User Tag List

Էջ 71 74-ից ԱռաջինԱռաջին ... 21616768697071727374 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,051 համարից մինչև 1,065 համարի արդյունքները՝ ընդհանուր 1100 հատից

Թեմա: Ճանապարհային ոստիկանություն

  1. #1051
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին վիդեոյում իմ կարծիքով շտապօգնության ավտոմեքենան ճիշտ է, քանի որ հավասար պայմաններ են, և առավելությունը կտրվի շտապօգնության ավտոմեքենային:
    Երկրորդում շտապօգնությունը սխալա, պարզ երևումա:
    Երրորդում մի քիչ վիճելի իրավիճակա: Երրորդում եթե նույնիսկ շտապօգնությունը ճիշտա, ապա մյուս ավտոն չէր կարող կանխել վթարը, քանի որ շտապօգնությունը արագ էր երթևեկում:
    Առաջինում էլ ա շտապօգնությունը մեղավոր, որովհետև հավասար իրավիճակ չի: Դարձափոխային ճանապարհ ա ու էդ պահին առավելությունը դիմացից եկողինն ա: Վթարը լինում ա թեքության վրա, որտեղ տեսանելիությունը շատ քիչ ա ու շտապօգնությունը ինչքան կարող ա, պետք ա վստահ լինի, որ իրան զիջում են: Ամերիկայում կանգնում են բոլոր ավտոմեքենաները, որպեսզի մանևրի շտապօգնությունը` արանքներով, չնայած այնտեղ էլ ճանապարհներն են լայն:
    Երկրորդում քննարկելու բան չկա:
    Իսկ երրորդում էլի տեսանելիության խնդիր կա: Երևում ա, որ ֆորդը արգելակում ա ու հարվածում ա իներցիայով առաջ գնալով, էնպես որ, շտապօգնության ավտոները պետք ա հնարավորինս պրոֆեսիոնալներ վարեն:

  2. #1052
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրենք կանգ-գիծը անցել ես, որից հետո լուսացույցը կարմիրա դառել, ու խաչմերուկի խառնաշփոթ վիճակից ելնելով չես կարողացել ազատել խաչմերուկը ու մնացել ես ընդեղ կանգնած: Այս դեպքում տուգանքա հասնում վարորդին: Այ էս իրավիճակում շատ վարորդներ ձևական ավտոյից հելնում են, կապոտը բացում են, մի 10 վայրկյան ժամանակ են մեռցնում, վերադառնում են, հետո հենց լուսացույցը կանաչումա խաչմերուկը ազատում են`
    Վայո ջան, կարգավորող-լուսացույց 19 բ. կետը ասում ա, որ դեղին ազդանշանի դեպքում, վարորդը պարտավոր է հատել ու ազատել խաչմերուկը, եթե տրանսպորտային միջոցը հնարավոր չէ կանգ վիճակի բերել առանց կտրուկ արգելակման: Սույն իրավիճակում, հանդիպակաց գոտիներից երթևեկություն սկսող տրանսպորտային միջոցները պարտավոր են զիջել խաչմերուկը հատող տրանսպորտային միջոցին, իսկ հետիոտները պետք է կանգնեն բաժանարար գոտու մոտ կամ հետոիտների համար նախատեսված կզյակներում:

    Հիմա ասեմ քեզ էս կետը մեր հանրապետությունում, որպես կանոն անտեսվում ու փաթթվում քցվում ա մի կողմ, ասեմ ինչի:
    Տես, ես խաչմներուկը հատել եմ դեղին ա միացել ու դեմս մի հատ տածիկ ա հելնում, չեմ կարում հատեմ խաչմերուկը, բռնում ինձ են տուգանում, արա խի այ անասուններ, պտի հանդիպակաց գոտիներից երթևեկություն սկսող բոլոր մեքենաներին տուգանեն, որ սկսել են երթեկությունը ու ինձ խոչնդոտել ազատել խաչմերուկը, բայց դե դա տեխնիկապես բարդ ա, հասկանում ես, սենց մի մեքենա ա, էն էլ կանգնած. թափով համարները ֆիքսեցին չռթին գնաց, իսկ իմ ասած պարագայում, դե դիր, հերթով նայի, ով ոնվ ինչ ու սենց շարունակ:
    Տես ապեր, Մայիսի 9 - Նժդեհ հաչմերուկը միշտ խցանված ա ու միայն նրա համար, որ իմ նշած կանոնը չի կիրառվում:
    Տես, Նժդեհից դեպի Արշակունյաց գնալուց, կանգ գիծը հատում ես նշածս խաչմերուկի ու դիմացիդ ավտոները դեռ չեն ազատել խաչմերուկը, էթիկայից ելնելով պտի չհատես գիծը, բայց եթե չհատես, հետևիցդ սիգնալ կտան ինչա թե կանաչ ա, չես քշում, իսկ հանդիպակաց գոտուց երթևեկություն սկսողներն էլ դեղինով կսկսեն երթևեկությունը ինչ ա մի խազ շուտ անցնեն ու սենց դու կմնաս կանգնած:
    Մեր քաղաքում երբեք խցանում չի լինի, եթե էս կետը կիրառվի, ընդամենը մի կարմիր լույս զիջեն իրանց կանաչը, լրիվ խցանումները կվերանան, իսկ մեր ՃՈ-ն դա անելու տեղը փող ա հավքում:
    ԱմԷն…

  3. #1053
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը

    Միանշանակ չի է, որ կվերանա խցանումը: Դու չես մտնի խաչմերուկը, հետո մայիսի 9-ից եկողների կանաչը կտա, էլի կգան կլցվեն ու էլի չեն հասցնեի ազատել խաչմերուկը մինչև քո կանաչը: Դրա համար լուսացույցները պետք ա «խելոք» լինեն: Չնայած քո ասածն էլ կարող ա շատ դեպքերում օգնի:

  4. #1054
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բագ, հենց խնդիրն էլ դրանում ա, որ անգամ քո կանաչ դեպքում պիտի սպասես, որ խաչմերուկի մեջտեղ գտնվողը հասցնի անցնի, ոչ թե քշես վրեն

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vaio (17.02.2015), Ձայնալար (17.02.2015)

  6. #1055
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Տես ապեր, Մայիսի 9 - Նժդեհ հաչմերուկը միշտ խցանված ա ու միայն նրա համար, որ իմ նշած կանոնը չի կիրառվում:
    Տես, Նժդեհից դեպի Արշակունյաց գնալուց, կանգ գիծը հատում ես նշածս խաչմերուկի ու դիմացիդ ավտոները դեռ չեն ազատել խաչմերուկը, էթիկայից ելնելով պտի չհատես գիծը, բայց եթե չհատես, հետևիցդ սիգնալ կտան ինչա թե կանաչ ա, չես քշում, իսկ հանդիպակաց գոտուց երթևեկություն սկսողներն էլ դեղինով կսկսեն երթևեկությունը ինչ ա մի խազ շուտ անցնեն ու սենց դու կմնաս կանգնած:
    Մեր քաղաքում երբեք խցանում չի լինի, եթե էս կետը կիրառվի, ընդամենը մի կարմիր լույս զիջեն իրանց կանաչը, լրիվ խցանումները կվերանան, իսկ մեր ՃՈ-ն դա անելու տեղը փող ա հավքում:
    ԱմԷն…
    Սրա մասին շատ եմ խոսել տարբեր ՃՈ-ների, բոլորն էլ ասում են լավ մտքեր են, բայց միևնույն է մատը մատին տվող չկա:
    Էս դեպքի համար լավ լուծում կլինի որոշակի պահ (մի 3 վայրկյան երևի) բոլոր լույսերը կարմիր դարձնելը: Դեղինով մտածները կազատեն, մյուսներն էլ ստիպված չեն լինի սպասեն ազատողներին:
    ՃՈ-ները առաջարկում են գնալ կենտրոնական տեղ և դիմում գրել:
    Ես սպասում եմ ինտերնետային տարբերակին, հույս ունեմ մի օր կանեն էդպիսի բան, որտեղ սովորական օգտվողները, որոնք ամեն օր երթևեկում են նույն ճանապարհով, կանեն տարբեր առաջարկներ, որոնցից խելամիտները կընդունվեն:
    Սեբաստիա-Րաֆֆի խաչմերուկում խցանումները շատ-շատ են լինում ու շատ հաճախ խախտում ենք անում ու մտնում Արարատյան Մասիվի կողմերը, որպեսզի շրջանցենք Մալաթիայի շուկան: Նկատել եմ, օրվա պիկ ժամերին այդտեղ միշտ ՃՈ մեքենա է հերթապահում: Այսինքն ոչ թե կանխում են, այլ սպասում են խախտումին:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (17.02.2015)

  8. #1056
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջինում էլ ա շտապօգնությունը մեղավոր, որովհետև հավասար իրավիճակ չի: Դարձափոխային ճանապարհ ա
    Վթարի վայրում դարձափոխային երթևեկությունը վերջացած է, ինչը հիմնավորվում է համապատասխան ճանապարհային գծանշումների բացակայությամբ այդտեղ:
    Բարև Ձեզ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (17.02.2015)

  10. #1057
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայո ջան, կարգավորող-լուսացույց 19 բ. կետը ասում ա, որ դեղին ազդանշանի դեպքում, վարորդը պարտավոր է հատել ու ազատել խաչմերուկը, եթե տրանսպորտային միջոցը հնարավոր չէ կանգ վիճակի բերել առանց կտրուկ արգելակման: Սույն իրավիճակում, հանդիպակաց գոտիներից երթևեկություն սկսող տրանսպորտային միջոցները պարտավոր են զիջել խաչմերուկը հատող տրանսպորտային միջոցին, իսկ հետիոտները պետք է կանգնեն բաժանարար գոտու մոտ կամ հետոիտների համար նախատեսված կզյակներում:

    Հիմա ասեմ քեզ էս կետը մեր հանրապետությունում, որպես կանոն անտեսվում ու փաթթվում քցվում ա մի կողմ, ասեմ ինչի:
    Տես, ես խաչմներուկը հատել եմ դեղին ա միացել ու դեմս մի հատ տածիկ ա հելնում, չեմ կարում հատեմ խաչմերուկը, բռնում ինձ են տուգանում, արա խի այ անասուններ, պտի հանդիպակաց գոտիներից երթևեկություն սկսող բոլոր մեքենաներին տուգանեն, որ սկսել են երթեկությունը ու ինձ խոչնդոտել ազատել խաչմերուկը, բայց դե դա տեխնիկապես բարդ ա, հասկանում ես, սենց մի մեքենա ա, էն էլ կանգնած. թափով համարները ֆիքսեցին չռթին գնաց, իսկ իմ ասած պարագայում, դե դիր, հերթով նայի, ով ոնվ ինչ ու սենց շարունակ:
    Տես ապեր, Մայիսի 9 - Նժդեհ հաչմերուկը միշտ խցանված ա ու միայն նրա համար, որ իմ նշած կանոնը չի կիրառվում:
    Տես, Նժդեհից դեպի Արշակունյաց գնալուց, կանգ գիծը հատում ես նշածս խաչմերուկի ու դիմացիդ ավտոները դեռ չեն ազատել խաչմերուկը, էթիկայից ելնելով պտի չհատես գիծը, բայց եթե չհատես, հետևիցդ սիգնալ կտան ինչա թե կանաչ ա, չես քշում, իսկ հանդիպակաց գոտուց երթևեկություն սկսողներն էլ դեղինով կսկսեն երթևեկությունը ինչ ա մի խազ շուտ անցնեն ու սենց դու կմնաս կանգնած:
    Մեր քաղաքում երբեք խցանում չի լինի, եթե էս կետը կիրառվի, ընդամենը մի կարմիր լույս զիջեն իրանց կանաչը, լրիվ խցանումները կվերանան, իսկ մեր ՃՈ-ն դա անելու տեղը փող ա հավքում:
    ԱմԷն…
    Ապեր նայի ոնցա մեկնաբանվում էտ 19-րդ կետը:

    19. Դեղին ազդանշանը միանալու կամ կարգավորողը ձեռքը բարձրացնելու դեպքում այն վարորդները, որոնք հնարավորություն չունեն առանց կտրուկ արգելակելու կանգնել կանոնների 18-րդ կետում նշված տեղերում, կարող են շարունակել երթևեկությունը: Այդ ազդանշանի դեպքում երթևեկելի մասի վրա գտնվող հետիոտները պետք է ազատեն այն, իսկ եթե դա հնարավոր չէ, կանգ առնեն հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա:

    Վերը նշվածը մեկնաբանվում է հետևյալ կերպ:
    Եթե դու 60կմ/ժ թույլատրվող ճանապարհով 60կմ/ժ արագությամբ երթևեկում ես և մոտնեում ես խաչմերուկին ու խաչմերուկից մի քանի մետր չհասած կանաչ գույնը դառնում է դեղին և դու (վարորդը) հասկանում ես, որ եթե նույնիսկ կտրուկ արգելակես, ապա կհայտնվես խաչմերուկի մեջ կանգնած, կանգ-գիծը անցած, ապա օրենքը հնարավորություն է տալիս այս դեպքում դեղին լույսի տակ մուտք գործել խաչմերուկ և միաժամանակ ազատել այն:

    Մասնավոր դեպք: Օրենքի այս կետը չի տարածվում այն դեպքի վրա, երբ դու կանաչի տակ, կամ թեկուզ դեղինի տակ մուտք ես գործում խաչմերուկ, ուզում ես ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարել, քեզնից առաջ մի երեք ավտո կանգնածա նույն նպատակով, հետո լուսացույցը ի վերջո կարմրումա ու դու իրավիճակից ելնելով չես կարողացել կատարել քո ուզածը ու մնում ես մնալ կանգնած կանգ-գծից հետո: Ամեն դեպքում համաձայն եմ, որ եթե մուտք ես գործել խաչմերուկ, մյուս` հաակդիր կողմը քեզ պետքա զիջեն, որ դու ազատես խաչմերուկը: Բայց եթե բոլոր դեպքերում կիրառվի այդ 19-րդ կետը, ապա կստացվի, որ կանգ-գիծ անցնելը վարորդների կողմից կշահարկվի:

    Այսինքն օրենքի այս կետը վերաբերում է այն դեպքին, երբ հնարավորություն չունես կանգ-գծից առաջ արգելակելու` արագ (թույլատրելի) երթևեկելու պատճառով:
    Բարև Ձեզ

  11. #1058
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Բագ, հենց խնդիրն էլ դրանում ա, որ անգամ քո կանաչ դեպքում պիտի սպասես, որ խաչմերուկի մեջտեղ գտնվողը հասցնի անցնի, ոչ թե քշես վրեն
    Ես այսպիսի դեպքերում, երբ զգում եմ, որ ուզում են քշեն վրես, ահավոր սիգնալ եմ կապում, որովհետև եթե չանցա` կտուգանվեմ:
    Այսինքն` պետքա շահերդ պաշտպանես:
    Բայց ասեմ` միշտ զիջում եմ, նույնիսկ կանաչի տակ, որպեսզի խաչմերուկի մեջ գտնվող մարդը ազատի խաչմերուկը, լրացուցիչ խնդիրներ չեմ առաջացնում խաչմերուկում գտնվողի համար:
    Բարև Ձեզ

  12. #1059
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների փոփոխություն՝ մարտի 1-ից

    Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով, մարտի 1-ից փոխվելու է Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը:

    ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ, մասնավորապես, լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն՝ լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը:

    Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման ժամանակ:

    tert.am

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (24.02.2015), insider (24.02.2015)

  14. #1060
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների փոփոխություն՝ մարտի 1-ից

    Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով, մարտի 1-ից փոխվելու է Երևանի Գայի պողոտայի խաչմերուկների լուսացույցների ազդանշանների հաջորդականությունը:

    ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ, մասնավորապես, լուսացույցների ազդանշանների միացման «կարմիր, կարմիր-դեղին, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականության փոխարեն փորձնական կարգով ժամանակավորապես կիրառվելու է «կարմիր, կանաչ, դեղին, կարմիր» հաջորդականությունը, այսինքն՝ լուսացույցի «կարմիր» ազդանշանին անմիջապես հաջորդելու է «կանաչ» ազդանշանը:

    Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկությունն սկսել միայն լուսացույցի «կանաչ» ազդանշանի միացման ժամանակ:

    tert.am
    Վրաստանում 3-4 տարիա արդեն սենց են երթևեկում:
    Բարև Ձեզ

  15. #1061
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    [B][SIZE=4]Տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով...[/URL]
    Կուտակումները կրճատելունը հասկացանք, բայց կարմիրից միանգամից կանաչ փոխելը, ինչ կապ ունի պատահարից խուսափելու հետ, հըմ ...
    The Truth Is Out There

  16. #1062
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուտակումները կրճատելունը հասկացանք, բայց կարմիրից միանգամից կանաչ փոխելը, ինչ կապ ունի պատահարից խուսափելու հետ, հըմ ...
    Էտ դեղինի բացակայությունը վերաբերում է միայն կարմիրից կանաչ դեպքում: Կանաչից կարմիր դեպքում դեղինը լինելու է:

    Կարմիր ----> Կանաչ:
    Կանաչ ----> Դեղին ---->Կարմիր:
    Բարև Ձեզ

  17. #1063
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտ դեղինի բացակայությունը վերաբերում է միայն կարմիրից կանաչ դեպքում: Կանաչից կարմիր դեպքում դեղինը լինելու է:

    Կարմիր ----> Կանաչ:
    Կանաչ ----> Դեղին ---->Կարմիր:
    Հետաքրքիր նորամուծություն կլինի: Ուղղակի ավելի կշատանան անհամբերների ազդանշանները: Բայց իմ կարծիքով ավելի էֆեկտիվ կլինի մի պահ բոլորի համար կարմիր պահելը: Էս դարում կարծում եմ դա դժվար բան չի: Խաչմերուկ ազատողներն էլ խնդիր չեն ունենա:

  18. #1064
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց իմ կարծիքով ավելի էֆեկտիվ կլինի մի պահ բոլորի համար կարմիր պահելը:
    Ինձ թվում ա, որ հենց ըտենց էլ կանեն:

    Այ որ սլաքներն էլ Կանաչ, Դեղին, Կարմիր անեն, լավ կլինի

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (24.02.2015), Tiger29 (25.02.2015), Universe (24.02.2015)

  20. #1065
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մենակ էն պատճառով, որ դեղինը միաժամանակա վառվում առանց ինտերվալի,կոմիտասի Սիթիի դիմաց կնոջս մեքենան վարի եմ տվել:

    Կոմիտասի վրա, ամենաաջ կողմում դասավորված, կանաչը վառվեց, ես պոկվեցի ձախ կողմիս ավտոբուսներին հավասար, դու մի ասա էն ձախ թևից խաչմերուկը չհատած/չազատած մեքենան արագ ուզումա ազատի խաչմերուկն ու իմ տեսադաշտն էլ փակա, եկավ դիմացովս արագ անցավ, անցնելուց խփեցի էտ մեքենային:

    հ.գ. Հարց, ո՞վ ծանոթ ունի կամեռաները որ նայում են: Մի հատ պահ կա էսօրվա ավարիայից ուղղակի ուզում եմ ճշտել եթե հնարավորա վիդեոն նայեն ասեն: PM pls.

Էջ 71 74-ից ԱռաջինԱռաջին ... 21616768697071727374 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 555
    Վերջինը: 07.11.2023, 22:00
  2. Ճանապարհային ոստիկան և վարորդ
    Հեղինակ՝ Isadjanyan, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 07.02.2014, 00:58
  3. Ճանապարհային քարտեզ
    Հեղինակ՝ david, բաժին` Երևան
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.12.2008, 18:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •