User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 24 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Աշխատանք ինտերնետում 1ժամում 800- 1000 դրամ երաշխավորված.

  1. #16
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2008
    Հասցե
    3-րդ հարկ
    Տարիք
    39
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ֆորումցիներ.
    Ճիշտն ասած, ես մոտ 15 օր առաջ սկսեցի այսպես կոչված ինտերնետային կլիկոմանիան, ասեմ մի բան հաստատ.
    Դեռ չեմ մտել էտ նշված կայքը, բայց ձեզ բոլորին խորհուրդ կտայի զերծ մնաք այդ անիմաստ կայքերից:
    Իսկ եթե ոչ, ապա որոշակի խորհուրդներ բոլոր նրանց, ովքեր այնուամենայնիվ կցանկանան դրանով զբաղվել:
    1. նախ և առաջ իմացեք, որ կլիկների համար ձեզ որևիցե կայքում չեն կարող տալ ավելի քան 0.02$, քանի որ դա բոլորովին ձեռնտու չէ կայքի տերերին, այն կայքերը, որտեղ ձեզ նման առաջարկներ կանեն, ապա աշխատեք խուսափել դրանցից, քանի որ դրանք անիմաստ ձեր ժամանակը կխլեն /դա լավագույն դեպքում/ կա էլ ձեզանից գումար կխլեն /դե սա արդեն վատագույն դեպքում/: Բայց եթե նույնիսկ գտնեք էլ ապա /տես կետ 2/, և մի խնդրանք էլ... ինձ էլ ասեք էլի , քանի որ ես էլ եմ մի վագոն գտել, բայց բոլորը, այսպես ասած "հարիֆ են ման գալիս".
    2. աշխատեք զերծ մնալ այսպես կոչված upgrade անելուց, մի տվեք ավելորդ գումարներ, քանի որ դուք, այդ նույնիսկ չնչին գումարը տալու դեպքում, ետ կբերեք այն 10-20 օր հետո, լավագույն դեպքում, իսկ եթե ինչ որ մի չնչին գումար էլ կարողանաք վաստակել, ապա դա լավագույն դեպքում միայն քմծիծաղ կառաջացնի: Իսկ 1-ին կետում նկարագրված կայքերի դեպքում, դրանք կարողա ձեզ ընդհանրապես չվերադարձվեն:
    3. ուշադիր եղեք, նամանավանդ անգլալեզու կայքերում, առաջադրանքների կատարման դեպքում, քանի որ լինում են այնպիսինները, որոնք ձեր հաշվից գումար են հանում, և շատ ավելի մեծ, քան կարող եք դուք վաստակել ձեզ վճարվելիք 2-5 առաջադրանքների կատար դեպքում:
    4. հիմնականում PTC տիպի կայքերում գովազդվում են վճարումներ մինչև 0.02$ per click, օրինակ up to 0.02$ per click: Բնականաբար, դա գովազդային հնարք է, նամանավանդ ռեֆերալների կողմից ձեզ ներգրավելու համար, քանի որ հիմնականում միայն առաջին 1-5 կլիկներն արժեն նման գումար, դրանից հետո դրանք աստիճանաբար նվազում են, ընդհուպ մինչև 0.0001$ p/c: Ստանդարտում հիմնականում համեմատաբար թանկ են նամակները և սուրֆինգը, որոնք նույն զիբիլն են, իսկ հետո բաններները, դե հա, ամենաթանկը առաջադրանքներն են, որոնք էլի նույն զիբիլն են, ուղակի էտ վեբմաստերները հիմնականում ձև չեն կարողանում գտնեն իմանալու, թե արդյոք մտել նայել եք իրանց գովազդած կայքը, թե ոչ:
    5. լավ կլինի, դե իհարկե, եթե ի վերջո այդ ամբողջը ձեզ հետաքրքրում է, գրանցվելու դեպքում միանգամից գրանցվեք մի քանի այդպիսի կայքերում: Հիմնականում դրանք վճարում են այն դեպքում, եթե հասնում եք նվազագույնը 1$, որոշ կայքերում` նույնիսկ մինչև 10$, որը դուք կաշխատեք հավանաբար 1-2 ամիս հետո: Այդ դեպքում դուք կաշխատեք ոչ թե 1-10$, այլ միանգամից 10-50$, եթե միանգամից օգտվեք 7-8 կայք:
    6. Ձեռքբերեք ռեֆերալներ, քանի որ միայն այդ դեպքում դուք կկարողանաք աշխատել ավելի մեծ գումարներ. ռեֆերալներից հիմնականում 5-50% ձեռքբերված գումարը ձերն է լինելու: Բայց կան կայքեր, որոնք խոստանում են վճարել մինչև 100%, չգիտեմ, գուցե էլի հարիֆցնում են: Բայց խնդիրն այն է, որ շատ, ավելի ճիշտ գիշեր-ցերեկ աշխատեք, որպեսզի ֆորումներում սկսեք ներգրավել մարդկանց, որոնցից շատերը, բնականաբար, կմտածեն, որ դուք "հարիֆ էք ման գալի", կամ էլ մեկ ուրիշն արդեն ավելի լավ է աշխատել:
    7. ինտերնետում ամենա թերևս իրական գումարը կարելի է վաստակել թարգմանություններից, կոպիրայտներից և ռերայտներից, կա նաև կոպիփաստ, բայց դեռ դրանով չեմ զբաղվել, չեմ էլ փորձել հասկանալ, թե դա ոնցա աշխատում, դե իրա անունն արդեն հուշումա, բայց... ամեն դեպքում շատ քիչ են վճարում:
    Բայց եթե վերջին 3-ը դեռ հնարավոր է անել առանց գումար ներդնելու, ապա թարգմանություններ անել առանց նախնական ներդրման հնարավոր չէ, իսկ այդ դեպքում երբեք չես կարող իմանալ թե, այսպես կոչված trusted կայք ես մտել, թե ոչ, օրինակ ես մտա մի նման տեղ, դա հավատարմագրված կայք էր, բայց ես չկարողացա այնտեղ կողմնորոշվեմ, քանի որ տվյալ կայքում տալիս էին հղումներ այլ կազմակերպությունների կայքեր, որտեղ պետք է ուղարկել CV և այլն և հետո նոր այդ կազմակերպությունները քեզ, եթե, իհարկե, նպատակահարմար գտնեն, աշխատանք կտան, որի հավանականությունը, որքան հասկացա, 0.001% է, գուցե ավելի շատ է... ամեն դեպքում, լավ է, որ այն վճարման համակարգը, որի միջոցով կատարել եմ փոխանցումը, խոստացավ հետ վճարել, եթե ես այդ կայքից դժգոհ մնամ. վճարում հետ վերադարձավ 14 օրից հետո
    Չգիտեմ, թե որքանով եմ կարողացել ձեզ օգտակար լինել, ամեն դեպքում, ես այս ամենը գրել եմ իմ փորձից ելնելով, գուցե դա դեռ բավարար չէ, բայց դե գոնե ինչ-որ չափով ձեզ կկարողանա կողմնորոշել այդ աննորմալ կլիկոմանիայի աշխարհում, որտեղ դրանք այնքան շատ են, որ նույնիսկ google-ում "trusted ptc sites" փնտրելու դեպքում հազիվ թե կարողանում ես մի բան հասկանաս, որը որից հետո է:
    Ամեն դեպքում ես կտրամադրեմ ձեզ մի քանի հավատարմագրված կայքեր, որոնց միջոցով դուք հնարավորություն կունենաք վերը նշված վաստակներն իրականացնել:
    Միանգամից ասում եմ, որ բոլոր հղումները կատարված են իմ ռեֆերալային հղումներով: Արխաին եղեք, գրանցման դեպքում, դուք դրանից բան չեք կորցնելու, բայց ամեն դեպքում ինձ ինչ-որ բանով օգտակար կլինեք

    Donkeymails.com

    neobux.com

    yimbux.com

    youromail.com

    wordlinx.com

    Կոպիրայթի, ռերայթի և կոպիփաստի համար, հավանաբար կիմանաք, որ ամենահարմար կայքն է advego.ru, ես աշխատել եմ այս կայքում մոտ 6.5$ 3 օրվա մեջ: Հավանաբար կարող եք աշխատել ավելի շատ, բայց դե պետք է լավ ռուսերենի տիրապետեք, առաջադրանքները կատարեք անսխալ, որի համար օգնական ծրագրեր ևս կան, գրեք ունիկալ տեքստեր, որոնք ստուգվում են վեբմաստերների կողմից ինչ-որ advego plagiatus ծրագրով, որն իրոք ստուգում է ձեր գրածները, որպեսզի համընկնություններ չլինեն այլ կայքերում, հավանաբար որպեսզի նրանց կողմից այդ տեքստը հետագա տեղադրելուց հետո նրանց չգան պրետենզիաների մի շարան, թե խախտում են հեղինակային իրավունքներ:
    Բայց այս կայքում ես կանգնել եմ որոշակի խնդրի առջև: Հավանաբար նրանք, ովքեր ծանոթ չեն այս կայքին, կասեն, թե լավ միջոց է, բայց խարհուրդ կտայի ձեզ, ուշադիր կարդալ վեբմաստերների վերաբերյալ տեղեկությունները, բացի դրանից ուշադիր լինել ձեր "ստեղծագործություններում", քանի որ բավական է մի քանի հատ տառասխալ անեք, էլ չեմ ասում սալ նախադասությունների կամ այլ քերականական սխալների մասին, ձեր 2-3 ժամվա չարչարանքը չի վճարվելու, բացի դրանից, ինչու եմ նշում վեբմաստերների վերաբերյալ, դրանցից կան շատերը, որոնք զբաղվում են "հարիֆ եմ ման գալիս" գործերով, ու ձեր գրած "ստեղծագործությունները", եթե գտնեն, որ ինչ-որ մի արժեք իրենցից ներկայացնում են, ապա չեն վճարվելու. նրանք ձեզ կհիմնավորեն, որ "սխալներով է", իսկ իրենց հերթին, որոշակի ուղղումներ կատարելուց հետո կտեղադրեն դրանք համապատասխան կայքերում: Բացի դրանից, ես այդ կայքից օգտվելուց հետո հասկացա նաև, որ կան վեբմաստերներ, որոնք իրականացնում են այլ վեբմաստերների աշխատանքներ և զբաղվում են սպեկուլյացիաներով:
    Իսկ ամենամեծ պրոբլեմն այն էր, որ իմ վաստակած գումարը մինչև հիմա դեռ չի նստել իմ webmoney հաշվին: Նշեմ, որ min=5$

    Իսկ թարգմանությունների համար խորհուրդ կտայի նայեիք հետևյալ կայքերը

    http://www.proz.com

    http://www.onehourtranslation.com/

    https://www.translatorsbase.com/

    Հավանաբար, դուք կասեք, թե եթե գիտեմ, որ գրոշներ եմ աշխատելու, ապա ինչու եմ մտել այդ PTC կայքերը, ու դեռ հերիք չի ձեզ էլ հասցեներ եմ ուղարկում: Ասեմ, այսքան, հավանաբար անիմաստ ժամանակ ծախսելուց հետո ես այդ բոլոր կայքերից աշխատել եմ 2$ գումարային, դե ձեր օգնությամբ գուցե և շատ կաշխատեմ, բայց հարցը դրանում չէ: Ես նպատակ ունեմ ավելի շատ խորանալ թարգմանությունների գործում, որի համար անհրաժեշտ է որոշակի գումար օրինակ paypal-ի հաշվին: Նշված 3 կայքերի վերաբերյալ ինտերնետային կայքերը գրում են, որ հավատարմագրված են և խորհուրդ են տրվում, որն ավելի գերադասելի է: Բայց ցավալին այն է, որ դրանք ուզում են ներդրում Gold Member կամ նման այլ անդամակցությունների համար: Ես ուղակի չեմ հասկանում, որպես ինչ են ուզում գումար, եթե այդ գումարը կարող են հանել վաստակից: Բայց, ոնց հասկանում եմ, այս ինտերնետում ամեն ինչի համար պետք է վճարել, ցավալի է, բայց դե գոնե պիտի իմանաս, թե ինչի համար ես վճարում, և ինչ ես ստանալու դրա դիմաց:
    Միևնույն էpaypal համակարգից գումար կանխիկացնելը անհնար բան է, չնայած լսել եմ, որ հնարավոր է կցել միջազգային visa կամ master համակարգերի քարտերին, տվյալ դեպքում դրա համար պետք է հանել VISA Classic կամ Maste Standart քարտեր: Բայց այդ քարտերին գումարը փոխանցելը դեպքում կան փոխանցման բավականին բարձր տոկոսներ, բացի դրանից պահվում է նաև գումար բանկոմատից կանխիկացման դեպքում: Այդ դեպքում ձեր 50$-ը հանգիստ կդառնա 40$, եթե հաշվենք նաև քարտի տարեկան սպասարկման վճարը: Հետևաբար այդ էլ. պորտմանները պետք է օգտագործվեն այլ նպատակներով:

    Ինտերնետում ևս բավականին լավ տարբերակ է forex-ը, բայց չափազանց ռիսկային է: Մի անգամ ես demo հաշվով ընդամենը 2 ժամում վաստակել եմ ավելի քան 8500$, բայց հաստատ համոզված եմ, որ նման չափի իրական գումարով այդպիսի բան չէի անի:

    Մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր ձեռնարկումներում, և ... ուշադիր եղեք... лохотрон-ները շատ-շատ են:
    Qui nimium probat, nihil probat.
    Ով ապացուցում է շատ, ոչինչ չի ապացուցում

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (18.09.2011), Vaio (18.09.2011), Ավետիք (18.09.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անվճար պանիր մենակ մկան թակարդում էր լինում, էնել էնքան են թանգացրել, որ ընդեղել չի լինում.....
    Ես իմ փորձից եմ ասում, ոմանք ինձ այս ֆորումում լավ գիտեն, թէ ինչքանով եմ տեղյակ այդ բնագավառից, եվ ես ձեզ կարող եմ երաշխավորել, որ այս մեթոդներով ինտերնետում գումար վաստակելը դա սուտ է, հնարավոր չէ 1 ժամում աշխատես 1000 դրամ, մարդիկ կան, որ աշխատում են, անգամ 10000 ժամում, բայց դա այդ մարդիկ են, ովքեր ունեն հազարավոր րեֆերալներ, որոնք որպես գովազդատու են, եւ մեծ գումարներ են ծախսում, թեչէ եթե կլիկ զադանիյա, եսիմ սուրֆ պտի անեք, էտի մելկի կոպեկներա, դրա վրա ժամանակ ծախսել պետք չի, անիմաստ ժամանակի սպանում կստացվի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.09.2011), Rammstein (18.09.2011)

  5. #18
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2008
    Հասցե
    3-րդ հարկ
    Տարիք
    39
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերս, իսկ դու գիտես, թե նույնիսկ հավատարմագրված GPT կայքերում խի են միանգամից փող ուզում անդամակցության համար և չեն հանում էտ գումարը քո վաստակածից? Արդյոք գիտես այնպիսի կայքերի մասին, որտեղ պետք չեն անդամակցության գումարներ:
    Qui nimium probat, nihil probat.
    Ով ապացուցում է շատ, ոչինչ չի ապացուցում

  6. #19
    Ինժեներ soultaker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2010
    Գրառումներ
    221
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում հարցը նրանումա, որ տանը նստած ինտերնետով օրական 100 դրամ աշխատելն էլ ինչ-որ կերպ սկզբում ձգում է, հատկապես նրանց ովքեր չեն աշխատում և սեփական եկամուտ չունեն: Որևէ նորմալ գումար վաստակել սեղմելով գովազդների/հղումների վրա բնականաբար հնարավոր չէ` այս կյանքում գործի արժեքը գնահատվում է հիմնականում երկու չափանիշներով` գործի ժամանակատարությունը և նրա բարդությունը, այսինքն եթե գործն այնպիսին է որ շատ մարդիկ կարող են դա անել, ապա այն լուրջ արժեք չի կարող ունենալ: Գովազդների հետ կապված ինտերնետում գումար աշխատելու ամենաեկամտաբեր ձևը (կամ ձևերից մեկը) տարբեր բլոգերում հղումներ տեղադրելն է մեկնաբանությունների տեսքով: Հիմնականում այդպիսի հղումներն արժեն $0.10 - $0.50, բայց դրա համար պետք է նախապես ունենալ համապատասխան բլոգերի ցուցակ, որոնք ունեն բավականաչափ ռեյտինգ:

    Իսկ ընդհանրապես` ինտերնետով գումար աշխատելու ամենաեկամտաբեր ձևը ֆրիլանսն է(freelance), որով կարող եք աշխատել ավելին, քան հայաստանում ստանում են լավագույն ֆիրմաների աշխատողները, բայց դրա համար իհարկե պետք է ունենաք համապատասխան գիտելիքներ և կարողություններ: Ներկայումս ֆրիլանսի շրջանակներում ամենաշատ եկամուտ բերող ոլորտներն են վեբ-ծրագրավորումը և հեռախոսների/tablet-ների ծրագրավորումը:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (21.05.2012)

  8. #20
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    15.02.2011
    Գրառումներ
    8
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Answer :

    Նախ ասեմ մի 2 հայտնի արտահայտություն `
    ԻՆՏԵՐՆԵՏՈւՄ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԹԱՓՎԱԾ ԵՆ , ՈՒՂՂԱԿԻ ԱՄԵՆ ՀԻՄԱՐԻ ՀԱՍՈւ ՉԷ ԴՐԱՆՔ ՀԱՎԱՔԵԼԸ:
    Մինչ հիմարները ընկած այս ու այնկողմ քննադատում են , խելոքները աշխատում են :

    Ասածովս ոչ ոքի չեմ ուզում վիրավորել, մանավանդ ,որ խոսքերի հեղինակը ես չեմ ), ուղղակի այս երկու մտքերը լիովին բնութագրում են ինտերնետային աշխատանքով զբաղվելու ռեալականությունը:

    Կարդացի մեկնաբանությունները ու ոնց հասկացա մարդիկ միանգամից ուզում են միլիոնատեր դառնան , տենց բան չկա , իսկ նմանատիպ բոլոր առաջարկները ` ասենք մեկ ժամում 100 դոլլար, դրանք իրավամբ անփորձների ու հիմարների համար են :

    Իսկ ինչ վերաբերում է ինտերնետային աշխատանքին ` պարզ է , որ այն ոչ մի կերպ չի փոխարինի ռեալ աշխատանքը , եթե դուք Մարկ Ցյուկերբերգը չեք:
    Բայց այն բավականին լավ մեթոդ է գումար վաստակելու համար : Բացեմ մի գաղտնիք ` կոնկրետ այն աշխատանքի մասին , որը առաջարկվում է http://wmr-dram.blogspot.com/ կայքում:Մի քանիսը նշեցին , որ ռեալ չէ այդ կայքում լուրջ գումարներ վաստակելը ` դա մասամբ ճիշտ է միայն մի դեպքում, եթե դուք հերթական տռուպիկն եք (այդպես են անվանում ոչ ակտիվ ռեֆերալներին):Ամեն ինչ կախված է ձեր աշխատասիրությունից :Այսինքն , եթե Ձեր Ռեֆերերը `մարդ ում հղմամբ գրանցվել եք այդ կայքում, տեսնում է, որ դուք ջանասիրաբար աշխատում եք , նա կապնվում է ձեզ հետ ու ձեզ տալիս հատուկ ծրագրեր ,որոնք եռակի-քառակի անգամ հեշտացնում են աշխատանքը , տալիս է խորհուրդներ , բացատրում մի շարք նրբություններ , մի խոսքով այդ ժամանակ արդեն հասու են լինում ռեալ գումարները:Շատերը ուղղակի ջնջում են ռեֆկոդը, իբր իրանք շուստրի են,անտեսելով ռեֆերերի նշանակությունը :Գրանցվում են ու ոչինչ չհասկանալով լքում կայքը, կամ մի երկու զադանիա են կատարում ու վերջ ` սպասում են ջեկ փոթի:Այդ դեպքում ոչ մի ռեֆերեր ձեզ վրա ուշադրություն չի դարձնի , ու չի կիսվի իրական գումարներ վաստակելու գաղտնիքների հետ:Հետևաբար նախ պետք է որոշակի ժամանակ աշխատել, որպիսի հարյուրավոր ռեֆերալների միջից աչքի ընկնեք ռեֆերերի մոտ,հայտնվեք ռեֆերերի տեսադաշտում ու այդ ժամանակ նա ձեզ կհայտնի իրական գումարներ վաստակելու գաղտնիքները :Միթե կարծում եք , որ ամեն պատահածի պետք է բացահայտեն բոլոր նրբությունները:

    Իսկ մարդիկ մի երկու օր բզբզում են ու թողնում ու հենց այդ մարդիկ ամեն տեղ թմբկահարում են ,թե ինտերնետով ռեալ գումարներ չես աշխատի :

    http://wmr-dram.blogspot.com/ կայքում առաջարկված աշխատանքով այսօր բազմաթիվ հաշմանդամներ , գործազուրկներ ու շատ ու շատ մարդիկ գումարներ են վաստակում ու տուն պահում և ԵՍ ուրախ եմ, որ կարողացել եմ նրանց օգնել այդ հարցում :

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    specialist (18.05.2012), Varzor (21.05.2012)

  10. #21
    Սկսնակ անդամ konqi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2009
    Հասցե
    localhost
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին խմբագրող՝ konqi: 18.05.2012, 23:48:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (21.05.2012)

  12. #22
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2015
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարադրամի Փոխեք Ձեր WMZ-ն կամ WMR-ն դրամով Էլեկտրոնային գումարի փոխանակման համակարգում`http://amchange.ru/

  13. #23
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    32
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Aperna-ի խոսքերից Նայել գրառումը
    ես սենց մի բան գիտեմ,հեշտ ոչմի բան չկա,ձրի պանիրը թակարդումա լինում,եթե ժամում 1000դրամ աշխատել լինի,ես մենակ դրանով կզբաղվեմ օրենական մինիմում 15-ժամ,բայց դե իհարկե չեմ հավատում տենց բաներին.
    Ավելի շատ էլ է հնարավոր ( Ինտերնետով եմ վաստակում արդեն 5 տարիա ) ու դրանով ապրում: Ամսեկան միջինը 2-3 հազար ամն դոլլար եմ վաստակում, իհարկե ոչ սենց Ճ Պառտնեռսկի պռոգռամմեքից ամենալվը բուկմեյքերն են ու կազինոները, եթե իհարկե գիտեք ոնց աշխատել հետները:

  14. #24
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2013
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատանք Համացանցով
    Աշխատանք տանը անկախ սեռից և տարիքից:
    Ձեզ հարկավոր է միայն համացանցին միացված համակարգիչ և ժամանակ:
    Այցելեք կայք :

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանք ինտերնետում
    Հեղինակ՝ Գլադիատոր, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 22
    Վերջինը: 26.04.2017, 20:51
  2. Աշխատանք ինտերնետում
    Հեղինակ՝ Stranger, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.08.2011, 16:22
  3. Խաղ - 1000 դրամ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 56
    Վերջինը: 26.06.2010, 01:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •