User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը

  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը

    Ճիշտն ասած կոնկրետ թեմա չգտա, ոչ էլ ընդհանուր հանքարդյունաբերության ու վնասակար ազդեցությունների մասին բաժին կար ու որոշեցի նորը բացել, քանի որ հանքավայրերի շահագործումից առաջացած թափոնների գերեզմանները այսօր համար առաջին բնապահպանական խնդիրների թվում են Հայաստանում։

    Ամեն դեպքում, եթե թեման սխալ եմ բացել, նախօրոք ներողություն

    Տեղադրում եմ Հայաստանում ամենամեծ պոչամբարի՝ Արծվանիկի մասին մի հոդված, հետագայում կտեղադրեմ նաեւ այլ հոդվածներ։


    Պոչամբարը մշակովի հողերից կարևոր է


    Սեպտեմբեր 13, 2011

    Սյունիքի մարզում գտնվող Հայաստանի ամենամեծ Արծվանիկի պոչամբարը շարունակում է ավելի մեծանալ մոտակա գյուղական համայնքների մշակովի հողերի հաշվին:

    ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի որոշման համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականության՝162.95 հա և 94.67 հա գյուղացիների սեփական օգտագործման հողերը փոխադրվել են արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:

    Արծվանիկի պոչամբարը շահագործվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի կողմից։ Կառավարությունն այդ ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից. ևս 4 համայնքներից օտարվել են հողեր, որոնք օգտագործվելու են ՀՀ ամենամեծ պոչամբարն ավելի մեծացնելու համար:

    Պոչամբարում կուտակվում է հանքավայրի շահագործման արդյուքնում առաջացած նյութեր, որոնք բացասական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի բուսականության, ինչպես նաև՝ մարդկանց առողջության վրա:

    «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը նշում է, որ 2003 թ. այս պոչամբարում կար ընդամենը 95 մլն մ3 պոչանք, այն համարվում էր աշխարհի ամենամեծ պոչամբարը: Ըստ նախագծի՝ պոչամբարը նախատեսված է 310 մլն մ3 պոչանքի համար: Այժմ Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանից մեկ տարվա ընթացքում այստեղ է լցվում մոտ 14 մլն տոննա պոչանք' մոտ 40 մլն մ3 ջրի հետ խառնված:

    «Ընդհանրապես հաճելի չէ, որ մեր գյուղում պոչամբար կա, մեծ քանակությամբ գյուղական հողատարածքներ հայտնվել են պոչամբարի տակ ու դեռ շարունակում են հայտնվել՝ ՀՀ կառավարության որոշումների համաձայն»,- մեզ հետ զրույցում ասում է պոչամբարին ամենամոտը գտնվող Արծվանիկ գյուղի գյուղապետի տեղակալ Մանուշակ Հովակիմյանը:

    Նախորդ 5 տարիների ընթացքում գյուղական համայնքին պատկանող 102հա և սեփական 43 հա հողատարածքներ են պետական որոշումներով անցել պոչամբարի տակ:

    Գյուղն ունի 730 բնակիչ, որոնցից 130-ը ժամանակավոր են բնակվում: Վերջին տարիներին սոցիալական պայմանների ու պոչամբարի վնասակարության պատճառով հողերը կորցնելու կամ դրանցից բավարար բերք չստանալու համար գյուղից հեռացել է 40 մարդ:

    Արծվանիկում ավելացել է նաև մահացությունների թիվը: Վերջին երեք տարվա ընթացքում մահացել է 23 մարդ,նրանց թվում կան քաղցկեղից մահացություններ։

    «Այդ հիվանդությունն արդեն սովորական է դարձել այստեղ։ 20 տարի առաջ եղբայրս մահացավ թոքերի քաղցկեղից 30 տարեկան հասակում, հետո սկեսուրս՝ կոկորդի քաղցկեղից, հայրս էլ՝ միզապարկի քաղցկեղից»,- www.hra.am -ին պատմում է Մելանյա Միրզոյանը, ով ծնված օրից ապրում է Արծվանիկում, երբ պոչամբարը դեռ շատ փոքր էր չափսերով և մեծ վնասներ չէր տալիս իրենց գյուղին:

    Տարիների ընթացքում այն 2 անգամ ավելի մեծացել է, շրջակա տարածքների մշակովի հողերը սկսեցին քիչ ու անորակ բերք տալ, մոտակայքում արածող անասունները սկսեցին սատկել. պատմում են տեղաբնակները:

    «Պարսիկներն էլ գալիս են այս կողմերով անցնում են, իրենց թվում է՝ մի հրաշք լիճ է, սկսում են հեռվից հետը նկարվել, էլ չգիտեն, որ լրիվ թույն է, մեջն էլ թունավորված հսկա ձկներ են ապրում»,- ասում է Մելանյան:

    Գյուղացիները պատմում են, որ թեև գյուղում գտնվող ծառերի վրա դեռ չի ազդել, բայց երբ տարածաշրջանին բնորոշ ուժեղ քամիներ են լինում, տնից դուրս գալ չի լինում, քանի որ ուժեղ փոշի է բարձրանում:

    Նշենք, որ ընդերքօգտագործման ՀՀ օրենքների համաձայն՝ պոչամբարները հանքավայրերը շահագործողների սեփականությունն են։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը նշում է, որ իրենք ոչինչ չեն կարող անել, եթե սեփականատերը չի օգտագործում կամ չի վերացնում պոչամբարը:
    Աղբյուրը՝ http://www.hra.am/am/point-of-view/2011/09/13/arcvanik
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 13.09.2011, 16:26:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (13.09.2011), Lusinamara (13.09.2011), Mark Pauler (13.09.2011), Tig (13.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որքանո՞վ են հեքիաթները վնասակար
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 26.09.2020, 16:58
  2. Ո՞ր սնունդը վնասակար չէ մեր առողջությանը
    Հեղինակ՝ Նոյեմ, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 24.06.2014, 23:06
  3. Կոկա-կոլայի վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Ֆելո, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 271
    Վերջինը: 22.08.2011, 16:23
  4. Ֆիլմերը և դրանց ազդեցությունը
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.12.2009, 18:03
  5. Վնասակար է...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.06.2007, 11:06

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •