Քանի դեռ մարդիկ հարակից թեմաներում վիճում են Աննանների և Կարգին Սերիալների մասին, թույլ տվեք ներկայացնեմ իսկական կարգին սերիալ՝ օրիգինալիշ
Երկուսուկես Մարդ /Two and a Half Men
Ամերիկյան սերիալ /հեռուստաշոու/ է, որը եթերում է 2003 թվ.-ից:
Սերիալը միայնակ հաջողակ կնամոլ Չարլիի /Չարլի Շին/ մասին է, որը երեխանների համար երգեր գրելուց վաստակած գումարով վայելու է կյանքը Մալիբուում գտնվող իր առանձնատնում կանանաց և ալկոհոլի ուղեկցությամբ:
Սակայն Չարլիի անհոգ, միայնակ կյանքը ավարտին է մոտենում, երբ իր առանձնատուն է տեղափոխվում Չարլիի՝ կնոջից բաժանված, անհաջողակ եղբայրը՝ Էլենը, որը, ըստ պայմանավորվածության, պետք է շատ «կարճ» ժամանակով մնար Չարլիի առանձնատնում, մինչև որ նոր բնակարան ճարի: Չարլի անձնական կյանքը էլ ավելի է աղավաղվում փոքրիկ շատակեր Ջեյքի՝ Չարլիի զարմիկի, Ալանի որդու, կողմից, որը ամեն շաբաթ-կիրակի հորը այցելության է գալիս:
Շոուի ութ եթերաշրջան արդեն լույս է տեսել, և ինձ համար դրանով ավարտվել է, քանի որ հաջորդ եթերաշրջանում այլևս չի լինի շոուի համուհոտը՝ Չարլի Շինը, այլ նրա փոխարեն կլինի էսիգ
Շոուն անգլեենով կարող եք նայել այստեղ:
Իսկ բոլոր նրանց, ովքեր հասկանում են գերմաներեն խորհուրդ կտամ գերմաներեն տարբերակը, որը, ԻՄՀԿ, շատ ավելի հզոր ա![]()
Էջանիշներ