User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 87 հատից

Թեմա: Կյանքն առանց Աստծո

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքն առանց Աստծո

    Շուտ եմ ասել փակել չկա:

    Մեջբերեմ որոշ ժամանակ առաջ ակումբցիներից մեկի հետ եղած նամակագրությունից:

    Մարդիկ, որոնք հավատում են կամ ստեղծում են իրենց աստծուն, էդ աստծու մեջ «ներարկում» են էն բացը, որը իրենց կյանքում չկա: Մեկը կտեսնի ծնողին, մյուսը պաշտպանին, մյուսը դատավորին, էն մեկը ամենակարող ու բարի պապիկի, էն մյուսը բոլոր ցանկություններն իրականացնողի... և այլն:

    Աստծուն հիշում են

    1. Երբ նեղն են
    1.2 Երբ օգնության կարիք ունեն
    1.2.1 Հիվանդությունից «ազատում»
    1.2.2 Ֆինանսական ու ֆինանսական «տեսք» ունեցող ցանկություններ (իր, առարկա)
    1.2.3 Ուզածին հասնելու համար օգնության խնդրանք
    1.2.4 Ուրիշ` էս պահին չհիշվող դեպք

    2. Երբ իրենք իրենց համար դատավոր են ստեղծում, որպեսզի էդ դատավորը կարողանա ճնշի իրենց` իրենց իսկ սխալ գործողություններն ու ցանկությունները չիրականացնելու համար /օր. մարդը ցանկանումա գողություն անի, բայց ասումա «չէ, իմ աստվածն ինձ կպատժի».. բայց էդ աստծուն` դատավորին` կետ 2րդ, ինքնա էդպիսին ստեղծել, որ թույլ չտա: Նույն տրամաբանությամբ էլ հանցագործնա իր աստծուն ստեղծում նենց, որ ինքը գողությունը թույլա տալիս կամ ուղղակի չի պատժում /չնայած ի՞նչ պատիժ/:

    3. Երբ ուզում են իրենց թիկունքում մեկին որպես պաշտպան ունենան /օր. գնումա պատերազմ ասելով` իմ աստվածն իմ հետ է: Արհեստականորեն ստեղծել մեկին, ով քեզ կոգեշնչի, կզգաս որ ԻՆՔԸ քեզ հետա ու «դուխով» կգնաս կռիվ, չմտածելով որ իրականում քեզ ոչ մեկն էլ չի պաշտպանում/:

    4. Երբ ուզում են «ծնող» ունենան, որին ամեն մեկը ստեղծումա այնպիսին ինչպիսին կցանկանար իրականում իր ծնողին տեսնել: /օր. երեխան, ով երբեք չի ստացել էն ծնողական վերաբերմունքը, որը մենք «լավն» ենք համարում` սեր, հոգատարություն, հասկանալու ունակություն... ինքը սկսումա աստծո գաղափարի մեջ դա «խցկել», որպեսզի գոնե զգա որ իր ծնողը` որին չի տեսնում շատ ավելի լավն է ու տիրապետումա վերևում նշածս բոլոր կետերին:/

    Եթե դու աստծուն որպես ծնող ես ընդունում, դու ես իրեն հատկություններ տալիս ու բնականա, որ պետքա ինքը քո համար հնարավորինս իդեալական լինի: Ու հատկություններ տալու մասը տարածվումա նաև մյուս կերպարների վրա:


    Ուրիշ` էս պահին չհիշվող դեպք


    Այսպիսով հարց. ի՞նչ կփոխվի քո կյանքում, ի՞նչը կպակասի քո կյանքում, եթե մտածես, որ քո պատկերացրած Աստվածը գոյություն չունի:


  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (04.09.2011), Magic-Mushroom (04.09.2011), Quyr Qery (26.07.2012), Skeptic (04.09.2011), Yellow Raven (04.09.2011), Լեդի Վարդ (12.04.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  2. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  3. Պոեզիա. Ոչ առանց Աստծո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.04.2012, 08:36
  4. Կյանքն առանց բարդությունների
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 09.11.2010, 15:56
  5. Ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց օրենքների
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 19
    Վերջինը: 23.03.2010, 22:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •