Շնորհակալություն տեղադրելու համար: Ինձ հետաքրքիր շատ քիչ բան գտա, քանի որ կինը, իմ կարծիքով կառուցում է իր աշխարհայացքը կեղծ լավատեսական մակերեսային համակարգի վրա, բավական եսակենտրոն: Ինչևէ:ivy-ի խոսքերից
Թույլ կտա՞ք այս թեմայում կիսվել կյանքից քաղաք սեփական դասերով: Տեղադրեմ դրանցից մեկը, եթե թեմայից դուրս համարեք, ջնջեք, խնդրեմ:
Պետք չէ ուրիշի երեխային որևէ բան թուլատրել և լավամարդ երևալ, երբ ծնողներն արգելում են դա: Դու երեխային ծնողներից շատ չես սիրում, ոչ էլ դու ես ապրելու նրա հետ:
Մի անգամ մեր հարևաններն իրենց փոքր աղջկա հետ մեզ հյուր եկան: Կոնֆետների մի տուփ էին նվեր բերել: Մենք էլ սեղանին կոնֆետ էին դրել: Երեխան սկսեց պահանջել, որ իրենց բերած տուփը բացեն: Ծնողները դեմ էին: Ես որոշեցի լավամարդ երևամ, ասացի, որ կբացեմ տուփը: Ծնողները խնդրեցին չբացել, բայց ես համառեցի: Բացեցի ու առաջարկեցի կոնֆետը երեխային: Բայց նա չկերավ ու սկսեց լացել. պարզվեց նրան չէր էլ հետաքրքրում կոնֆետը, պարզապես քմահաճույք էր: Փոքր օրինակ է, իհարկե, բայց ինձ համար դաս եղավ:
Ընդհանրապես, համարում եմ, որ երեխայի դաստիարակության մեջ «բարի բարեկամները» (կամա, թե ակամա «բարություն» անող) պետք է հնարավորինս քիչ խառնվեն, ու ինքս էլ աշխատում եմ երբեք չխառնվել: Նույնիսկ ծնողներից մեկը չպետք է «բարի» գտնվի իր բալիկի համար, երբ մյուսը «չար» է: Ծնողները պետք է լինեն համակարծիք, երեխան պետք է դա տեսնի, գիտակցի և հարգի: Դրանից միայն օգուտ կլինի ողջ ընտանիքին:




Մեջբերել
Էջանիշներ