Wikileaks. Մարի Յովանովիչը Պետդեպին պատմել է ընդդիմության հանրահավաքներից իր տպավորությունը
WikiLeaks. Ընդդիմության հանրահավաքը Երեւանում շատ «թույլ էր»
Wikileaks. «2010-ին ՀԱԿ-ի հիմնական խնդիրներն էին միանձնյա կառավարումը, ռազմավարության բացակայությունն ու փողի պակասը»Փաստաթղթում ասվում է, որ չնայած ընդդիմության պնդմանը, որ հանրահավաքին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել, դրա մասնակիցների թիվը չի գերազանցել 6-8 հազարը:
«Հանրահավաքը տեւել է երկու ժամ: մասնակիցները հիմնականում միջին տարիքի տղամարդիկ էին եւ թոշակառուներ»,- ասված է փաստաթղթում:
«Քննադատելով նախագահ Սարգսյանին Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում` Լեւոն Տեր-Պետրոսյանը նվազ կտրուկ էր, քան կարող էր լինել: Նա փորձեց խստորեն քննադատել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ հայկական սփյուռքին, բայց նրա դիտողությունները դժվար թե օգտակար էին:
Այդ հանրահավաքը շատ «սմքած» էր նախընտրական արշավի համեմատ: Թեեւ ճանապարհները փակ էին, ինչն արգելել էին Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին գալ Երեւան, առաջին նախագահին ավանդաբար ավելի աջակցել են Երեւանում: Այդ հանգամանքն ու լավ եղանակը մեծ մասնակցության կատարյալ պայմաններ էին:
Թեեւ երբեք չի կարելի բացառել խորամանկ նախկին նախագահին, այդուհանդերձ, նրա հանրահավաքների մասնակիցների թվի նվազումը ցույց է տալիս, որ նրա համախոհները կորցնում են ընտրություններում հաղթանակ տանելու նրա հնարավորությունների նկատմամբ վստահությունը»,- գրել է Յանուկովիչը:
Էս վերջին տողի հետ համաձայն չեմ: ՀԱԿ մաս կազմող բոլոր կուսակցություններն ու քաղաքական գործիչները պռոստը ԱԺ մտնելու նպատակն չեն ունեցել ու չեն կարող ունենալ: Իրանք միայն Հայաստանի փրկության մասին են երազում:.....
«Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսը հոգեվարքի մեջ է», – այսպես է վերնագրված 2010-ի հունվարի 4-ին Երեւանում ամերիկյան դեսպանությունից Պետդեպարտամենտ ուղարկված հերթական հաղորդագրությունը:
Ամերիկացի դիվանագետների գնահատմամբ` Հայ ազգային կոնգրեսը 2009-ի վերջին – 2010-ի սկզբին բախվել է մի շարք լուրջ խնդիրների. – «Կոնգրեսի ներսում մեր աղբյուրները խնդիրների չորս հիմնական խումբ են մատնանշում` ներքին ժողովրդավարության պակասը, նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականության հանդեպ որդեգրված հաշտվողական մոտեցումը, հիմնական նպատակների հասնելու համար անհրաժեշտ ռազմավարության բացակայությունն ու ֆինանսական միջոցների պակասը»:
Նույն աղբյուրները մատնանշելով` ամերիկացի դիվանագետները պնդում են, թե ՀԱԿ-ին մաս կազմող 17 կուսակցություններից շատերը հայտնվել են հուսախաբված վիճակում, ինչը նրանց ստիպում է Կոնգրեսից հեռանալու ուղիներ որոնել` միաժամանակ փորձելով վերջնականապես չայրել Տեր-Պետրոսյանի հետ առկա կամուրջները:
......
ՀԱԿ-ի շարքերում առկա մյուս լուրջ խնդիրը, ըստ ամերիկացի դիվանագետների, Տեր-Պետրոսյանի կառավարման ոճն է. – «Ներքին ժողովրդավարության պակասը ՀԱԿ-ի ամբողջականությունը վտանգող գործոններից եւս մեկն է: Տեր-Պետրոսյանը բոլոր որոշումները կայացնում է միանձնյա, եւ դրանք հետագայում ձեւական հավանության են արժանանում այսպես կոչված քաղխորհրդի նիստերին»: Այս կառույցը, ըստ ամերիկացի դիվանագետների, որոշումների վրա ազդելու որեւէ լծակ չունի:
....
ՀԱԿ-ի ազդեցիկ անդամներից մեկը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներին բողոքել է, թե կարեւոր ելույթներից առաջ Տեր-Պետրոսյանը դրանք որեւէ մեկին ցույց չի տալիս:
.....
Ամփոփելով իրենց հաղորդագրությունը` ամերիկացի դիվանագետները գրում են. – «Գործող իշխանության տապալումը միշտ էլ եղել է Հայ ազգային կոնգրեսի գոյության հիմնական իմաստը: Սա է պատճառը, որ ՀԱԿ-ի կողմնակիցները Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նախկին նախագահի նրա կարգավիճակը ընկալում էին որպես առկա ավտորիտար քաղաքական մթնոլորտը փոխելու հիմնական ռեսուրսներից մեկը: Այս աջակիցները, սակայն, հուսախաբվել են Տեր-Պետրոսյանից` տեսնելով նրա կառավարման ոճը»:
Ամերիկացի դիվանագետները 2010-ի հունվարին չէին բացառում, որ «Կոնգրեսի փլուզումը ժամանակի խնդիր է»:
«Մյուս կողմից, սակայն, ՀԱԿ-ը անխուսափելի տապալումից կարող է փրկել միայն անդամ կուսակցությունների ցանկությունը` պահպանել դաշինքի կենսագործունեությունը մինչեւ 2012-ի խորհրդարանական ընտրությունները: Միասնաբար հանդես գալու դեպքում ՀԱԿ-ի անդամ կուսակցություններն ավելի բարվոք շանսեր կունենան, քան առանձին-առանձին գնալով ընտրությունների», – նշել են ամերիկացի դիվանագետները անցած տարվա հունվարին գրված հաղորդագրության մեջ:
Էջանիշներ