User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Կյանքն առանց Աստծո

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ի՞նչ ես դու կառավարում, եթե ոչինչ չես արարել, չես ստեղծել քո կյանքում: Սկզբում պետք է արարես, իսկ հետո՝ արարածդ կառավարես: Թե չէ ստացվում է, որ, ասենք, դու ամուսնանաս, բայց կնոջդ տանես, որ հայրդ պահի: Մի եղիր նման "կառավարիչ", խնդրում եմ:
    Այսինքն ես ռոբո՞տ եմ, որ ինքս ինձ կառավարել չեմ կարող, որովհետև ես չեմ ինձ ստեղծել: Տենց եմ հասկանում գրածդ:


    Կառավարման տակ մենակ քո ստեղծածը չի կարող լինել, այլ էն ամենն, ինչը քեզ տրված է կառավարել: Մենակ չասես «իսկ ու՞մ կողմից է տրված»:

    Իսկ այստեղ դու ոչխարի մասին ես խոսում, Վիսթ ջան, այլ ոչ թե մարդու: Այդ ոչխարին կարելի է տանել-կապել մի ինչ-որ տեղ և նա ստիպված է բավարարվել կերածով, լինի նա մարգագետնում, տափաստանում, թե անապատում: Իսկ մարդը կարող է ընտրել թե իր շրջապատը և թե ստացած գիտելիքները: Եվ "լավ ու վատն" էլ հենց Իր ընտրությունից է կախված:
    Կամ ես լավ չեմ ձևակերպել, կամ դու ես սխալ հասկացել: Շրջապատի ազդեցության տակ մարդը ընտրումա քո ասած «լավն ու վատը»:

    Երկուսս էլ նույն բանն ենք ասում:

    Այսինքն, դու քո կյանքի բաղկացուցիչ մասերն ես համարում այն, ինչ տեսանելի է և շոշափելի. ընտանիքը, հասարակությունը, հակառակ սեռը, ինչպես նաև հագիդ կոշիկը, կերածդ տանձը…
    Ու նաև դրածդ երեք կետը:


    Ի՞նչ կմնա քո թանկարժեք կյանքից, սիրելիս… Կամ լավ, եկ օդին չհասնենք: Եկ հանենք քո կյանքից քո ուրախությունը կամ տխրությունը, քո սերը կամ ատելությունը, քո մարդասիրությունը կամ մարդատյացությունը, քո հույսերն ու խաբկանքները, քո երազները, քո մտքերը: Առանց այս կյանքիդ ոչ պիտանի մասերի, ինչի՞ պետք կլինի քո կյանքը, Վիսթ…
    Մենակ թե զգացմունքները մի համեմատի հա՞ աստծո հետ: Քո համար կարողա աստված քո զգացմունքներն են, բայց ինձ համար դրանք մարդու այս կամ այն վիճակի արտահայտչամիջոցներն են:

    ?????????????..............
    Գիտես, ես... անհարմար եմ զգում նույնիսկ հարցնել…
    Ի՞նչ է, դու իրականում աթեիստ չե՞ս... Դու՝ հարկադրվա՞ծ աթեիստ ես: Որպեսզի հերքես "մարդու ստեղծած Աստծո՞ն"… Թե՞ այդպես ես ասում ուղղակի ճկույթիդ եղունգը պահպանելու խաթր…
    Հարկադրված աթեիստ չեմ, ագնոստիկ եմ: Ինձ համար ոչինչ հենց այնպես չի եղել ու չի լինում:
    Մեջբերեմ Էլմոյի գրառումը.

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մնում եմ իմ սեփական հավատին, ես հավատում եմ արարիչ ուժին/մատերիային/էակին/օրենքին/կանոնին/բանաձևին և այլն.., բայց գրվածներից ոչ մեկին չեմ հավատում, որովհետև դրանք մարդածին են:
    Ճիշտ ես, Վիսթ ջան, տարբերություն իհարկե կա: Հսկայական տարբերություն:
    Բայց դու՝ Վիսթ - Մարդդ, - ինչու՞ ես քեզ այնքան ցածրացնում, որ ուժերդ հերիքում են միայն այնպիսի մի չնչին Աստված ստեղծելու, որից ամոթից հարկադրված ես հրաժարվել… Քանզի քո ստեղծած աստված նույնիսկ եղունգ էլ չէ: Նա "մազոլ" է, ինչից, ինչ խոսք, որ հարկ է հրաժարվել…
    Իսկ ո՞վ է քեզ խանգարում մի այնպիսի Աստված ստեղծել քեզ համար, որով կպարծենայիր ու բոլորը կնախանձեին քեզ:

    Դե, իսկ եթե ալարում ես նման Աստված արարել, գոնե ընդունիր արդեն առկա Աստծոն, Նրան, ով ինքն է քեզ արարել…
    Ես աստված չեմ ստեղծել: Դեռ էդքան ինձ անօգնական չեմ զգացել, որ իրան ստեղծեմ:


  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (26.07.2012), Skeptic (08.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  2. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  3. Պոեզիա. Ոչ առանց Աստծո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.04.2012, 08:36
  4. Կյանքն առանց բարդությունների
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 09.11.2010, 15:56
  5. Ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց օրենքների
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 19
    Վերջինը: 23.03.2010, 22:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •