Գեա (01.02.2012)
չէ անգլերենըմինչև կարդամ մի դար կանցնի , կամ երկու , չգիտեմ ,եթե հնարավոր է ռուսերենը
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Մարդու հավեսի եք գցում, տնաշեններ
Էսօր հինգ գլուխ առաջին գրքից եմ կարդացել, երկու սերիա էլ առաջին սեզոնից նայել եմ լավն ա...
Հ.Գ. Ֆիլմը լավ են նկարել, բայց գիրքը...
I may be paranoid but no android!
Freeman (05.02.2012)
գրված ա 12 պատճառ, թե ինչի պետք չի նայել GameS of Thrones-ը... նախ գոնե վերնագիրը ճիշտ գրեիք, երկրորդ, որ մտքիս դնեմ, 12 000 պատճառ կգրեմ, թե ինչի ա պետք էդ սայտը փակել նա...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Իմիջայլոց էս Եվրոպայի սառնամանիքին մենակ մի բան ա մտքիս գալիս, "Winter is coming"
winter has come, ինչ coming բայց աստված չանի դրանց նկարագրած ձմեռը գա, ես տեղում քսան անգամ ինքնասպան կլինեմ
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Մելիսանդրի դերասանուհին ինչ անհաջող ա, ես իրեն լրիվ ուրիշ ձևի եմ պատկերացնում... Ստաննիսն էլ դուրս չեկավ:
Մեկ էլ չեմ հասկանում, թե ինչի են վերնագիրը դրել Game of Thrones 2... Ախր ամեն գրքի վերնագիրը շատ լավ նկարագրում է կոնկրետ վեպի գործողությունները:
I may be paranoid but no android!
Բայց ինչ ուզում եք ասեք, ճշմարտության նշույլ կա սրանց դիտարկումների մեջ: Ֆիլմում շատ են բաց տեսարանները, գրքում էդպես չի, գրքում շատ ավելի հպանցիկ ա անցնում էդ ամեն ինչի կողքով, իսկ ֆիլմում ամեն ինչ սենց ճակատիտ ճպցնում են
Սկզբում ուզում էի տնեցիքին համոզեի, որ իրենց սերիալների ժամին սա նայեն, բայց հետո զգացի որ էդքան էլ ընտանիքով նայելու ֆիլմ չի:
Իսկ գիրքը հանգիստ կարող եմ բոլորին խորհուրդ տալ:
Malxas (07.02.2012)
Ոչ թե էնքան էլ ընտանիքով նայելու ֆիլմ չի, այլ պարզապես ընտանիքով նայելու ֆիլմ չի:
Գովեստներից հետո սպասելիքներն ավելի շատ էին, բայց ընդհանուր առմամբ ֆիլմը լավն է և հետաքրքրությամբ նայվում է: Իսկ նկատեցիք, որ դուդուկը էստեղ էլ է թափանցել?
Հատուկ շնորհակալություն Ռուֆուսին, մի քանի օր է կլանված նայում եմ: Ափսոս գիրքը կարդալու ժամանակ չկա, մանավանդ ասում եք, որ բավական հաստափոր է:
Վերջին խմբագրող՝ Malxas: 07.02.2012, 16:43:
Գրքերի սերիան կարդում եմ գրեթե առաջին գրքի լույս տեսնելու պահից, Մարտինի էն հիիիին կարդացողներից եմ: Կարողա մի տարի ուշ սկսած լինեմ, էական չի: Ասածս ինչա` էսքան տարիների ընդացքում կերպարների իմ սուբյեկտիվ պատկերացումը էնքան էր արմատավորվել, որ առաջին սեզոնի նկարահանումից առաջ ոչ մի դերասանական ընտրություն դուրս չէր էկել`բացի երևի Արյայից, Թիրիոնից, մեկ էլ շատ ձգած Դրոգոյից: Բայց դե երբ սկսին խաղալ, մտքիս էկավ որ շատ օրգանիկ ու բնականա ստացվում, իրոք գրեթե բոլորի մոտ ստացվումա իրանց բարդագույն կերպարների բեռը քաշել: Ասածս ինչա` եթե Մարտինը մասնակցելա դերասանների ընտրությանը, ու ընտրել են էդ էրկուսին, ուրեմն իրանց մոտ էլ ուժեղ կստացվի: Եթե Մելիսանդրին ընտրել են /իսկ ընտրողները իրանց պրոֆեսիոնալիզմը ցուցադրեցին դեռ առաջին սեզոնում/ լիքը իրանից հմայիչ կարմիր մազավոր կնանիքից, ուրեմն ինքը իրանից իրոք ինչ որ բան ներկայացնումա. ու դերը լավ կքաշի: Ոնց որ Սերսեյը, որը բնավ հեչ արտաքնապես գրքի Սերսեյին մոտիկ չի:Մելիսանդրի դերասանուհին ինչ անհաջող ա, ես իրեն լրիվ ուրիշ ձևի եմ պատկերացնում... Ստաննիսն էլ դուրս չեկավ:
Որովհետև Գահերի Խաղը դեռ շարունակվում է` տես գիրք չորրորդ, Բեյլիշի գլուխները:Մեկ էլ չեմ հասկանում, թե ինչի են վերնագիրը դրել Game of Thrones 2... Ախր ամեն գրքի վերնագիրը շատ լավ նկարագրում է կոնկրետ վեպի գործողությունները:
Վերջին խմբագրող՝ Leo Negri: 24.02.2012, 01:37:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Ես օրինակ Մելիսանդրին մոտավորապես պատկերացնում եմ սենց.
Էնպես, որ վրան նայես, զգաս, թե ինչպես ա կրակը վրայից թափվում, ինչքան շատ խարիզմա ունի ու ինչքան շատ կյանք կա մեջը, այլ ոչ թե սփրթնած նարնջագույն մազերով, ընդհանրապես չմտապահվող դեմքով անմեղ աղջնակ: Չնայած կարող ա ես եմ սխալվում ու ֆիլմում լրիվ ուրիշ ձևի է լինելու: Համենայն դեպս եթե Մոնիկա Բելլուչչին կամ Հելենա Բոնեմ Քարտերը մազերը վառ կարմիր ներկեին ու կարմիր շոր հագնեին, հոյակապ Մելիսանդր կլինեին:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 24.02.2012, 11:33:
I may be paranoid but no android!
Malxas (19.03.2012), Sagittarius (25.02.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ