Մեր StrangeLittleGirl Բյուրը մի քանի ժամից գնում է Հայաստանից: Լավ նպատակով է գնում՝ սովորելու:
Անցել է Էրասմուս Մունդուս ծրագրով, ստացել կրթաթոշակ` "European Masters in Clinical Linguistics" սովորելու համար:
Ուսման մի մասն անցնելու է Գերմանիայում, մյուսը՝ Հոլանդիայում:
Մի քանի ժամից մեր Բյուրը թռչում է Բեռլին:
Ասեմ նաև, որ էս տարի Հայաստանից Էրասմուս ծրագրին 147 դիմորդ է եղել՝ տարբեր մասնագիտություններով կրթություն ստանալու համար, բայց նրանցից միայն 5-ն են անցել, Բյուրն էլ՝ էդ թվում:Ու ես շատ հպարտ եմ իրենով:
Բյուր ջան, քեզ լիքը հաջողություն եմ մաղթում, չնայած համոզված եմ, որ ամեն ինչ մոտդ լավ է լինելու: Դու խելոք մարդ ես, հետն էլ նորեկ չես Եվրոպաներում:
Մի հատ էլ էստեղ եմ ասում, որ չվախենաս: Գրկում եմ քեզ:![]()
Էջանիշներ