Մարտինի բոցերը )
https://www.1in.am/2595985.html
IMG_3397.jpg
Բիձեն ասում ա, որ ինչ սերիալը պրծել ա, ինքն «ավելի քիչ ճնշում ա զգում իր վրա, որ գիրքը գրի-վերջացնի», ու հիմա ավելի հանգիստ ա: Ասում ա՝ երբ սերիալը դեռ եթերում էր, ինքն ապրել ա իր կյանքի ծանրագույն ճնշումներն ու սթրեսը՝ շուտ գրել-պրծնելու համար, մանավանդ էն պահին, երբ սերիալն արդեն գրքերից պիտի առաջ ընկներ: Էս կա՛մ էպիկ տրոլլինգ ա, կա՛մ իսկական ողբերգություն․ ախր վեցերորդ գիրքն արդեն տասը տարի ա՝ գրում ա: Էդ եթե ճնշումի տակ ա տենց մանր-մանր տասը տարի բզբզում ձեռի հետ, հիմա էլ առհասարակ չի գրի :
Էն գլխից էլ ասել եմ, որ GoT-ի իսկական ֆանի համար ամենավախենալու մահը Ջորջ Մարտինի մահն ա:
DIXIcarpe noctem
Ես խորապես համոզված եմ, որ ութերորդ սեզոնի ֆեյլի հիմնական մեղավորը Մարտինն ա: Տեսեք․ բիձեն հաստատ շատ խելացի մարդ ա: Դրել, քցել-բռնել ա, որ սերիալի վերջը նայելուց հետո գրքերն էլ ոչ մեկի տանձին չեն լինելու, իսկ ինքը դեռ պետք ա երկու հատոր էլ ծախի, չէ՞: Ի՞նչ անել: Քանի դեռ մտածում ա, սերիալի պրոդյուսերները կանչում են, որ վերջը պատմի, որ նկարեն: Ու բիձեն սկսում ա տժժալ․ պատմում ա հնարավոր ամենավատ վերջաբանը, քաքմեջ ա անում՝ ինչ հնարավոր ա, ու ինքն իր մեջ չարախնդում:
Գրքերի համար ավելի լավ գովազդ, քան ութերորդ սեզոնն էր, հնարավոր չի պատկերացնել: Առաջ եթե իննսունականներից գրքերը կարդացող մի երկու հոգի էին սպասողները, հիմա արդեն դրան գումարվել ա սերիալի ավարտից դժգոհ ֆաների ամբողջ կատաղած բանակը:
DIXIcarpe noctem
The North Remembers
GOT-ն էլ ա հայ...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (12.09.2020)
Տա-դաաամ
Լավ թեմա են գտել շարունակելու ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (30.04.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ