User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Իրականություն, որ կուզենայի չլիներ....

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իրականություն, որ կուզենայի չլիներ....

    Իրականություն, որ կուզենայի չլիներ....

    Երեկ գիշեր մտա այգի, ուր մի տատիկ էր նստած՝ փոքրամարմին ու վտիտ.... կողքին կապոցով գրքեր էին դրված, ու մի քանի պայուսակ:
    Նստեցի իր դիմացի նստարանին ու աչքիս պոչով տեսա, թե ոնց է ինձ տնտղում, մոտեցա, նստեցի կողքին.
    - Բարի երեկո, չե՞ք մրսում...
    Չպատասխանեց:
    Վառեցի ծխախոտս: Նստեցինք այդպես լուռ, բայց և լցված, հագեցած այդ լռությամբ: Ծխեցի, ու երբ փորձում էի վեր կենալ, տատիկը շրվեց ու իր վտիտ ափերի մեջ առավ ձեռքս.
    -Շտապո՞մ ես... մնա՜ ինձ հետ....
    Նորից նստեցի:
    -Չկարծես թե մուրացիկ եմ, անտուն եմ, բայց մուրացիկ չե՜մ... Էնպես կուզեի քեզ որդի ասել, բայց չեմ ուզում.... չեմ կարող.... , - սկսեց տատիկը, ապա ավելի ոգևրոված ասաց,- խնդրում եմ էնպես արա, որ մայրդ երբեք չվախենա որդի բառից....
    Մինչ ես փորձում էի վերլուծել լսածս, նա շարունակեց:
    - Սեփական որդուս պես եմ մեծացրել նրան: Պահեցի, մեծացրեցի, ամուսնացրեցի: Ինձ թողեց գնաց Ռուսաստան: Ամբողջ տասնմեկ տարի լուր չունեի, մեկ ամիս առաջ եկավ, թե ինձ տանել է ուզում իր հետ: Ուրախացա, փառք տվեցի աստծուն, որ տարիների ամագս ջուրը չգնաց... գլուխդ ի՜նչ ցավեցնեմ... վաճառեցինք տունս, վերցրեց ամբողջ գումարն ու գնաց... Չեմ տրտնջում... կյանքում շատ եմ լավ օրեր տեսել.... քիչ է մնացել ապրելու, մի քիչ էլ էպե՛ս կապրեմ: Միակ ցանկությունս է, որ վերջինը լինեմ, ով կվախենա որդի ասելուց:
    Ականջներիս չէի հավատում: Ցուրտ չէր, բայց դողալ սկսեցի:
    - Քառասուն տարի գրականություն եմ դասավանդել դպրոցում, ու քանի՜ հազար աշակերտ եմ ունեցել... բայց մի որդի դաստիարակել չկարողացա...
    - Չգիտե՞ք ուր է գնացել ձեր.... նա՛....
    - Չգիտեմ....
    - Կարելի՞ է մնալ այսօր Ձեզ հետ...
    - Տու՛ն գնա, մայրդ կանհանգստանա....
    - Մորս կզգուշացնեմ....
    Ու նորից լռեցինք:Լռեցինք մինչև լուսաբաց: Առավոտյան կողմ գնացի խանութ ու նախաճաշի համար ուտելիք բերեցի: Նայեց ինձ ու ժպտաց:
    Նստեցինք իրար կողք, ու լուռ նախաճաշեցինք:
    Նայեցի ժամացույցիս: Դեռ ժամը 9-ը չկար:
    Հանեցի գրպանումս եղած ողջ գումարն ու դնելով տատիկի ձեռքի մեջ ամուր փակեցի այն:
    - Ուզում եմ, որ չվախենաք այլևս որդի բառից...
    Տատիկը նայեց ինձ, ու լիքը լցված աչքերից արցունքները գլորվեցին: Գրկեցի ուսերն ու իրար հետ լաց եղանք: Առանձնացա, զանգահարեցի աշխատանքիս տեղը, զգուշացրի, որ կուշանամ, ապա մոտեցա, հավաքեցի տատիկի պայուսակներն ու տարա կանգառ, վերադարձա, թևանցուկ արեցի իրեն ու գնացինք:

    Նույն օրն իմ խնդրանքով տատիկին տեղավորեցին ծերանոցում: Մոտեցա, հրաժեշտ տվեցի, ու խոստացա վաղն այցելեմ, որ տեսնեմ թե ինչպես է տեղավորվել:
    Ձեռքերս առավ ափերի մեջ, երկա՜ր նայեց ինձ ու ... լռեց:

    Այսօր, երբ գնացի ծերանոց, Աշխեն տատիկն ասաց.
    - Եկա՞ր, որդի ջան....

    Հ.Գ. Աշխեն տատիկին այդպես էլ չասեցի, որ իր «որդին»՝ Արմեն Հրաչի Մարտիրոսյանը մեկ տարի առաջ էր վերադարձել Ռուսաստանից, որտեղ հետախուզման մեջ էր սպանություն կատարելու համար: Նա տունը վաճառել էր խաղատներում ունեցած իր պարտքերը փակելու համար, ապա մի ծեծկռտուքի ժամանակ ձերբակալվել էր և մոտ օրերս էքստրադիցիայի կենթարկվի ՌԴ:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 46 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (04.09.2011), Alphaone (18.10.2015), aragats (04.09.2011), Ariadna (04.09.2011), armen9494 (04.09.2011), Arpine (04.09.2011), ars83 (04.09.2011), CactuSoul (05.09.2011), Chilly (04.09.2011), Claudia Mori (04.09.2011), E-la Via (04.09.2011), einnA (04.09.2011), Freeman (04.09.2011), John (04.09.2011), KiLa (04.09.2011), laro (04.09.2011), Lianik (04.09.2011), Lion (04.09.2011), Lusina (04.09.2011), Lusinamara (04.09.2011), Mark Pauler (04.09.2011), Meme (13.09.2011), Moonwalker (04.09.2011), murmushka (05.09.2011), Nare-M (05.09.2011), Quyr Qery (08.08.2012), Sambitbaba (04.09.2011), Smokie (22.04.2012), Tig (04.09.2011), Vaio (04.09.2011), Vardik! (02.05.2014), Win Wolf (17.09.2011), zanazan (17.09.2011), Անտիգոնե (04.09.2011), Աշոտ Երկաթ (04.09.2011), Արէա (04.09.2011), Արևհատիկ (04.09.2011), Գեա (04.09.2011), Դեկադա (04.09.2011), Ժունդիայի (04.09.2011), Լուսաբեր (04.09.2011), Մաեստրո (05.09.2011), Նաիրուհի (04.09.2011), Նարե91 (05.09.2011), Նիկեա (02.09.2014), Ուլուանա (02.05.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 25.04.2014, 07:57
  2. Եթե չլիներ հայելին
    Հեղինակ՝ Jirayr24, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 23.07.2010, 14:53
  3. եթե չլիներ տատանումը
    Հեղինակ՝ Բաքոսուհի, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.07.2010, 21:04
  4. Կուզենայի՞ր անմահ լինել
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 63
    Վերջինը: 01.06.2010, 12:06
  5. Կուզենայի արտահայտվել
    Հեղինակ՝ WhiteSmoke{F}, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 17
    Վերջինը: 03.01.2009, 21:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •