Rammstein-ի խոսքերից
Ինչի հեռուստացույցի պուլտը ո՞նց ա ճառագայթում: Էդ պուլտի աշխատանքի սկզբունքը գիտե՞ս: Մասնավորապես գիտե՞ս, որ էնտեղ անդրակարմիր լույսով ա ազդանշանը փոխանցվում, ոչ թե ռադիոալիքներով:
Բջջայինը մենակ 1800-1900 չի: GSM ստանդարտի չորս տարբեր հաճախություններ կան` 850, 900, 1800, 1900 ՄՀց: Իսկ 3G-ն, այո, 2100 ՄՀց ա, բայց կա նաեւ 900 ՄՀց-անոց 3G. օրինակ` Հայաստանում Օրանժի 3G ցանցի մեծ մասը հենց 900-ով ա:
Բայց արի համեմատենք GSM կամ UMTS ստանդարտներում ազդանշանի փոխանցման հեռավորությունները ու WiFi-ինը: Նույնիսկ հարեւանիս տան WiFi-ը մեր տանը հազիվ ա բռնում, իսկ GSM-ը Երեւանում Թուրքիայից բռնում ա (Հենց հիմա Tr Turkcell-ն ու Avea-ն մոտս բռնում են): Էստեղից անձամբ ինձ համար հետեւում ա, որ եթե WiFi-ը մարդուն կարա զգալի վրաս տա, ապա GSM-ից ու UMTS-ից պիտի վաղուց մեռած լինեինք:
Հ.Գ. Բայց ամեն դեպքում, ո՞րտեղից ինֆոն, որ WiFi-ը 802 ՄՀց-ով ա աշխատում: Վիկիպեդիայում խոսվում ա 2.4 ԳՀց-ի մասին:
Էջանիշներ