keyboard (23.08.2013)
Այս գրառմանը չարձագանքեցի, որպեսզի թեման ֆլուդի չվերածենք, բայց կարծես կենացները քաղցրացան… Գրառման միտքն էլ չհասկացա-չեմ կարծում ակումբում կա որևէ մեկը, որ չգիտի այդ բանաձևը
սրանից պարզ բանաձև միտս չի գալիս, ընդհամենը մի փոփոխական մեծություն
ֆիզիկա ա ընքանով, որ բնության մեջ գոյություն ունեցող և ապացուցման ոչ ենթակա օրենք է - ցանկացած շրջանագծի և նրա տրամագծի հարաբերությունը նույն հաստատուն ՊԻ թիվն է-, որի մաթեմատիկական արտահայտությունը քննարկվող բանաձևն է:
Թեմայի հետ կապված-մեզանից հասնում ա, որպեսզի հետևենք որ այդ շրջանագծեր (անիվները), չորսն էլ, եթե ուղիղ շարժման մասին է և նվազագունը հետևի ու առջևի անիվները շրջադարձների դեպքում, գտնվեն զուգահեռ հարթություններում, քանզի պտտման առանցքի ու շրջանագծի կենտրոնով ուղահայաց տարված առանցքի տարբեր լինելու դեպքում պարզապես շրջանագիծը կվերածվի օվալի, որի երկարությունն էլ ավելի փոքր կլինի, ինչն էլ կբերի սպիդոմետրի ոչ իրական ցուցմունքի:
Իսկ այս թեմայի հետ կապված՝ անիվները չեն աշխատի զուտ գլորման պայմաններում - մեքենային անհրաժեշտ կլինի հաղթահարել նաև սահքի դիմադրությունը լրացուցիչ հզորությունով (եթե չեմ սխալվում՝ էսքանը ֆիզզիկա ա), անիվները արագ կմաշվեն, առանցքների մեծ անհամատեղելիության դեպքում նույնիսկ մեքենան կդառնա անկառավարելի ու վտանգավոր: Պատճառներից մեկը երբ նույն տիպի մեքենաները, նույն վարորդի դեպքում տարբեր քարշող հզուրություն կամ վառելիքի ծախս ունեն:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ես չեմ հասկանում, հիմա օգոստոսին վճարել պետք չի՞: Ես երկու անգամ վճարել եմ: Նենց էի հասկացել, որ վճարելը օյին ա, ուղղակի տուգանք չի գալի ուշացնելու համար, այսինքը կարաս սեպտեմբերին վճարես:
Hda (23.08.2013)
Hda (23.08.2013)
Ես էլ քեզ պես էի հասկացել: Գրել էին, որ տուգանք չի գա. որից ցանկացած նորմալ մարդ պիտի եզրակացներ, որ տուրքը ամեն դեպքում պիտի վճարվի թեկուզ ուշացումով (առանց տուգանքի): Գնացի քաքապետարան ու դիմում գրեցի -օգգոստտոս ամսվա համար վճարել եմ, բայց չեմ օգտագործել:Խնդրում եմ փոխհաշվարկեք սեպտեմբերի համար: Ի տարբերություն քեզ, ամսվա համար էի վճարել ու վճարման կտրոնն էլ տվեցի: Օրական պարագայում չեմ պատկերացնում ոնց կփոխհատուցեն… 3-4 օրից ասին կփոխհաշվարկվի:
հ.գ.
ճիշտն որ ասեմ մենակ էսօր եմ օգտվել, բայց ամեն դեպքում ամսականը մինչև հունվար ամենահարմար տարբերակն եմ համարում:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ձայնալար (23.08.2013)
Իրանց գլխին կպնի էդ 200 դրամը: Դրա փոխարեն էսօր պառկովշիկին փող չտվեցի, զզվցրին, համ գծեր, համ պառկովշիկներ շատ ա արդեն:
Դե քանի որ կենացները քաղցրացան, ես էլ ավելացնեմ:
Նախ գրել էի`
Հետո գրել եմ`Իրականում սրա հաշվարկը ավելի բարդ կլինի, քան թվումա, ստեղ ֆիզիկայից բանաձևեր են պետք ...
Որտե?ղ եմ գրել, որ այս երկու գրառւմներն իրար հետ կապ ունեն: Ես երկու դեպքում էլ արձագանքել եմ այլ գրառոմներին:Շրջանագծի երկարությունը (պարագիծը) հավասար է` երկու x պի x էռ (2ПR), որտեղ П-ն = 3,14; R-ը շրջանագծի շառավիղն է:
Ուշադիր կարդացեք ամբողջ շղթան....
Բարև Ձեզ
Նոր արագաչափեր (այսօրվանից) `
- Երևան քաղաքի Չարենցի փողոց 8 (1 արագաչափ), առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
- Երևան քաղաքի Չարենցի փողոց 25 (1 արագաչափ), առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
- «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.5-րդ կմ (Քուչակ գյուղի վարչական տարածք) (1 արագաչափ՝ երկու ուղղություններով, առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) :
Բարև Ձեզ
keyboard (28.08.2013)
Աբովյան փողոցում (Մոսկվա կինոթատրոնի մոտակայքում) մեքենայով երկու շրջան պտտվելուց ու կայանելու տեղ բնականաբար չճարելուց հետո ստիպված կանգնեցի Գոլդեն Թուլիփ հյուրանոցի դիմաց, փողոցի ձախ կողմում, արգելող դեղին գծի մոտ (հասկանում էի, որ վտանգավոր բան եմ անում, բայց էլ ուրիշ ելք չունեի, որոշ թղթեր պիտի հանձնեի Գոլդեն Թուլիփում գիշերած ռուս կոլեգաներին (ռսներին էլի), ովքեր արդեն հեռախոսով խեղդում էին, թե ինքնաթիռից ուշանում են):
Մի խոսքով մտնում եմ հյուրանոց, 20 րոպեից դուրս եմ գալիս և... վուայլա, մեքենան չկաԱռաջին պահին աչքերիս չհավատացի, չհասկացա ինչ ա տեղի ունեցել: Մտածեցի երևի ուրիշ տեղ եմ կանգնեցրել, սկսեցի հայացքով փնտրել մեքենան, մեկ էլ մի տարիքով մարդ կողքիցս ասեց` տղա ջան, մեքենադ գցել են փոսը:
Հասկացա, որ «Փոսի Գայի» են տարել
Գնացի տուգանային հրապարակ: Պարզվեց եսիմ ինչ «սմենի պետ» ա տարել, ու ոչ մի ծանոթ չօգնեց, այսինքն` прощай 40.000 դրամ
Հ.Գ. Հետաքրքիրն էն էր, որ ավտոս ոչ թե ընդհանուր հրապարակում էին կանգնեցրել, այլ չգիտես`ինչու, «почётный» Տոյոտաների հրապարակումԵս էլ չդիմացա ու անմահացրեցի պահը
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ Լեո: 08.09.2013, 12:17:
keyboard (08.09.2013), Moonwalker (08.09.2013), Vaio (09.09.2013), Վահե-91 (08.09.2013)
Նոր տեսանկարահանող սարքեր (23.09.13թ.-ից)՝
- Շիրակի փողոց - Արարատյան փողոց,
- Շիրակի փողոց - Արտաշիսյան փողոց,
- Գ. Նժդեհի փողոց - Մայիսի 9-ի փողոց,
- Գ.Նժդեհի փողոց- Մանթաշյան փողոց,
- Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց,
- Հալաբյան փողոց - Կիևյան փողոց:
Բարև Ձեզ
keyboard (17.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ