Աթեիստ (28.12.2012)
Անասունությունների շարք.
1. Իսակովի պողոտա, Ամերիկայի դեսպանատան խաչմերուկն անցնում ես, դեպի Երևան գալուց դրած ա 40 մի 10 մետր հետո 30 ու շրջանցում: Էդ 30-ը ոչ մի նշան չի հանում, այսինքն` մինչև հաղթանակի կամուրջ հասնելը, այսինքն առաջին խաչմերուկը 30 պիտի քշվի: Հարցս մեր օրենքը հարգող ու օրինապաշտ քաղաքացիներին: Արդյո՞ք դուք էդ ողջ հատվածը 30 եք քշում դա մոտ 3-5կմ ճանապարհ ա:
2. Մալաթիայի շուկայից դեպի Սեբաստիյանի փողոց թեքվելուց կամեռաները վառ-վառ շարել են, բայց կանգ գիծ գաղափարը չկա, չգիտես որդեղ կանգնես, դե բնականա, եթե կանգ գիծը չկա, կոմղմնորոշիչ ա համարվում սվետաֆոռի սյունը, բայց եթե դա կողմնորոշիչ համարեմ, կանգնում եմ նենց տեղ, որ հետիոտնը չի կարող անցնի: Հարցս մեր օրինապաշտ վարորդներին, դուք տենց խաչմերուկներում, ոնց եք քշում, չնայած կարողա, դուք տենց խաչմերուկները շրջանցում ե՞ք:
Անասունությունների շարքը շարունակելի...
Նոր արագաչափ, Երևան - Էջմիածին ավտոճանապարհի Պտղունքի հատվածում, սահմանափակումը 60 կմ/ժ:
Մյոււսը, Էջմիածնի Մայր տաճարի դիմաց դեպի տաճարի ավտոկանգառ, սահմանափակումը 40 կմ/ժ:
Տեղադրվել են դեկտեմբերի 28-29-ին, երկուսի դեպքում էլ նախազգուշացնող վահանակ չկա, երկկողմանի են, լրատվամիջոցներով չեն հայտարարվել, հավանաբար միացված են:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Շատ ճիշտ նկատեցիր, եթե չկա կանգ-գիծ կարող ես կանգնել մաքսիմում լուսացույցի սյան եզրի պրոյեկցիայով: Եթե զեբռա կա, բնականաբար կանգնում ես զեբռայից առաջ` չհատելով վերջինս: Եթե զեբռա չկա` կարող ես կանգնել լուսացույցի սյան եզրի պրոյեկցիայով:
Եթե զեբռան բացակայում է, հետիոտները պետք է հատեն խաչմերուկը մայթերի կամ կողնակների ուղղությամբ:
Բարև Ձեզ
Այդ վայրով վերջերս չեմ անցել, բայց վստահ եմ - գիծը կա, ուղղակի այն գործնականում ջնջված է: Ու փորձեիր վարվել Vaio-ի ասածի պես, միանգամից "կկամեռահարեն": Այ հենց նման բաները նկատի ունենալով է, որ ասում եմ այն, ինչ ասում եմ: Թե չէ մարդկանց թվում է, թե իրենք օրինապաշտ են, մենք էլ, ընենց - անարխիստ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
2013 թվականի hունվարի 16-ից գործարկվելու են Երևանի Մարշալ Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի, Բագրևանդի և Նորագավիթի 1-ին փողոցներում ու Արտաշատի և Նուբարաշենի խճուղիներում նոր տեղադրված արագաչափերը: Թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Բարև Ձեզ
Մարշալ Բաբաջանյանը... որնա?? Էդ հո էն մեր Ավանի փողոցը չի??? Բայց այնտեղ ոնց-որ 40+10 է դրած??!! Կարողա հանել են, դատելով հաղորդումից?? Հլը էսօր կնայեմ: Եթե իրոք տենցա, ապա 60+10-ի դեմ իմ կարծիքով պրետենզիաներ դժվար թե լինեն, իսկ եթե 40+10 տարբերակա, ապա էդ դեպքում լուրջ կեղտի մեջ ենք...
Ախպեր, չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ ամեն անգամ սենց լուրեր կարդալիս մի լավ քֆրտելու առիթա ստեղծվում...
Վերջին խմբագրող՝ Lion: 16.01.2013, 15:07:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
keyboard (16.01.2013)
Ուրեմն ինչ պարզեցի - կամեռաներն իրոք դրված են մեր հարազատ Ավանում գտնվող Մարշալ Բաբաջանյան փողոցում: Բայց բարեբախտաբար դրանք դրված չէին այնտեղ, որտեղ դրանք իրոք անտանելի կլինեին: Կամեռաները դրված են, ով Ավանը լավ գիտի` կհասկանա, մոտավորապես "Կինոյի տան" դիմաց: Այսօր հատուկ նայել եմ ողջ փողոցում - էն աննասուն 40-ները, որոնցից բողոքում էինք էսքան ժամանակ... հանված ենԱյսինքն ողջ փողոցում 60+10 է: Այս պարագայում անձամբ ես պրետենզիա գործնականում չունեմ, քանի որ դա իրոք հենց 60+10-ի փողոց է:
Բայց հիմի ասեմ սենց մի բան - տո բա եթե դուք էլ, այ "համապատասխան օրգաններ", զգացիք, որ էդ 40-ններն ԱՆՆԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ էին ու իր վերջո հանեցիք դրանք, խի էիք դրանք ժամանակին շարել ու ինչու հետո էլ այդքան հաստակաշի էիք ձեզ պահում և համառորեն չէիք ուղղում ձեր սխալը?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Անասունությունների շարքի համալրում:
Դե արի սիրի երկիրդ ու պետավտոտեսուչներին ու օրենքը:
Հարգելի օրինապաշտներ, օրենքի մեռածներ, տեսեք թե էդ օրենքով ձեզ ոնց են ստորացնում ու քյոլում, բայց էդ ձեզ քիչա
Հայաստանում եռագույնի համար տուգանում են՝ այն էլ կրկնակի
Lion (26.01.2013)
2013 թվականի փետրվարի 11- ից (երեկվանից) գործարկվելու են տեսանկարահանող սարքեր և արագաչափեր:
Տեսանկարահանող սարքեր`
- Ավետիսյան փողոց - Սարալանջի նոր ճանապարհ,
- Արմենակյան փողոց - Սարալանջի նոր ճանապարհ,
- Զաքյան փողոց - Խորենացի,
- Լենինգրադյան փողոց - Սեբաստիա,
- Աբովյան փողոց - Սայաթ-Նովա,
- Տերյան փողոց - Սայաթ-Նովա,
- Տերյան փողոց - Կորյունի,
- Մաշտոցի պողոտա - Գրիգոր Լուսավորիչ:
Արագաչափեր`
- «Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 13.9 և 14.0 կմ հատվածում (Պտղունք գյուղի տարածք) երթևկության 2 ուղղությունների վրա. թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
- Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում. թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է:
Բարև Ձեզ
Hda (12.02.2013)
բա մարտի մեկին չլինեի՞ն էս կամեռաները, գոնե մի օգուտ տված կլինեին
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
2013 թվականի փետրվարի 28- ից նոր տեսանկարահանող սարքեր`
- Գայի պողոտա-Մոլդովական փողոց,
- Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ),
- Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց,
- Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց,
-Իսակովի պողոտա-Աթենքի փողոց,
-Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան Մեծի պողոտա («Տաշիր» առեւտրի կենտրոնի դիմաց),
- Հրաչյա Քոչարի փողոց-Բաղրամյան պողոտա-Կիեւյան փողոց-Հակոբ Հակոբյան փողոց-Կասյան փողոց (Բարեկամության հրապարակ) :
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ