Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
էս սահմանումները փոխվել են՞: Մեր ժամանակ վազանց կոչվում էր, եթե հանդիպակաց գոտի դուրս գալով ես անցնում դինացիդ մեքենային:
Հոծ գիծն էլ հենց ետ դերն ա տանում, որ 5-10 մետրը մեկ վազանց արգելող ու արգելման ավարտ նշանները չշարեն: Վազանց արգելող նշանի դեպքում նույնիսկ 5կմ/ժ արագությանբ ընթացողին եթե առանց հոծ գիծը հատելու չես կարող վազանցել-իրավունք չունես: Հոծ գծի իմաստը լրիվ կկորի:
Խոսքի եթե մի 10կմ հոծ գիծ կա, ըստ մեր ժամանակ ընդունված վազանցի սահմանման, էտ տեղամասում վազանց բացառվում ա քանի որ հանդիպակաց գոտի դուրս գալ չի կարելի:
Նույն գոտով անցնելու դեպքում, ոնց որ հիմա սկսել են կողանցում բառը օգտագործել...
Ռուսական, վրացական, հայկական օրենքներն եմ նայում։ Վրացականում հստակ գրված ա, եթե 30 ից ցածր ա, հանգիստ կարաս վազանց կատարես, նույնիսկ արգելող նշանի դեպքում։ Ռուսաստանում էդ կետը հանել են մի քանի տարի առաջ ու նույնիսկ եթե 10 կմժ արագությամբ ա գնում, իրավունք չունես։ Ոնց հասկանում եմ, Հայաստանում էլ ա տենց։