User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Կաբբալա

  1. #31
    Լիարժեք անդամ ArtSus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2011
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս կարելի է այդպիսի սարսռելի խաղաղությամբ "Աստծո խաղաղություն" հղել մեկին, ում մտքերը, զգացմունքները, ում ամբողջ ներքնաշխարհը դու համարում ես աղտեղությամբ լցված…

    Կներես, սիրելի Արտ, բայց տացվում է, որ բացարձակ հարգանք չունես դեպի դիմացինդ և, ըստ այնմ էլ, քո այդ անընդհատ կրկնվող "Աստծո խաղաղությունը" լրիվ շինծու մի բան է ստացվում, եթե չասենք դեմոգոգիա: Համենայն դեպս ես, ու համոզված եմ, Ժան-Կլոդն էլ, այդպես եմ զգում: Եվ դա ոչ թե իմ մեղքն է, այլ՝ կներես, - քո:

    Քանզի ինչպե՞ս կարելի է աղտեղություն համարել այն, ինչ իր պատմությամբ, մշակույթով, հազարավոր տարիների ընթացքում հազարավոր անգամներ հազար ու մի տարբեր ձև ստացած կրոններով ստեղծել, հավաքել ու պահպանել է մարդկության երկու երրորդը: Այսինքն, ինչու՞ միայն երկու երրորդը: Չէ՞ որ մնացած մեկ երրերդն էլ, և առավելապես հենց մենք՝ հայերս, ընդամենը երկու հազարամյա քրիստոնեությունից առաջ, շատ ավելի շատ հազարամյակներ կուտակած մեր հսկայական մասն ունենք, ներդրած այդ "աղտաղությունների" մեջ:

    Քեզ ոչինչ չի՞ հիշեցնում նման վերաբերմունքը… Եթե ոչ, կարող եմ հիշեցնել. խաչակրաց արշավանքները…


    Իսկ դու ի՞նչ ես կարծում, ինչո՞վ ես դու զբաղված, եթե ոչ արգելելով…

    Միայն թե ճիշտ հասկացիր ասածս, խնդրում եմ: Դու անկարող ես արգելել իմ, կամ Ժան-Կլոդի, կամ մեկ ուրիշի Աստծոն: Դու արգելում ես Քո Աստծոն, խոսել այսօր: Դու ասում ես Նրան. "Դու արդեն խոսել ես երկու հազար տարի առաջ: Ինձ ասել են այդ մասին… Իսկ հիմա, բարի եղիր, ձայնդ կտրիր ու նստիր տեղդ: Այսօր ես թույլատրում եմ խոսել, ավելի ճիշտ՝ "աղտեղել", - միայն սատանային:

    Եվ քո Աստված, հավատարիմ Իր տված խոստումին. տալ քեզ կամքի ազատություն, լռում է: Բայց միայն քեզ համար, այլ ոչ թե իմ կամ Ժան Կլոդի:

    Սակայն, ճիշտն ասած, այս հարցում ճիշտը դու ես, սիրելի Արտ. մարդ չի կարող արգելել Աստծոն՝ խոսել: Բայց ստացվում է, որ մարդ կարող է արգելել ինքն իրեն՝ լսել Աստծոն: Ինչով էլ հենց զբաղված ես դու. խցանել ես ականջներդ: Եվ դա դեռ հերիք չէ, փորձում ես խցանել իմ և Ժան Կլոդի ականջներն էլ:

    Էլ չի ստացվի: Այսօր արդեն ուրիշ օրեր են, ուրիշ էներգիաներ: Մարդիկ սկսել են արթնանալ:

    Ուրեմն, քեզ էլ խորհուրդ, սիրելիս. հանիր ականջիդ խցանները և… արթնացիր:

    Հ.Գ. Ցանկանում եմ ասել, թե ինչպես եմ ես տեսնում քո աշխարհընկալումը: Պատկերացրու մի ձայնասկավառակ: Ոչ թե այժմյան սի-դի, այլ հինը՝ վինիլից սարքվածը, որը ասեղով էինք լսում: Հիմա պատկերացրու, որ մի փոքրիկ տեղ այդ ձայնասկավառակի վրա մաշվել է և ասեղը, չկարողանալով դուրս գալ մաշված տեղից, անընդհատ նույն նվագն է կրկնում:

    …Իսկ դու լսում ես այդ անընդհատ կրկնվող տեղը, ու մտքովդ անգամ չի անցնում, որ ձայնասկավառակի հիմնական մասը չես լսել

    - - - - - - - -

    Եկ` վերադառնանք կաբբալային...

    Աստծո ողորմությունը ձեզ, ես քեզ հետ չէմ խոսի, որովհետև դու թույլատրեցիր միայն սատանային խոսել, , դա քո ընտրությունն է, ես ոչ մեկի ականջները չեմ խցանում , այլ ուզում եմ , որ ամենքդ հասկանաք, որ ցանկացած ուսմունք, որը մեզ չի տանում դեպի Հիսուս Քրիստոս , դրանք անորենի թելադրանքով են, իսկ ես կխոսեմ և կդավանեմ միայն Հիսուսին, որը իմ և բոլորի մեղքերի , անօրենությունների, անհնազանդությունների համար չարչարվեց, լուտանքի ենթարկվեց, խաչվեց և հարություն առավ, որ մեզ այս անառակ աշխարհից, մեր մեռած վիճակից հանի և իր թագավորությունը փոխադրի, որ կյանք ունենանք և էլ ավելին ունենանք: Վերջավնում եմ Ազարիասի խոսքերով ,,«Լսեցէ՛ք ինձ, Տէրը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ էք։ Արդ, եթէ դուք նրան փնտռէք, նա կը յայտնուի ձեզ, եւ եթէ լքէք նրան, նա էլ ձեզ կը լքի։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ավետիք (21.09.2011), հովարս (19.09.2011)

  3. #32
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հայ Քրիստոնյա եմ, հաճախ եմ այցելում Եկեղեցի, պաշտում եմ մեր Եկեղեցական ծիսակատարությունները, այս բոլորը ինձ չեն խանգարում ուսումնասիրելու Կաբբալա, յոգա, Բուդդայություն, Ղուրան , նույնիսկ ուսումնասիրում եմ էզոթերիա և մոգություն...
    Ասեմ, որ այս ամենը ուսումնասիրելուց իմ հավատը դեպի Աստված, դեպի մեր Եկեղեցին ավելի է ամրացել:
    Այդ դեպքում ինչի՞ է Աստված արգելում գուշակություն/կաբբալա, կախարդություն/կաբբալա, էզոթերիա/կաբբալա, մոգություն/կաբբալա և նման բաներ, չէ որ դա Աստծուն է ''մոտեցնում'' և հավատքն է ''ամրապնդում''
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ապրում ենք Ջրհոսի համակարգում, ամեն ինչ , ամեն գաղտնի գիտություն(էզոթերիա) բացահայտ կդառնա բոլորի համար:
    Այժմ կան հատուկենտ մարդիկ(անձամբ ճանաչում եմ), որոնք կարդում են դիմացինի մտքերը, Հայաստանում գտնվելով, կարող են ասել թե մեկի Կամչատկա ապրող հարազատը ինչ է մտածում տվյալ պահին և ինչ է անում:
    Այդ Աստվածային շնորքները ունեն բոլոր մարդիկ, բայց շատերը չգիտեն դրա մասին;
    Կգա ժամանակ երբ բոլորի մոտ կբացվի այդ (դեռևս փակ) շնորհքը, պատկերացրեք ինչքան լավ կլինի, երբ կարդաս հարևանիդ մտքերը, ինքն էլ քո, ոչ մի կեղծիք չի կարող լինել այդ դեպքում:
    ճակատագիր ասվածը մարդն ինքն է ընտրում, իր վարմունքով, իր մտածմունքներով, շրջապատի ազդեցությամբ...
    Կաբբալան ասում է, որ հիրոմատիայով, ուսումնասիրելով մարդկանց ձեռքերի գծերը, համոզվում ես, որ այն տարիների ընթացքում փոխվում է, ըստ մարդու մտքերի և բնակության վայրի, նրա ընտրած աշխատանքի...
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    հենց Արևն էլ հանդիսանում է Աստծո արտացոլումը:
    ում է ամեն առավոտ Արևածագին սկսեք խոսել Արևի հետ, մեդիտացիա արեք, խնդրեք նրան հաջողություններ ձեր գործում, և կտեսնեք արդյունքը, Արևը Աստծո արտացոլանքն է երկրի վրա...:
    Սա էլ արևապաշտության մի մաս է

    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ առաջ այդպես էի մտածում, ուսումնասիրելով տարբեր աշխատություններ եկա այն համոզման ,
    որ Աստված մարդուն ստեղծել է իր նման, և տվել է նրան ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....
    Դա Աստվածաշունչն է ասում


    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը

    "Կաբալան բացում է կոդավորված Թորայի գաղտնիքները,
    նա ցույց է տալիս մարդկային կյանքի բոլոր պրոբլեմների պատճառները:
    Մարդկանց պրոբլեմների հիմնական պատճառը նրանում է, որ նրանք ապրում են առհամարելով տիեզերական օրենքները:
    Աստծու օրենքները


    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Կաբբալայի նպատակն է մարդկանց հոգևոր դաստիրակումը, որ մարդիկ հասկանան, թե ինչու են եկել երկիր մոլորակի վրա:
    Սա էլ այլմոլորակային վարկածը


    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ Կաբբալայի, յուրաքանչյուր մարդ, հոգի, կգա, կծնվի նյութական երկրի վրա այնքան ժամանակ, մինչև չկատարի իր վրա դրված խնդիրները, մինչև որ չդառնա այն, ինչի համար որ Տերը ստեղծել է նրան:
    Բուդդայականություն

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու, սիրելի Հովարս, հրամցնել բառի տակ հասկանում ես՝ պարտադրել, ուրեմն ինչ խոսք, որ ճիշտ ես:
    Բայց չեմ կարծում, թե Ժան-Կլոդը պարտադրում է մեզ բոլորիս թողնել ամեն ինչ ու զբաղվել Կաբբալայով, նա ուղղակի տեղեկացնում է, որ այդպիսի մի բան էլ գոյություն ունի աշխարհում:
    :
    Դա քո կարծիքն է, իսկ ժանը , ինքը գիտի թե ինչ նպատակով է ''տեղեկացնում''

    Եվ ասեմ, որ նա ոչինչ զազրելի չի ներկայացնում մեզ, այլ մի բան, ինչը, ամենայն հավանականությամբ, քաջ հայտնի էր թե Հիսուս Քրիստոսին և թե առաքյալներին:
    Լավ կանեիր ապացույցներով արտահայտվեիր

    Իսկ ինչ վերաբերվում է այսօրվան, իմ կարծիքն այն է, որ բոլորովին էլ պարտադիր չի, որ քրիստոնեան ամեն ինչից անտեղյակ լինի ու հերքի ամենն, ինչ Աստվածաշունչ չի:
    Աստված արգելում է , դրանից հետո դու ազատ ես քո ընտրությունների մեջ, վարվիր ինչպես կամենում ես:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.09.2011), Ավետիք (21.09.2011)

  5. #33
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում ինչի՞ է Աստված արգելում գուշակություն/կաբբալա, կախարդություն/կաբբալա, էզոթերիա/կաբբալա, մոգություն/կաբբալա և նման բաներ, չէ որ դա Աստծուն է ''մոտեցնում'' և հավատքն է ''ամրապնդում''
    Աստված արգելում է , դրանից հետո դու ազատ ես քո ընտրությունների մեջ, վարվիր ինչպես կամենում ես:
    Դա Աստված չի արգելում, դա արգելում ա են գիրքը գրողներից մեկը, որ հանկարծ ուրիշի գրածը չկարդաս ու սկսես մտածել..
    Լավ կանեիր ապացույցներով արտահայտվեիր
    իրա բերած ապացույցները ձեր մյուս թեմայում բերած ապացույցներից ոչինչով րեն տարբերվում, դու մի գիրք ես կարդացել, ինքն ել մեկ ուրիշ..
    Ու ես չեմ հասկանում ,ոնց կարող է տրամաբանող մարդը պնդել որ իր հաշվարկման համակարգում գնահատված ինչ որ մեծությունը բացարձակ արժեք ունի բոլոր հաշվարկման համակարգերում, այն դեպքում երբ ժխտում է այլ համակարգերի գոյությունը.

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.09.2011), Jean-Claude (21.09.2011), VisTolog (22.09.2011), յոգի (20.09.2011)

  7. #34
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArtSus-ի խոսքերից Նայել գրառումը
    ես քեզ հետ չէմ խոսի։
    Իզուր: Փորձեիր…
    որովհետև դու թույլատրեցիր միայն սատանային խոսել
    Նման "խորամանկություն" հաճախ է նկատվում ձեր ճամբարի անդամների կողմից. երբ հարմար պատասխան չեք գտնում, կատակով, կամ փոխաբերականորեն, կամ որևէ այլ իմաստով ասված խոսքը,
    իբր "չհասկանալով", փորձում եք զենք դարձնել հենց ասողի առջև: Ազնվորեն, չգիտեմ, ավելի շատ ծիծաղելի՞ է դա, թե՞ ցավալի…
    Իսկ եթե ասածս իրոք չես հասկացել, սիրելի Արտ, - դե, ո՞ւմ հետ չի պատահում, - ավելի պարզաբանեմ:
    Եթե քեզ հետաքրքիր է իմ կարծիքն այդ մասին, ասոեմ, որ ես այն հաստատ համոզմունքին եմ, որ սատանա՝ չկա: Այստեղից էլ՝ անհիմն է դառնում քո այն պնդումը, որ ես թույլ եմ տալիս խոսել նրան, ում գոյությունը հենց ինքս էլ հերքում եմ: Համաձայն չե՞ս…
    Եվ կրկին կարող եմ պնդել, որ այդ դու ես, որ չես թույլատրում խոսել՝ Աստծոն: Քանզի համարում ես, որ միակ ճշմարիտ խոսքը, Աստծո խոսքը՝ Աստվածաշունչն է, իսկ մնացածը, ստացվում է, ոչ թե Աստծո խոսքն է, այլ…
    Չնայած, բերելով Ազարիասի խոսքերը, անսպասելիորեն հերքում ես ինքդ քեզ: Այդ խոսքերն են. " Արդ, եթէ դուք նրան փնտռէք, նա կը յայտնուի ձեզ:" Հիմա, եթե ես, քո վերևում տված հարցին.
    "Ձեր այդ տեսակետը որ գիտա-ֆանտաստիկ գրքից է մեջ բերված???. Այն ամեն տեսակետները, որոնք Աստվածաշնչից չեն բխում, մարդկային երևակայության արդյունք են:" պատասսխանեմ, ասելով, որ ես փնտռեցի Աստծոն, Նա յայտնուեց և ասաց, - ինչպե՞ս կվերաբերվեիր դու իմ նման պատասխանին… Մի՞թե կհամաձայնվեիր…
    Տեսնո՞մ ես…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jean-Claude (21.09.2011)

  9. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում zanazan-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա Աստված չի արգելում, դա արգելում ա են գիրքը գրողներից մեկը, որ հանկարծ ուրիշի գրածը չկարդաս ու սկսես մտածել..
    Այդ ո՞նց իմացար

    իրա բերած ապացույցները ձեր մյուս թեմայում բերած ապացույցներից ոչինչով րեն տարբերվում, դու մի գիրք ես կարդացել, ինքն ել մեկ ուրիշ..
    իսկ դու ի՞նչ գիրք ես կարդում

    Ու ես չեմ հասկանում ,ոնց կարող է տրամաբանող մարդը պնդել ... ...
    Դեռ ժամանակ ունես, ամեն բան իր ժամանակին կհասկացվի

  10. #36
    Սկսնակ անդամ Jean-Claude-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ArtSus-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստծո ողորմությունը ձեզ, ես քեզ հետ չէմ խոսի, որովհետև դու թույլատրեցիր միայն սատանային խոսել, , դա քո ընտրությունն է, ես ոչ մեկի ականջները չեմ խցանում , այլ ուզում եմ , որ ամենքդ հասկանաք, որ ցանկացած ուսմունք, որը մեզ չի տանում դեպի Հիսուս Քրիստոս , դրանք անորենի թելադրանքով են, իսկ ես կխոսեմ և կդավանեմ միայն Հիսուսին, որը իմ և բոլորի մեղքերի , անօրենությունների, անհնազանդությունների համար չարչարվեց, լուտանքի ենթարկվեց, խաչվեց և հարություն առավ, որ մեզ այս անառակ աշխարհից, մեր մեռած վիճակից հանի և իր թագավորությունը փոխադրի, որ կյանք ունենանք և էլ ավելին ունենանք: Վերջավնում եմ Ազարիասի խոսքերով ,,«Լսեցէ՛ք ինձ, Տէրը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ էք։ Արդ, եթէ դուք նրան փնտռէք, նա կը յայտնուի ձեզ, եւ եթէ լքէք նրան, նա էլ ձեզ կը լքի։

    Եհովայի վկայի ծանոթ պատասխան!ուրիշ բաներ Եհովայի վկաներից ինչ սպասես, միշտ նրանք են " ճիշտ", ու մատնանշում են Աստվածաշնչի այն հատվածը, որը նրանց հարմար է, մթագնելու մարդկանց ուղեղները...
    դու ասում ես Աստվածաշնչից բացի մյուս ուսմունքները անորեն են, իսկ ծայրահեղական թալիբանները նույն բանը չե՞ն ասում, նրանք ասում են Բացի Ղուրանից ոչ մի գիրք չպետք է կարդալ, աղջիկները դպրոց չպետք է հաճախեն, չադրաններ պետք է հագնեն, կանայք տղամարդկանց ծառաներ պետք է լինեն ...

    ուրեմն միլիոնավոր բուդդիստներն ու մուսուլմանները , հրեաները ԱՆԽԵԼՔ ԵՆ? դժոխք կգնան, դու էլ դրախտ, քանի որ քո ճանապարհը ճի՞շտ է, բոլորից խելացին դու ես, չափից դուր ծայրահեղության չի՞ տանում քո բռնած ճանապարհը

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.09.2011), VisTolog (22.09.2011), յոգի (30.09.2011)

  12. #37
    Սկսնակ անդամ Jean-Claude-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում ինչի՞ է Աստված արգելում գուշակություն/կաբբալա, կախարդություն/կաբբալա, էզոթերիա/կաբբալա, մոգություն/կաբբալա և նման բաներ, չէ որ դա Աստծուն է ''մոտեցնում'' և հավատքն է ''ամրապնդում''


    Սա էլ արևապաշտության մի մաս է


    Դա Աստվածաշունչն է ասում


    Աստծու օրենքները


    Սա էլ այլմոլորակային վարկածը


    Բուդդայականություն

    Դա քո կարծիքն է, իսկ ժանը , ինքը գիտի թե ինչ նպատակով է ''տեղեկացնում''

    Լավ կանեիր ապացույցներով արտահայտվեիր

    Աստված արգելում է , դրանից հետո դու ազատ ես քո ընտրությունների մեջ, վարվիր ինչպես կամենում ես:

    Աստված չի արգելում ոչ գուշակությունները, ոչ մոգությունները, ոչ էլ Էզոթերիան եթե դա բարի նպատակներով է,
    նայենք Աստվածաշունչը, Ավետարան ըստ Մարկոսի.
    " Հովհաննեսն ասաց Հիսուսին, ով տեր մի մարդ դևեր էր հանում քո անունից, բայց մեզ հետ չէր շրջում, մենք արգելեցինք նրան "
    ՀԻՍՈՒՍԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ " Արգելք մի եղեք նրանց, քանի որ չկա մեկը , ով իմ անունով զորավոր գործեր անի, ու ինձ հայհոյի, քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է, ով ձեզ մի բաժակ ջուր խմեցնի այն բանի համար որ դուք Քրիստոսին եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի":
    Այս խոսքերն էլ հերիք են, որ ես պաշտեմ Հիսուսին, նրա Սուրբ Անունը:
    Ինչու էզոթերիա կարդալուց հետո ես ավելին մոտեցա Աստծուն, որովհետև կարողացա ջոկել Աստվածաշնչում այն, ինչ իրոք Աստվածային է, և այն ինչ դարերի ընթացքում մարդկանց ավելացրածներն են :
    Բոլոր մոգերը, գրբացները, գուշակները, էքստրասենսները ովքեր Հիսուսի անունով օգնում են մարդկանց(ջուր խմեցնել), նրանք օրհնված են Աստծո կողմից:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.09.2011), Sambitbaba (22.09.2011), յոգի (22.09.2011)

  14. #38
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված չի արգելում ոչ գուշակությունները, ոչ մոգությունները, ոչ էլ Էզոթերիան եթե դա բարի նպատակներով է,
    Աստծու խոսքը մի ծռեք, ահա Նրա պատվիրանը. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մարդ մը, որ իր տղան կամ աղջիկը կրակէ անցընէ, բաղդ նայի, գուշակութիւն կամ հմայութիւն և կամ դիւթութիւն ընէ. Նաև կախարդ կամ վհուկ կամ նշանագետ կամ մեռելահմայ թող չգտնվի. վասն զի ով որ այս բաները ընէ, Տերոջը առջև գարշելի կըլլայ ... ... ... բայց քու Տեր Աստուածդ քեզ այսպես ընել չ՛արտոներ: ( Բ. Օրինաց 18:10-14)

    " Հովհաննեսն ասաց Հիսուսին, ով տեր մի մարդ դևեր էր հանում քո անունից, բայց մեզ հետ չէր շրջում, մենք արգելեցինք նրան "
    ՀԻՍՈՒՍԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ " Արգելք մի եղեք նրանց, քանի որ չկա մեկը , ով իմ անունով զորավոր գործեր անի, ու ինձ հայհոյի, քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է, ով ձեզ մի բաժակ ջուր խմեցնի այն բանի համար որ դուք Քրիստոսին եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի":
    Չեմ ուզում մեկնաբանություններ անել, այլ կխնդրեի, որ դու մի քիչ խորհես:
    'Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով ...» (Ղուկ. 21: 8)
    «Ո՛չ թէ ո՛վ որ ինծի՝ “Տէ՛ր, Տէ՛ր” կ՚ըսէ, պիտի մտնէ երկինքի թագաւորութիւնը, հապա ան՝ որ կը գործադրէ իմ երկնաւոր Հօրս կամքը: Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»: Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»: ( Մատթ.7:21-23)


    Ինչու էզոթերիա կարդալուց հետո ես ավելին մոտեցա Աստծուն, որովհետև կարողացա ջոկել Աստվածաշնչում այն, ինչ իրոք Աստվածային է, և այն ինչ դարերի ընթացքում մարդկանց ավելացրածներն են :
    Լավ չես ջոկել Ժան ջան, Աստծուն մոտենում են ապաշխարությամբ և Սուրբ Հոգով, իսկ մնացածը ... «Եթե քու մորդ տղան՝ քու եղբայրդ, կամ քու տղադ, կամ աղջիկդ, կամ ծոցիդ կինը և կամ քու բարեկամդ, որ քու անձիդ պես կսիրես, քեզ մոլորեցնել ուզելով ծածկաբար ըսէ՝. 'Երթանք և օտար աստուածներ պաշտենք', որ ոչ դուն ճանչցար, ոչ ալ քու հայրերդ, ... Անոր հավանություն մի՛ տար, ոչ ալ անոր մտիկ ըրէ: ...» (Բ Օր. 13:6-8)

    ուրեմն միլիոնավոր բուդդիստներն ու մուսուլմանները , հրեաները ԱՆԽԵԼՔ ԵՆ? դժոխք կգնան, դու էլ դրախտ, քանի որ քո ճանապարհը ճի՞շտ է, բոլորից խելացին դու ես, չափից դուր ծայրահեղության չի՞ տանում քո բռնած ճանապարհը
    Թող քեզ տարօրինակ չթվա, բայց քչերն են որ պիտի փրկվեն
    «Նե՛ղ դռնէն ներս մտէք. որովհետեւ լայն է այն դուռը, եւ ընդարձակ՝ այն ճամբան, որ դէպի կորուստ կը տանի, ու շատ են անոնք՝ որ կը մտնեն անկէ որովհետեւ նեղ է այն դուռը, եւ նեղուացք է այն ճամբան, որ դէպի կեանք կը տանի, ու քիչ են անոնք՝ որ կը գտնեն զայն» (Մատթ.7:13-14)
    Այս խոսքերին էլ ուշադրություն դարձրու.
    Մէկը ըսաւ անոր. «Տէ՛ր, քիչուո՞ր են անոնք՝ որ պիտի փրկուին»:Ան ալ ըսաւ անոնց. «Պայքարեցէ՛ք՝ որ մտնէք նեղ դռնէն. քանի որ կ՚ըսեմ ձեզի թէ շատե՛ր պիտի ջանան մտնել՝ բայց պիտի չկարողանան: Անկէ ետք՝ երբ տանուտէրը ոտքի ելլէ, գոցէ դուռը եւ դուք մնաք դուրսը, ու սկսիք բախել դուռը եւ ըսել. “Տէ՛ր, Տէ՛ր, բա՛ց մեզի”, ան ալ պիտի պատասխանէ ձեզի. “Չեմ ճանչնար ձեզ, ուրկէ՞ էք”: Այն ատեն պիտի սկսիք ըսել. “Մենք քու առջեւդ կերանք ու խմեցինք, եւ դուն մեր հրապարակներուն մէջ սորվեցուցիր”: Բայց ան պիտի ըսէ. “Կ՚ըսեմ ձեզի. "Չեմ ճանչնար ձեզ, ուրկէ՞ էք. հեռացէ՛ք ինձմէ բոլորդ՝ անիրաւութիւն գործողներ"”: Հոն պիտի ըլլայ լաց ու ակռաներու կրճտում , (Ղուկ.13:23-27)

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավետիք (30.09.2011)

  16. #39
    Սկսնակ անդամ Jean-Claude-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եհովայի վկա ես հարգելիս, կասկած չունեմ, քո բոլոր մեջբերվածները մարդկանց ավելացրածներն են Աստվածաշնչին,
    հետո այս թեման նվիրված է Կաբբալային, բացիր մի ուրիշ թեմա ու քարոզիր Աստվածաշունչ ինչպես դու ես ընդունում։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 22.09.2011, 10:45: Պատճառ: վիրավորական մաս պարունակող արտահայտությունը ջնջված է

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.09.2011), VisTolog (22.09.2011), յոգի (22.09.2011)

  18. #40
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Եհովայի վկա ես հարգելիս, կասկած չունեմ։
    Հենց այդ վստահությունդ է քեզ շփոթեցրել

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավետիք (30.09.2011)

  20. #41
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա էլ արևապաշտության մի մաս է:
    Ասենք թե:
    Իսկ դու գիտե՞ս արդյոք, սիրելիս, որ Հիսուս Քրիստոսի երկրորդ անունն է դա՝ "Աստծո Արև":

    Գիտեմ, քեզ փաստեր են հարկավոր: Դու դրանք ինձանից էլ ես պահանջում քիչ ներքևում: Չնայած, մի՞թե փաստեր են հարկավոր քեզ՝ քրիստոնեայիդ, որպեսզի դու հավատաս, որ Հիսուս Քրիստոս, լինելով իր ծամանակի ամենաառաջադեմ անձերից մեկը, եթե ոչ ամենաառաջադեմը, ուղղակի չէր կարող ծանոթ չլինել արդեն մի քանի հազար տարի աշխարհում մեծ հեղինակություն ունեցող կաբբալային:
    Փաստե՞ր ես ուզում: Խնդրեմ, ինձ համար դժվար չէ: Չնայած համարյա համոզված եմ, որ եթե Գրիգոր Տաթևացուն անգամ քեզ օրինակ բերեմ, միևնույն է, կարդացողը չես:

    Կարդա հետևյալ գիրքը. Дэвид ФИДДЛЕР - "Иисус Христос - Солнце Бога"
    Ի միջի այլոց ասեմ, որ այնտեղ դու նույնիսկ փաստեր կգտնես, որ Քրիստոս կաբբալային ոչ միայն քաջատեղյակ էր, այլ նույնիսկ օգտագործում էր այն, երբ կար դրա կարիքը: Ասենք, այն դեպքը, երբ նա յոթ նկանակով և մի քանի ձկնով, մոտ չորս թե հինգ հազար մարդ կերակրեց:
    Ի՞նչ է դա, եթե ոչ հազար տոկոսանոց կաբբալա:

    Եթե նորից սկսելու ես հին երգդ երգել, թե իբր Քրիստոս Աստծո խոսքով կամ մի այլ բանով կերակրեց ժողովրդին, հենց հիմա կարող ես համարել, որ ես էլ քեզ հետ միևնույն երգչաղմբի անդամ եմ ու ես էլ նույն երգն եմ երգում: Բայց ես քեզանից ավել մի բան գիտեմ, որ միայն Աստվածաշունչը չի որ Աստծո երգարան է: Աստված ունի բազում երգարաններ: Եվ կաբբալան էլ կարող ես նրանցից մեկը համարել:

    Բայց կարո՞ղ ես

    Դա քո կարծիքն է, իսկ ժանը , ինքը գիտի թե ինչ նպատակով է ''տեղեկացնում''
    Բավական է նման անիմաստ ու դատարկ պատասխաններ գրես, սիրելիս: Ամոթ է…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (23.09.2011), յոգի (23.09.2011)

  22. #42
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք թե:
    Իսկ դու գիտե՞ս արդյոք, սիրելիս, որ Հիսուս Քրիստոսի երկրորդ անունն է դա՝ "Աստծո Արև":
    Հետո ինչ, ՀԱԵ ն էլ Արդարության Արեգակ է անվանում

    Գիտեմ, քեզ փաստեր են հարկավոր:
    Ինձ հորինած փաստեր հարկավոր չեն


    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք, այն դեպքը, երբ նա յոթ նկանակով և մի քանի ձկնով, մոտ չորս թե հինգ հազար մարդ կերակրեց:
    Ի՞նչ է դա, եթե ոչ հազար տոկոսանոց կաբբալա:
    Անհեթեթություն

    Բայց ես քեզանից ավել մի բան գիտեմ
    Եթե դա քեզ խաղաղեցնում է , ես ուրախ կլինեմ , բայց փուչ փիլիսոփայությունը միայն եսն է հաճեցնում

    Բավական է նման անիմաստ ու դատարկ պատասխաններ գրես, սիրելիս: Ամոթ է…
    Ի՞նչն է ամոթ, որ ձեր մոլորություններն եմ մեկնաբանում

  23. #43
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հորինած փաստեր հարկավոր չեն
    Շատ բարդ է քեզ հետ խոսելը, Հովարս, գիտե՞ս… Ինքդ առաջարկում ես փաստերով խոսել. մի՞թե սրանք քո խոսքերը չեն.
    Լավ կանեիր ապացույցներով արտահայտվեիր
    Երբ տալիս եմ փաստեր, ասում ես, որ հորինված են կամ՝ անհեթեթություն: Իսկ այդ "անհեթեթության" հեղինակն է ինքը՝ ՄԱՏԹԵՈՍ, ԺԴ, 15-21, ԺԵ, 32-38, ինչպես նաև Մարկոսը, Ղուկասը, Հովհաննեսը…
    Եթե սրանք անհեթեթություն են, այդ դեպքում ի՞նչ կասես Սողոմոնի մասին, որը, լինելով Աստվածաշնչի երեք գրքերի հեղինակը, գրել է նաև Կաբբալայի կարևորագույն գրքերից մեկը՝ "Բանալիները":
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  24. #44
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ բարդ է քեզ հետ խոսելը, Հովարս, գիտե՞ս…
    Սամվել ջան, ոչ մի բարդություն չկա, ուղղակի ես սուտը չեմ ընդունում

  25. #45
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հայ Քրիստոնյա եմ, հաճախ եմ այցելում Եկեղեցի, պաշտում եմ մեր Եկեղեցական ծիսակատարությունները, այս բոլորը ինձ չեն խանգարում ուսումնասիրելու Կաբբալա, յոգա, Բուդդայություն, Ղուրան , նույնիսկ ուսումնասիրում եմ էզոթերիա և մոգություն...
    Jean-Claude, իսկ Աստվածաշունչն ուսումնասիրո՞ւմ ես: Ընդունո՞ւմ ես, որ Տեր Հիսուս Քրիստոսն Աստված է ( Հովհ. 1 : 1 ):

    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ այս ամենը ուսումնասիրելուց իմ հավատը դեպի Աստված, դեպի մեր Եկեղեցին ավելի է ամրացել:
    Լույսը դա Աստվածն է, դեպի Աստված, դեպի Լույս հասնելու ճանապարհները տարբեր են:
    Եթե քեզ քրիստոնյա ես համարում, դու կիմանաս Տիրոջ Խոսքը. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձանով» ( Հովհ. 14 : 6 ):

    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված թույլ է տվել մարդկանց ընտրել այդ ճանապարհները ըստ իրենց բնավորության և ճաշակի:
    ՈՒզում ես եղիր մուսուլման, ուզում ես եղիր բուդա, կամ քրիստոնյա, տարբեր ճանապարհներ, բայց վերջի հանգրվանը մեկն է, Աստված, Աստված մեկ է բոլորի համար, ինչպես Արևը, հենց Արևն էլ հանդիսանում է Աստծո արտացոլումը:
    Մի հանճարելի բուլղարացի կա, Այվանհով է նրա ազգանունը, ասում է ամեն առավոտ Արևածագին սկսեք խոսել Արևի հետ, մեդիտացիա արեք, խնդրեք նրան հաջողություններ ձեր գործում, և կտեսնեք արդյունքը, Արևը Աստծո արտացոլանքն է երկրի վրա...
    "Ինչ է բնությունը, մի մեծ գիրք' Աստծո կողմից գրված, մի մեծ Տիեզերական պահեստ:
    Իսկ այդ գիրքը բոլորը չէ, որ կարող են կարդալ ու հասկանալ: Երբ մենք մաքրվենք ամեն տեսակ անմաքրությունից, այդ ժամանակ այդ գիրքը հասկանալի կլինի մեզ, այն մեր առաջ կբացվի ինչպես ծաղիկներն են բացվում իրենց ամբողջ հմայքով:
    Եթե մենք սիրենք բնությունը, նա կխոսի մեզ հետ, որովհետև մենք էլ այդ բնության, Տիեզերքի մի մասնիկն ենք" ասում է այդ հանճարեղ բուլղարացին:
    Մարդս շատ տարօրինակ և տարբեր բաներ կարող է ասել Աստծուց հեռու մեկ բան: Փոխարեն Աստծուն լսելու, ուրիշ բաների եք լսում, որ տանում են դեպի խավար:

    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ասում եք
    "Առանց Աստծո հրամանի և թույլատրության չի կարող տեղի ունենալ ոչ մի բան, թե՝ երկնքում և թե երկրի վրա:", ????

    Ես էլ առաջ այդպես էի մտածում, ուսումնասիրելով տարբեր աշխատություններ եկա այն համոզման ,
    որ Աստված մարդուն ստեղծել է իր նման, և տվել է նրան ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ....
    Մենք ապրում ենք Ջրհոսի համակարգում, ամեն ինչ , ամեն գաղտնի գիտություն(էզոթերիա) բացահայտ կդառնա բոլորի համար:
    Այժմ կան հատուկենտ մարդիկ(անձամբ ճանաչում եմ), որոնք կարդում են դիմացինի մտքերը, Հայաստանում գտնվելով, կարող են ասել թե մեկի Կամչատկա ապրող հարազատը ինչ է մտածում տվյալ պահին և ինչ է անում:
    Այդ Աստվածային շնորքները ունեն բոլոր մարդիկ, բայց շատերը չգիտեն դրա մասին;
    Կգա ժամանակ երբ բոլորի մոտ կբացվի այդ (դեռևս փակ) շնորհքը, պատկերացրեք ինչքան լավ կլինի, երբ կարդաս հարևանիդ մտքերը, ինքն էլ քո, ոչ մի կեղծիք չի կարող լինել այդ դեպքում:
    ճակատագիր ասվածը մարդն ինքն է ընտրում, իր վարմունքով, իր մտածմունքներով, շրջապատի ազդեցությամբ...
    Կաբբալան ասում է, որ հիրոմատիայով, ուսումնասիրելով մարդկանց ձեռքերի գծերը, համոզվում ես, որ այն տարիների ընթացքում փոխվում է, ըստ մարդու մտքերի և բնակության վայրի, նրա ընտրած աշխատանքի...
    (կշարունակեմ վաղը)
    «Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդու առաջ, բայց նրա վախճանը մահվան ճանապարհներ են» ( Առակաց 16 : 25 ) :
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •