Նոր նայեցի նկարները։ Մինչև էդ մտքովս չէր անցել, որ էս թեմայում նկարներ դրած կլինեք...
Շատ հավես նկարներ էին։
Արշակն ինչ հետաքրքիր պոզաներով էր դուրս եկել։ Բայց Արշակի էն վերջին նկարը, որում, ինչպես Վերան ասեց, ինքն իրեն լավ էր զգում, չջոկեցի... Բան չէր հասկացվում էդ նկարից։

Սելենեն, Ուրվականը և… չեք ճանաչի, հետևաբար չեմ ասի, բայց շատ լավ ու հաճելի անձնավորություն է ու շատ սիրված մարդու քույր
Ո՞վ ասեց, թե չենք ճանաչի։ Անցյալ տարի էլ էր ինքը եկել սահելու, լավ հիշում եմ, ուղղակի էդ օրը սահադաշտը հալած էր... Լավ, որ տենց մեծ գաղտնիք եք սարքել, ես էլ համեստորեն կլռեմ այն մասին, թե ում քույրն է...

Բյուրը առաջին նկարում շատ սիրուն է դուրս եկել։ Համ էլ նիհարել է։

Վեր, դու էլ վերջին նկարում ես շատ լավ դուրս եկել։

Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից Նայել գրառումը
Էխ մյուս անգամ մեկդ գոնե լավ թվային ապարատ բերեք էլի, թե չե սենց չի լինի…
Առաջարկում եմ այս տարվա վերջին հանդիպումն անցկացնել ամսի 29-ին սահադաշտում
Ի՞նձ եք կորցրել։ Փաստորեն, ես որ չկամ, Արշակն ապարատը չի բերում, հա՞, որ նորմալ որակի նկարներ անեք։