Ինչ կայֆ էր
Սկզբում չմուշկներս կարգին չհագա, հետո քիչ էր մնում ընկնեի հենց պահարանների վրա: Կատոկ մտնելուց մի կռուգ ցանկապատից բռնված պտտվեցի, հետո արդեն ինձ սկսեցի ավելի լավ զգալ: Արտակը ինձ ասեց ոտերդ իրար նկատմամբ 90 աստիճանի տակ դիր, իսկ Աննան ասեց՝ 45 աստիճանի տակ: Դե ես էլ իմ ուզած ձևով սկսեցի սղղալ, ու ոտերս անպայման ծուռ էի դնում, որ ընկնելուց հենվեմ: Վերան ու Արսենը ինձ մի քիչ սղղացրին, արդեն ուժերիս նկատմամբ վստահություն ձեռք բերեցի: Մերիի հետ երկու անգամ երթևեկության գիծը խախտել եմ, ու չնայած ոչ ես քշել գիտեի, ոչ էլ ինքն էր քշելուց առանձնապես լավ, դժբախտ պատահար ոչ մի անգամ չեղավ: Չմուշկներս էլ ձիգ չէին: Մի պահ даже ենթադրեցի, որ ձախն ու աջը խառնել եմ: Արտակին մերսի չայի համար: Մի անգամ էլ ընկա, բայց ոչ իմ մեղքով: Մի խոսքով, հավես էր: Մեկ էլ տեսար էլի եկա:
Էջանիշներ