Անիվի մեկ պտույտի դեպքում մեքենայի անցած ճանապարհը, որը տվյալ դեպքում իրենից ներկայացնում է անիվի պարագիծ/շրջանագիծ երկարությունը, բաժանած անիվի մեկ պտույտի համար անհրաժեշտ ժամանակի վրա: Այսքանը լրիվ բավարար է:
Էս մեկը չհամաձայնվեցի: Առաջին հայացքից նույնիսկ կասեի հակառակը: Մեծ անիվի դեպքում նույն մեկ պտույտի դեպքում ավելի մեծ ճանապարհ է անցնում, ուստի ավելի քիչ բենզին կծախսի քան փոքր անիվի դեպքում նույն ճանապարհը անցնելու համար:Սակայն մեծ անիվի դեպքում էլ ավելի մեծ հզորություն կպահանջվի մեկ պտույտ կատարելու համար ու այստեղ բենզինի իրար հակասող ծախսեր կստանանք: Այս դեպքում արդեն իրոք բարդ բանաձևեր են պետք, ինչն էլ կիռարումում են արտադրողները փոխանցման տուփի գործակիցները հաշվարկելիս: Գոյություն ունի օպտիմալ հզորություն, որը վարելու իր ստիլից/նպատակներից կախված յուրաքանչյուր վարորդ ինքն է ընտրում: Խոսքը նույն մեքենայի, տարբեր հզորությամբ շարժիչների, մասին է: Եթե քեզ համար օպտիմալ է P հզորությունը, ապա դրանից թե փոքր և թե մեծ հզորությունների դեպքում ծախսդ մեծ կլինի:
ստիլից/նպատակներից կախված- «ներվային» վարորդների, հիմնականում լրիվ բեռնվածությամբ մեքենան օգտագործողների, վերուվար ճանապարհներով երթևեկողների ... համար՝ օպտիմալը կլինի P-ից մեծ: «դինջ» վարորդների, ոչ լրիվ բեռնվածությամբ օգտագործողների, հարթ տարածքներում երթևեկողների համար՝ P-ից փոքր:
Նաև մի բան էլ-բենզինի ծախսը հիմնականում կախված է վարելու ձևից: Որքան սահուն այնքան քիչ:
զուտ օգտագործված անվադողի համեմատ եղած տրամագծի տարբերության հաշվին, որը իհարկե բավականին չնչին է, իհարկե պայմանով, որ նոր անվադողին անցնելուց հետո անպայման նորից բալանսիրովկա ես արել և մի քիչ ավելի քիչ կազդի եթե նաև նորից ռազվալ/մազվալն ես բռնել տվել:
Եթադրում եմ, որ դու ընտրել ես P-ից մեծ, իսկ ընկերդ P-ից փոքր մեքենա: Ընկերդ դա կոմպենսացրել է 16-ից 15 ի անցնելով և միանշանակ ճիշտ է:
Եզրափակեմ՝ զուտ անիվների հետ կապված-բենզինի ծախսի վրա ազդում է
-անվադողերում պահանջվող ճնշման պահպանումը
-բալանսիրովկա
-ռազվալ
Չափսի փոփոխման դեպքում փաստորեն փոխում ես քո P-ն, դրա համար էլ դա չեմ դիտարկում, քանզի խոսքը գնում է նույն P-ի համար:
Էջանիշներ