Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Ուֆ-ուֆ, 5 գիրքն էլ կարդացի, հիմա 3 պատմվածքներն եմ կարդում ու մոտս Հայկօյի ասած «անբավարարվածության սուր զգացումն» ա մնացել Ախր ինչի՞ պետք ա պատմությունը ամենահետաքրքիր պահին կիսատ մնար Մինչև 6-րդ գիրքը դուրս գա, ես կծերանամ... Համ էլ ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց ա Մարտինը ընդամենը 2 գրքով սարքած շիլա շփոթը բարով խերով ծերը ծերին հասցնելու, երևի մինիմում 3 գիրք կգրի...

Ինչ վերաբերվում է գրքերին, շատ ավելի լավն էր, քան պատկերացնում էի... Առաջին երկու գիրքը ոնց որ շատ երկար նախաբան լիներ ու հետագա ավելի մեծ մասշտաբի իրադարձությունների համար հող նախապատրաստեր: Երրորդ գիրքը լավն էր ու ահավոր ծանր էր: Չորրորդը նախորդների համեմատ մի քիչ ձանձրալի էր, բայց գրքի ավարտը էնքան լավն ու անսպասելի էր, որ արժեր մի 800 էջ ոչ այնքան հետաքրքիր ու կարևոր կերպարների մասին կարդալ: Իսկ հինգերորդում արդեն բուն գործողություններն են սկսվում ու ցավոք սրտի կիսատ են մնում, համ էլ Winter is Coming!!!!

Ո՞վ ա կարդացել, ուզում եմ քննարկեմ, մի քանի հետաքրքիր թեորիաներ ունեմ, թե հետո ինչ ա կատարվելու...
Չորրորդ գիրքը նոր եմ սկսել. բավանդակությունն եմ նայում՝
 •
• 
 Սեղմել՝ ցույց տալու համար


արդեն պատկերացնում եմ, որ երրորդ գրքի համեմատ, նամանավանդ կատաղած վերջաբանի, ձանձրալի ա լինելու, բայց դե լավ ա, որ ինչ-որ մի կարևոր կետի ա տանում ես ամենը վերջում: Բայց երրորդ գիրքը շատ լավն էր