Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Վայո ջան, կարգավորող-լուսացույց 19 բ. կետը ասում ա, որ դեղին ազդանշանի դեպքում, վարորդը պարտավոր է հատել ու ազատել խաչմերուկը, եթե տրանսպորտային միջոցը հնարավոր չէ կանգ վիճակի բերել առանց կտրուկ արգելակման: Սույն իրավիճակում, հանդիպակաց գոտիներից երթևեկություն սկսող տրանսպորտային միջոցները պարտավոր են զիջել խաչմերուկը հատող տրանսպորտային միջոցին, իսկ հետիոտները պետք է կանգնեն բաժանարար գոտու մոտ կամ հետոիտների համար նախատեսված կզյակներում:

Հիմա ասեմ քեզ էս կետը մեր հանրապետությունում, որպես կանոն անտեսվում ու փաթթվում քցվում ա մի կողմ, ասեմ ինչի:
Տես, ես խաչմներուկը հատել եմ դեղին ա միացել ու դեմս մի հատ տածիկ ա հելնում, չեմ կարում հատեմ խաչմերուկը, բռնում ինձ են տուգանում, արա խի այ անասուններ, պտի հանդիպակաց գոտիներից երթևեկություն սկսող բոլոր մեքենաներին տուգանեն, որ սկսել են երթեկությունը ու ինձ խոչնդոտել ազատել խաչմերուկը, բայց դե դա տեխնիկապես բարդ ա, հասկանում ես, սենց մի մեքենա ա, էն էլ կանգնած. թափով համարները ֆիքսեցին չռթին գնաց, իսկ իմ ասած պարագայում, դե դիր, հերթով նայի, ով ոնվ ինչ ու սենց շարունակ:
Տես ապեր, Մայիսի 9 - Նժդեհ հաչմերուկը միշտ խցանված ա ու միայն նրա համար, որ իմ նշած կանոնը չի կիրառվում:
Տես, Նժդեհից դեպի Արշակունյաց գնալուց, կանգ գիծը հատում ես նշածս խաչմերուկի ու դիմացիդ ավտոները դեռ չեն ազատել խաչմերուկը, էթիկայից ելնելով պտի չհատես գիծը, բայց եթե չհատես, հետևիցդ սիգնալ կտան ինչա թե կանաչ ա, չես քշում, իսկ հանդիպակաց գոտուց երթևեկություն սկսողներն էլ դեղինով կսկսեն երթևեկությունը ինչ ա մի խազ շուտ անցնեն ու սենց դու կմնաս կանգնած:
Մեր քաղաքում երբեք խցանում չի լինի, եթե էս կետը կիրառվի, ընդամենը մի կարմիր լույս զիջեն իրանց կանաչը, լրիվ խցանումները կվերանան, իսկ մեր ՃՈ-ն դա անելու տեղը փող ա հավքում:
ԱմԷն…
Ապեր նայի ոնցա մեկնաբանվում էտ 19-րդ կետը:

19. Դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 18-րդ կետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:

Վերը նշվածը մեկնաբանվում է հետևյալ կերպ:
Եթե դու 60կմ/ժ թույլատրվող ճանապարհով 60կմ/ժ արագությամբ երթևեկում ես և մոտնեում ես խաչմերուկին ու խաչմերուկից մի քանի մետր չհասած կանաչ գույնը դառնում է դեղին և դու (վարորդը) հասկանում ես, որ եթե նույնիսկ կտրուկ արգելակես, ապա կհայտնվես խաչմերուկի մեջ կանգնած, կանգ-գիծը անցած, ապա օրենքը հնարավորություն է տալիս այս դեպքում դեղին լույսի տակ մուտք գործել խաչմերուկ և միաժամանակ ազատել այն:

Մասնավոր դեպք: Օրենքի այս կետը չի տարածվում այն դեպքի վրա, երբ դու կանաչի տակ, կամ թեկուզ դեղինի տակ մուտք ես գործում խաչմերուկ, ուզում ես ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարել, քեզնից առաջ մի երեք ավտո կանգնածա նույն նպատակով, հետո լուսացույցը ի վերջո կարմրումա ու դու իրավիճակից ելնելով չես կարողացել կատարել քո ուզածը ու մնում ես մնալ կանգնած կանգ-գծից հետո: Ամեն դեպքում համաձայն եմ, որ եթե մուտք ես գործել խաչմերուկ, մյուս` հաակդիր կողմը քեզ պետքա զիջեն, որ դու ազատես խաչմերուկը: Բայց եթե բոլոր դեպքերում կիրառվի այդ 19-րդ կետը, ապա կստացվի, որ կանգ-գիծ անցնելը վարորդների կողմից կշահարկվի:

Այսինքն օրենքի այս կետը վերաբերում է այն դեպքին, երբ հնարավորություն չունես կանգ-գծից առաջ արգելակելու` արագ (թույլատրելի) երթևեկելու պատճառով: