Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
Էս թեմայում ընդամենը հարց եմ տվել ու ակնկալում եմ մարդու կողմից տրված գոնե տրամաբանությանը մի քիչ մոտ պատասխան, ոչ թե մեջբերումներ գրքերից կամ այլ գիրք կարդալու առաջարկ: Ես էլ կարամ ասեմ «անաստված» գրականություն կարդա, բայց դու դա ոչ կկարդաս, ոչ էլ կարդալու դեպքում կընդունես դրա 1%-ը:
Վրդովմունքդ, իհարկե, հասականալի է, Վիսթ ջան: Բայց, ինձ թվում է, արդարացի է կիսով չափ: Ես լիովին համաձայն եմ քեզ հետ, երբ հարցիդ սկսում են պատասխանել մեջբերումներով, որոնցով չիմացողին հաճախ ավելի շփոթեցնում են, քան, ինչպես իրենք են ասում, փորձում օգնել: Իսկ Նանսին էլ դասել սրանց թվին… ի՞նչ իմաստ ունի, Վիսթ: Չէ՞ որ աղջիկն ընդամենը քեզ գիրք առաջարկեց կարդալու:

Դու հետաքրքիր մի թեմա ես բացել, կարևոր թեմա: Ապրես: Բայց եթե այդ թեմայում ցանկանում ես ընդամենը փակել նրա բերանը, ով քո դեմ է խոսում, ուրեմն ինչո՞վ ես տարբերվելու նրանից, ով փորձում է փակել քո բերանը մեջբերումներով:

Փաստորեն ոտքերս աստվածա: Հետաքրքիրա: think
Ավելի հետաքրքիր առաջարկ ունեմ. փորձիր մարմնիդ մնացած մասերն էլ կպցնել այդ փոքրիկ աստծոն ու կտեսնես, թե ինչպես են մեծանում թե Աստված, թե think-ը: Հետո փորձիր նրան, ինչ ստացվեց, կպցնել ծնողներիդ, քույր-եղբայրներիդ, ընկերներիդ, ինձ ու Նանսին, փողոցդ, քաղաքդ, երկիրդ, մոլորակդ, Տիեզերքդ… Հա, չմոռանամ ասել, որ ամեն նոր բան կպցնելուց մեծանում են նաև քո՝ թե Աստված, թե think-ը: Կարո՞ղ ես պատկերացնել հիմա, թե որքան մեծ եք Դու և քո Աստված… think…

Իսկ հիմա փորձիր առանձնացնել քեզ այն ամենից, ինչ կպցրել էիր քեզ:
Ցանկանո՞ւմ ես:
Կարո՞ղ ես:

Հենց որ կարողանաս, ինքդ կպատասխանես քո տված հարցին: Հեշտությամբ:

think... think... think...