User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Քինգ Քրիմսոն / King Crimson

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քինգ Քրիմսոն / King Crimson

    King Crimson խմբի մասին գրառումներ կան գրված ֆորումում, սակայն հաշվի առնելով այս խմբի հարուստ կենսագրությունը և իր թողած հսկայական ազդեցությունը երաժշտության մեջ, որոշեցի առանձին թեմա բացել նրանց մասին: Այստեղ առաջարկում եմ քննարկել ինչպես խմբի, այնպես էլ խմբի առանձին անդամների սոլո կարիերաները: 40 տարվա գործունեության ընթացքում խմբում նվագել են ոճերով շատ հաճախ իրարից տարբեր 18 երաժիշտ, չհաշված սեսիոն երաժիշտները, որոնք օֆիցիալ կերպով խմբում ընդգրկված չեն եղել, այնպես որ կարծում եմ քննարկելու բավականին մեծ նյութ կա:
    Genesis, Yes և Emerson, Lake & Palmer (ELP) խմբերի հետ միասին King Crimson-ը համարվում է պրոգրեսիվ ռոքի չորս հիմնադիր և լավագույն խմբերից մեկը: Նրանց դեբյուտային In The Court Of The Crimson King ալբոմը իսկական գլուխգործոց է, և եթե King Crimson-ը այս ալբոմից բացի ուրիշ որևէ ալբոմ չձայնագրեր, ապա միայն այն հերիք էր, որ խումբն իր պատվավոր տեղը զբաղեցներ երաժշտության պանթեոնում:
    Արդեն գրել եմ, որ իր գործունեության ընթացքում (1969 - 2009) խմբում նվագել է 18 երաժիշտ: Խմբի միակ անփոփոխ անդամը կիթառահար Robert Fripp-ն է: Այս 18 երաժիշտներից գրեթե բոլորն իրենց հերթին հետագայում կամ մինչև King Crimson-ի անդամ դառնալը ունեցել են հարուստ երաժշտական կարիերա: Խումբը թողարկել է 13 ալբոմ, 25 համերգային ալբոմ, 8 հավաքածու, 14 սինգլ և 6 վիդեո ալբոմ:
    King Crimson խմբի պատմությունը սկսվում է 1967 թվականից, երբ վիրտուոզ կիթառահար Robert Fripp-ը միացավ Michael Giles-ին (հարվածային գործիքներ) և նրա եղբորը՝ Peter Giles-ին (բաս կիթառ և վոկալ), և նրանք ստեղծեցին Giles, Giles & Fripp խումբը: Նրանք հասցրեցին ձայնագրել ընդամենը մեկ ալբոմ: 1968 թվականին խմբին միացավ Ian McDonald-ը (ստեղնաշարային գործիքներ, ֆլեյտա, շվի, սաքսոֆոն և այլն), իսկ տարվա վերջին Peter Giles-ը լքեց խումբը: Նրան փոխարինելու եկավ Greg Lake-ը, իսկ խումբը փոխեց իր անունը և կոչվեց King Crimson:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (08.09.2011), Yellow Raven (08.09.2011), Ռուֆուս (09.09.2011), Ֆոտոն (08.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Stephen King - The Dark Tower / Ստիվեն Քինգ - Մութ Աշտարակը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.04.2016, 23:07
  2. Գրառումներ: 22
    Վերջինը: 07.07.2011, 23:56
  3. B.B. King
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 13
    Վերջինը: 25.03.2010, 18:40
  4. World of Warcraft: Wrath of the Lich King
    Հեղինակ՝ Dead Knight, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.03.2010, 14:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •