User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Կաբբալա

  1. #1
    Սկսնակ անդամ Jean-Claude-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կաբբալա

    "Զոհար" ում մի առած կա, որտեղ խոսում է մի մարդու մասին, ով գտնվում էր նավի մեջ:
    Մի անգամ նա մտնում է նավախուցերից մեկում և տեսնում թե ինչպես է մեկը ծակում հատակը:
    - Ի՞նչ եք անում, գոռում է նա, խելքներդ թռցրե՞լ եք, ինչ է...
    Մարդը հանգիստ կանգնում է և ասում.
    ձեր ինչ գործն է, ես իմ սենյակում եմ, ինչ ուզենամ կանեմ:
    Մարդը զայրանում է,
    -ինչեր եք ասում, դուք կխորտակեք նավը ձեր մի բացած անցքով..."

    Սա մի հասարակ պատմություն է , բայց "Զոհարը" դրանով ցույց է տալիս կյանքի գաղտնիքներից հիմնականը' մենք բոլորս պատասխանատու ենք մեկս մյուսի համար:
    Մեր գործերը, թե լավ թե վատ, ազդում են մյուսների ճակատագրերին նույնպես, մյուսների գործերն էլ ազդում են մեր կյանքի վրա:

    Դրա համար մեր պատասխանատվությունն էլ է օգնել շրապատի մարդկանց , նրանց ուղղորդելու դեպի լույսը, ճանաչելու հոգևոր արժեքներն ու նրա բարձունքները:
    Կամ իրար հետ ենք լողալու, կամ իրար հետ խորտակվելու:
    Յուրաքանչյուր մարդ իր դերը ունի այս կյանքում, Երկինքը յուրաքանչյուրին տվել է իր շրջապատը, փոքր թե մեծ, մեծ շրջապատ ունեցողների վրա ավելի շատ պատասխանատվություն է ընկած:
    Հարստացրեք կյանքը հոգևոր արժեքներով:

    Պատահականորեն ոչ մի բան չի լինում, հիվանդություններ, պատերազմներ, երկրաշարժեր, դրանք Աստծո արարքները չեն:
    Դրանք պատճառն են խավարի, որը մենք ենք ստեղծում, մեր կոլեկտիվ պահվածքով, հեռանալով հոգևոր արժեքներից, լույսից:

    Նախանձ, անհանդուրժողականություն, չարություն, անեծք...
    բոլոր մեր արարքները ազդում են Տիեզերքի վրա:
    Բարութուն, հարգանք, քաղաքավարիություն... այս դեպքում Տիեզերքից ստանում ենք օրհնություն բոլորս:
    Ինչ կատարվում է կյանքում, պետք է համաձայնվենք, մենք ենք մեղավորը:
    Օգնենք ինքներս մեզ և շրջապատին, փոխվելու դեպի լավը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (28.12.2011), Sambitbaba (15.09.2011)

  3. #2
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը

    Ըստ ձեզ , որն է այն լույսը ,որին ուղղորդելու էք?

    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատահականորեն ոչ մի բան չի լինում, հիվանդություններ, պատերազմներ, երկրաշարժեր, դրանք Աստծո արարքները չեն:
    Դրանք պատճառն են խավարի, որը մենք ենք ստեղծում, մեր կոլեկտիվ պահվածքով, հեռանալով հոգևոր արժեքներից, լույսից:

    ,,Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը։ 8Երկինքը թող ուրախ լինի վերուստ, եւ ամպերը արդարութիւն ցօղեն, թող երկիրը ողորմութիւն բխեցնի, լիովին արդարութիւն թող բխեցնի։ Ես եմ Տէրը, որ հաստատեցի քեզ որպէս մի լաւ բան, ստեղծեցի քեզ իբրեւ բրուտի կաւ»։ 9Մի՞թէ նա, որ հողն է հերկում, ամէն օր հերկ կ՚անի. մի՞թէ կաւը բրուտին կարող է ասել, թէ՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կարող է ասել, թէ՝ ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր ինձ։ 10Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ։ ,, Եսայե 45:7-10
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախանձ, անհանդուրժողականություն, չարություն, անեծք...
    բոլոր մեր արարքները ազդում են Տիեզերքի վրա:
    Բարութուն, հարգանք, քաղաքավարիություն... այս դեպքում Տիեզերքից ստանում ենք օրհնություն բոլորս:
    Ինչ կատարվում է կյանքում, պետք է համաձայնվենք, մենք ենք մեղավորը:
    Օգնենք ինքներս մեզ և շրջապատին, փոխվելու դեպի լավը:

    Տիեզերքը նույնպես Աստծո արարչագործությունն է, մարդը տիեզերքի վրա ընդհանուր առմամբ չի կարող ազդել , չհաշված տիեզերք ուղարկված արբանյակների մնացորդները, մարդը կարող է ազդել իր և շրջապատի, բնության վրա:
    Մարդը առանց Աստծո ներգործության չի փոխվում, ամեն օրհնություն և անեծք Աստծո կողմից է, կարդացեք Բ Օրինաց 27 և 28 գլուխները. Հասկացեք՝ Կաբբալան մի տեսություն է, որը փորձում է մարդկանց շեղել ճշմարտությունից, կտրելով առանց այդ էլ կտրված կապը Աստծուծ: Առանց Աստծո հրամանի և թույլատրության չի կարող տեղի ունենալ ոչ մի բան, թե՝ երկնքում և թե երկրի վրա:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 15.09.2011, 09:36: Պատճառ: մեջբերման շտկում

  4. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArtSus-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիեզերքը նույնպես Աստծո արարչագործությունն է, մարդը տիեզերքի վրա ընդհանուր առմամբ չի կարող ազդել , չհաշված տիեզերք ուղարկված արբանյակների մնացորդները, մարդը կարող է ազդել իր և շրջապատի, բնության վրա: [/B]
    Թույլ տուր չհամաձայնվել ասածիդ հետ, սիրելիս: Ես, օրինակ, կասեմ քեզ հակառակը. Երկրագունդը մի փորձարարական լաբորատորիա է, որտեղ փորձարկվում են ամենակարևոր և անհրաժեշտ նորությունները՝ հետագայում դրանք ամբողջ Տիեզերքով մեկ կիրառելու համար: Իսկ մարդիկ էլ՝ այն հերոս հոգիներն են, որոնք հանձն են առել կրել իրենց ուսերին այդ դժվար փորձը: Եվ այս տեսակետը բոլորովին չի համընկնում քո այն մտքի հետ, որ "մարդը տիեզերքի վրա ընդհանուր առմամբ չի կարող ազդել": Ստացվում է, որ հակառակը, հենց մարդն է, որ ազդում է Տիեզերքի վրա: Ճիշտ նույնպես, ինչպես Տիեզերքը՝ մարդու:
    Նորից վերադարձանք Եռամեծ Հերմեսին. Ինչ որ վերևում է, հավասարազոր է նրան, ինչ ներքևում է:
    Եվ, քանի որ, ինչպես ինքդ էլ շատ ճիշտ նկատեցիր. "Առանց Աստծո հրամանի և թույլատրության չի կարող տեղի ունենալ ոչ մի բան, թե՝ երկնքում և թե երկրի վրա:", ստացվում է, որ հենց Նրա հրամանաով ու թույլտվությամբ էլ հենց տեղի է ունենում այդ ամենը:
    Եվ նույնիսկ, քո պախարակած Կաբբալան էլ, եթե գոյություն ունի, ուրեմն դա էլ Աստծո կամքով է:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  5. #4
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր չհամաձայնվել ասածիդ հետ, սիրելիս: Ես, օրինակ, կասեմ քեզ հակառակը. Երկրագունդը մի փորձարարական լաբորատորիա է, որտեղ փորձարկվում են ամենակարևոր և անհրաժեշտ նորությունները՝ հետագայում դրանք ամբողջ Տիեզերքով մեկ կիրառելու համար: Իսկ մարդիկ էլ՝ այն հերոս հոգիներն են, որոնք հանձն են առել կրել իրենց ուսերին այդ դժվար փորձը: Եվ այս տեսակետը բոլորովին չի համընկնում քո այն մտքի հետ, որ "մարդը տիեզերքի վրա ընդհանուր առմամբ չի կարող ազդել": Ստացվում է, որ հակառակը, հենց մարդն է, որ ազդում է Տիեզերքի վրա: Ճիշտ նույնպես, ինչպես Տիեզերքը՝ մարդու:
    Նորից վերադարձանք Եռամեծ Հերմեսին. Ինչ որ վերևում է, հավասարազոր է նրան, ինչ ներքևում է:

    Աստծո խաղաղությունը Քեզ, Հարգելիս , ձեր այդ տեսակետը որ գիտա-ֆանտաստիկ գրքից է մեջ բերված???.
    Այն ամեն տեսակետները, որոնք Աստվածաշնչից չեն բխում, մարդկային երևակայության արդյունք են:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 15.09.2011, 16:46: Պատճառ: մեջբերման շտկում

  6. #5
    Սկսնակ անդամ Jean-Claude-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հայ Քրիստոնյա եմ, հաճախ եմ այցելում Եկեղեցի, պաշտում եմ մեր Եկեղեցական ծիսակատարությունները, այս բոլորը ինձ չեն խանգարում ուսումնասիրելու Կաբբալա, յոգա, Բուդդայություն, Ղուրան , նույնիսկ ուսումնասիրում եմ էզոթերիա և մոգություն...
    Ասեմ, որ այս ամենը ուսումնասիրելուց իմ հավատը դեպի Աստված, դեպի մեր Եկեղեցին ավելի է ամրացել:
    Լույսը դա Աստվածն է, դեպի Աստված, դեպի Լույս հասնելու ճանապարհները տարբեր են:
    Աստված թույլ է տվել մարդկանց ընտրել այդ ճանապարհները ըստ իրենց բնավորության և ճաշակի:
    ՈՒզում ես եղիր մուսուլման, ուզում ես եղիր բուդա, կամ քրիստոնյա, տարբեր ճանապարհներ, բայց վերջի հանգրվանը մեկն է, Աստված, Աստված մեկ է բոլորի համար, ինչպես Արևը, հենց Արևն էլ հանդիսանում է Աստծո արտացոլումը:
    Մի հանճարելի բուլղարացի կա, Այվանհով է նրա ազգանունը, ասում է ամեն առավոտ Արևածագին սկսեք խոսել Արևի հետ, մեդիտացիա արեք, խնդրեք նրան հաջողություններ ձեր գործում, և կտեսնեք արդյունքը, Արևը Աստծո արտացոլանքն է երկրի վրա...
    "Ինչ է բնությունը, մի մեծ գիրք' Աստծո կողմից գրված, մի մեծ Տիեզերական պահեստ:
    Իսկ այդ գիրքը բոլորը չէ, որ կարող են կարդալ ու հասկանալ: Երբ մենք մաքրվենք ամեն տեսակ անմաքրությունից, այդ ժամանակ այդ գիրքը հասկանալի կլինի մեզ, այն մեր առաջ կբացվի ինչպես ծաղիկներն են բացվում իրենց ամբողջ հմայքով:
    Եթե մենք սիրենք բնությունը, նա կխոսի մեզ հետ, որովհետև մենք էլ այդ բնության, Տիեզերքի մի մասնիկն ենք" ասում է այդ հանճարեղ բուլղարացին:

    Դուք ասում եք
    "Առանց Աստծո հրամանի և թույլատրության չի կարող տեղի ունենալ ոչ մի բան, թե՝ երկնքում և թե երկրի վրա:", ????

    Ես էլ առաջ այդպես էի մտածում, ուսումնասիրելով տարբեր աշխատություններ եկա այն համոզման ,
    որ Աստված մարդուն ստեղծել է իր նման, և տվել է նրան ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....
    Մենք ապրում ենք Ջրհոսի համակարգում, ամեն ինչ , ամեն գաղտնի գիտություն(էզոթերիա) բացահայտ կդառնա բոլորի համար:
    Այժմ կան հատուկենտ մարդիկ(անձամբ ճանաչում եմ), որոնք կարդում են դիմացինի մտքերը, Հայաստանում գտնվելով, կարող են ասել թե մեկի Կամչատկա ապրող հարազատը ինչ է մտածում տվյալ պահին և ինչ է անում:
    Այդ Աստվածային շնորքները ունեն բոլոր մարդիկ, բայց շատերը չգիտեն դրա մասին;
    Կգա ժամանակ երբ բոլորի մոտ կբացվի այդ (դեռևս փակ) շնորհքը, պատկերացրեք ինչքան լավ կլինի, երբ կարդաս հարևանիդ մտքերը, ինքն էլ քո, ոչ մի կեղծիք չի կարող լինել այդ դեպքում:
    ճակատագիր ասվածը մարդն ինքն է ընտրում, իր վարմունքով, իր մտածմունքներով, շրջապատի ազդեցությամբ...
    Կաբբալան ասում է, որ հիրոմատիայով, ուսումնասիրելով մարդկանց ձեռքերի գծերը, համոզվում ես, որ այն տարիների ընթացքում փոխվում է, ըստ մարդու մտքերի և բնակության վայրի, նրա ընտրած աշխատանքի...
    (կշարունակեմ վաղը)

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (16.09.2011)

  8. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArtSus-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծո խաղաղությունը Քեզ, Հարգելիս , ձեր այդ տեսակետը որ գիտա-ֆանտաստիկ գրքից է մեջ բերված???.
    Բազում գրքերից, սիրելի Արտ, որոնք որ դու, հավանաբար, Աստծո կամքով, "գիտա-ֆանտաստիկ" ես անվանում:
    Ես հասկացա մի բան, որ դու էլ, շատերի պես, համարում ես, որ միակ գիրքն Աստվածաշունչն է, որի միջոցով Աստված խոսել է մեզ հետ, ճի՞շտ է: Ու վերջ: Բաստա: Եվ դրանից հետո դու և քո համախոհները կարծում եք, որ զրկել եք Աստծոն խոսելու հնարավորությունի՞ց…
    Չեք զրկել, սիրելիս: Մի հանդգնեք նույնիսկ մտածել այդ մասին:
    Լավ: Եկ այդ մասին չերկարացնենք այստեղ. այստեղ այլ թեմայից ենք խոսում: Գտիր մի հարմար տեղ և, եթե ցանկանում ես, այնտեղ կշարունակենք մեր զրույցը:
    Իսկ այստեղ եկ խոսենք կաբբալայի մասին, եթե ասելու բան, իհարկե ունես: Միայն թե մի կրկնիր արդեն ասածդ, եթե կարելի է:

    Ես, օրինակ, մի միտք ունեմ կաբբալայի մասին, որի պատասխանը ոչ մի տեղ գտնել չեմ կարողանում: Միգուցե Ժան-Կլո՞դը կկարողանա օգնել:
    Հարցը հետևյալն է:
    Ինչո՞ւ փարավոնը, ճիշտ է, բազում սարսափներից հետո, այնուամենայնիվ թույլատրեց հրեաներին հեռանալ Եգիպտոսից, իսկ հետո, անմիջապես, սկսեց հետապնդել նրանց: Ո՞րն էր այդ հետապնդման իրական պատճառը:
    Ես ինքս այն կարծիքին եմ, որ եգիպտացիները հայտնաբերեցին, որ հրեաները գողացել ու իրենց հետ են վերցրել Կաբբալան: Այսինքն, հետապնդումը կազմակերպված էր Կաբբալան հետ վերադարձնելու նպատակո՞վ…
    Ի՞նչ կասեք…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (16.09.2011)

  10. #7
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Կգա ժամանակ երբ բոլորի մոտ կբացվի այդ (դեռևս փակ) շնորհքը, պատկերացրեք ինչքան լավ կլինի, երբ կարդաս հարևանիդ մտքերը, ինքն էլ քո, ոչ մի կեղծիք չի կարող լինել այդ դեպքում:
    Այդ շնորհքը անուն ունի, սիրելի Ժան-Կլոդ: Այն է. Քրիստոսի Գիտակցություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #8
    Սկսնակ անդամ Jean-Claude-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցը հետևյալն է:
    Ինչո՞ւ փարավոնը, ճիշտ է, բազում սարսափներից հետո, այնուամենայնիվ թույլատրեց հրեաներին հեռանալ Եգիպտոսից, իսկ հետո, անմիջապես, սկսեց հետապնդել նրանց: Ո՞րն էր այդ հետապնդման իրական պատճառը:
    Ես ինքս այն կարծիքին եմ, որ եգիպտացիները հայտնաբերեցին, որ հրեաները գողացել ու իրենց հետ են վերցրել Կաբբալան: Այսինքն, հետապնդումը կազմակերպված էր Կաբբալան հետ վերադարձնելու նպատակո՞վ…
    Ի՞նչ կասեք…
    ճիշտ է

  12. #9

    խոսքեր չունեմ, այդ երկու բառով դուք ասացիք ամենը
    , հարգանքներս
    Վերջին խմբագրող՝ Jean-Claude: 16.09.2011, 18:13:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (17.09.2011)

  14. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փիլիպ.3: 1-3

  15. #11
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հայ Քրիստոնյա եմ, հաճախ եմ այցելում Եկեղեցի, պաշտում եմ մեր Եկեղեցական ծիսակատարությունները, այս բոլորը ինձ չեն խանգարում ուսումնասիրելու Կաբբալա, յոգա, Բուդդայություն, Ղուրան , նույնիսկ ուսումնասիրում եմ էզոթերիա և մոգություն...
    Ասեմ, որ այս ամենը ուսումնասիրելուց իմ հավատը դեպի Աստված, դեպի մեր Եկեղեցին ավելի է ամրացել:
    Լույսը դա Աստվածն է, դեպի Աստված, դեպի Լույս հասնելու ճանապարհները տարբեր են:
    Աստված թույլ է տվել մարդկանց ընտրել այդ ճանապարհները ըստ իրենց բնավորության և ճաշակի:
    ՈՒզում ես եղիր մուսուլման, ուզում ես եղիր բուդա, կամ քրիստոնյա, տարբեր ճանապարհներ, բայց վերջի հանգրվանը մեկն է, Աստված, Աստված մեկ է բոլորի համար, ինչպես Արևը, հենց Արևն էլ հանդիսանում է Աստծո արտացոլումը:

    (կշարունակեմ վաղը)
    Աստծո խաղաղությունը քեզ, լավ է, որ դու քրիստոնյա էս, բայց տեսնում եմ, որ միայն լեզվով կդավանես, բայց հոգիդ ամեն աղտեղություններով էս սնում, մարդու հոգին մի անոթ է , ինչով լցնես նրանով էլ կսնվի , Երեմիա մարգարեության մեջ Աստված խոսում է ,,Զիս՝ կեանքի ջուրին աղբիւրը՝ թողուցին, եւ իրենց գուբեր փորեցին, ծակոտ գուբեր, որ չեն կըրնար ջուր պահել;,, 2:13
    Եվ քեզ՝ հարգելիս, բացարձակ ճշմարտությունը կասեմ ,որ դեպի Աստված ընդհամենը մեկ ճանապարհ կա՝ Հիսուս Քրիստոս ,,Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով։ Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»։ ,,Հովհան 14:6-7

    Իսկ այդ գիրքը բոլորը չէ, որ կարող են կարդալ ու հասկանալ: Երբ մենք մաքրվենք ամեն տեսակ անմաքրությունից, այդ ժամանակ այդ գիրքը հասկանալի կլինի մեզ, այն մեր առաջ կբացվի ինչպես ծաղիկներն են բացվում իրենց ամբողջ հմայքով:

    Իսկ ինչու չեն հասկանում Աստվաչածունչը? որովհետև կարդում են և ուղում են առանց հավատքի իրենց մարդկային իմաստությամբ հասկանալ, իսկ Պողոս առաքյալը իր երկրորդ Կորթացիների թղթում հստակ ձևակերպել է,, Եւ եթէ մեր Աւետարանը ծածկուած իսկ է, ծածկուած է կորստեա՛ն մատնուածների համար, 4որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի Աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծու։,,
    Իսկ մեզ մաքրվելու միակ ձևը դա հավատքն է Հիսուս Քրիստոսի վրա, որի արյունով էլ իրեն հավատացողները մաքրվեցան ամեն մեղքերից

  16. #12
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բազում գրքերից, սիրելի Արտ, որոնք որ դու, հավանաբար, Աստծո կամքով, "գիտա-ֆանտաստիկ" ես անվանում:
    Ես հասկացա մի բան, որ դու էլ, շատերի պես, համարում ես, որ միակ գիրքն Աստվածաշունչն է, որի միջոցով Աստված խոսել է մեզ հետ, ճի՞շտ է: Ու վերջ: Բաստա: Եվ դրանից հետո դու և քո համախոհները կարծում եք, որ զրկել եք Աստծոն խոսելու հնարավորությունի՞ց…
    Չեք զրկել, սիրելիս: Մի հանդգնեք նույնիսկ մտածել այդ մասին:
    Լավ: Եկ այդ մասին չերկարացնենք այստեղ. այստեղ այլ թեմայից ենք խոսում: Գտիր մի հարմար տեղ և, եթե ցանկանում ես, այնտեղ կշարունակենք մեր զրույցը:
    Իսկ այստեղ եկ խոսենք կաբբալայի մասին, եթե ասելու բան, իհարկե ունես: Միայն թե մի կրկնիր արդեն ասածդ, եթե կարելի է:

    Ես, օրինակ, մի միտք ունեմ կաբբալայի մասին, որի պատասխանը ոչ մի տեղ գտնել չեմ կարողանում: Միգուցե Ժան-Կլո՞դը կկարողանա օգնել:
    Հարցը հետևյալն է:
    Ինչո՞ւ փարավոնը, ճիշտ է, բազում սարսափներից հետո, այնուամենայնիվ թույլատրեց հրեաներին հեռանալ Եգիպտոսից, իսկ հետո, անմիջապես, սկսեց հետապնդել նրանց: Ո՞րն էր այդ հետապնդման իրական պատճառը:
    Ես ինքս այն կարծիքին եմ, որ եգիպտացիները հայտնաբերեցին, որ հրեաները գողացել ու իրենց հետ են վերցրել Կաբբալան: Այսինքն, հետապնդումը կազմակերպված էր Կաբբալան հետ վերադարձնելու նպատակո՞վ…
    Ի՞նչ կասեք…
    Միթե մարդ կարող է Աստծուն խոսելը արգելել???
    Իսկ ձեր հարցերի պատասխանը դուք կարող էք կարդալ՝ Ելից 14-րդ գլխում և վիքիպեդիայում ՝ http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%...B0%D0%BB%D0%B0

  17. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArtSus-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծո խաղաղությունը քեզ, լավ է, որ դու քրիստոնյա էս, բայց տեսնում եմ, որ միայն լեզվով կդավանես, բայց հոգիդ ամեն աղտեղություններով էս սնում:
    Ինչպե՞ս կարելի է այդպիսի սարսռելի խաղաղությամբ "Աստծո խաղաղություն" հղել մեկին, ում մտքերը, զգացմունքները, ում ամբողջ ներքնաշխարհը դու համարում ես աղտեղությամբ լցված…

    Կներես, սիրելի Արտ, բայց տացվում է, որ բացարձակ հարգանք չունես դեպի դիմացինդ և, ըստ այնմ էլ, քո այդ անընդհատ կրկնվող "Աստծո խաղաղությունը" լրիվ շինծու մի բան է ստացվում, եթե չասենք դեմոգոգիա: Համենայն դեպս ես, ու համոզված եմ, Ժան-Կլոդն էլ, այդպես եմ զգում: Եվ դա ոչ թե իմ մեղքն է, այլ՝ կներես, - քո:

    Քանզի ինչպե՞ս կարելի է աղտեղություն համարել այն, ինչ իր պատմությամբ, մշակույթով, հազարավոր տարիների ընթացքում հազարավոր անգամներ հազար ու մի տարբեր ձև ստացած կրոններով ստեղծել, հավաքել ու պահպանել է մարդկության երկու երրորդը: Այսինքն, ինչու՞ միայն երկու երրորդը: Չէ՞ որ մնացած մեկ երրերդն էլ, և առավելապես հենց մենք՝ հայերս, ընդամենը երկու հազարամյա քրիստոնեությունից առաջ, շատ ավելի շատ հազարամյակներ կուտակած մեր հսկայական մասն ունենք, ներդրած այդ "աղտաղությունների" մեջ:

    Քեզ ոչինչ չի՞ հիշեցնում նման վերաբերմունքը… Եթե ոչ, կարող եմ հիշեցնել. խաչակրաց արշավանքները…

    Միթե մարդ կարող է Աստծուն խոսելը արգելել???
    Իսկ դու ի՞նչ ես կարծում, ինչո՞վ ես դու զբաղված, եթե ոչ արգելելով…

    Միայն թե ճիշտ հասկացիր ասածս, խնդրում եմ: Դու անկարող ես արգելել իմ, կամ Ժան-Կլոդի, կամ մեկ ուրիշի Աստծոն: Դու արգելում ես Քո Աստծոն, խոսել այսօր: Դու ասում ես Նրան. "Դու արդեն խոսել ես երկու հազար տարի առաջ: Ինձ ասել են այդ մասին… Իսկ հիմա, բարի եղիր, ձայնդ կտրիր ու նստիր տեղդ: Այսօր ես թույլատրում եմ խոսել, ավելի ճիշտ՝ "աղտեղել", - միայն սատանային:

    Եվ քո Աստված, հավատարիմ Իր տված խոստումին. տալ քեզ կամքի ազատություն, լռում է: Բայց միայն քեզ համար, այլ ոչ թե իմ կամ Ժան Կլոդի:

    Սակայն, ճիշտն ասած, այս հարցում ճիշտը դու ես, սիրելի Արտ. մարդ չի կարող արգելել Աստծոն՝ խոսել: Բայց ստացվում է, որ մարդ կարող է արգելել ինքն իրեն՝ լսել Աստծոն: Ինչով էլ հենց զբաղված ես դու. խցանել ես ականջներդ: Եվ դա դեռ հերիք չէ, փորձում ես խցանել իմ և Ժան Կլոդի ականջներն էլ:

    Էլ չի ստացվի: Այսօր արդեն ուրիշ օրեր են, ուրիշ էներգիաներ: Մարդիկ սկսել են արթնանալ:

    Ուրեմն, քեզ էլ խորհուրդ, սիրելիս. հանիր ականջիդ խցանները և… արթնացիր:

    Հ.Գ. Ցանկանում եմ ասել, թե ինչպես եմ ես տեսնում քո աշխարհընկալումը: Պատկերացրու մի ձայնասկավառակ: Ոչ թե այժմյան սի-դի, այլ հինը՝ վինիլից սարքվածը, որը ասեղով էինք լսում: Հիմա պատկերացրու, որ մի փոքրիկ տեղ այդ ձայնասկավառակի վրա մաշվել է և ասեղը, չկարողանալով դուրս գալ մաշված տեղից, անընդհատ նույն նվագն է կրկնում:

    …Իսկ դու լսում ես այդ անընդհատ կրկնվող տեղը, ու մտքովդ անգամ չի անցնում, որ ձայնասկավառակի հիմնական մասը չես լսել

    - - - - - - - -

    Եկ` վերադառնանք կաբբալային...
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 17.09.2011, 22:51:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #14
    Սկսնակ անդամ Jean-Claude-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArtSus-ի խոսքերից Նայել գրառումը
    Միթե մարդ կարող է Աստծուն խոսելը արգելել???
    Իսկ ձեր հարցերի պատասխանը դուք կարող էք կարդալ՝ Ելից 14-րդ գլխում և վիքիպեդիայում ՝ http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%...B0%D0%BB%D0%B0
    Իսկ դու կարդացե՞լ ես այդ լինկի գրածները, որը մեզ ես ներկայացնում, եթե չես կարդացել կամ ռուսերեն չես հասկանում մի քանի բաներ կթարգմանեմ;

    "Կաբալան բացում է կոդավորված Թորայի գաղտնիքները,
    նա ցույց է տալիս մարդկային կյանքի բոլոր պրոբլեմների պատճառները:
    Մարդկանց պրոբլեմների հիմնական պատճառը նրանում է, որ նրանք ապրում են առհամարելով տիեզերական օրենքները:
    Կաբբալայի նպատակն է մարդկանց հոգևոր դաստիրակումը, որ մարդիկ հասկանան, թե ինչու են եկել երկիր մոլորակի վրա, թույլ է տալիս մարդուն հասկանալ, որ յուրաքանչյուրը գալիս է երկրի վրա մի առաքելությամբ այս նյութական աշխարհում:
    Ըստ Կաբբալայի, յուրաքանչյուր մարդ, հոգի, կգա, կծնվի նյութական երկրի վրա այնքան ժամանակ, մինչև չկատարի իր վրա դրված խնդիրները, մինչև որ չդառնա այն, ինչի համար որ Տերը ստեղծել է նրան:"

    Միխաիլ Զադորնովն ասում է.
    "Կաբբալան ինձ համար բնության օրենքների մի ամբողջություն է, այն օրենքների, որոնք մարդկանց թույլ են տալիս ազատ ապրելու, ինչպես թիթեռնիկները, ինչպես թռչունները,
    չավերելով բնությունը , լցվելով արևի լույսով...այսինքն լցվելով ուրախությամբ:
    Կա ուրախություն և հաճույք, կարծում եմ հաճույքի հետևից վազողները, չեն կարող իրական ուրախությունը զգալ, իսկ ինչպես զգալ այն, սովորեցնում է կաբբալան"
    Վերջին խմբագրող՝ Jean-Claude: 17.09.2011, 23:14:

  19. #15
    Սկսնակ անդամ Jean-Claude-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13 թիվը հաջողությու՞ն է բերում

    Սերը Կաբբալայում համարվում է գաղտնիքներից գաղտնիքը:
    Սերը հրեաների մոտ անվանում են "ահավա", գրվում է ալեֆ-հե-բետ-հե, որը համապատասխանում է 13 թվին 1+5+2+5=13
    Իսկ սեր+սեր=13+13=26
    26 թիվը հրեական լեզվում բառացի վերարտադրելիս նշանակում է կյանք, գոյություն "հավայա" 5+6+10+5=26
    Երբեմն ասում ենք "Առանց սիրո կյանք չկա"...
    Գաղտնիք չէ, լիարժեք ապրելու, գոյություն ունենալու համար բոլորը կարիք ունեն մյուս "սեր" ի, փոխադարձ սիրո...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (18.09.2011)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •