Կարծիքս շատ հակասական ա, համ խիստ դրական, համ էլ բավականին բացասական: Դրական է այնքանով, որ չափից դուրս բարձորակ ու գեղեցիկ սեզոն էր, համ տեսարաններն էին լավը, համ դերասական խաղը, համ էլ սյուժեն: Բացասական էր նրանով, որ երկրորդ գրքից տարբերությունները շատ շատ էին: Դե հա, գրքերը հնարավոր չէ ամբողջությամբ ադապտացնել սերիալի համար առանց որևէ բան բաց թողնելու կամ փոփոխելու, բայց միևնույնն է, առաջին սեզոնը ավելի հավատարիմ էր գրքին, քան երկրորդը
Ամենահաջողը King's Landing/Լաննիստերներ/Ստաննիս ու Ռենլի Բարաթեոններ մասն էր, չնայած էստեղ էլ էին փոփոխություններ շատ արել: Հատկապես Blackwater Bay-ի ճակատամարտը հոյակապ էր ստացվել:
Մյուս հաջող մասը Iron Islands/Winterfell հատվածն էր: Փայք ամրոցը հոյակապ էր ստացվել, Յարան (Աշան) բավականին համոզիչ էր, Winterfell-ի անկումը լավ էր նկարահանած: Բայց հիմա նոր հասկացա, որ Ջոջեն ու Միրա Ռիդները սերիալում չկային, ինչը շատ տարօրինակ ա: Իրենք ինձ թվում ա առանցքային կերպարներ են, ովքեր հետագայում մեծ կարևորություն են ունենալու R+L=J-ի բացահայտման հարցում, բայց երևի իրենց երրորդ սեզոնում կավելացնեն:
Riverlands/Westerlands հատվածը յոլա էր, չհասկացա, թե Ռոբբին ինչի Վոլանտուհու հետ ամուսնացրին, այլ ոչ թե Ջեյն Վեստերլինգի հետ: Բրիեննը շատ լավն էր ստացվել, ոնց եմ զզվում իրանից
The Wall-ի հատվածը նորմալոտ էր, փոփոխություններ շատ կային, բայց էդքան էլ էական չէին: Մի քիչ կարող էին ավելի մանրամասն նկարեին կոտրված եղջյուրի հայտնաբերման հատվածը, որովհետև դա իմ կարծիքով հետո առանցքային ա լինելու:
Իսկ Դեներիսի հատվածը... կատաստրոֆա էր: Ընդհանրապես դուրս չեկավ, ոտնձգությունները շատ շատ էին: Հատկապես warlock-ների ամրոցի տեսարանը լրիվ *ա*մեջ էին արել՝ Ռաեգարի հատվածը կտրել հանելով: Սա գրքերի ամենակարևոր հատվածներից մեկն ա, որը հուշում ա, թե սյուժեն հետագայում ոնց ա զարգանալու:
Էջանիշներ