User Tag List

Էջ 1 74-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1100 հատից

Թեմա: Ճանապարհային ոստիկանություն

  1. #1
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճանապարհային ոստիկանություն

    Առաջարկում եմ այստեղ քննարկել, ՃՈ խնդիրները` մասնավորապես, ՃՈ տեսուչների աշխատանքի հետ կապված բողոքները և առաջարկությունները, վարորդի ճիշտ և գրագետ պահվածքը ՃՈ աշխատակցի հետ, ՃՈ տեսուչի խախտումները.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  2. #2
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի գիտություն վարորդին


    • Տրանսպորտային միջոցը (տ.մ.) տեխնիկապես սարբին վիճակում պահպանելու համար պա-տասխանատվություն է կրում տ.մ.-ի սեփականատերը կամ այն օգտագործողը;
    • Եթե տուգանքը նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում անձը դիմում է ճանապարհային ոստիկանություն՝ տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով, ապա վճարումը համարվում է տարա¬ժամկետված՝ դիմումի մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավել, քան 6 ամիս;
    ՈԻատի, եթե դուք ի վիճակի չեք այդ պահին վճարելու տուգանքը, ապա կարող էք օգտվել այս իրավունքից և ճանապարհային ոստիկանություն ներկայացնելով գրավոր դիմում, տարաժամկետել տուգանքի վճարումը մինչև 6 ամիս ժամկետով։
    Երթևեկության սահմանված արագության գերազանցման և տ.մ.-ների ապակիների լուսաթա– փանցելիության սահմանված չափի խախտումների համար պատասխանատվություն է առաջա¬նում, երբ տվյալ խախտումը փաստարկված է համապատասխան տեխնիկական միջոցների կիրառ-մամբ; ճՊՄ տեսուչները կիրառում են «Իսկրա-1» արագաչափ; Պահանջեք ներկայացնել արագա¬չափի սերտիֆիկատը, ստուգում անցնելու գրառումը և կապարակնիքի առկայությունը; Արգելվում է ստուգաչափում չանցած կամ ժամկետանց ստուգման վկայականով կամ չսերտիֆիկացված չափիչ միջոցների կիրառումը;
    Հիշի՛ր. վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում; Տրված վարորդական վկայա¬կանների «Առանց վարձու աշխատանքի իրավունքի» (Բեզ պրավա ռաբոտի պո նայմու) գրառումնե¬րը համարվում են ուժը կորցրած;
    • Այլ երկրներում ստացած վարորդական վկայականների ՀՀ-ում գործողության ժամկետի սահ¬մանափակում օրենքով նախատեսված չէ; Օտարերկրյա քաղաքացին իր երկրի ազգային և մի¬ջազգային վարորդական վկայականով ՀՀ-ում կարող է տրանսպորտային միջոց վարել մինչև
    իր վարորդական վկայականի վրա նշված ժամկետի ավարտը, իսկ ՀՀ-ում ստացած միջազգա¬յին վարորդական վկայականը ՀՀ տարածքում չի գործում;
    • Եթե վարորդը չի վիճարկում իրավախախտում կատարելու փաստը, ապա նա իրավունք ունի նշանակվող տուգանքը վճարելու տեղում վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումն ստանալուց հետո։ Տուգանքի վճարման մասին խախտողին տրվում է անդորրագիր; Պահանջեք անդորրագիրը, հակառակ դեպքում կվճարեք կրկնակի;
    • Դուք իրավունք ունեք բողոքարկել, ինչպես պաշտոնատար անձի (տեսուչի) անօրինական գոր-ծողությունները, այնպես էլ վարչական մարմնի ընդունած վարչական որոշումը վերադատութ¬յան կարգով կամ վարչական դատարան;
    1. ա) վերադատության կարգով որոշումը կարող է գանգատարկվել որոշումն ընդունելուց հետո
    տասնօրյա ժամկետում համաձայն «վարչական իրավախախտումների վերաբերյալ» (վԻվ)
    ՀՀ օրենսգրքի, հոդված 288,
    բ) որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝
    - 6 ամսվա ընթացքում՝ «վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» (վՀ և վվՄ) ՀՀ օրենքի, հոդված 71, 1 մաս, ա) ենթակետ,
    - որոշումում բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում՝ մեկ տարվա ընթացքում (վՀ և վվՄ ՀՀ օրենք, հոդված 71, 1 մաս);
    2. դատական կարգով՝ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի հոդված 71, 1 մաս)
    - վիճարկվող հայցով՝ 2 ամիս,
    - ճանաչման հայցով՝ անկախ ժամանակից,
    - գործողության կատարման հայցով՝ 1 ամիս, անգործության հայցով՝ 3 ամիս,
    - պարտավորեցման հայցով՝ մեկամսյա ժամկետում այն պահից, երբ վարչական մարմինը մերժել է գանգատը կամ բողոքը;
    ճանապարհապարսկայ ին ծառայության (ՃՊՄ) տեսուչի պարտականությունները
    ծառայություն իրականացնելիս
    Շարային ստորաբաժանման ծառայողը ծառայությունը պե՜տբ է իրականացնի ոստիկանության ծառայողի համազգեստով, նրա մոտ ծառայողական վկայականի և ճանապարհային ոստիկա¬նության կրծքանշանի առկայությունը պարտադիր է:
    ճանապարհապարեկային ծառայության տեսուչը պարտավոր է՝
    ա) ծառայության կատարման վայրն ընտրել այնպես, որպեսզի ինքը հստակ տեսանելի լինի ճա-նապարհային երթևեկության մասնակիցներին և հնարավորություն ունենա ժամանակին կանխար-գելելու իրավախախտումները.
    բ) օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում ծառայությունն ի– րականացնել ճանապարհների լուսավորված հատվածներում, ունենալ լուսարձակող ցուցաձող և լուսանդրադարձվող հանդերձանք։
    ՃՊՄ տեսուչը պարտավոր է կանգնեցնել տ.մ.-ը, եթե՝
    • ակնհայտ է կամ տեխնիկական միջոցների օգտագօրծմամբ երևում է, որ վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները.
    • տ.մ.-ի ընթացքը կամ տեղափոխվող բեռը կամ վարորդը կամ ուղևորները՝ իրենց վարքագծով ակնհայտորեն վտանգ են ստեղծում երթևեկության անվտանգության համար.
    • բավարար հիմքեր կան կասկածելու, որ տ.մ.-ը կամ դրա ներսում գտնվող անձինք գտնվում են հետախուզման մեջ.
    • անհրաժեշտություն կա վարորդներին տեղեկացնել ճանապարհներին առաջացած վտանգնե¬րի, անբավարար պայմանների մասին.
    • ՀՀ ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից հատուկ միջոցառումներ անց-կացնելիս:
    Տ.մ.-ն կանգնեցնելու պահանջը պետք է տրվի դեպի տ.մ.-ն ուղղված ցուցաձողի, կարմիր սկավա¬ռակի կամ բարձրախոսի միջոցով; կարգավորող ոստիկանը իր վրա ուշադրությունը գրավելու հա¬մար կարող է ազդանշան տալ նաև սուլիչով; Ազդանշանները պետք է հասկանալի լինեն վարորդին և տրվեն ժամանակին, որպեսզի դրանց պահանջների կատարումը չստեղծի վթար;
    Տ.մ.-ը կանգնեցնելուց հետո կարգավորող ոստիկանը պարտավոր է անհապաղ մոտենալ վարոր¬դին, ներկայանալ, հայտնել կանգնեցնելու պատճառը, գրավոր արձանագրել խախտումը, որից հետո թույլատրել տ.մ.-ի հետագա երթևեկությունը;
    ճՊՄ տեսուչը կարող է տ.մ.-ը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրս գալ տ.մ.-ի խցիկից կամ սրահից, եթե՝
    • անհրաժեշտ է վերացնել տ.մ.-ի անսարքությունները.
    • բավարար հիմքեր կան կասկածելու վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու վերաբերյալ.
    • անհրաժեշտ է հետախուզման մեջ գտնվող տ.մ.-ի շարժիչի, թափքի, հենասարքի համարները վարորդի մասնակցությամբ համեմատել գրանցման տվյալների հետ.
    • վարորդը կամ ուղևորը կասկածվում են հանցագործության մեջ.
    • անհրաժեշտ է վարորդի մասնակցությամբ արձանագրություն կազմել և օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին;
    • վարորդը տ.մ-ը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի.
    • վարորդը տ.մ-ը վարում է ՝ իր մոտ չունենալով վարորդական վկայական.
    • վարորդը տ.մ.-ը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական վկայականով .
    • վարորդը տ.մ.-ը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների.
    • վարորդը տ.մ.-ը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանց հաշվառման վկայագրի.
    • վարորդը տ.մ.-ը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում՝ նաև ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների.
    • վարորդը տ.մ-ը վարում է առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի.
    • տ.մ.-ը կամ տ.մ.-ի ներսում գտնվող անձը գտնվում է հետախուզման մեջ, կամ կան հիմնավոր կասկածներ, որ տ.մ.-ով կատարվել է հանցագործություն, կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամ կատարած անձինք.
    • տ.մ.-ը պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման, որի հետևանքով մարդու կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս, կամ այդպիսի պատահարի մասնակիցն է.
    • սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում հաշվառված, ինչպես նաև ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տ.մ.-ներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար նախատեսված ճանապարհային վճարը.
    • տ.մ.-ը առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծող փարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տ.մ.-ի թափքի արտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված են գունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.
    • տ.մ.-ը կահավորված է կեղծված, փոփոխված (ջնջված) համարներ ունեցող ագրեգատներով կամ հանգույցներով;
    վերը թվարկված դեպքերում ճանապարհային երթևեկությունը կարգավորողը պարտավոր է սահմանված կարգով, տ.մ.-ը բերման ենթարկելով հատուկ տարածք, դնել արգելանքի տակ; Ընդ որում, եթե վարորդը տ.մ.-ը վարում է ոչ սթափ վիճակում կամ զրկված է տ.մ.-ը վարելու իրավունքից, կամ տ.մ.-ը վարում է առանց տվյալ կարգի տ.մ. վարելու իրավունքի, կամ տ.մ.-ը վարում է՝ իր մոտ չունենալով վարորդական վկայական, կամ վարորդը տ.մ.-ը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վա¬րորդական վկայականով, կամ տ.մ.-ը վարում է առանց վարորդական վկայականում նշված փաս¬տաթղթերի կամ պարագաների, ապա, տ.մ.-ի վարորդի համաձայնությամբ, տ.մ.-ը կարող է հանձն¬վել տվյալ կարգի տ.մ.-ը վարելու իրավունք ունեցող անձին;
    Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղե¬րում կանգնած տ.մ.-ը տեղափոխվում է հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը;
    Բերման ենթարկումը իրենից ներկայացնում է տ.մ.-ի օգտագործումը դադարեցնելու ժամանա¬կավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխու¬մը հատուկ տարածք;
    Տ.մ.-ի տեղափոխումը հատուկ տարածք կատարում է իրավասու պաշտոնատար անձը՝ անձամբ կամ մեկ այլ տ.մ.-ի օգնությամբ;
    Տ.մ.-ի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության տվյալ տարածքը սպասարկող ստո¬րաբաժանում; Ստորաբաժանումը տ.մ.-ի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տեղեկաց¬նում է տ.մ.-ի գտնվելու վայրի մասին; Տ.մ.-ի համարանիշերը հանելը վարորդի բացակայության դեպքում օրենքը չի նախատեսում; Հետևապես, ճՊՄ տեսուչի այդ գործողությունը համարվում է որ¬պես իր լիազորությունների սահմանը անցնել;
    Տ.մ.-ը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնվում է վարորդին:
    Տ.մ.-ն արգելանքի տակ դնելու և պահպանման ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից։
    Եթե տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում
    ա) վերացվում է արգելանքի տակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տ.մ.-ը հանում է արգելանքից.
    բ) չի վերացվում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները տ.մ.-ը չի հանվում հատուկ տարածքից, ապա տ.մ.-ի պահպանման ծախսերը մարելու նպատակով տ.մ.-ը վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար գանձվում է վճար 500 դրամի չափով։
    Եթե տ.մ.-ը պատճառ է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման կամ դրա մասնակիցն է, ապա տ.մ.-ն արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տ.մ.-ի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) ծանուցելուց 120 ժամ հետո։
    Տ.մ.-ը հատուկ տարածքից հանելը չի նախատեսում վարչական իրավախախտման վերաբերյալ տուգանքի պարտադիր վճարում։ Տուգանքը վճարվում է օրենքով սահմանված ժամկետներում։
    պարտավոր է արձանագրել խախտումը և հանել տ.մ.-ի հաշվառման համարանիշերը, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վա¬րորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տ.մ.-ի հետա¬գա շահագործումը:
    Տ.մ.-ի համարանիշերը հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակա¬վոր համարանիշ՝ թերությունները վերացնելու համար։ Իսկ եթե տեխնիկական վիճակը և կահավոր-վածությունը չեն համապատասխանում ՀՀ կառավարության՝ տ.մ.-ի շահագործումն արգելող ան¬սարքությունների և պայմանների ցանկին՝ անսարքությունները վերացվում են տեղում, կամ տ.մ.-ը վարորդը տեղափոխում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր։
    Տ.մ.-ի շահագործումը՝ հաշվառման համարանիշերը հանելով արգելելու պատճառները վերացնե¬լուց հետո, հաշվառման համարանիշերը անմիջապես վերադարձվում են տ.մ.-ի վարորդին (սեփա¬կանատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին)։


    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Bruno (09.03.2013)

  4. #3
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ....


    Ձեզ կանգնեցրել է տեսուչը
    Եթե գտնում եք, որ տեսուչը Ձեզ վերագրում է խախտում, որը չեք կատարել, ապա տեսուչին ներ-կայացրեք հիմնավորված առարկությունները։
    Եթե, այնուամենայնիվ, տեսուչը կկազմի վարչական իրավախախտման արձանագրություն, ապա արձանագրության բովանդակության հետ մանրամասն ծանոթանալուց հետո, Ձեր դիտո¬ղությունների համար հատկացված արձանագրության վերջին չորս տողերում նշեք, օրինակ, որ նշված խախտումը չեք կատարել և արձանագրված է առանց ապացուցելու խախտումը։
    Որից հետո ստորագրեք նախ Ձեր նշածի տակ, ապա նաև արձանագրության հետ ծանոթացած լինելու տեղում։
    Ձեզ տույժի ենթարկելու մասին որոշումը իրավունք ունեք բողոքարկելու՝
    - վերադատության կարգով՝ տասնօրյա ժամկետում.
    - վարչական դատարան.
    - որոշումում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում՝ որոշումն ուժի մեջ մտնե¬լու օրվանից մեկ տարվա ընթացքում.
    Որոշումն ուժի մեջ է այն ընդունելու հաջորդ օրվանից։

    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (03.01.2012), Bruno (09.03.2013)

  6. #4
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միայն մի բան կարող եմ այս թեմայի հետ կապված ասել, թող նայեն Վրաստանի ավտոտեսուչներին (կամ, ինչպես էնտեղ էին ասում` Պատրուլին) ու սովորեն աշխատել

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.08.2011), Ձայնալար (30.08.2011), Նաիրուհի (25.11.2011), Վոլտերա (22.08.2013)

  8. #5
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն մի բան կարող եմ այս թեմայի հետ կապված ասել, թող նայեն Վրաստանի ավտոտեսուչներին (կամ, ինչպես էնտեղ էին ասում` Պատրուլին) ու սովորեն աշխատել
    Վրաստանը վերջին մի քանի տարում դարձավ կարգապահ, որովհետև Սահակաշվիլին չորով սաղ կաշառակերներին ստցրեց, մեր մոտ էլ որ հրապարակայնորեն մի քանի հոգու նստացնեն, մեր համակարգն էլ կդզվի, բայց դե մենք հայ ենք, ժողովուրդը սկսելույա բողոքել, ճնշում են, եսիմ ինչ, ինչպես ցանկացած պարագայումա բողոքում, չնայած վրացիներն էլ են բողոքում. Դրա համար ես կողմնակից եմ որ ամեն ինչ աստիճանաբար արվի, ոնց միլիցիոներներից, պախկվող շներից վերածվեց Ճանապարհային ոստիկանության, այ տենց էլ կամաց կամաց կհասնենք ճիշտ ոստիկանի կերպարին.

    Չգիտեմ ես հիմա էլ դժգոհ չեմ, անիմաստ տեղը չեն կանգնեցնում, առանց խախտման չեն տուգանում.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  9. #6
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրաստանը վերջին մի քանի տարում դարձավ կարգապահ, որովհետև Սահակաշվիլին չորով սաղ կաշառակերներին ստցրեց, մեր մոտ էլ որ հրապարակայնորեն մի քանի հոգու նստացնեն, մեր համակարգն էլ կդզվի, բայց դե մենք հայ ենք, ժողովուրդը սկսելույա բողոքել, ճնշում են, եսիմ ինչ, ինչպես ցանկացած պարագայումա բողոքում, չնայած վրացիներն էլ են բողոքում. Դրա համար ես կողմնակից եմ որ ամեն ինչ աստիճանաբար արվի, ոնց միլիցիոներներից, պախկվող շներից վերածվեց Ճանապարհային ոստիկանության, այ տենց էլ կամաց կամաց կհասնենք ճիշտ ոստիկանի կերպարին.

    Չգիտեմ ես հիմա էլ դժգոհ չեմ, անիմաստ տեղը չեն կանգնեցնում, առանց խախտման չեն տուգանում.
    Եթե պետավտոտեսուչը մինչև հիմա չգիտի, թե Սեվան-Երևանը մայրուղի է, թե երթուղի, էլ ինչ կարելի է ասել նրան: Հորս մի քանի անգամ կանգնեցրել են դրա համար ու իրենց անգրագիտության պատճառով ոչ մի լումա չեն ստացել: Ասեմ, որ այդ հանգամանքից կախված փոխվում է արագության սահմանափակումը:

  10. #7
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե պետավտոտեսուչը մինչև հիմա չգիտի, թե Սեվան-Երևանը մայրուղի է, թե երթուղի, էլ ինչ կարելի է ասել նրան: Հորս մի քանի անգամ կանգնեցրել են դրա համար ու իրենց անգրագիտության պատճառով ոչ մի լումա չեն ստացել: Ասեմ, որ այդ հանգամանքից կախված փոխվում է արագության սահմանափակումը:
    Նախ նշեմ որ Մայրուղի կամ երթուղի չի այլ մայրուղի կամ բնակավայրից դուրս ճանապարհ է. Իսկ երևան- Սևան ճանապարհը ոչ ամբողջովին է մայրուղի, քանի որ նա ունի հատումներ այլ ճանապարհների հետ, նույն պատմությունը Հոկտեմբերյանի ճանապարհինա, որտեղ մի հատված կա որը մայրուղիա, մնացածը բնակավայրից դուրս ճանապարհա համարվում.

    Իսկ որ կան անգրագետ ՃՈ տեսուչներ , համաձայն եմ, բայց եթե վարորդը գիտի իր իրավունքներն ու պարտականությունները ապա ամեն ինչ նորմալ է.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  11. #8
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ նշեմ որ Մայրուղի կամ երթուղի չի այլ մայրուղի կամ բնակավայրից դուրս ճանապարհ է. Իսկ երևան- Սևան ճանապարհը ոչ ամբողջովին է մայրուղի, քանի որ նա ունի հատումներ այլ ճանապարհների հետ, նույն պատմությունը Հոկտեմբերյանի ճանապարհինա, որտեղ մի հատված կա որը մայրուղիա, մնացածը բնակավայրից դուրս ճանապարհա համարվում.

    Իսկ որ կան անգրագետ ՃՈ տեսուչներ , համաձայն եմ, բայց եթե վարորդը գիտի իր իրավունքներն ու պարտականությունները ապա ամեն ինչ նորմալ է.
    Ոչ ամբողջովին մայրուղին ո՞րն է Ուզում ես ասել, որ Երևան-Սևան ճանապարհին կա մի հատված, որը մայրուղի՞ է:

  12. #9
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ամբողջովին մայրուղին ո՞րն է Ուզում ես ասել, որ Երևան-Սևան ճանապարհին կա մի հատված, որը մայրուղի՞ է:
    Այո, ասում եմ որ այդպես է, մայրուղու սկիզբը և վերջը նշվում է համապատասխան նշանով` Տեղեկատու–ցուցիչ նշաններ շարքի Ավտոմայրուղի և Ավտոմայրուղու վերջ նշաններով.
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  13. #10
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցման տարբերակները լավը չեն: Ես, օրինակ, մեքենա չունեմ, բայց ինձ համար միևնույնը չէ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (30.08.2011), Freeman (30.08.2011), Ձայնալար (30.08.2011)

  15. #11
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցման տարբերակները լավը չեն: Ես, օրինակ, մեքենա չունեմ, բայց ինձ համար միևնույնը չէ
    "Մեքենա չունեմ, ինձ համար միևնույն է" ուղղակի տարբերակա, մյուս տարբերակներից ընտրելու համար չի պարտադրվում որպեսզի մեքենա ունենաս. Որ շուտ իմանայի մի տարբերակ էլ կդնեի "մեքենա չունեմ, բայց ինձ համար միևնույնը չէ"
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  16. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մոդերատորական. տեղեկացնում եմ, որ վատ ձևակերպված հարցումը թեմայից հեռացվել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (30.08.2011), Rammstein (31.08.2011), Ձայնալար (30.08.2011)

  18. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա է, ողջունում եմ:

    Կաշառակերության մակարդակը իջեցնելու համար նախ պետք է լավ վարձատրել աշխատակցին. այսինքն՝ տո՛ւր, հետո՝ պահանջի՛ր:
    Բարև Ձեզ

  19. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ չհասկացա, թե ինչու է այս թեման գտնվում ՛՛Դեսից - Դենից՛՛ ֆորումում:
    Բարև Ձեզ

  20. #15
    Պատվավոր անդամ h_jak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման գտնվում է այստեղ որովհետև Ավտոսիրող բաժին չկա իսկ այս թեման քաղաքականացնելը իմ կողմից անընդհունելի է.
    Իսկ ինչ վերաբերվումա կաշառքին, ապա ասեմ, որ հարցը նրանում է թե կաշառքը անհիմն է թե ոչ, այսինքն ոստիկանը անկապ չի կանգնացնում և փող ուզում, նա կանգնացնում է խախտման դեպքու և կախված վարորդի ճարպկությունից կազմում կամ չի կազմում ակտը. Մի պատմություն հիշեցի. Իմ վարորդի կարգավիճակում լինելու առաջին տարի շատ էի կաշառք մաշառք տալիս, որ էժան պրծնեմ, հիմա սկսել եմ արդար խաղալ, մի 4-5 ամիս առաջ "ի դեպ դա իմ առաջին ու վերջին ակտսա որ ստացել եմ այս տարի" կանգնացնումա ՃՈ տեսուչը "այսուհետ մեր ընգեր" բա կարմիրի տակով էս մտել, ասեցի չեմ հավատում, տարավ ցույց տվեց, իրոք խախտումը արել էի, ասումա բեր 5.000 տուր գնա, ասի չէ, ասումա բա ինչ անենք, ասեցի գրի, բա ինչքան, ասեցի ինչքան որ օրենքով հասնումա. ուրեմն էս մեր բլագառոդնի ընգերը ինչ ասի վոր լավ լինի՞ ասումա դե քանի որ օրինապահ քաղաքացի էս չեմ գրի, գնա , բարի ճանապարհ .
    Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (30.08.2011)

Էջ 1 74-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 555
    Վերջինը: 07.11.2023, 22:00
  2. Ճանապարհային ոստիկան և վարորդ
    Հեղինակ՝ Isadjanyan, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 07.02.2014, 00:58
  3. Ճանապարհային քարտեզ
    Հեղինակ՝ david, բաժին` Երևան
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.12.2008, 18:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •