Դե Մարտինը իրանց տվել ա երևի հիմնական պլոտլայնները, բայց մանրամասները չունեն, դրա համար արագ զարգացնում են: Պատահական չի, որ վեպերը տենց դանդաղա գնում, Մարտինին պետք ա էդ զարգացումները համոզիչ դարձնել, ինքը չի կարա ուղղակի Ջոնին ու իր ուղեկիցներին լճի մեջտեղում ասի մի օր մնացին ու Դիներիսը վրա հասավ, հեշտ գործ չի, յո՞թ տարի ա արդեն գրում ա նոր գլուխը, դեռ Ջոնի վերակենդանացումը մենք չենք տեսել, իսկ էստեղ արդեն երկու սոեզոն հանեցին ու դեռ մեկն էլ սցենարը պատրաստ ա, բնական ա՝ որակը պիտի զիջի:
Մեկ էլ բոմբ կլինի, որ հաջորդ սեզոնի թողարկումից հետո պարզվի գրքերը արդեն պատրաստ են, տպվեն ու լրիվ ուրիշ բան լինի
Նենց կուրախանամ, որ էլ ասելու չի
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Lion (01.03.2018)
Պաշտոնական տրեյլեր չի, ֆանատների՝ հավեսի համար սարքած բան ա:
Հ.Գ. Գուշակում եմ, որ յոթերորդ գիրք տենց էլ չի լինելու:
DIXIcarpe noctem
Գաղթական (05.03.2019)
Էս որ հիմա չքննարկենք,բա երբ ենք քննարկելու:
Եթե մինչև 8-րդ սեզոնը նայել եք արխային կարդացեք,սփոյլեր չկա ձեր համար :Դ
Նախ ասեմ,որ էս սերիալի ուժեղ ֆաներից չեմ,ինձ համար լիքը թերություններ ունի,բայց մեկա չեմ կարա չընդունեմ,որ շատ զիլ նախագիծա:Սերիալի ընթացքում մի քանի թույնագույն պահեր կան,բայց հիմնականում անկապ ձգած էր միչև 7-րդ սեզոն,իսկ 7-ից արդեն գլխեռադ էին արել,էն տպավորությունն էր,որ վիզ են դրել թաթարախի պրծնեն ու անցնեն ուրիշ գործերի:
Իմ ամենասիրելի կերպարներն էին/են`Թայվին Լանիստեր-իրականում սերիալի ամենաուժեղ ռազմաքաղաքական գործիչն է,Ռամզի Բոլթոն-ախպեր,էս կերպարը սաղ սերիալին կրած ունի ու իրանից հետո սերիալը հավեսով տուժեց ու կորցրեց ամենախարիզմատիկ դեմքին,իրա դերասանական խաղն էլ միանշանակ լավագույնն էր,Ջեյմի-ես լանիտրներին ամենաշատն եմ սիրում,իրանց լոզունգից սկսած սաունդով վերջացրած:Էն Ռոբն էլ էր լավ տղա,պռոստը դասական քյալ էր:
Էս սերիալի ամենաուժեղ կողմը սաունդներն են,էն որ մեկը մեկից թույն երգեր ու երաժշտություններ են,հավես լիներ սաղ հերթով կտեղադրեի:
8-րդ սեզոնը 7-րդ սեզոնի պես արագի մեջ նկարածա,իրականում սցենարը կարդացել էի,բայց հեչ սրտովս չէր ավարտը :Դ 1-ին սերիան փթիր բան էր,էն սպիտակ մազերով աղջիկը ու էն կողի գյադեն ազդում են մի այլ տիպի,բայց 2-րդ սերիան համեմատաբար ավելի լավն էր ու հատկապես այ էս
Առաջին երկու սերիան շատ թս-մս վիճակներ էին։ Սաղով հավաքվել են մի տեղ, ոոոով կաաաար չկար էս կինոյում, որ մինչև հիմա չի հասցրել բարով խերով մեռնի, եկալ ա։ Պիվա են խմում, երգում են, դեսից դենից զրից են անում, հին օրերն են հիշում, իրար ներում-մերում են, գզռտում են, դռակոն են քշում ․․․ Բացի գազանիկից, որը սպասում ա, որ night king-ի հետ պսակվի։
Աչքիս դասական հոլիվուդին ենք վերադառնում․ կինոյի տղեն պսակվում ա կինոյի աղջկա հետ, մի մեշոկ փող, սամալյոտ (նու կամ դռակոն) ու թռնում են Հավայան կղզիներ հանգստանալու։
Բայց դե, գազան սերիալ ա, ինչ ուզում ա լինի։ Կարոտելու ենք։ Չնայած, էս տրենդը եթե շարունակվի հեսա մեկը մեկից գլուխգոչծոց սերիալներ են դուրս գալու, խոսքի էս մեկը ․․․
Բայց էս սեզոնի սկսվելու ֆաների ռեակցիան շաաաատ հավեսն ա։
3-րդ էպիզոդի սաունդը
Արաաաաաաաա,էս ի՞նչ էր
Տրիբուն (30.04.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ