Շին, մայրական կողմից ժառանգականության իրավունք ուներ Ռոբերտը+ թագավորն ապացուցել էր իր գահին ոչ պիտանի լինելը, իր զավակներն էլ իր կողմն էին ընտրել: Դե ֆակտո, Տարգարյանների դինաստիան իրավական տեսանկյունից կարող էր գահից զրկվել:
Ինչ Մարտինը հաշվի չի առել իր գրքերում, լինելով բավականին մակերեսային ու հիմար գրող, թագավորական իշխանության կրոնական հիմքերն էին. եվրոպական թագավորական դինաստիաների իշխանությունը միջնադարում ու ընդհուպ մինչև ռեֆորմացիա ուղղակի հետևանք էր քրիստոնեության պոստուլատների ու Հռոմի պապի կողմից թագավորական դինաստիաների աջակցության: Դե ֆակտո, թագավորը չէր կարող հավատարմություն պահանջել իր հպատակներից, մինչև պապը չհաստատեր իր գահակալության իրավունքը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ասենք՝ Տոլկիենը ռազմական տակտիկայից սարսափելի վատ պատկերացում ունենալով, ձգտում էր հնարավորինս շրջանցել տակտիկական մանյովրների նկարագրությունն ու չէր դուրս գալիս առողջ տրամաբանության շրջանակներից: Մարտինը, նույնիսկ իր աշխատանքի հիմք հանդիսացած Կարմիր ու Սպիտակ Վարդերի պատերազմի ճակատամարտերի տակտիկական քարտեզները չուսումնասիրելով, իրեն դեմքի տեղ էր դրել: Հետո, ինքը փոխադրել է Բրիտանիայում լոկալ, փոքր տարածքի վրա զորքերի շարժերն ամբողջ մայր ցամակի մասշտաբ, ինչն իր նկարագրած ռազմական ստրատեգիան պարզապես ծիծաղելի է դարձնում:
Ամենավատն այն է, որ ինքը սկսել է հաչալ Շեքսպիրի վրա ու կատուներին անվանել «մակերեսային ու դաժան կենդանիներ»: Այն դեպքում, երբ հենց ինքն է մակերեսային ու դաժան հեղինակ:
Ինձ իրականում բավականին հիասթափեցնում է ձեր հիացմունքը սրանով: Սերիալի վրա, չեմ կարող ժխտել, որակով և ուժեղ թիմ է աշխատում, բայց իրենք էկրանիզացնում են վերջին ժամանակների ամենաապուշ ֆենտեզիներից մեկը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ռուֆուս (25.06.2014)
Վերևի շնորհակալությունը պատահական ստացվեց
Երկաթե գահն ու դրա օրինավոր տիրուհին
![]()
I may be paranoid but no android!
Հլը տեսեք ինչ եմ գտելԵթե GoT-ը 80-ականներին նկարահանվեր, երաժշտությունը սպանում ա
I may be paranoid but no android!
Ճիշտն ասած ես էլ եմ հիասթափված: Ու եթե առաջ ոգևորված նայում էի, ապա ինչ-որ տեղ երկրորդ սեզոնից հետո հասկացա, սկզբում առաջացող այդ զգացումն ավելի ու ավելի ուժեղացավ սեզոնների հետ, որ սա իրականում մի լավ պիառ արած միջակ հեղինակի գործ է, որը մեզ զարմացնում է հոլիվուդյան ֆիլմերի ու նմանատիպ սերիալների համար մի քիչ անսովոր մի քանի տրյուկներով, որոնցից գլխավորը - նա գլխավոր հերոսներին սպանում է կամ մի քանի սերիա եռանդով "զարգացնում" է մի հերոսի, մենք իրեն "սովորում" ենք, հետո սպանում է: Մնացածը սովորական են, բայց դե էլի տպավորում են - սեքսը, դաժանությունը և այլն: Հետաքրքիր է, որ լավ մարկետինգական տրյուկ անելով Մարտինն այնպես է վարվել, որ "բոլորը իրենց տեսնեն սերիալում", սկսած երեխաներից ու չաղլիկներից, վերջացրած կանանցով ու "հզոր" տղերքով:
Իրականում ես կարծում եմ, որ հեղինակը նկատի է ունեցել Անգլիայի պատմության այն դարաշրջանը, որը կոչվում է Յոթի թագավորություն, ոչ թե Կարմիր ու Սպիտակ վարդերի պատերազմը, թեև իհարկե ավելացրել է "ֆենտեզիական դետալներ": Այստեղ կխալները ապագա նորմանական նվաճողներն են, Անտառի զավակները` բրիտներն ու հռոմեացիները, չար Ուրիշները` Անգլիայի մինչսաքսոնական նույնիսկ մինչբրիտական բնակիչները, Պատը` Ադրիանոսի պատն է, Արքայական նավահանգիստը Լոնդոնն է և այլն:
Ի դեպ, ռազմական պատմության տեսակետից իրոք անգրագիտություններ կան: Օրինակ, հսկայական բարձրության պատ են կառուցում, ընդ որում պատից այն կողմ միայն բացառիկ դեպքերում ու փոքր ուժերով են անցնում, բայց փոխարենը մի "լավ" դարպաս են թողնում, այն էլ թույլ ամրացված ու պաշտպանված, որը պատի ողջ իմաստը... անիմաստ է դարձնում: Իսկ փոխարենը կարելի էր մի ամբողջական պատ կառուցել, իսկ բացառիկ դեպքերում էլ, երբ պետք լիներ ասենք հետախույզներ անցկացնել պատից անդին, դա անել դնովի-հանովի աստիճաններով, պարաններով, վերելակով և այլն: Պարզ չէր նաև -
••Սեղմել՝ ցույց տալու համար
էլ չասած այդ հիմար ֆեմինիզմը -
••Սեղմել՝ ցույց տալու համար
Մի խոսքով Rhayader-ը ինձ ընկեր չի, բայց... ճշմարտությունը արժե նրա հետ համաձայնելուն![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion, պարզապես ծիծաղելի է, երբ գրողին անվանում ես «միջակ» էն դեպքում երբ նայել ես մենակ սերիալը![]()
I may be paranoid but no android!
Վերջին խմբագրող՝ Lion: 27.06.2014, 22:13:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Եթե ինքս չեմ կարդացել, այլ բան չի մնում անելու - լսել մասնագետներինԻ դեպ, մի անգամ էլ նայիր գրածս - ես հիմնական գծերի մասին եմ խոսել, սյուժետի հիմնական գծերի, իսկ դրանք դժվար թե սերիալում փոխված լինեն: Հա, եթե նկատի ունես գրական ոճը, "անգլիական աբառոտներ"-ը և այլն, բան չունեմ ասելու, սերիալով դրա մասին բան չես ասի, բայց սյուժետը...
Շին ջան...
Ի դեպ, հետաքրքիր կարծիք -
10:15-ից իմ ասած միտքն է ասվում` "Մարտինի սկզբունք"-ը![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 27.06.2014, 22:35:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էնքանով ա հեռու, որ դու օրինակ քարկապ ես ընկել, քանի որ Ստանիսը անտառի զավակների հարյուր հազարանոց բանակը չի ջարդում, հյուսիսի ժողովուրդների բանակն ա ջարդում: Անտառի զավակները լրիվ ուրիշ բան են, ու տուտ վաբշե նի պրիչոմ:
Իսկ էն, որ դու անտառի զավակներին նույնացնում ես բրիտների ու հռոմեացիների հետ, որոնք իրար հետ վաբշե ոչ մի կապ չունեն, էտ արդեն շատ նման ա հիքսոսների ուզբեկ լինելու պատմությանը:
Բայց դե մենք՝ շարքային մահկանացուներս, չենք կարա քո հետ վիճենք Լիոն ջան, քանի որ դու գիրք ես գրում, իսկ մենք չէ: Մենք մենակ կարդում ենք: Դու էլ մենակ գրում ես:
Sagittarius (28.06.2014), Ռուֆուս (28.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ