Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

7. Լաց եղիր որևէ մեկի հետ. դա ավելի է թեթևացնում, քան մենակ լացելը:
Շատ ճիշտ է ասված, սա շատ կարեւոր է: Սրտամկանի ինֆարկտի առաջացման ամենագլխավոր պատճառներից մեկը, հենց, իրական էմոցիաները թաքցնել, զսպելն է: Եւ ոչ միայն ինֆարկտի, նաեւ ինսուլտի տարատեսակն նեւրոզների, դեպրոսիաների եւ այլն...............

Առաջ ես ահավոր վախենում էի ինչ որ մեկի մոտ լացել, անգամ ամենամտերիմ մարդու մոտ միշտ զսպել եմ էմոցիաներս: Բայց զգացի, որ էտպես ապրելը շատ սխալ է, ոչ միայն քեզ համար, այլ նաեւ բոլորի համար: Զսպելով էմոցիաներ ուժեղ ներքին լարվածություն է ստեղծվում, որը ազդում է նաեւ շրջապատող մարդկանց վրա: Փակվելով, ակամա պատճառ ես հանդիսանում, որ մարդիկ էլ քեզանից փակվեն, ոչ ոք չի ուզում փակ լինել, բոլորն էլ ձգտում են անկեղծության:

Եղիր անկեղծ եւ ազնիվ, մի փորձիր խաղալ դերեր, սովորիր լինել այն ինչ կաս:

Ահա այն դասերից մեկը, որը ես քաղել եմ կյանքից, փորձում եմ կիրառել, առայժմ այդքան էլ լավ չի ստացվում:


22. Պատրաստվիր ավելին, քան անհրաժեշտ է, և լողա հոսանքի ուղղությամբ:
Շատ կարեւոր խորհուրդ է: Իսկ ինչպե՞ս պարզել թե որն է հոսանքի ուղղությունը: Կարելի է ավելացնել՝[B] հետեւիր սրտիդ թելադրանքին եւ շարժվիր հենց այդ ուղղությամբ եւ հենց հիմա:

39. Ամեն օր դուրս արի տնից. հրաշքները կարող են ամենուր պատահել:
Ճիշտ է:
48. Եթե չխնդրես, չես ստանա:
Համաձայն եմ, բայց շատ շատերը ամաչում են խնդրել, ինչը շատ սխալ է, եթե օգնության կարիք ունես մի ամաչի խնդրել, խնդրի եւ կստանաս:

Ի՞նչ եմ էս վերջերս խնդրել, գնացել եմ հոգեւորականի մոտ եւ խնդրել եմ, որ ինձ օրհնի