Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Ընդհանուր տարածված տեխնոլոգիան այդիսին է: բայց ասեմ, որ 2000-ականների կեսերին Sony-ն արտադրեց հեռուստացույցներ, որոնց հեռակառավարումը bluetooth-ով էր` որպես ավելի արդիական և առանց ուղղակի տեսանելիության աշխատող վահանակներ: Դրանք առաջինը վաճառվեցին ճապոնիայում և հենց առաջինիսկ ամիսներից հետո հանվեցին արտադրությունից: բանը նրանում էր, որ հարևանի վահանակը ազդում էր մյուս հարևանի վրա` bluetooth պատ ա ծակում
Նաև ասեմ, որ կան ռադիոալիքային վահանակներ, որոնք էլի տարածում չեն գտել:
Ընդհանուր առմամբ ինֆրակարմիր օպտոզույգը իրեն արդարացնում է, նույնիսկ հեռախոսների ու համակարգիչների վրա կիրառեցին:
Ներկայիս Լայ-Ֆայ տեխնոլոգիան ընդամենը IR-ի զարգացումն է` Wi-Fi մոտիվներով
Varzor ջան, գիտեմ, որ ուրիշ ստանդարտներ էլ կան, բայց էդ չի նշանակում, որ բոլորի մասին հատ-հատ պիտի գրեի: Ես գրել եմ ամենատարածվածի մասին, հակառակ դեպքում գրառումս շատ ահավոր երկար կլիներ, ինչպես քո գրառումները:

Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Հեռուստատեսային ազդանշանի "ուժը", որը դու կարող ես զգալ շատ բաներից է կախված` դիրքից, ալիքի երկարությունից, ամպլիտուդից, ընդունիչից, ազդանշանի-ալիքի տեսքից:
Եթե չեմ սխալվում Հ1-ն ունի և մետրային և դեցիմետրային տիրույթներում հեռարձակում: Արմենիան` մենակ դեցիմետրայինում: ցավոք չեմ հիշում, թե որի ալիքի երկարությունը (հեռուստաալիքները համարակալված են` ըստ երկարությունների) որքան է: Իսկ թե ում հեռարձակիչն ինչքան հզորություն ունի, ու մնացած պարամետրերը` էդ արդեն հենց իրենց մասնագետները կասեն:
Հ1 կոչվածը մենակ մետրականով ա հեռարձակվում:
Հ1-ի հաճախությունը 191 ՄՀց ա, իսկ Արմենիա TV-ինը` 503 ՄՀց:

Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչքան հիշում եմ Նոկիան աշխատում ա ԴՆԹ-ի կողմից չկլանվող երկարություններով տեխնոլոգիաների վրա, բայց էդ էլ հաստատ չեմ հիշում, մի երկու տարի առաջ լեկցիայի ժամանակ են ասել
Բայց ո՞նց կարող ա Նոկիան մի ձեւով աշխատի, ուրիշ հեռախոսները` ուրիշ ձեւով, եթե գոյություն ունի ստանդարտ` լինի դա GSM, թե UMTS, թե ինչ ու դրանք իրանց ֆիքսված հաճախությունները ունեն: