User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Կյանքից քաղած դասեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    7. Լաց եղիր որևէ մեկի հետ. դա ավելի է թեթևացնում, քան մենակ լացելը:
    Շատ ճիշտ է ասված, սա շատ կարեւոր է: Սրտամկանի ինֆարկտի առաջացման ամենագլխավոր պատճառներից մեկը, հենց, իրական էմոցիաները թաքցնել, զսպելն է: Եւ ոչ միայն ինֆարկտի, նաեւ ինսուլտի տարատեսակն նեւրոզների, դեպրոսիաների եւ այլն...............

    Առաջ ես ահավոր վախենում էի ինչ որ մեկի մոտ լացել, անգամ ամենամտերիմ մարդու մոտ միշտ զսպել եմ էմոցիաներս: Բայց զգացի, որ էտպես ապրելը շատ սխալ է, ոչ միայն քեզ համար, այլ նաեւ բոլորի համար: Զսպելով էմոցիաներ ուժեղ ներքին լարվածություն է ստեղծվում, որը ազդում է նաեւ շրջապատող մարդկանց վրա: Փակվելով, ակամա պատճառ ես հանդիսանում, որ մարդիկ էլ քեզանից փակվեն, ոչ ոք չի ուզում փակ լինել, բոլորն էլ ձգտում են անկեղծության:

    Եղիր անկեղծ եւ ազնիվ, մի փորձիր խաղալ դերեր, սովորիր լինել այն ինչ կաս:

    Ահա այն դասերից մեկը, որը ես քաղել եմ կյանքից, փորձում եմ կիրառել, առայժմ այդքան էլ լավ չի ստացվում:


    22. Պատրաստվիր ավելին, քան անհրաժեշտ է, և լողա հոսանքի ուղղությամբ:
    Շատ կարեւոր խորհուրդ է: Իսկ ինչպե՞ս պարզել թե որն է հոսանքի ուղղությունը: Կարելի է ավելացնել՝[B] հետեւիր սրտիդ թելադրանքին եւ շարժվիր հենց այդ ուղղությամբ եւ հենց հիմա:

    39. Ամեն օր դուրս արի տնից. հրաշքները կարող են ամենուր պատահել:
    Ճիշտ է:
    48. Եթե չխնդրես, չես ստանա:
    Համաձայն եմ, բայց շատ շատերը ամաչում են խնդրել, ինչը շատ սխալ է, եթե օգնության կարիք ունես մի ամաչի խնդրել, խնդրի եւ կստանաս:

    Ի՞նչ եմ էս վերջերս խնդրել, գնացել եմ հոգեւորականի մոտ եւ խնդրել եմ, որ ինձ օրհնի
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. #2
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի դաս էլ հիշեցի

    Մի վախեցիր վախենալ:

    Օրինակ՝ մարդը վախենում ա սարդի՞ց, թե՞ իր վախից: Ինչքան փորձում ես վախդ հաղթահարել, զսպել, վախի դեմ պայքարել էնքան վախը ավելի է ուժեղանում, դրա համար, պետք է գնալ հակառակ ճանապարհով՝ եթե վախենում ես, ապա վախեցիր: Չվախենալու էսպես կոչված ինքնա հորդորը, մենք բոլորս ժառանգել ենք մանկությունից, երբ ծոնղները արգելել են վախենալ:

    Էս վերջերս վատ դեպք էր պատահել, մեր բարեկամներից մեկը քաղցքեղով էր հիվանդացել, քիմոթերապիա էին նշանակել: Նա սկսել էր սարսափելի վախենալ քիմիոթերապիայից, կորցրել էր ինքնատիրապետումը: Բոլորը՝ հարազատները, բարեկամները, հարեւանները զբաղված էին նրան համոզելով որ պետք չէ վախենալ, ես էլ զբաղված էի բոլորին համոզելով, որ մի համոզեք չվախենալ, հակառակ դեպքում նա կսկսի վախենալ իր վախից, բայց դե ո՞վ էր լսում
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  3. #3
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի դաս էլ հիշեցի

    Մի վախեցիր վախենալ:

    Օրինակ՝ մարդը վախենում ա սարդի՞ց, թե՞ իր վախից: Ինչքան փորձում ես վախդ հաղթահարել, զսպել, վախի դեմ պայքարել էնքան վախը ավելի է ուժեղանում, դրա համար, պետք է գնալ հակառակ ճանապարհով՝ եթե վախենում ես, ապա վախեցիր: Չվախենալու էսպես կոչված ինքնա հորդորը, մենք բոլորս ժառանգել ենք մանկությունից, երբ ծոնղները արգելել են վախենալ:
    (
    այնքան էլ համակարծիք չեմ....
    փոքր տարիքում, երբ ընդամենը 2-3 էի, բոլորիս հայտնի ԲոԲո ձյաձյա կերպար են ինձ համար ստեղծած եղել, վատն այն էր, որ էդ կերպարն իրական էր(հարևան Սաշիկն էր): Անկեղծ ասած էդ մարդուն հետո էլ չէի հիշում...բայց վախենում էի ամեն ինչից` մթից, կայծակից, մենակ քնելուց.... ինձ թվում էր մարդիք են ինձ հետապնդում....... դաժան էր վախի հետ ապրել... երազում ինձ ուժեղ աղջիկ էի երևակայում, որ ոչ մեկից չի վախենում, իսկ իրականում սարսափում էի հենց էդ երազից.....
    հիմա հաղթահարել եմ վախս, բայց դժվար թե մենակ ստացվեր... կայծակին որպես բնության հրաշք եմ նայում մթին` մտորելու միջավայր.....
    Վաղը հաղթահարել է պետք ու այդ գործում 3րդ անձի օգնությունն է հաճախ անհրաժեշտ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (15.09.2011)

  5. #4
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն տանը տվեք ջարդեք, բայց հասարակական վայրերում ձեզ խելոք պահեք:: Ասեք ինձ ապտակելն ու ծեծելը հոմանիշնե՞ր են:
    Ապտակելու եւ ծեծելու տարբերությունը այն է, որ ծեծելու դեպքում, բացի բարոյա-հոգեբանական վնասից կարող է, նաեւ, մարմնական լուրջ վնասվածքներ հասցվի:

    Ցավոք, ոչ ոք չի կարող իմանալ, թե շատ ընտանիքներում պատերից այն կողմ ինչպես են դասավորվում ծնող երեխա հարաբերությունները, բնականաբար, եթե ես հյուրընկալվեմ ինչ որ մեկի տանը եւ իմ ներկայությամբ ծնողը երեխայի վրա ձեռք բարձրացնի, անկասկած կմիջամտեմ:



    Ու պիտի հիասթափեցնեմ ձեզ, ես ծեծող ջարդող ծնողների թվին չեմ պատկանում: Թեպետ սուրբ չեմ հաստատ: Բայց այն ծնողը, ով իրա կյանքն ու հոգին դնում է իր երեխաների համար, ով առավոտից երեկո աշխատում է հենց իր երեխայի համար, ով գիշերները անքուն անց է կացնում նույն երեխայի մահճակալի կողքին ու երբ երեխան/ թեկուզ 2 տարեկան/ հասարակական վայրում այնպես է լացում, որ իր կապրիզի պատճառով գրավում է շրջապատի ուշադրությունը և ծնողը խփում է ես նրան հանցագործ չեմ համարում, ոչ էլ արարքը հանցագործությունը:
    Տեսակետ արտահայտելիս փորձեցի հիմք համարել հոգեբանություն կոչվող գիտության կողմից՝ տարիների ընթացքում կուտակած գիտելիքները, այլ ոչ թե զուտ իմ սեփական՝ ոչնչով չհիմնավորված տեսակետները: Բավականին ծանոթ լինելով հոգեբանական տարատեսակ մեխանիզմների, փորձեցի հիմնավորել տեսակետս, որը հուսով եմ շատերի համար կծառայի, որպես օգտակար ինֆորմացիա:

    0-3 տարեկան երեխան, դեռ ավելին, երեւի մինչեւ 6-7 տարեկան երեխան ընդունակ չէ ինֆորմացիան մշակել գիտակցական մակարդակում: Նորմալ երեխան, պարզապես ակտիվ է, օրվա ընթացքում երեխայի մոտ, ինչպես նաեւ հասուն մարդու մոտ տարատեսակ էմոցիաները անընդհատ միմիանց հաջորդում են: Լացը, ընդամենը, էմոցիայի արտահայտման ձեւ է, եթե գտնում եք, որ էմացիան արտահայտելու համար երեխային պետք է պատժել, ապա փորձեք, գոնե ինչ որ կերպ հիմնավորել: Այո, երեխան պետք է ենթարկվի ծնողին, պիտի ենթարկվի, ոչ թե վախից ելնելով, այլ հարգանքից: Ծնողը երեխայի համար պիտի հեղինակություն լինի, ծեծող ծնողը երեխայի համար չի կորող հեղինակություն լինել:

    Եթե ձեզ չի հաջողվել երեխայի հարգանքին արժանանալ, ապա մի փորձեք այդ հարգանքը ուժով ձեռք բերել:

    Երեխային ծեծելով նրան օրինակ ես ծառայում, չզարմանաս, եթե երեխատ էլ մեկ այլ անձի նկատմամբ բռնություն կիրառի:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռեդ (14.09.2011)

  7. #5
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համաձայն եմ, երբեմն հանդիպում են չափից դուր չար երեխաներ, ովքեր ծեծից, անգամ հաճույք են ստանում Բայց, նորից եմ ուզում շեշտել, ծնողը պիտի փորձի երեխայի հարգանքը այլ ճանապարհներով վաստակել: Եթե չի վաստակել, եւ երեխան չի ենթարկվում, ծեծը չի օգնի:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  8. #6
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lianik-ի խոսքերից Նայել գրառումը
    այնքան էլ համակարծիք չեմ....
    փոքր տարիքում, երբ ընդամենը 2-3 էի, բոլորիս հայտնի ԲոԲո ձյաձյա կերպար են ինձ համար ստեղծած եղել, վատն այն էր, որ էդ կերպարն իրական էր(հարևան Սաշիկն էր): Անկեղծ ասած էդ մարդուն հետո էլ չէի հիշում...բայց վախենում էի ամեն ինչից` մթից, կայծակից, մենակ քնելուց.... ինձ թվում էր մարդիք են ինձ հետապնդում....... դաժան էր վախի հետ ապրել... երազում ինձ ուժեղ աղջիկ էի երևակայում, որ ոչ մեկից չի վախենում, իսկ իրականում սարսափում էի հենց էդ երազից.....
    հիմա հաղթահարել եմ վախս, բայց դժվար թե մենակ ստացվեր... կայծակին որպես բնության հրաշք եմ նայում մթին` մտորելու միջավայր.....
    Վաղը հաղթահարել է պետք ու այդ գործում 3րդ անձի օգնությունն է հաճախ անհրաժեշտ
    Վախը հաղթահարելու լավագույն տարբերակներից մեկը վախին ընդառաչ գնալն է: Այսինքն, ոչ թե պետք է փախուստի դիմել այլ վախին ընդառաջ գնալ: Վախից փաղչել, կնշանակի փաղչել ինքդ քեզնից, չէ՞, որ վախը քո ներսում է: Ինչպես հայտնի է՝ ինքդ քեզնից չես փաղչի: Մնում է մեկ բան՝ ընդունել այն ամենը ինչը կա քո ներսում: Պետք չէ պայքարել վախի դեմ, պետք է հասկանալ թե որոնք են վախի առաջացման հնարավոր պատճառները եւ փորձել պատճառները վերացնել: Օրինակ, շատերը վախենում են սոցիալական շփումներից: Շատ հաճախ նման վախի համար հիմք է հանդիսանում շփման փորձի պակասը: Նման դեպքերում պետք է լրացնել սոցիալական հմտությունները, այլ ոչ թե վախի դեմ պայքարելու մեթոդներ փնտրել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էջեր իմ կյանքից..
    Հեղինակ՝ Diana99, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 25.03.2017, 21:38
  2. Կիթառի դասեր
    Հեղինակ՝ Arshakhayr, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 17.09.2011, 10:09
  3. «Բաց դասեր» Ազգային Ժողովում
    Հեղինակ՝ Armtechnology, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 29.03.2011, 18:28
  4. Երբ զզվում ես կյանքից…
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 181
    Վերջինը: 13.09.2010, 16:43
  5. Գրավչության դասեր
    Հեղինակ՝ Guest, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 106
    Վերջինը: 13.08.2010, 20:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •