keyboard (09.08.2013)
Մի քիչ ավտոիդ սխալը, մի քիչ արագաչափինը ու արդյունքում կարա ստացվի 71: Եթե մեքենայիդ արագաչափի ճշտությունը չգիտեսվ,մանավանդ եթե գործարանային նախատեսվածից մեծ ակեր ես տեղադրել-ավելի լավ ա 60-ը չանցնես, էտ 5 պլյուսը հարց չի լուծի, եթե վազանցի չես դուրս եկել: Ջրաչափի- ես տենց եմ ասում- զոնաներում էլ վազանցը ընդհանրապես չեմ ընդունում: Քչից-շատից կարաս GPS-ով ստուգես սպիդոմետրդ, գոնե մի կես րոպե ստաբիլ արագությունով քշելու պայմանով: Ջրաչափի նկարածները ոնց որ ավելի շուտ են սայտում հայտնվում քան ծանուցագիրն ա գալիս, որոշ ժամանակ անց ձեռի հետ նայի…
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ձայնալար (09.08.2013)
Նորմալա, էս վերջում որ օրենքը փոխեցին դրա հետևանքնա: Սահմանվածը անցնում ես, ինքը նկարումա: Ուրիշ բան, որ վարչական տույժ նշանակողը արագաչափի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար: Այսինքն էս դեպքում 65-ից 10 կհանի, կստացվի 55, ինչնել կնշանակի, որ խախտում չես արել ու տուգանքի վերաբերյալ որոշում չի կայացնի:
keyboard (09.08.2013)
Նոր արագաչափեր`
2013 թվականի օգոստոսի 20-ից... ՝
1. «Մ-2 Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 80.2-րդ կմ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, այստեղ առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
2. «Մ-2 Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.4-րդ կմ (Զանգակատուն գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, այստեղ առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. «Մ-2 Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 118.6-րդ կմ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, այստեղ առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,
4. «Մ-2 Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 125.4-րդ կմ (Մալիշկա գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, այստեղ առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Եթե նկատեցիք միևնույն ավտոճանապարհն է:
Բարև Ձեզ
Ոստիկանության պետի հրամանով ճանապարհային նշաններով սահմանված թույլատրելի առավելագույն արագություններում կատարվել են որոշ փոփոխություններ (փոփոխությունները կատարվել են 6 ամիս փորձաշրջանով):
1. Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Հերացի փողոցից դեպի Աճառյան փողոց (վերև բարձրացող) ուղղությամբ տեղադրվել է 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշան, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվում է 10 կմ/ժ-ով:
2. Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ Էրեբունի փողոցի խաչմերուկից մինչև Գործարանային փողոցի խաչմերուկ հատվածում տեղադրվել է 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշան, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվում է 10 կմ/ժ-ով:
3. Մ-4 Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` ձախից 45.450 կիլոմետր հատվածում տեղակայված 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշանը հանվել է, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 20 կմ/ժ-ով:
4. Մ-4 Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` ձախից՝ 19.0 կմ հատվածում տեղադրվել է 3.25՝ «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» ճանապարհային նշանը, այսինքն 70 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանի ազդման գոտին նվազեցվել է:
5. Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի սկիզբը նշող 5.23.1 «Բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշաններից հետո՝ բնակավայր մտնող երկու ուղղություններով տեղադրվել են 70 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշաններ, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 10 կմ/ժ-ով:
6. Մ-3 Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Ապարան քաղաքի հատվածում տեղադրված 50 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները հանվել են, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 10 կմ/ժ-ով:
Բարև Ձեզ
keyboard (14.08.2013)
Արդեն ուժի մեջ է մտել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում ու փոփոխությունները կատարելու մասին ՀՀ օրենքը:
Ըստ փոփոխությունների, կրկնակի նվազեցվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և կայանման կանոնները խախտելու համար տրանսպորտային միջոցը հատուկ տարահանվող տարածք տեղափոխելու դեպքում գործող տուգանքի չափը:
Օրենսգրքի 124.23-րդ հոդվածով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, և եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի (40 հազար դրամ) չափով՝ մինչ այժմ գործող ութսունապատիկի (80 հազար դրամ) փոխարեն:
Օրենսգրքի 124.4-րդ հոդվածով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը, շարադրվում է նոր խմբագրությամբ, մասնավորապես՝
1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով (ներկայիս 11-20 կմ/ժ) գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի (10 հազար դրամ) չափով:
2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով (ներկայիս 21-40 կմ/ժ) գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի (30 հազար դրամ) չափով:
3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով (ներկայիս 41-60 կմ/ժ) գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50 հազար դրամ) չափով:
4. Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով (ներկայիս 61 կմ/ժ) և ավելի գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի (70 հազար դրամ) չափով:
Սույն հոդվածի 1-ից 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար, իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10 կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը հիմք է ընդունվում:
Բարև Ձեզ
keyboard (14.08.2013)
keyboard (14.08.2013)
Չենք նկարվում, արագաչափը չի չխկցնում: Տուգանքի առումով բան չի փոխվել, նույն 71-ից էս տուգանվում, օրենքի շարադասություննա փոխվել, որը հետագայի առումով կասկածի տեղիքա տալիս, որ վաղը մյուս օրը, կարողա համարեն, որ արագաչափը էնքան ճշգրիտ սարքա, որ 10կմ/ժ սխալվելու թեմա չկա ու մի օր էլ էտ 10-ը դառնա օրինակ 5: Կարողա:
Այո:
Բարև Ձեզ
Մեքենայիդ անիվները զավադսկոյից մեծ ե՞ս դրել...
քեզ մոտ տենց ժամանակ 64-65 ա ցույց տալիս, բայց կողքից գնացող մեքենայում /եթե իհարկե զավադսկոյ չափիյա անիվները/ մի 70-72 ամեն մի դյույմի հաշվարկով տարբերություն կտա:
Քո ասած իրավիճակում ես էլ եմ հայտնվել մինչև հուշել են, որ անիվները զավադսկոյից մեծ լինելու դեպքում արագությունը 5-7 ով խաբումա...
Վերջին խմբագրող՝ Universe: 19.08.2013, 14:32:
Kuk (22.08.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ