Bruno (02.12.2013)
Նոր տեսանկարահանող սարքեր`
(2013 թվականի դեկտեմբերի 16-ից)
- Վ. Սարգսյան փողոց - Խորենացու փողոց,
- Շիրազի փողոց - Մազմանյան փողոց,
- Թումանյան փողոց - Սարյան փողոց,
- Մաշտոցի պողոտա - Պուշկինի փողոց,
- Մաշտոցի պողոտա - Հաղթանակի կամուրջ - Արգիշտի փողոց:
Բարև Ձեզ
Ժող էն պարկինգի կարմիր գծերից տուգանք ստացած մարդ կա՞: Ես չեմ մուծել, բայց լիքը կանգնել եմ, դեռ ձեն-ձուն չկա:
Համ էլ ձմեռը մեկա չեն մաքրում փողոցները, կարելի ա արխաին կանգնել![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Kita (12.12.2013)
Նշան էլ կա վայթե վճարովի ավտոկանգառի, բացի գծերից:
Ես մի հոգու գիտեմ, որ եկել ա:
Անդրոիդի համար ի՞նչ ծրագիր խորհուրդ կտաք Երևան/Հայաստան - քարտեզով: Զուտ GPS-ի մասին է խոսքը, առանց ինտերնետ: Մեկ էլ տեսախցիկների տեղը զգուշացնող:
Մերսի
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Առանց քարտեզ առանց ինտերնետ կարաս օգտագործես mapcamdroid հավելվածը (բացում ես, ընտրում երկիրը, զգուշացման տեսակը ու տալիս ֆոնովիյ ռեժիմ, որ հեռախոսի էկրանը անջատես զարյադկա չտանի
Իսկ քարտեզով տարբերակ կառաջարկեմ
1. քաշում ես navitel ծրագիրը (կռեկ արած պետքա քաշես) ու մի անգամ բացում և փակում
2. քարտեզները վերցրու http://navitel.osm.rambler.ru/?country=Armenia կայքից, արխիվից հանի, գցի հեռախոսի մեջի navitel content\maps պապկայի մեջ ու նավիտելը նորից բացի
3. իսկ կամեռաների համար քաշի Speedcam Downloader ծրագիրը, բացի մեջը նշի հայստանի սպիդկամերը ու նավիտելի համար, սղմի թող քաշի, ու կարաս էտ ծրագիրը փակես ու մեկ մեկ թարմացնես որ կամեռաները թարմանա
4. բացի նավիտելը, նաստռոյկեքի մեջ предупреждения բաժին մտի, speedcam տողում դիր որ միշտ զգուշացնի ու սիգնալով զգուշացումը փոխի զայնային զգուշացման, նավիտելը նորից փագի բացի ու վայելի
Էսքանից հետո քեզ կմնա մենակ Speedcam Downloader-ով կամեռերի տեղը պարբերաբար թարմացումը
հ.գ. նշված ոչ մի դեպքն էլ չի երաշխավորում, որ նոր կամեռաները շատ շուտ կհայտնվեն բազայում
Ես մի երկու անգամ եմ մուծել 100-ական դրամ, հետո սկսեցի չմուծել: Ինձ չի եկել տուգանք: Մարդ գիտեմ, ով, առանց չափազանցնելու, մի 2 ամիս ամեն օր կանգնելա, նոր մի հատ տուգանքա եկել 5000 դրամանոց: Տուգանը սենց են հիմնավորել` նույն օրվա մեջ շրջիկ ավտոմեքենան երկու անգամ նկարել է նույն տեղում կանգնած նույն ավտոյին տարբեր ժամերին` 2 ժամվա ինտերվալով, ինչը հիմքա հանդիսացել, որ ավտոմեքենան 5 րոպեից ավելա կանգնել ու վճարում չի կատարել:
Իսկ էն ստոլբեքի վրի կամեռաները պոնտ են: Գիտես քանի հատ կամեռա կլինի տեղադրված Parking City-ի կողմից? Ամեն ստոլբի վրա կարծեմ երկու հատա, այսինքն` մի 2000 հատ կունենան: Ֆիզիկապես հնարավոր չէ այդքան կամեռաներ հետեևելը, դրա համար պետք է ունենալ 10 հարկանի հիմնարկություն` մեջը մի 300-400 աշխատողով...
Էտ կամեռաները նրա համարա, որպեսզի անհրաժեշտության դեպքում ձայնագրությունը տրամադրվի վարորդին` ավտոմեքենայի վնասման կամ այլ կարևոր բաների նպատակով:
Բարև Ձեզ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Հլը էս համբալներին նայեք: Եթե մի երկու ամսով քաղաքից բացակայես, ապպա-ի ժամկետն ավարտվի, կապ չունի՝ քշում ես ավտոն, թե չէ, տուգանվելու ես: Սրանք լրիվ տգետ են: Եթե կասկոն պարտադիր լիներ, ու սա արվեր կասկոյի դեպքում, հլը ինչ որ տրամաբանություն կարող ա գտնվեր մեջ, որ կարողա ավտոն վառվի խոսքի, կամ շենքը փլվի գլխին, ծառը շուռ գա վրեն, բայց էս դեպքում, երբ որ ապահովագրվում ա «դիմացինի» մեքենան, իմաստը ո՞րն ա, կարողա՞ ավտոն ինքն իրան պետքա հելնի գնա խփվի մեկի ավտոն ջարդի: Անգրագետ ու թալանչի համբալների երկիր ա լրիվ՝ համբալ համակարգով:
Կամ տևական ժամկետը ո՞րն ա, եթե ամեն տասը օրվա համար 5000 տուգանում եք, հիմա 10 կամ 20 օրը տևական ժամկետ ա՞: Ասում ա՝ մեքենան հանեք հաշվառումից, անվճար ա, իսկ գրանցելն անվճար ա՞, այ բոզեր:
http://168.am/2013/12/18/311075.html...kLApA.facebook
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իրոք լրիվ աբսուրդա:
Ենթադրենք գյուղացին մի հատ 100 տարվա ավտո ունի ու էտ ավտոն քշումա 3 ամիսը մեկ: Թե էն ժամանակ կարար ԱՊՊԱ չաներ, ոչ մեկ չէր էլ իմանա, իսկ հիմա իրա ավտոյի համարները բազայի մեջա ու ամեն 10 օրվա համար 5000 դրամա մուծելու.... վերջնա:
Բարև Ձեզ
Աթեիստ (19.12.2013)
Նոր արագաչափ սարքեր`
(2013 թվականի դեկտեմբերի 23-ից)
- Զաքարիա Քանաքեռցի (1 արագաչափ` երկու ուղղություններով),
- Գևորգ Չաուշ (1 արագաչափ՝ Աշտարակի խճուղուց դեպի Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկ ուղղությամբ),
- Հերացի (1 արագաչափ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Կորյուն պողոտա ուղղությամբ)
- Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Գասպարյան փողոց՝ (Մ-5 ավտոճանապարհից դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհին (1 արագաչափ` երկու ուղղություններով) :
Թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Բարև Ձեզ
keyboard (19.12.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ