User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Քինգ Քրիմսոն / King Crimson

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քինգ Քրիմսոն / King Crimson

    King Crimson խմբի մասին գրառումներ կան գրված ֆորումում, սակայն հաշվի առնելով այս խմբի հարուստ կենսագրությունը և իր թողած հսկայական ազդեցությունը երաժշտության մեջ, որոշեցի առանձին թեմա բացել նրանց մասին: Այստեղ առաջարկում եմ քննարկել ինչպես խմբի, այնպես էլ խմբի առանձին անդամների սոլո կարիերաները: 40 տարվա գործունեության ընթացքում խմբում նվագել են ոճերով շատ հաճախ իրարից տարբեր 18 երաժիշտ, չհաշված սեսիոն երաժիշտները, որոնք օֆիցիալ կերպով խմբում ընդգրկված չեն եղել, այնպես որ կարծում եմ քննարկելու բավականին մեծ նյութ կա:
    Genesis, Yes և Emerson, Lake & Palmer (ELP) խմբերի հետ միասին King Crimson-ը համարվում է պրոգրեսիվ ռոքի չորս հիմնադիր և լավագույն խմբերից մեկը: Նրանց դեբյուտային In The Court Of The Crimson King ալբոմը իսկական գլուխգործոց է, և եթե King Crimson-ը այս ալբոմից բացի ուրիշ որևէ ալբոմ չձայնագրեր, ապա միայն այն հերիք էր, որ խումբն իր պատվավոր տեղը զբաղեցներ երաժշտության պանթեոնում:
    Արդեն գրել եմ, որ իր գործունեության ընթացքում (1969 - 2009) խմբում նվագել է 18 երաժիշտ: Խմբի միակ անփոփոխ անդամը կիթառահար Robert Fripp-ն է: Այս 18 երաժիշտներից գրեթե բոլորն իրենց հերթին հետագայում կամ մինչև King Crimson-ի անդամ դառնալը ունեցել են հարուստ երաժշտական կարիերա: Խումբը թողարկել է 13 ալբոմ, 25 համերգային ալբոմ, 8 հավաքածու, 14 սինգլ և 6 վիդեո ալբոմ:
    King Crimson խմբի պատմությունը սկսվում է 1967 թվականից, երբ վիրտուոզ կիթառահար Robert Fripp-ը միացավ Michael Giles-ին (հարվածային գործիքներ) և նրա եղբորը՝ Peter Giles-ին (բաս կիթառ և վոկալ), և նրանք ստեղծեցին Giles, Giles & Fripp խումբը: Նրանք հասցրեցին ձայնագրել ընդամենը մեկ ալբոմ: 1968 թվականին խմբին միացավ Ian McDonald-ը (ստեղնաշարային գործիքներ, ֆլեյտա, շվի, սաքսոֆոն և այլն), իսկ տարվա վերջին Peter Giles-ը լքեց խումբը: Նրան փոխարինելու եկավ Greg Lake-ը, իսկ խումբը փոխեց իր անունը և կոչվեց King Crimson:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (08.09.2011), Yellow Raven (08.09.2011), Ռուֆուս (09.09.2011), Ֆոտոն (08.09.2011)

  3. #2
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1969-ին խումբը թողարկեց In The Court Of The Crimson King ալբոմը: Այս ալբոմը, որը պարունակում է ընդամենը հինգ երգ, պրոգրեսիվ ռոքի մեջ ամենամեծ ազդեցություն թողած ալբոմներից մեկն է, "գերբնական գլուխգործոց", ինչպես ալբոմի մասին ասել է The Who խմբի կիթառահար Pete Townshend-ը:
    Ալբոմը պարունակում է King Crimson-ի, իմ կարծիքով, լավագույն երեք երգերը: Այն սկսվում է 21st Century Schizoid Man երգով: Մեծ վարպետությամբ գրված այս երգը՝ իր ռիթմով, աղմկոտ սաքսոֆոնով և կիթառով, Greg Lake-ի աղավաղված վոկալով և երկար ջազ-ռոքային ինստրումենտալ անցումով, ռոքի լավագույն երգերից մեկն է:



    Միևնույն երգը 21st Century Schizoid Band խմբի կատարմամբ: Այս խումբը ստեղծվել է 2002 թվականին King Crimsoն-ի նախկին երաժիշտների կողմից.

    Վերջին խմբագրող՝ Tar: 08.09.2011, 16:50:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (08.09.2011), Ռուֆուս (09.09.2011), Ֆոտոն (08.09.2011)

  5. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաջորդ երգը, որն իր մեղեդայնությամբ, տրամադրությամբ և պարզությամբ առաջին երգի լրիվ հակապատկերն է, կոչվում է I Talk To The Wind:



    Իսկ սա միևնույն երգի 1996 թվի համերգային կատարումն է Ian McDonald-ի, John Wetton-ի և Steve Hackett-ի կատարմամբ.


  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (08.09.2011), Ռուֆուս (09.09.2011), Ֆոտոն (08.09.2011)

  7. #4
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ այլ գլուխգործոց է հաջորդ երգը՝ Epitaph-ը: Երգը սկսվում է Robert Fripp-ի մելոդիկ կիթառով և Ian McDonald-ի մելլոտրոնով, որը որպես ֆոն ուղեկցվում է ողջ երգի ընթացքում, իսկ Greg Lake-ի վոկալն այս երգում երևի թե լավագույնն է ողջ ալբոմում:



    21st Century Schizoid Band խմբի համերգային կատարումը.


  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (09.09.2011)

  9. #5
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս երգին հաջորդում է Moonchild-ը, որը սկսվում է որպես ակուստիկ բալլադ՝ I Talk To The Wind-ի ոճով, բայց կարճ ժամանակ անց վերածվում է ավանգարդ ոճի ձանձրալի երաժշտության:
    Ալբոմն ավարտվում է երրորդ գլուխգործոցով՝ The Court Of The Crimson King երգով: Այստեղ, ինչպես և Epitaph-ում, հիմնական երաժշտական գործիքը, որն ուղեկցվում է ողջ երգի ընթացքում, մելլոտրոնն է:



    Ian McDonald-ի, John Wetton-ի և Steve Hackett-ի կատարմամբ.


  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուֆուս (09.09.2011), Ֆոտոն (09.09.2011)

  11. #6
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tar-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս երգին հաջորդում է Moonchild-ը, որը սկսվում է որպես ակուստիկ բալլադ՝ I Talk To The Wind-ի ոճով, բայց կարճ ժամանակ անց վերածվում է ավանգարդ ոճի ձանձրալի երաժշտության:
    ...
    Ահա այդ ձանձրալի ոճը

    Վայելեք



    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tar (09.09.2011)

  13. #7
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2007
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա այդ ձանձրալի ոճը

    Վայելեք
    Էդ դեռ երգի սկիզբն ա, որ նման է I Talk To The Wind-ին: Բա լրիվ տարբերակը ...



    Ամեն ինչ սկսվում է 2:25-ի կողմերը:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (09.09.2011)

  15. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարիներ առաջ աշխատանքի տեղը ինչ-որ մեկը մի հատ երգ էր, դրել... Էնքան լավն ու սիրուն էր, որ միանգամից սիրահարվեցի Պարզվեց King Crimson-ի One Time երգն էր:



    Դրանից հետո King Crimson-ի ամբողջ դիսկոգրաֆիան քաշեցի ու սկսեցի լսել: Ես չգիտեի, որ իրենք էդքան հին խումբ են ու էդքան մեծ ազդեցություն են թողել ռոքի վրա... Ամենաառաջին լսածս ալբոմը հենց In The Court Of The Crimson King-ն էր, որը մի քանի անգամ իրար հետևից լսեցի ու չկշտացա, էնքան որ լավն էր: Մյուս ալբոմներն էլ լսեցի, բայց չէի ասի, որ բոլորը դուր եկան: Մեծ մասամբ երգերը լավն էին, բայց մեկ ու մեջ ավանգարդը չափից դուրս շատ էր ու լսել չէր լինում: Հիմա էլ King Crimson-ի շատ երգեր կան, որ մեռնեմ չեմ կարողանա լսել, բայց In The Court Of The Crimson King-ը ծերից ծեր հոյակապ ալբոմ ա, չնայած մի քիչ շատ ա հնացել

    Ամենասիրածս երգերը One Time-ն ա, Epitaph-ը ու In The Court Of The Crimson King-ը:

    Իսկ King Crimson-ի ազդեցությունը հսկայական է ռոքի վրա: Genesis-ը, Yes-ը, Emerson, Lake & Palmer-ը, Rush-ը, Porcupine Tree-ն, Dream Theater-ը, Primus-ը, Nirvana-ն, Tool-ը, Bad Religion-ը, Iron Maiden-ը ու նույնիսկ ռեպպեր Kanye West-ը բոլորը կրում են King Crimson-ի ազդեցությունը կամ էլ նշել են, որ առանց King Crimson-ի իրենց երաժշտությունը ուրիշ կլիներ: Tool-ի վոկալիստ Maynard James Keenan-ը նույնիսկ ասել է, որ Tool-ը պլագիատ է արել King Crimson-ին, որին ի պատասխան Robert Fripp-ն ասել է, որ ընդհակառակը, ինքը Tool-ի մեծ երկրպագու է ու Tool-ն ավելի մեծ ազդեցություն է թողել King Crimson-ի վրա:

    Իսկ Robert Fripp-ը եղել է ու կմնա ամենատաղանդավոր կիթառահարներից մեկը:
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tar (09.09.2011), Ֆոտոն (09.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Stephen King - The Dark Tower / Ստիվեն Քինգ - Մութ Աշտարակը
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.04.2016, 23:07
  2. Գրառումներ: 22
    Վերջինը: 07.07.2011, 23:56
  3. B.B. King
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 13
    Վերջինը: 25.03.2010, 18:40
  4. World of Warcraft: Wrath of the Lich King
    Հեղինակ՝ Dead Knight, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 09.03.2010, 14:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •