Ես «կարդալ» ասելով ի նկատի ունեմ, որ ամենահարազատը դա է. դժվարության պահին դրան ես դիմում օգնություն ստանալու համար, դա է հոգեհարազատ: Թե չէ Աստվածաշունչը ծայրից ծայր տասնյակ անգամ կարդացած բազմաթիվ մարդ կա, նույնիսկ «Կրոնագիտության» մագիստրի կոչում չունեցող:
Մի քիչ ավելին բացատրեմ՝ ինչ ի նկատի ունեմ: Սաղմոսները հիմնականում խրոխտ, մարտական, «Աստված կջարդի իմ թշնամիների ատամները» տիպի են: Իհարկե, ապաշխարական էլ կան, բայց կոնտեքստից երևում է, որ կինն ի նկատի ունի այս մարտական-բարգավաճական-վստահ սաղմոսները: Իսկ Ս. Հակոբոս առաքյալի թուղթը խոսւմ է գործնական կերպով հավատքը ցուցադրելու մասին («հավատքն առանց գործերի մեռած է»), ինչպես նաև սթափ կերպով ինքնաքննադատման մասին, Աստծո նկատմամբ մեծագույն վստահության և Նրա և քո անձի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին: Այ, այս հատվածն իմ ամենա-ամենասիրելիներից մեկն է ողջ Աստվածաշնչում: Վերին աստիճանի խորը, սրտացավ ու սիրով լի (Հակ Դ. 1-10).
Եթե որևէ մեկը սրա մեջ միայն խստություն է տեսնում, այլ ոչ անվերջ հայրական սեր ու քնքշություն Առաքյալի կողմից, ապա նա չի հասկանում, թե ինչ ոգով է գրված այս հրաշալի թուղթը:Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ։ Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ՝ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում։ Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։ Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծու դէմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի։ Կամ թէ՝ առ ոչինչ էք համարում, ինչ որ Գիրքն ասում է. Եւ այդ նրա համար, որ է՛լ աւելի շնորհ տայ. դրա համար ասում է. Հնազանդուեցէ՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից։ Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը. տառապեցէ՛ք, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածուի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան։ Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կը բարձրացնի։
Մեկ ուրիշ տարբերություն. Սաղմոսների ճնշող մասն անհատական է՝ սաղմոսերգուն իր մասին է խոսում Աստծո հետ: Մինչդեռ Հակոբոսի թուղթը թե՛ անհատին վերաբերող խորագույն մասեր ունի (ինչպես վերը բերվածը), թե հասարակական («Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։ », Ե. 16)
Քանի՞սն են կնոջ քաղած դասերից խոսում ուրիշների համար որևէ բան անելու մասին: Խոսելիս էլ ընդհանուր՝ զիջիր:
Ո՞նց բացատրեմ:Այս կնոջ՝ ուրիշների տվածը իր ավելցուկից է (44. Դու արդեն ունես այն, ինչ անհրաժեշտ է): Սա նեղ օրում ուրիշներին օգնելը չէ, ավելի մակերեսային է (ես չեմ ժխտում օգտակարությունը):
Էջանիշներ