Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
Արարիչը չէ, կառավարիչը:
Շրջապատնա մարդու մոտ ձևավորում ինչ-որ բան հասկանալը, լինի դա վատ թե լավ:
Ընտանիքը, հասարակությունը, հակառակ սեռը իրենց բնույթով, տեսակով չեն կարող համեմատվել աստծո հետ, որովհետև դրանց հետ անմիջական շփում կա, ինչը դու զգում և տեսնում ես: Ես չեմ ջնջում աստծուն, ես ջնջում եմ մարդու ստեղծած աստծուն: Տարբերություն ինձ թվումա կա:
Տեսակետդ պարզա:
Ես կասեի հակառակը. հրաժարվել աստծուց, նշանակում է հրաժարվել ճկույտի եղունգից: Ինձ համար: Չնայած ավելի լավա ցույց տամ թե աստծուն հավատում եմ, քան հրաժարվեմ եղունգից::D
Կներես, անմիջապես չէի նկատել քո պատասխանը՝ ինձ: Այդ պատճառով չէի պատասխանել մինչև այժմ…
Կարդացի հիմա ու… տխրեցի:
Քանզի ինձ թվացել էր, թե լուրջ ես մոտեցել հարցին, թե կարելի կլինի հետաքրքիր եզրակացությունների հանգել: Բայց քո պատասխանները… Կներես, Վիսթ ջան, բայց էսպես մենք հեռու չենք գնա, գիտես… Հերքել, ուղղակի հակաճառելու համար… Ափսոս է ժամանակը, գիտե՞ս:

Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
Արարիչը չէ, կառավարիչը:
Իսկ ի՞նչ ես դու կառավարում, եթե ոչինչ չես արարել, չես ստեղծել քո կյանքում: Սկզբում պետք է արարես, իսկ հետո՝ արարածդ կառավարես: Թե չէ ստացվում է, որ, ասենք, դու ամուսնանաս, բայց կնոջդ տանես, որ հայրդ պահի: Մի եղիր նման "կառավարիչ", խնդրում եմ:

Շրջապատնա մարդու մոտ ձևավորում ինչ-որ բան հասկանալը, լինի դա վատ թե լավ:
Իսկ այստեղ դու ոչխարի մասին ես խոսում, Վիսթ ջան, այլ ոչ թե մարդու: Այդ ոչխարին կարելի է տանել-կապել մի ինչ-որ տեղ և նա ստիպված է բավարարվել կերածով, լինի նա մարգագետնում, տափաստանում, թե անապատում: Իսկ մարդը կարող է ընտրել թե իր շրջապատը և թե ստացած գիտելիքները: Եվ "լավ ու վատն" էլ հենց Իր ընտրությունից է կախված:

Ընտանիքը, հասարակությունը, հակառակ սեռը իրենց բնույթով, տեսակով չեն կարող համեմատվել աստծո հետ, որովհետև դրանց հետ անմիջական շփում կա, ինչը դու զգում և տեսնում ես:
Այսինքն, դու քո կյանքի բաղկացուցիչ մասերն ես համարում այն, ինչ տեսանելի է և շոշափելի. ընտանիքը, հասարակությունը, հակառակ սեռը, ինչպես նաև հագիդ կոշիկը, կերածդ տանձը… Ուրեմն, եկ կյանքիցդ հանենք այն, ինչից դու հրաժարվում ես նրա անտեսանելի և անշոշափելի լինելու պատճառով. քո շնչած օդը: Ի՞նչ կմա քո թանկարժեք կյանքից, սիրելիս… Կամ լավ, եկ օդին չհասնենք: Եկ հանենք քո կյանքից քո ուրախությունը կամ տխրությունը, քո սերը կամ ատելությունը, քո մարդասիրությունը կամ մարդատյացությունը, քո հույսերն ու խաբկանքները, քո երազները, քո մտքերը: Առանց այս կյանքիդ ոչ պիտանի մասերի, ինչի՞ պետք կլինի քո կյանքը, Վիսթ…

Ես չեմ ջնջում աստծուն, ես ջնջում եմ մարդու ստեղծած աստծուն: Տարբերություն ինձ թվումա կա:
?????????????..............
Գիտես, ես... անհարմար եմ զգում նույնիսկ հարցնել…
Ի՞նչ է, դու իրականում աթեիստ չե՞ս... Դու՝ հարկադրվա՞ծ աթեիստ ես: Որպեսզի հերքես "մարդու ստեղծած Աստծո՞ն"… Թե՞ այդպես ես ասում ուղղակի ճկույթիդ եղունգը պահպանելու խաթր…

Ես կասեի հակառակը. հրաժարվել աստծուց, նշանակում է հրաժարվել ճկույտի եղունգից:
Ճիշտ ես, Վիսթ ջան, տարբերություն իհարկե կա: Հսկայական տարբերություն:
Բայց դու՝ Վիսթ - Մարդդ, - ինչու՞ ես քեզ այնքան ցածրացնում, որ ուժերդ հերիքում են միայն այնպիսի մի չնչին Աստված ստեղծելու, որից ամոթից հարկադրված ես հրաժարվել… Քանզի քո ստեղծած աստված նույնիսկ եղունգ էլ չէ: Նա "մազոլ" է, ինչից, ինչ խոսք, որ հարկ է հրաժարվել…
Իսկ ո՞վ է քեզ խանգարում մի այնպիսի Աստված ստեղծել քեզ համար, որով կպարծենայիր ու բոլորը կնախանձեին քեզ:

Դե, իսկ եթե ալարում ես նման Աստված արարել, գոնե ընդունիր արդեն առկա Աստծոն, Նրան, ով ինքն է քեզ արարել…