնացել։
Էջանիշներ