User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: WikiLeaks -ը Հայաստանի մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    WikiLeaks -ը Հայաստանի մասին

    Ինչպես գիտեք վերջին շրջանում մի շարք վիքիլիքսյան գաղտնազերծումներ եղան, որոնք վերաբերում էին Հայաստանին: Ինչ խոսք, հասարակությանը զարմացնող գրեթե ոչինչ չկար, սակայն մի բան է իմանալ, մի բան է տեսնել փաստը թղթին հանձնած: Ստորև ներկայացնեմ հրապարակումներից մի քանիսը:

    Տեր-Պետրոսյանի դեմ վճիռը կայացվել է Քոչարյանի ճնշման ներքո. ՍԴ անդամը` ամերիկացիներին

    Wikileaks կայքը գաղտնազերծել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008 թվականի մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը, որում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների և Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի (մինչ օրս պաշտոնավարում է – խմբ.) զրույցի մասին:

    Փենինգթոնը նշում է, որ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին` իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով:

    Խնդիրը կապված է եղել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի` ՍԴ ներկայացրած հայցի հետ, որում պահանջվում էր 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյուքները չեղյալ համարել:

    Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ժամանակ «մռայլ տեսք ունեցող» Պողոսյանը գաղտնի զրույցի մասին խնդրանքը բացատրել է նրանով, որ տեղյակ է, թե «ինչ արժեքներ է դավանում ԱՄՆ-ն»:

    «Նա պնդում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ որոշում է կայացրել, համաձայն որի մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն ԼՏՊ-ի բողոքի դեմ վճիռ կայացնելով: Պողոսյանը հայտնել է, որ մարտի 4-ի ուշ երեկոյան` ԼՏՊ-ի բողոքի լսումների առաջին նիստի նախօրեին, անհայտ մեկը զանգահարել է իրեն և նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից (ներկայումս ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան – խմբ.) կանչել է նախագահական: Պողոսյանը նշում էր, որ ծիծաղել է զանգողի վրա մերժելու առաջ: Հաջորդ օրերին նա արհամարհել է զանգերը», – գրում է ամերիկացի դիվանագետը:

    Նա նաև մեջբերում է Պողոսյանի խոսքերն առ այն, որ ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը նմանատիպ զանգեր են ստացել նախագահականից մարտի 4-ին: Պողոսյանը նաև պատմել է դեսպանատան աշխատակիցներին, որ նախագահականից սպառնացել են աշխատանքից ազատել իր եղբորը, եթե ինքը չպատասխանի զանգերին:


    Փենինգթոնը նշում է, որ Պողոսյանը ՍԴ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքի լսումներին իր բացակայությունը դեսպանատան պաշտոնյաներին բացատրել է վատառողջ լինելու հանգամանքով:

    «Բացակայության արդյունքում նա հնարավորություն չի ունենա մասնակցել վճռի կայացման քվեարկությանը: Բայց նա վստահեցրել է, որ անգամ եթե առողջ լիներ, չէր ներկայանա լսումներին», – նշված է փաստաթղթում:

    Պողոսյանը նաև պատմել է ամերիկացի դիվանագետներին, որ նախագահականից կատարվող ճնշումների հարցը բարձրացրել է իր գործընկերների շրջանում, սակայն իր բողոքները «անուշադրության են մատնել»:

    Նա նաև պնդել է, որ դատավորներից մեկը` Կիմ Բալայանը, համագործակցել է իշխանությունների հետ, քանի որ նրա որդին`Տիգրան Բալայանը նշանակվել է ԱԳ նախարարության խոսնակ (նա փոխարինել է փետրվարին աշխատանքից ազատված Վլադիմիր Կարապետյանին):

    Պողոսյանը նշել է, որ այս գործում իր դիրքորոշումը և լսումներից բացակայությունը կարող են անձնական խնդիրների հանգեցնել լսումներից հետո: Նա խոստովանել է, որ վախենալու հիմքեր ունի` նշելով, որ եթե այդ ճնշումները չլինեին, դատարանի անդամներից գրեթե բոլորը հակված էին գործն ի օգուտ ԼՏՊ-ի վճռել:


    Պողոսյանը կարծիք է հայտնել, որ «Հայաստանում այժմ «բացարձակ բռնապեռտություն» է տիրում», որտեղ անհնար է խնդիրներն օրինական ճանապարհով լուծել: Նա ասել է, որ ներկայիս «բարոյական և հոգեբանական մթնոլորտը ստեղծվել են իշխող ռեժիմի կողմից»:

    «Չնայած այն վախի մթնոլորտին, որ փորձում են ստեղծել իշխանությունները, Պողոսյանն ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր հարյուր հազարավոր մարդկանց դուրս հանել փողոց արտակարգ դրությունից հետո: Պողոսյանը չբացառեց այդ սցենարը և կարծիք հայտնեց, որ այդ դեպքում իշխանությունները կերկարաձգեն արտակարգ դրության ժամանակահատվածը, եթե զգան, որ իրենց` իշխանության գլուխ լինելու հարցը վիճարկելի է դառնում:

    Նա նաև ասաց, որ իշխանություններն այնքան անամոթ էին, որ սպառնում էին ձերբակալել Տեր-Պետրոսյանին, չնայած որ նրանք դա անելու ոչ մի իրավական հիմք չունեին: «Բայց նրանք կարող են անել այն, ինչ ուզում են», տրտնջում էր Պողոսյանը», – գաղտնի նամակում գրում է Փենինգթոնը:

    Դեսպանատան աշխատակիցները հարցել են Պողոսյանին մարտի 1-ից հետո չհրապարակված մահվան դեպքերի հնարավորության մասին, ինչպես նաև այն պնդումների մասին, որ Լեռնային Ղարաբաղից բանակային ուժեր են բերվել` բռնությունները հանդարտեցնելու համար: Պողոսյանը ենթադրել է, որ այդ լուրերը «ամբողջովին անհիմն չեն»` նշելով, որ ինքը 90-ականներին զբաղեցրել ազգային անվտանգության և ներգին գործերի գերատեսչությունների ղեկավարի պաշտոնները և իրեն տեղեկատվությունը հասնում է «իր անցյալ դիրքերի պատճառով»:

    Փաստաթղթի վերջում արված իր մեկնաբանության մեջ Փենինգթոնը գրում է.

    «Մենք որևէ հիմք չունենք հաստատելու դատավոր Պողոսյանի մեղադրանքները, բայց այն փաստը, որ Հայաստանի բարձրագույն ատյաններից մեկի ծառայողը նման բաներ է ասում, ինչ-որ բան նշանակում է: Պողոսյանը դատավոր է նշանակվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ընթացքում (1996 թվականին), և քանի որ նա չէր թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը, հավանական է, որ վերջին քաղաքական իրադարձությունները նրա մոտ խիստ վրդովմունք են առաջացրել: Դեսպանատան աշխատակիցները այն տպավորությունն ունեին, որ նա խոսում էր որպես մի հայրենասեր մարդ»:
    http://www.epress.am/2011/09/02/%D5%...%94%D5%B8.html

    WikiLeaks. Պետրոս Ղազարյանը բողոքել է նախագահականից

    2006թ. օգոստոսի 8-ով թվագրվող դիվանագիտական խողովակը պատմում է այն մասին, որ Հայաստանի լրատվական դաշտը վերահսկվում է նախագահական գրասենյակի կողմից: Մասնավորապես նշվում է, որ Կենտրոն հեռուսատակայանի լրագրող Պետրոս Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտնել է, որ նա իր հյուրերի ցուցակը պետք է հաստատի նախագահի գրասենյակի հետ: Ղազարյանը հայտնել է նաև, որ օրը մի քանի անգամ զանգահարում է նախագահական և իր աշխատաժամի 70 տոկոսը վատնում է հյուրերի ցուցակը պարզելու վրա:

    Ամերիկացիները այս թվերը չափազանցություն են համարել, սակայն հասկացել են, թե ինչ է ուզում ասել Ղազարյանը: Նրա խոսքերով, թեպետ նրան թույլատրված է ունենալ ընդդիմադիր հյուրեր, սակայն երբեմն նախագահականից առաջարկություն է գալիս հրավիրել ավելի թույլ և քիչ տեղեկացված ընդդիմադիրների:
    http://www.1in.am/arm/armenia_politics_32767.html

    WikiLeaks. 2009 թ. Ս. Սարգսյանը Քոչարյանին ասել է, որ եթե ուզում է վարչապետ դառնալ, թող հետը բերի նաև նոր նախագահ

    WikiLeaks կայքում հրապարակվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նամակը՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղարությանը, որը պատմում է Սերժ Սարգսյանի և նրա նախորդի` Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին: Փաստաթուղթը թվագրված է 2009 թ. փետրվար ամսով:

    Փոխդեսպան Փենինգտոնի կողմից նախապատրաստված նամակում ասվում է, որ ՀՀ Հանրապետական կուսակցության քարտուղար Սամվել Նիկոյանը դեսպանատան աշխատակիցներին պատմել է, թե ինչ ինտրիգներ են հյուսվում վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջը, և որ նրան փորձում են գահընկեց անել:

    Նիկոյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը այցելել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին այն բանից հետո, երբ կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստանը» և Հայ յեղափոխական դաշնակցությունը խորհրդարանում տապալեցին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական ակտը: Ընդ որում, օրենքը քննադատության էր արժանացել ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Դաշնակցության որոշ անդամների կողմից: Նիկոյանը պատմել է, որ Սարգսյանը Քոչարյանին ասել է, թե «նա կարող է լինել վարչապետ, եթե ցանկանում է, սակայն այդ դեպքում ստիպված կլինի բերել նաև նոր նախագահ»: Այս խոսքից հասկանալի է դարձել, որ Սարգսյանը չի պատրաստվում հանդուրժել Քոչարյանի գործողություններն ընդդեմ Տիգրան Սարգսյանի կառավարության, և որ քաղաքական պատերազմները կարող են վերածվել լայնամասշտաբ հակամարտության:

    Նիկոյանն ասել է, որ եթե Քոչարյանը ցանկանա գահընկեց անել վարչապետին և զբաղեցնել նրա տեղը, ապա կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել խորհրդարանում, չնայած Սերժ Սարգսյանի դիմադրությանը: Սակայն, ըստ Նիկոյանի, այդ պահին Քոչարյանը չի ցանկացել նման քայլի գնալ: Փենինգտոնը նամակում ներկայացրել է ուժերի դասավորվածությունը խորհրդարանում, և գրել, որ Քոչարյանն իրոք կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել և ճեղքեր առաջացնել նույնիսկ Սերժ Սարգսյանին հավատարիմ Հանրապետական կուսակցությունում:

    Մեկնաբանության մեջ Փենինգտոնը գրում է, որ այդ վերջին շաբաթների ընթացքում շատ է խոսվել «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից կառավարությունը գլխավորելու հնարավորության մասին: Սակայն ամերիկյան դիվանագետների հետ զրույցում Նիկոյանը թերահավատորեն է մոտեցել այս հարցին` ասելով, որ չի կարող պատկերացնել, թե ինչպես ձեռնամարտի անգրագետ մարզիկը կարող է գլխավորել կառավարությունը: Փենինգտոնը գրում է նաև, որ ԲՀԿ-ի համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը ցույց է տալիս, որ նա այդ կուսակցությանը դեռ կարողանում է իրեն լոյալ պահել:

    Փենինգտոնը գրում է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հակասությունները մտահոգիչ են: «Մենք ակնկալում ենք, որ Քոչարյանն ինչ-որ ժամանակ կսպասի, հավանաբար՝ մինչև առաջիկա տնտեսական/ֆինանսական ճգնաժամը կհարվածի երկու Սարգսյանների վարկանիշին, և այդ ժամանակ երևի ավելի վճռական քայլ կլինի՝ վերադառնալու իշխանություն այլ կարգավիճակով»,- գրում է Փենինգտոնը:
    http://www.1in.am/arm/armenia_politics_32407.html

    Փաստաթղթերը վերաբերում են կեղծված ընտրություններին, մարտի 1-ին, քաղբանտարկյալներին, Քոչարյան-Սարգսյան հարաբերություններին և այլն…

    Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ հրապարակումները: Որևէ կերպ կարո՞ղ են ազդել քաղաքական զարգացումների վրա և վերջապես, ի՞նչ նպատակ էր հետապնդումը գաղտնազերծումների շարանը:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.09.2011), Chuk (12.09.2011), Magic-Mushroom (12.09.2011), Mephistopheles (12.09.2011), Moonwalker (12.09.2011), One_Way_Ticket (12.09.2011), Vaio (12.09.2011), Արէա (13.09.2011), Ժունդիայի (12.09.2011), Հայկօ (12.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1214
    Վերջինը: 23.01.2010, 00:14
  2. Հոդվածաշար` Հայաստանի բուհերի ու բուհական մշակույթի մասին
    Հեղինակ՝ Մուշեղ Ասատրյան, բաժին` Ուսումնական հաստատություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 20:57
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46
  4. Ադրբեջանցիները Հայաստանի մասին մուլտֆիլմ են նկարել
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 11.05.2008, 00:45
  5. Ֆիլմեր Հայաստանի մասին
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.11.2007, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •