User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: WikiLeaks -ը Հայաստանի մասին

  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    WikiLeaks -ը Հայաստանի մասին

    Ինչպես գիտեք վերջին շրջանում մի շարք վիքիլիքսյան գաղտնազերծումներ եղան, որոնք վերաբերում էին Հայաստանին: Ինչ խոսք, հասարակությանը զարմացնող գրեթե ոչինչ չկար, սակայն մի բան է իմանալ, մի բան է տեսնել փաստը թղթին հանձնած: Ստորև ներկայացնեմ հրապարակումներից մի քանիսը:

    Տեր-Պետրոսյանի դեմ վճիռը կայացվել է Քոչարյանի ճնշման ներքո. ՍԴ անդամը` ամերիկացիներին

    Wikileaks կայքը գաղտնազերծել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի (մինչ օրս պաշտոնավարում է – խմբ.) զրույցի մասին:

    Փենինգթոնը նշում է, որ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին` իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով:

    Խնդիրը կապված է եղել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի` ՍԴ ներկայացրած հայցի հետ, որում պահանջվում էր 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյուքները չեղյալ համարել:

    Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ժամանակ «մռայլ տեսք ունեցող» Պողոսյանը գաղտնի զրույցի մասին խնդրանքը բացատրել է նրանով, որ տեղյակ է, թե «ինչ արժեքներ է դավանում ԱՄՆ-ն»:

    «Նա պնդում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ որոշում է կայացրել, համաձայն որի մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն ԼՏՊ-ի բողոքի դեմ վճիռ կայացնելով: Պողոսյանը հայտնել է, որ մարտի 4-ի ուշ երեկոյան` ԼՏՊ-ի բողոքի լսումների առաջին նիստի նախօրեին, անհայտ մեկը զանգահարել է իրեն և նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից (ներկայումս ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան – խմբ.) կանչել է նախագահական: Պողոսյանը նշում էր, որ ծիծաղել է զանգողի վրա մերժելու առաջ: Հաջորդ օրերին նա արհամարհել է զանգերը», – գրում է ամերիկացի դիվանագետը:

    Նա նաև մեջբերում է Պողոսյանի խոսքերն առ այն, որ ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը նմանատիպ զանգեր են ստացել նախագահականից մարտի 4-ին: Պողոսյանը նաև պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, եթե ինքը չպատասխանի զանգերին:


    Փենինգթոնը նշում է, որ Պողոսյանը ՍԴ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսումներին իր բացակայությունը դեսպանատան պաշտոնյաներին բացատրել է վատառողջ լինելու հանգամանքով:

    «Բացակայության արդյունքում նա հնարավորություն չի ունենա մասնակցել վճռի կայացման քվեարկությանը: Բայց նա վստահեցրել է, որ անգամ եթե առողջ լիներ, չէր ներկայանա լսումներին», – նշված է փաստաթղթում:

    Պողոսյանը նաև պատմել է ամերիկացի դիվանագետներին, որ նախագահականից կատարվող ճնշումների հարցը բարձրացրել է իր գործընկերների շրջանում, սակայն իր բողոքները «անուշադրության են մատնել»:

    Նա նաև պնդել է, որ դատավորներից մեկը` Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ, քանի որ նրա որդին`Տիգրան Բալայանը նշանակվել է ԱԳ նախարարության խոսնակ (նա փոխարինել է փետրվարին աշխատանքից ազատված Վլադիմիր Կարապետյանին):

    Պողոսյանը նշել է, որ այս գործում իր դիրքորոշումը և լսումներից բացակայությունը կարող են անձնական խնդիրների հանգեցնել լսումներից հետո: Նա խոստովանել է, որ վախենալու հիմքեր ունի` նշելով, որ եթե այդ ճնշումները չլինեին, դատարանի անդամներից գրեթե բոլորը հակված էին գործն ի օգուտ ԼՏՊ-ի վճռել:


    Պողոսյանը կարծիք է հայտնել, որ «Հայաստանում այժմ «բացարձակ բռնապեռտություն» է տիրում», որտեղ անհնար է խնդիրներն օրինական ճանապարհով լուծել: Նա ասել է, որ ներկայիս «բարոյական և հոգեբանական մթնոլորտը ստեղծվել են իշխող ռեժիմի կողմից»:

    «Չնայած այն վախի մթնոլորտին, որ փորձում են ստեղծել իշխանությունները, Պողոսյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հարյուր հազարավոր մարդկանց դուրս հանել փողոց արտակարգ դրությունից հետո: Պողոսյանը չբացառեց այդ սցենարը և կարծիք հայտնեց, որ այդ դեպքում իշխանությունները կերկարաձգեն արտակարգ դրության ժամանակահատվածը, եթե զգան, որ իրենց` իշխանության գլուխ լինելու հարցը վիճարկելի է դառնում:

    Նա նաև ասաց, որ իշխանություններն այնքան անամոթ էին, որ սպառնում էին ձերբակալել Տեր-Պետրոսյանին, չնայած որ նրանք դա անելու ոչ մի իրավական հիմք չունեին: «Բայց նրանք կարող են անել այն, ինչ ուզում են», տրտնջում էր Պողոսյանը», – գաղտնի նամակում գրում է Փենինգթոնը:

    Դեսպանատան աշխատակիցները հարցել են Պողոսյանին մարտի 1-ից հետո չհրապարակված մահվան դեպքերի հնարավորության մասին, ինչպես նաև այն պնդումների մասին, որ Լեռնային Ղարաբաղից բանակային ուժեր են բերվել` բռնությունները հանդարտեցնելու համար: Պողոսյանը ենթադրել է, որ այդ լուրերը «ամբողջովին անհիմն չեն»` նշելով, որ ինքը 90-ականներին զբաղեցրել ազգային անվտանգության և ներգին գործերի գերատեսչությունների ղեկավարի պաշտոնները և իրեն տեղեկատվությունը հասնում է «իր անցյալ դիրքերի պատճառով»:

    Փաստաթղթի վերջում արված իր մեկնաբանության մեջ Փենինգթոնը գրում է.

    «Մենք որևէ հիմք չունենք հաստատելու դատավոր Պողոսյանի մեղադրանքները, բայց այն փաստը, որ Հայաստանի բարձրագույն ատյաններից մեկի ծառայողը նման բաներ է ասում, ինչ-որ բան նշանակում է: Պողոսյանը դատավոր է նշանակվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ընթացքում (1996 թվականին), և քանի որ նա չէր թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը, հավանական է, որ վերջին քաղաքական իրադարձությունները նրա մոտ խիստ վրդովմունք են առաջացրել: Դեսպանատան աշխատակիցները այն տպավորությունն ունեին, որ նա խոսում էր որպես մի հայրենասեր մարդ»:
    http://www.epress.am/2011/09/02/%D5%...%94%D5%B8.html

    WikiLeaks. Պետրոս Ղազարյանը բողոքել է նախագահականից

    2006թ. օգոստոսի 8-ով թվագրվող դիվանագիտական խողովակը պատմում է այն մասին, որ Հայաստանի լրատվական դաշտը վերահսկվում է նախագահական գրասենյակի կողմից: Մասնավորապես նշվում է, որ Կենտրոն հեռուսատակայանի լրագրող Պետրոս Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտնել է, որ նա իր հյուրերի ցուցակը պետք է հաստատի նախագահի գրասենյակի հետ: Ղազարյանը հայտնել է նաև, որ օրը մի քանի անգամ զանգահարում է նախագահական և իր աշխատաժամի 70 տոկոսը վատնում է հյուրերի ցուցակը պարզելու վրա:

    Ամերիկացիները այս թվերը չափազանցություն են համարել, սակայն հասկացել են, թե ինչ է ուզում ասել Ղազարյանը: Նրա խոսքերով, թեպետ նրան թույլատրված է ունենալ ընդդիմադիր հյուրեր, սակայն երբեմն նախագահականից առաջարկություն է գալիս հրավիրել ավելի թույլ և քիչ տեղեկացված ընդդիմադիրների:
    http://www.1in.am/arm/armenia_politics_32767.html

    WikiLeaks. 2009 թ. Ս. Սարգսյանը Քոչարյանին ասել է, որ եթե ուզում է վարչապետ դառնալ, թող հետը բերի նաև նոր նախագահ

    WikiLeaks կայքում հրապարակվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նամակը՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարությանը, որը պատմում է Սերժ Սարգսյանի և նրա նախորդի` Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին: Փաստաթուղթը թվագրված է 2009 թ. փետրվար ամսով:

    Փոխդեսպան Փենինգտոնի կողմից նախապատրաստված նամակում ասվում է, որ ՀՀ Հանրապետական կուսակցության քարտուղար Սամվել Նիկոյանը դեսպանատան աշխատակիցներին պատմել է, թե ինչ ինտրիգներ են հյուսվում վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջը, և որ նրան փորձում են գահընկեց անել:

    Նիկոյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը այցելել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին այն բանից հետո, երբ կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստանը» և Հայ յեղափոխական դաշնակցությունը խորհրդարանում տապալեցին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական ակտը: Ընդ որում, օրենքը քննադատության էր արժանացել ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Դաշնակցության որոշ անդամների կողմից: Նիկոյանը պատմել է, որ Սարգսյանը Քոչարյանին ասել է, թե «նա կարող է լինել վարչապետ, եթե ցանկանում է, սակայն այդ դեպքում ստիպված կլինի բերել նաև նոր նախագահ»: Այս խոսքից հասկանալի է դարձել, որ Սարգսյանը չի պատրաստվում հանդուրժել Քոչարյանի գործողություններն ընդդեմ Տիգրան Սարգսյանի կառավարության, և որ քաղաքական պատերազմները կարող են վերածվել լայնամասշտաբ հակամարտության:

    Նիկոյանն ասել է, որ եթե Քոչարյանը ցանկանա գահընկեց անել վարչապետին և զբաղեցնել նրա տեղը, ապա կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել խորհրդարանում, չնայած Սերժ Սարգսյանի դիմադրությանը: Սակայն, ըստ Նիկոյանի, այդ պահին Քոչարյանը չի ցանկացել նման քայլի գնալ: Փենինգտոնը նամակում ներկայացրել է ուժերի դասավորվածությունը խորհրդարանում, և գրել, որ Քոչարյանն իրոք կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել և ճեղքեր առաջացնել նույնիսկ Սերժ Սարգսյանին հավատարիմ Հանրապետական կուսակցությունում:

    Մեկնաբանության մեջ Փենինգտոնը գրում է, որ այդ վերջին շաբաթների ընթացքում շատ է խոսվել «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից կառավարությունը գլխավորելու հնարավորության մասին: Սակայն ամերիկյան դիվանագետների հետ զրույցում Նիկոյանը թերահավատորեն է մոտեցել այս հարցին` ասելով, որ չի կարող պատկերացնել, թե ինչպես ձեռնամարտի անգրագետ մարզիկը կարող է գլխավորել կառավարությունը: Փենինգտոնը գրում է նաև, որ ԲՀԿ-ի համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը ցույց է տալիս, որ նա այդ կուսակցությանը դեռ կարողանում է իրեն լոյալ պահել:

    Փենինգտոնը գրում է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունները մտահոգիչ են: «Մենք ակնկալում ենք, որ Քոչարյանն ինչ-որ ժամանակ կսպասի, հավանաբար՝ մինչև առաջիկա տնտեսական/ֆինանսական ճգնաժամը կհարվածի երկու Սարգսյանների վարկանիշին, և այդ ժամանակ երևի ավելի վճռական քայլ կլինի՝ վերադառնալու իշխանություն այլ կարգավիճակով»,- գրում է Փենինգտոնը:
    http://www.1in.am/arm/armenia_politics_32407.html

    Փաստաթղթերը վերաբերում են կեղծված ընտրություններին, մարտի 1-ին, քաղբանտարկյալներին, Քոչարյան-Սարգսյան հարաբերություններին և այլն…

    Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ հրապարակումները: Որևէ կերպ կարո՞ղ են ազդել քաղաքական զարգացումների վրա և վերջապես, ի՞նչ նպատակ էր հետապնդումը գաղտնազերծումների շարանը:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.09.2011), Chuk (12.09.2011), Magic-Mushroom (12.09.2011), Mephistopheles (12.09.2011), Moonwalker (12.09.2011), One_Way_Ticket (12.09.2011), Vaio (12.09.2011), Արէա (13.09.2011), Ժունդիայի (12.09.2011), Հայկօ (12.09.2011)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, մի բան հարցնեմ էլի: Չմտածեք թե հեգնանք է, ես պարզապես լավատեղյակ չեմ այդ wikileaks կոչվածից:

    Փաստաթղթերը վերաբերում են կեղծված ընտրություններին...
    Այդ փաստաթղթերը որտե՞ղ կարելի է տեսնել: Վերոհիշյալ .am լրատվական կայքերը ինձ համար բավարար հիմք չեն հանդիսանում:

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, մի բան հարցնեմ էլի: Չմտածեք թե հեգնանք է, ես պարզապես լավատեղյակ չեմ այդ wikileaks կոչվածից:


    Այդ փաստաթղթերը որտե՞ղ կարելի է տեսնել: Վերոհիշյալ .am լրատվական կայքերը ինձ համար բավարար հիմք չեն հանդիսանում:
    http://wikileaks.org/origin/25_0.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (12.09.2011)

  6. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ թեմայա, զարմանալիա, որ ոչ ոքի մտքով չէր անցել այն շուտ բացել:

    Ի դեպ, հոկտեմբերի 27-ի հետ կապված նյութեր չկան?
    Բարև Ձեզ

  7. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ թեմայա, զարմանալիա, որ ոչ ոքի մտքով չէր անցել այն շուտ բացել:

    Ի դեպ, հոկտեմբերի 27-ի հետ կապված նյութեր չկան?
    Աչքովս չի ընկել, երևի չկա:

  8. #6
    Վերելք aragats-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2011
    Գրառումներ
    224
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որքան էլ որոշ աղբյուրներում փորձեն ԼՏՊ ին բարձրացնել, չպետք է մոռանալ, ներկայիս թալանչիների վերնախավը ում էր ծառայում եւ ով նրանց բերեց Հայաստան:

    հ.հ.շ.--ի օրոք թալանը շատ ավելի սարսափելի բնույթ էր կրում, այսօրվա հիմքը նրանց դրածն ա:

    Երկիրդ նոր ընտրությունների նախաշեմին ա, 2008 -ի ընտրություննե՞ր են վիճարկում ՍԴ-ով, այստեղ, ամենայն հավանականությամբ ուրիշ խաղ ա գնում, կամ ընկած
    վարկանիշի բարձրացման խաղ ա:

    Քոչարյան -Սերժ հակամարտությունը իմ կարծիքով միայն տնտեսական հողի վրա կարող ա լինի, քանի որ թալանելու քիչ բան է մնացել:
    Իսկ ընդհանուր վտանգի դեմ՝«իշխանությունը կորցնելու» ղարաբաղյան կլանը միասնական ճակատով դուրս կգա, «իհարկե ձեւական ժերտվաներ տալով»:
    Ղարաբաղցիք հրեաների մնան միասնական են, դա մեծ նշանակություն ունի...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lider2006 (12.09.2011)

  10. #7
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    aragats, խնդրում եմ թեման չշեղել: Թեման կոնկրետ վիքիլիքսի մասին է: Կարծում եմ թեմայի հարցադրումը հստակ է: Խնդրում եմ չվերածել քաղաքական օֆթոփանոցի:

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (12.09.2011), Ariadna (12.09.2011), Chuk (12.09.2011), Kita (12.09.2011), Magic-Mushroom (12.09.2011), Ժունդիայի (13.09.2011)

  12. #8
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    36
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր էր,չնայած երեւի մեծ մասը գիտեր ուղղակի չէր պատկերացնում,կամ չէր ցանկանում պատկերացնել,շնորհակալություն Ձայնալար ջան նման թեմայի համար,իսկ հետաքրքիր է կա ինչ-որ՞ փաստաթուղթ մարտի 1-ի վերաբերյալ՝հատկապես առավոտվա դեպքերի,երբ բոլորին մտան ծեծեցին եւ դուրս հանեցին Ազատության հրապարակից
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  13. #9
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես այդպես էլ չհասկացա, թե Ասանժին որտեղից ամերիկայն դիվանագիտության այդ գաղտնի փաստաթղթերը

    Կամ էլ երևի էնքան էլ ուշադիր չեմ եղել

  14. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր էր,չնայած երեւի մեծ մասը գիտեր ուղղակի չէր պատկերացնում,կամ չէր ցանկանում պատկերացնել,շնորհակալություն Ձայնալար ջան նման թեմայի համար,իսկ հետաքրքիր է կա ինչ-որ՞ փաստաթուղթ մարտի 1-ի վերաբերյալ՝հատկապես առավոտվա դեպքերի,երբ բոլորին մտան ծեծեցին եւ դուրս հանեցին Ազատության հրապարակից
    Մարտի առաջին կեսում մոտ 20 փաստաթուղթ ա ուղարկվել: Հիմնականում ներկայացված են իշխանության ու ընդդիմության տեսակետները ու դեսպանի սեփական մեկնաբանությունները դրանց: Նշյալ փաստաթղթերը կարող ես գտնել այստեղ:

    Սա էլ էդ փաստաթղթերից որոշների արձագանքը հայկական մամուլում:

    http://www.epress.am/2011/08/29/%D4%...%B3%D5%B7.html

    http://www.armenialiberty.org/conten.../24318299.html

    http://www.azatutyun.am/content/article/24311804.html

    http://www.epress.am/2011/09/02/%D5%...AC-%D5%A7.html

    http://www.armtimes.com/27801

    http://mardik.am/am/news/2011/08/30/wikileaks-3008
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.09.2011, 20:46:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.09.2011), Chuk (12.09.2011), Magic-Mushroom (12.09.2011)

  16. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այդպես էլ չհասկացա, թե Ասանժին որտեղից ամերիկայն դիվանագիտության այդ գաղտնի փաստաթղթերը

    Կամ էլ երևի էնքան էլ ուշադիր չեմ եղել
    Ճիշտն ասած ես էլ

    Ամեն դեպքում էդ հարցի պատասխանը ըստ վիքիլիքսի կարող ես գտնել այստեղ:

  17. #12
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, մի բան հարցնեմ էլի: Չմտածեք թե հեգնանք է, ես պարզապես լավատեղյակ չեմ այդ wikileaks կոչվածից:


    Այդ փաստաթղթերը որտե՞ղ կարելի է տեսնել: Վերոհիշյալ .am լրատվական կայքերը ինձ համար բավարար հիմք չեն հանդիսանում:
    Ազատություն ռ/կ-ն քո իմացած .am կայքերից չի… դրան կարաս վստահես

  18. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքովս չի ընկել, երևի չկա:
    Էսպիսի բան գտա՝ 1999 PARLIAMENTARY ATTACKERS SENTENCED, լինկը՝ http://wikileaks.org/cable/2003/12/03YEREVAN2970.html
    Բարև Ձեզ

  19. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելացնեմ, որ ԱՄՆ-ի կառավարության այդ գաղտնի դիվանագիտական փաստաթղթերն ընդհանուր 251.000 է:
    Բարև Ձեզ

  20. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Wikileaks. Մարի Յովանովիչը Պետդեպին պատմել է ընդդիմության հանրահավաքներից իր տպավորությունը

    WikiLeaks. Ընդդիմության հանրահավաքը Երեւանում շատ «թույլ էր»

    Փաստաթղթում ասվում է, որ չնայած ընդդիմության պնդմանը, որ հանրահավաքին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, դրա մասնակիցների թիվը չի գերազանցել 6-8 հազարը:

    «Հանրահավաքը տեւել է երկու ժամ: մասնակիցները հիմնականում միջին տարիքի տղամարդիկ էին եւ թոշակառուներ»,- ասված է փաստաթղթում:

    «Քննադատելով նախագահ Սարգսյանին Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում` Լեւոն Տեր-Պետրոսյանը նվազ կտրուկ էր, քան կարող էր լինել: Նա փորձեց խստորեն քննադատել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ հայկական սփյուռքին, բայց նրա դիտողությունները դժվար թե օգտակար էին:

    Այդ հանրահավաքը շատ «սմքած» էր նախընտրական արշավի համեմատ: Թեեւ ճանապարհները փակ էին, ինչն արգելել էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին գալ Երեւան, առաջին նախագահին ավանդաբար ավելի աջակցել են Երեւանում: Այդ հանգամանքն ու լավ եղանակը մեծ մասնակցության կատարյալ պայմաններ էին:

    Թեեւ երբեք չի կարելի բացառել խորամանկ նախկին նախագահին, այդուհանդերձ, նրա հանրահավաքների մասնակիցների թվի նվազումը ցույց է տալիս, որ նրա համախոհները կորցնում են ընտրություններում հաղթանակ տանելու նրա հնարավորությունների նկատմամբ վստահությունը»,- գրել է Յանուկովիչը:
    Wikileaks. «2010-ին ՀԱԿ-ի հիմնական խնդիրներն էին միանձնյա կառավարումը, ռազմավարության բացակայությունն ու փողի պակասը»

    .....
    «Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը հոգեվարքի մեջ է», – այսպես է վերնագրված 2010-ի հունվարի 4-ին Երեւանում ամերիկյան դեսպանությունից Պետդեպարտամենտ ուղարկված հերթական հաղորդագրությունը:

    Ամերիկացի դիվանագետների գնահատմամբ` Հայ ազգային կոնգրեսը 2009-ի վերջին – 2010-ի սկզբին բախվել է մի շարք լուրջ խնդիրների. – «Կոնգրեսի ներսում մեր աղբյուրները խնդիրների չորս հիմնական խումբ են մատնանշում` ներքին ժողովրդավարության պակասը, նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականության հանդեպ որդեգրված հաշտվողական մոտեցումը, հիմնական նպատակների հասնելու համար անհրաժեշտ ռազմավարության բացակայությունն ու ֆինանսական միջոցների պակասը»:

    Նույն աղբյուրները մատնանշելով` ամերիկացի դիվանագետները պնդում են, թե ՀԱԿ-ին մաս կազմող 17 կուսակցություններից շատերը հայտնվել են հուսախաբված վիճակում, ինչը նրանց ստիպում է Կոնգրեսից հեռանալու ուղիներ որոնել` միաժամանակ փորձելով վերջնականապես չայրել Տեր-Պետրոսյանի հետ առկա կամուրջները:
    ......
    ՀԱԿ-ի շարքերում առկա մյուս լուրջ խնդիրը, ըստ ամերիկացի դիվանագետների, Տեր-Պետրոսյանի կառավարման ոճն է. – «Ներքին ժողովրդավարության պակասը ՀԱԿ-ի ամբողջականությունը վտանգող գործոններից եւս մեկն է: Տեր-Պետրոսյանը բոլոր որոշումները կայացնում է միանձնյա, եւ դրանք հետագայում ձեւական հավանության են արժանանում այսպես կոչված քաղխորհրդի նիստերին»: Այս կառույցը, ըստ ամերիկացի դիվանագետների, որոշումների վրա ազդելու որեւէ լծակ չունի:
    ....
    ՀԱԿ-ի ազդեցիկ անդամներից մեկը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներին բողոքել է, թե կարեւոր ելույթներից առաջ Տեր-Պետրոսյանը դրանք որեւէ մեկին ցույց չի տալիս:
    .....
    Ամփոփելով իրենց հաղորդագրությունը` ամերիկացի դիվանագետները գրում են. – «Գործող իշխանության տապալումը միշտ էլ եղել է Հայ ազգային կոնգրեսի գոյության հիմնական իմաստը: Սա է պատճառը, որ ՀԱԿ-ի կողմնակիցները Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նախկին նախագահի նրա կարգավիճակը ընկալում էին որպես առկա ավտորիտար քաղաքական մթնոլորտը փոխելու հիմնական ռեսուրսներից մեկը: Այս աջակիցները, սակայն, հուսախաբվել են Տեր-Պետրոսյանից` տեսնելով նրա կառավարման ոճը»:

    Ամերիկացի դիվանագետները 2010-ի հունվարին չէին բացառում, որ «Կոնգրեսի փլուզումը ժամանակի խնդիր է»:

    «Մյուս կողմից, սակայն, ՀԱԿ-ը անխուսափելի տապալումից կարող է փրկել միայն անդամ կուսակցությունների ցանկությունը` պահպանել դաշինքի կենսագործունեությունը մինչեւ 2012-ի խորհրդարանական ընտրությունները: Միասնաբար հանդես գալու դեպքում ՀԱԿ-ի անդամ կուսակցություններն ավելի բարվոք շանսեր կունենան, քան առանձին-առանձին գնալով ընտրությունների», – նշել են ամերիկացի դիվանագետները անցած տարվա հունվարին գրված հաղորդագրության մեջ:
    Էս վերջին տողի հետ համաձայն չեմ: ՀԱԿ մաս կազմող բոլոր կուսակցություններն ու քաղաքական գործիչները պռոստը ԱԺ մտնելու նպատակն չեն ունեցել ու չեն կարող ունենալ: Իրանք միայն Հայաստանի փրկության մասին են երազում:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (13.09.2011), Վիշապ (13.09.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1214
    Վերջինը: 23.01.2010, 00:14
  2. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •